15:07 17.07.2018
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում մալայզիական «Բոինգ» ինքնաթիռը խոցելու համար, որի հետևանքով 298 մարդ էր զոհվել: Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում քննիչներին: Ամստերդամից Կուալա-Լումպուր MH17 չվերթն իրականացնող «Բոինգ»-ը խոցվել էր «Բուկ» տեսակի հրթիռից […]
14:37 17.07.2018
Երուսաղեմում դեսպանատուն կառուցելը ԱՄՆ-ին կարժենա 21․2 միլիոն դոլար, հաղորդում է The Times of Israel-ը: ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը հայտարարել էր, որ նոր դեսպանատունը կարժենա 250 հազար դոլար: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին: Դեսպանատան բացման արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 14-ին: […]
14:07 17.07.2018
Օպտիկական խաբկանք առաջացնող լուսանկարները ժամանակ առ ժամանակ հայտնվում են համացանցում, այս մեկն էլ բացառություն չէր: Reddit-ում տեղադրված լուսանկարը, որում երևում է. թե ինչպես է տղամարդը փորձում թռչնին կարտոֆիլի ֆրի կերակրել, տարօրինակ արձագանք է առաջացրել: Եթե ուշադիր նայենք նկարին, ապա կարելի է տեսնել, որ թռչունը հայելու արտացոլանքի մեջ բոլորովին այլ դիրքում է, իսկ իրականում՝ այլ: Լուսանկարն […]
14:03 17.07.2018
Բրիտանացիներն անսովոր ճանապարհային նշան են ստեղծել, որով կհետևեն վարորդներին։ Այն իրենից էլեկտրոնային տախտակ է, որի վրա բջջային հեռախոսի պատկեր է՝ արգելող կարմիր գծով, տեղեկացնում է BBC-ն: Նշանի մեջ հատուկ մոդուլ է ներդրվել, որը «նկատում է» սմարթֆոնի ճառագայթումն այն պահին, երբ դրանով զանգ է կատարվում։ Ռադիոազդանշանի՝ ճանապարհային նշանի տեսադաշտում հայտնվելուն պես, այն սկսում է թարթել՝ վարորդին զգուշացնելով, […]
13:56 17.07.2018
ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպումից առաջ խորհրդականները Դոնալդ Թրամփին են ներկայացրել իրենց ցուցումների 100 էջանոց փաստաթուղթ, որը հիմնականում անտեսվել է ԱՄՆ նախագահի կողմից։ «Թրամփի խոսքերը շատ հաճախ հակասել են նախնական պլանին»,- Washington Post-ին հայտնել է անանուն աղբյուրը։ Խորհրդականները պնդել են, որ Թրամփը խիստ տոնով ներկայանա հանդիպմանը, հիշատակի Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը, ԱՄՆ ընտրություններին միջամտելը և այլն, […]
13:43 17.07.2018
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին համեմատել է հարկերից խուսափելու համար ձերբակալված ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեի հետ: Այս մասին գրում է The Washington Examiner-ը՝ հղում անելով Fox News-ին տված Թրամփի հարցազրույցին: Թրամփի խոսքերով՝ Մանաֆորտը «շատ հաճելի» մարդ է: «Տեսեք, թե ինչ է կատարվում նրա հետ: Նա կարծես Ալ Կապոնեն լինի»,- ասել […]
13:34 17.07.2018
ՀԱՄԱՍ-ի պատերազմական գործողություններին ի պատասխան՝ Իսրայելն արգելել է Գազա տեղափոխվող բեռան մուտքը, քանի որ վերջինս չէր պահպանել հրադադարի ռեժիմը և 24 ժամ անընդհատ կրակ էր բացել, տեղեկացնում է The Washington Post-ը: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ անգամ հրադադարի ռեժիմի պահպանման մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Գազայից Իսրայելի տարածքը շարունակել է կրակի տակ […]
11:40 17.07.2018
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բացառություններ անել որոշ երկրների համար, որոնք չեն հասցնի մինչև ամերիկյան պատժամիջոցների ներդրումը հրաժարվել իրանական նավթից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Մենք ցանկանում ենք Իրանից նավթի ներմուծումը հասցնել զրոյի, սակայն որոշ դեպքերում, երբ մարդիկ չեն կարող դա անել մեկ օրում, մենք կքննարկենք բացառություններ անելու հարցը»,- […]
09:30 17.07.2018
TMZ պորտալը հաշվել է, թե որքան գումար է ծախսել ԱՄՆ-ը Հելսինկիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վրա։ Միայն զրահակայուն ապակիների վրա ամերիկացիները ծախսել են 16 հազար դոլար։ Պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան պատվիրակության համար հյուրանոցային համարների վրա ծախսված գումարները կազմել են ավելի քան 128 հազար դոլար։ Հանդիպման տեխնիկական […]
08:25 17.07.2018
Իրանի հետ միջուկային գործարքի պահպանումը շահավետ է Մոսկվայի, սակայն ոչ Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ նա (ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը-խմբ․) ցանկանում է պահպանել Իրանին առնչվող գործարքը, քանի որ դա լավ է Ռուսաստանի համար, նրանք բիզնես են վարում Իրանի հետ։ Սակայն դա լավ չէ մեր երկրի համար, և […]
08:09 17.07.2018
