TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի

08:40 08.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]

̰
Իրաքում ցուցարարները պատանդ են վերցրել «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության աշխատակիցներին

08:28 08.09.2018

Իրաքում ցուցարարները հարձակում են գործել Բասրա քաղաքի մոտակայքում գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության կողմից շահագործվող նավթահանքի վրա և պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրները։ Ցուցարարները  հարձակում են գործել «Քուրնա-2» նավթահանքի վրա և պատանդ վերցրել աշխատակիցներին»,- հայտնում է հեռուստաընկերությունը։ Սակայն «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունից հերքել են լուրերը` հայտնելով, որ աշխատակիցների կյանքին վտանգ […]

̰
Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման հարցը

08:14 08.09.2018

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ` սեպտեմբերի 7-ին, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ քննարկել է Նիդերլանդներից հայ երեխաների արտաքսման հարցը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև. https://www.facebook.com/Armenianombudsman/photos/a.538216176365851/943839162470215/?type=3&theater Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ Նիդերլանդները մերժել է երկու հայ երեխաների ապաստան ստանալու դիմումը։

̰
Հայտնի է, թե ով է փոխարինելու Ալեքսանդր Զախարչենկոյին

01:08 08.09.2018

Դոնեցկի Ժողովրդական խորհրդի նախագահ Դենիս Պուշիլինը նշանակվել է Դոնեցկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկացնում է TCH հեռուստաալիքը: Պուշիլինը փոխարինելու է օգոստոսի 31-ին սպանված Ալեքսանդր Զախարչենկոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի Անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ Զախարչենկոյի խորհրդականներն ու այլ պաշտոնյաներ լքել են երկիրը: Հայտնի է, որ նրանք վնասվածքներ էին ստացել օգոստոսի վերջին տեղի ունեցած հարձակման ժամանակ: […]

̰
Սերենա Ուիլիամսը հաղթանակից հետո կիսվել է զգացողություններով

00:59 08.09.2018

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը, US Open –ի եզրափակչում՝ լատվիացի Անաստասիա Սևաստովայի դեմ տարած հաղթանակից հետո կիսվել է զգացողություններով, հայտնում է «Советский Спорт»-ը: «Ես մի փոքր զգացմունքներին տրվեցի, քանի որ դեռ նախորդ տարի կյանքիս համար կռիվ էի տալիս: Նախորդ տարվա այս ժամանակահատվածում, ես, կարծեմ, 4-րդ անգամ էի վիրահատության ենթարկվում: Այսօր ի՞նչ օր է: Չէ, դա երրորդ […]

̰
Ռոբբի Ուիլիամսը 3-րդ անգամ հայրացել է

23:28 07.09.2018

Ռոբբի Ուիլիամսը 3 րդ անգամ հայր է դարձել,  այս մասին  Instagram-ի իր էջում տեղեկացրել է է  Ռոբբի Ուիլիամսի կինը` Այդա Ֆիլդը: Աստղային ընտանիքում աղջիկ է ծնվել: Ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից: «Բարի գալուստ այս աշխարհ, Կոլետ (Կոկո) Ժոզեֆին Ուիլիամս: Սա երկար և ծանր ճանապարհ էր, այդ իսկ պատճառով էլ մենք բոլորս գաղտնի էինք պահում […]

̰
Իլոն Մասկն ուղիղ եթերում մարիխուանա է ծխել

22:45 07.09.2018

Ամերիկացի կոմիկ Ջո Ռոգանը Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին հրավիրել է իր Joe Rogan Experience հաղորդմանը, որն ուղիղ եթերով է հեռարձակվում: 2.5 ժամ տևող հաղորդման ժամանակ հաղորդավարն սկսում է ինչ-որ խոտ փաթաթել և հյուրի հետ սկսում է երկխոսությունը. «Մասկ- Դա ջոինթ է, թե սիգար Ռոգան- Սա մարիխուանա է թութունի հետ խառնած: Փորձե՞լ ես սրանից: Մասկ- Կարծում […]

̰
«Գազպրոմ»-ի ղեկավարը վթարի է ենթարկվել

22:30 07.09.2018

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Կաշիրսկի մայրուղու վրա ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` հղում անելով ընկերության մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիյանովին։ Նրա խոսքերով` վթարը տեղի է ունեցել օդանավակայանի ճանապարհին։Ալեքսեյ Միլլերի առողջությանը վտանգ չի սպառնում։

̰
Իրաքցի հարիւրաւոր ցուցարարներ ներխուժած են քաղաքի իրանեան դեսպանատուն

20:02 07.09.2018

Անցնող  օրերուն սկիզբ առած բողոքի  ցոյցերը  չեն դադրիր Իրաքի Պասրա  քաղաքին մէջ։ Այս մասին լուրը   հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ  այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]

̰
90-ամյա գերմանուհին ական է տարել ոստիկանություն. բաժանմունքի անձնակազմը տարհանվել է

19:31 07.09.2018

90-ամյա թոշակառու գերմանուհին ոստիկանություն է գնացել՝ հետը տանելով հրետանային ական: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Պարզվել է՝ այդ հրետանային ականը 1943-ին ռազմաճակատից բերել է 90-ամյա կնոջ ամուսինը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ողջ ընթացքում ականը պահվել է կնոջ տանը` գրասեղանի վրա: Ամուսնու մահից հետո գերմանացի թոշակառուն որոշել է ազատվել այս վտանգավոր հուշանվերից ու այն տանել ոստիկանություն: Կինը […]

̰
Պուտինի, Էրդողանի և Ռոհանիի գագաթնաժողովի օրն Իդլիբին և Համային օդային հարված է հասցվել

18:30 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գագաթնաժողովի օրը Իդլիբին օդային հարված է հասցվել, տեղեկացնում է Reuters-ը: Սիրիայի մարդու իրավունքների մշտադիտարկման կենտրոնի փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են ապստամբների դիրքերի ուղղությամբ, որոնք գտնվել են Համայում և Իդլիբի հարավային մասում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է […]

̰
Գոլանի բարձունքները կարող են ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մաս ճանաչվել

18:00 07.09.2018

Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը Israel Hayom-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կարող է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: «Ես չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որում Գոլանի բարձունքները կվերադարձվեն Սիրիային: Անկեղծ ասած, նաև չեմ կարող պատկերացնել իրավիճակ, որում նրանք  կդադարեն երբևէ Իսրայելի մաս լինել: Գոլանի բարձունքներում ինքնավարության ձգտող բնիկներ նույնիսկ չկան»,- ասել է Ֆրիդմանը: Ֆրիդմանի […]

̰
Պուտինը Ռոհանիին և Էրդողանին նախազգուշացրել է՝ ահաբեկիչները սադրանքներ են ծրագրում

17:44 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ահաբեկիչները Սիրիայի Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստում, փոխանցում է life.ru-ն: Նրա խոսքով՝ գրոհայինները ցանկանում են խախտել հրադադարի ռեժիմը: Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչներից ազատագրվել է Սիրիայի տարածքի 95%-ը, իսկ մեկուկես ամսվա ընթացքում […]

̰
Սիրիական Իդլիբը՝ ՌԴ-Իրան-Թուրքիա հանդիպման օրակարգում

16:48 07.09.2018

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրիական Իդլիբում ռազմական գործողությունների հարցով Թեհրանում հանդիպում է անցկացվում Աստանայի ձևաչափով: Իրանի մայրաքաղաքում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նապագահ Հասան Ռոհանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք ոչ միայն եռակողմ, այլև երկկողմ հանդիպումներ կունենան: Գործնականում խոշոր գործողությունների մասին խոսվում է արդեն երկու շաբաթ, սակայն […]

̰
Ռոհանին կոչ է արել Իսրայելին և ԱՄՆ-ին լքել Սիրիան

16:37 07.09.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի զինվորականները պետք է հրատապ լքեն Սիրիան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Իրանի առաջնորդը նշել է, որ սիրիական հակամարտությունում ԱՄՆ-ի «անօրինական միջամտությունը» հանգեցրել է տարածաշրջանում վտանգավոր իրադրության ձգձգման: «ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայում պետք է արագ ավարտվի»,- ընդգծել է Ռոհանին: «Իսրայելի օկուպացիոն ռեժիմը պետք է անհապաղ լքի սիրիական օկուպացված […]