Լեհաստանում երկու զբոսաշրջիկներ փորձել են որպես հուշանվեր իրենց հետ տանել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի դիակիզարանի աղյուսները։ Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է 346 եվրոյով և դատապարտվել 1 տարվա պայմանական ազատազրկման։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Աղյուսները պայուսակում տեղավորելու պահին նրանց նկատել են մյուս այցելուներն ու դիմել ոստիկանություն։ «Կնոջն ու տղամարդուն մեղադրել են մշակութային […]
07:52 17.07.2018
Նիգերիայի հյուսիսային Կացինա նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Եվս 20 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնել է տեղի Vanguard թերթը՝ հղում անելով նահանգապետ Ամինու Մասարիին։ «Ջրի մակարդակը բարձրացել է 10 ոտնաչափով, և դա իսկական տարերային աղետ է»,- հայտարարել է Մասարին։ Նրա խոսքով՝ ավերվել է 500 տուն, հազարավոր մարդիկ մնացել են […]
07:41 17.07.2018
«Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության զուտ արժեքը հուլիսի 16-ի առավոտյան հասել է 150 մլրդ դոլարի, ինչի շնորհիվ նա դարձել է պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Բեզոսի կարողության չափը 55 մլրդ դոլարով գերազանցել է Բիլ Գեյթսի ռեկորդը։ Բեզոսն առաջ է անցել Գեյթսից կարողության չափով՝ գնաճի հաշվառմամբ ճշգրտված պայմաններում։ Հիշեցնենք՝ Բեզոսն առաջին անգամ […]
07:32 17.07.2018
Վաշինգտոնը բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ ընդդեմ 5 երկրների պատասխան մաքսատուրքերի։ ԱՄՆ-ի իշխանությունները ԵՄ-ի, Կանադայի, Չինաստանի, Մեքսիկայի և Թուրքիայի կողմից սահմանված պատասխան մաքսատուրքերը համարում են անօրինական։ Այս մասին ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի վարչության տարածած հաղորդագրությունում։ Ամերիկյան գերատեսչությունում վստահ են, որ այդ երկրներից ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերն արդարացված են՝ համաձայն […]
07:19 17.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ «Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։ Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ […]
07:10 17.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովին ասես «եփված փոքրիկ մակարոն» լիներ։ Նման կարծիք է հայտնել հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը։ «Նախագա՛հ Թրամփ, ես նոր տեսա Ձեր մամուլի ասուլիսը նախագահ Պուտինի հետ, անհարմար էր դիտելը, Դուք կանգնել էիք այնտեղ, ասես եփված փոքրիկ մակարոն, ինչպես փոքրիկ երկրպագու»,- նա թվիթերյան իր […]
00:45 17.07.2018
ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների անդամները պետք է խստացնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը՝ Հելսինկիում այսօր կայացած Պուտին-Թրամփ բանակցություններից հետո։ Շումերը պահանջել է վարչակազմի աշխատակիցներից, ովքեր ուղեկցել են նախագահին Ֆինլանդիայում, անհապաղ ցուցմունք տալ կոնգրեսում, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններից հետո ամերիկացի բազմաթիվ քաղաքական գործիչներ կտրուկ քննադատության են ենթարկել […]
00:09 17.07.2018
ԱՄՆ-ում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող կին է ձերբակալվել՝ ԱՄՆ-ի տարածքում Ռուսաստանի օգտին չգրանցված գործունեություն իրականացնելու համար։ Մարիա Բուտինան ձերբակալվել է հուլիսի 15-ին, Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։ Նրան կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում, նշել են գերատեսչությունում։ Հաղորդվում է, որ 29-ամյա Բուտինան գործել է ԱՄՆ-ի տարածքում որպես Ռուսաստանի […]
23:55 16.07.2018
ԱՄՆ-ում չեն բացառել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ամերիկացի գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին նվիրած գնդակում, կարող է գաղտնալսող սարք լինել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը։ «Նրա փոխարեն, ես ֆուտբոլային գնդակը կենթարկեի գաղտնալսող սարքերի առկայության ստուգման և թույլ չէի տա, որ այն հայտնվի Սպիտակ տանը»,- գրել է սենատորը թվիթերյան իր էջում։ Ինչպես […]
23:46 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող են հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Իտալիայում։ Նման առաջարկությամբ է հանդես եկել Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ նախարար Մատեո Սալվինին։ «Կցանկանայի, որպեսզի հաջորդ հանդիպումն անցկացվեր Իտալիայում՝ անվտանգության, խաղաղության, աշխատանքի և տնտեսական աճի մասին համարձակ և զորեղ զրույցի համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Սալվինին հանդիսանում է «Հյուսիսի […]