̰
Թեհրանում մեկնարկել է Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովը

16:26 07.09.2018

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում մեկնարկել է եռակողմ գագաթնաժողովը, հայտնում է Reuters-ը՝  վկայակոչելով իրանական հեռուստատեսությանը: Գագաթնաժողովին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նշվում է, որ գագաթնաժողովի հիմնական թեման դառնալու է իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում հակամարտության կարգավորումը: Սպասվում է, որ երեք երկրների ղեկավարները նաև առանձին […]

̰
Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել

15:25 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փակ հանդիպում է անցկացրել իր թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հանդիպումը կայացել է Թեհրանում: Վլադիմիր Պուտինն այստեղ է` Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովին մասնակցելու համար: Բանակցությունները դռնփակ են: Հանդիպման մեկնարկից […]

̰
Երեխաների ապագան Նիդեռլանդներում է. հոլանդացի օմբուդսմենը՝ 2 հայ անչափահասների արտաքսման մասին

15:09 07.09.2018

Նիդեռլանդների երեխաների հարցերով օմբուդսմեն Մարգարիտ Կլավերբոյերը հայտարարել է, որ երկու հայ երեխաներին՝ 12-ամյա Լիլիին ու 13-ամյա Հովիկին Հայաստան արտաքսելը երեխաների հիմնարար իրավունքների խախտում է: Այս մասին երեխաների իրավունքների պաշտպանն ասել է Pauw հեռուստածրագրի ժամանակ: «Ես մանրամասն կարդացել եմ երեխաների ողջ գործը, գիտեմ, որ նրանց մայրը ներկայում ի վիճակի չէ խնամել նրանց: Նրանք ապրելու տեղ չունեն և […]

̰
Apple-ը ոստիկանության հարցումների համար առցանց պորտալ կստեղծի

14:59 07.09.2018

Apple ընկերությունը կստեղծի առցանց պորտալ, որտեղ տարբեր երկրների իրավապահ մարմինները հնարավորություն կունենան տեղադրելու մարդկանց անձնական կյանքին վերաբերող հարցումները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության փոխնախագահ Քեթրին Ադամսին: Ադամսի խոսքերով՝ պորտալը մտադիր են թողարկել այս տարվա վերջին, այն հասանելի կլինի ամբողջ աշխարհում: Գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իրավապահ մարմիններն Apple-ին հարցումներն ուղարկում էին էլեկտրոնային փոստի միջոցով: Միայն նախորդ […]

̰
ԱՄՆ-ում քաղաքապետին և նրա կնոջը մահացած են հայտնաբերել

14:20 07.09.2018

ԱՄՆ Լեգեթ ( Հյուսիսային Կարոլինա) քաղաքի ոստիկանները 2 դիակ են հայտնաբերել տանը, որում մտադիր էին խուզարկություն կատարել, քանի որ հաղորդում էր ստացվել 2 մարդու անհետացման մասին, տեղեկացնում է Wral.com-ը: Ընտանիքի անդամները խնդրել էին, որ մահացածների անունները չհրապարակվեն, սակայն ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ մահացածները քաղաքապետ Գերի Սկելթոնն ու նրա կինը՝ Ջեկի Դոն Սկելթոնն են: Մահվան պատճառները […]

̰
Մահացել է կատակերգու Լիզ Ֆրայզերը

14:01 07.09.2018

89 տարեկանում Մեծ Բրիտանիայում մահացել է կատակերգական ժանրի դերասանուհի Լիզ Ֆրայզերը: Ֆրայզերը նկարահանվել է 50-70-ականների կատակերգական ֆիլմերում և սերիալներում: Նա հիմնականում մարմնավորում էր անգետ շիկահերների: Ողջ կարիերայի ընթացքում դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում:  

̰
Պուտինը Սիլուանովին նշանակել է ԱՊՀ գործերով ՌԴ ազգային համակարգող

13:38 07.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող: Նախագահի համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 7-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ-Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Ա. Գ. Սիլուանովին նշանակել Է Անկախ պետությունների համագործակցության գործերով Ռուսաստանի Դաշնության ազգային համակարգող»,- ասված է […]

̰
Պուտինը, Էրդողանը և Ռոհանին այսօր կհանդիպեն Թեհրանում

13:02 07.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր առավոտյան մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Սիրիայի հարցով ՌԴ և Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է Anadolu գործակալությունը: Էրդողանին Իրան այցի ժամանակ ուղեկցում են ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան) և նրա վարչակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը: Սպասվում է, որ Աստանայի պայմանավորվածությունների […]

̰
Նիկոլ Փաշինյանը Փարիզում կհանդիպի Էմանուել Մակրոնի հետ

12:36 07.09.2018

Սեպտեմբերի 14-ին Փարիզում կկայանա հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ֆեյսբուքյան էջից: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավիրած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելուց հետո Փաշինյանը, Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց, նաև հնարավորություն կունենա հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակում նախատեսված է նաև […]

̰
Հայ դատն անհանգստացած է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի հավանական նշանակմամբ

12:24 07.09.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի անդամներին զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակել Իրլի Լիտցենբերգերին, որը դիվանագետ է ու այժմ բարձր պաշտոն ունի ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: «Ոչ մի անգամ այսքան հրատապ […]

̰
Գլենդելի քաղաքապետի մասնակցությամբ կայացել է հայ-ամերիկյան բիզնես ֆորումը

12:13 07.09.2018

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում կայացել է հայ-ամերիկյան բիզնես ֆորումը: Ֆորումի նպատակը գործարար կապերի հաստատումն ու ներդրումային հնարավորությունների ձեռքբերումն է: Ֆորումին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ամերիկացի գործարարներ ու պաշտոնյաներ, այդ թվում` Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Էվան […]

̰
Կանադայի Օնտարիո արվարձանում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

12:00 07.09.2018

Կանադական Օնտարիո արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, Սենթ-Քաթարինս քաղաքում: Իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել, որ քաղաքի շրջաններից մեկում բազմաթիվ կրակոցներ են հնչել: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, այնտեղ նկատել է երեք տուժողների: Նշվում է, որ ներկայում ոստիկանությունը […]

̰
Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16-ի. ևս 26 մարդ համարվում է անհետ կորած

11:53 07.09.2018

Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժից հետո զոհվել է նվազագույնը 16, տուժել` 300 մարդ, ևս 26 մարդ համարվում է անհետ կորած, այս մասին հաղորդել է KYODO գործակալությունը։ Ինչպես արդեն հայտնել էինք, երկրաշարժի հետևանքով կղզու 3 հատվածներում տեղի է ունեցել սողանք, ինչպես նաև մի քանի տուն է փլուզվել: Բացի այդ, ցնցումները վնաս են հասցրել ճանապարհներին: Ինչպես […]

̰
Թուրքիան որոշել է դեսպանատուն բացել Պարագվայում

11:44 07.09.2018

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել Պարագվայում դեսպանատուն բացել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների բարելավման համար: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է Պարագվայի ԱԳՆ ղեկավար Լուիս Կաստիլիոնին: «Ինձ հենց նոր զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և հայտնել մեր երկրում դեսպանատուն բացելու որոշման մասին՝ մեր հարաբերությունները և առևտրաշրջանառությունը բարելավելու նպատակով»,- գրել է Կաստիլիոնին: Նա շնորհակալություն […]

̰
Թրամփը հայտարարել է, որ իր կյանքի լավագույն հանդիպումը եղել է Վլադիմիր Պուտինի հետ

11:39 07.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքի լավագույն հանդիպումներից մեկը եղել է Հելսինկիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Թրամփը հայտարարել է Բիլլինգս քաղաքում հանրահավաքի ժամանակ: ԱՄՆ նախագահը ելույթի ժամանակ հիշեցրել է, որ երբ հանդիպում էր Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ինի հետ, բոլորը նրան մեղադրում էին, […]

̰
BACK_TO_TOP