23:35 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Հելսինկին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։ Կողմերը բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարություններ չեն ընդունել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TASS գործակալությունը։ Պուտին-Թրամփ հանդիպումը շարունակվել է 3 ժամ 50 րոպե, առաջնորդներն անցկացրել են բաց բանակցություններ, ինչպես նաև շփվել դեմ առ դեմ։ Նրանք […]
23:11 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է նվիրել ռուս հոկեիստ Ալեքսանդր Օվեչկինի մարզաշապիկը, որը խաղում է «Washington Capitals«-ի կազմում։ Մարզաշապիկից բացի, Սպիտակ տան ղեկավարը ռուս գործընկերոջն է նվիրել տափօղակ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։ Հիշեցնենք, որ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին էր նվիրել […]
22:39 16.07.2018
Հելսինկիում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Գաղտնի ծառայության ներկայացուցիչները դահլիճից ուժով դուրս են բերել The Nation պարբերականի ակտիվիստ-լրագրող Սեմ Հուսեյնիին։ Նշվում է, որ լրագրողը պարզել էր ցուցապաստառ՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր» գրությամբ։ Անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ խնդրել էին Հուսեյնիին լքել դահլիճը, նա այդպես էլ արել էր, […]
21:48 16.07.2018
ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրեննանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է դավաճանության մեջ՝ կապված Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի հետ: Այս մասին նա գրել է իր Twitter-յան էջում: «Դոնալդ Թրամփի ելույթը Հելսինկիում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, դուրս է գալիս «հատկապես ծանր հանցագործությունների ու արարքների» հասկացության սահմաններից: Դա ոչ այլ ինչ է, […]
21:39 16.07.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին է նվիրել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հաղորդում է sport-express-ը: Путин подарил Трампу футбольный мяч: Теперь мяч на вашей стороне pic.twitter.com/IFxul37Wsl — Дмитрий Смирнов (@dimsmirnov175) July 16, 2018 Պուտինն ԱՄՆ-ին մաղթել է հաջողությամբ անցկացնել 2026 թվականի աշխարհի առաջնությունը: Թրամփն իր հերթին խոստացել է Պուտինի նվիրած […]
21:29 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին՝ արդյո՞ք կոմպրոմատ ունի ամերիկացի գործընկերոջ վրա: Լսելով հարցը՝ Պուտինը ծիծաղել է: Նրա խոսքով՝ երբ Թրամփը որպես գործարար գտնվել է Մոսկվայում, ինքը չի իմացել այդ մասին: Նա խորհուրդ է տվել ամերիկացի լրագրողին մոռանալ այդ մասին: «Ուզում եմ ասել՝ […]
21:22 16.07.2018
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները այսօր՝ հուլիսի 16-ին, տուն են վերադարձեկ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից: Համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվել են Խորվաթիայի ազգային թիմի թվիթերյան էջում: Այսպես, Զագրեբի գլխավոր հրապարակում հավաքվել էր բազմահազարանոց ամբոխը, որը եկել էր՝ ողջունելու ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան խորվաթների նկատմամբ։ Ֆրանսիայի […]
21:03 16.07.2018
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հրապարակել է արքայազն Լուիի մկրտության պաշտոնական լուսանկարները: Բոլոր նկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Մեթ Հոլիոուքն է: «Շատ անկեղծ մթնոլորտ էր, բոլորը բարձր տրամադրություն ունեին, և այդ միջավայրում աշխատելը պարզապես հաճույք էր»,- ասել է լուսանկարիչը: Իսկ Քեմբրիջի դքսուհի Քեյթը նշել է, որ Լուին իրեն շատ լավ է պահել: «Հուսանք՝ նա այդպես էլ կշարունակի»,- […]
20:41 16.07.2018
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպում կունենա ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ կառավարությունը: Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նախատեսվում է նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների մասնակցությունը: «Հանդիպման շրջանակներում մեծ ուշադրություն կդարձվի ԵԱՏՄ երկրների թվային զարգացման հարցերին, էներգետիկայի և տրանսպորտի, արդյունաբերական և մաքսային ոլորտներում համագործակցությանը ու ԵԱՏՄ-ի […]
20:35 16.07.2018
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը թենիսի առաջնության եզրափակիչ փուլի խաղին ներկայացել է ճիշտ նույն գույնի ու ոճի զգեստով, ինչ մի քանի օր առաջ կրել է Մեգան Մարքլը «Your Commonwealth»-ի երեկույթին: Այս մասին հայտնում The Sun-ը: Նշվում է, որ Քեյթն իր զգեստը ձեռք է բերել «Dolce & Gabbana»-ից: Հետաքրքրական է, որ երկուսի զգեստները նյութի հրապարակման ժամանակ միևնույն […]