21:29 08.09.2018
Ամեն տարի սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր: Տոնի նախապատմությունը Տոնը նշվում է` ի հիշատակ չեխ լրագրող Յուլիոս Ֆուչիկի, որը մահվան է դատապարտվել 2 րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Չեխ լրագրող, գրող, հակաֆաշիստական շարժման հեղինակ Յուլիոս Ֆուչիկը գլխատվել էր հիտլերյան շարժման ներկայացուցիչների կողմից 1943թ.-ի սեպտեմբերի 8-ին: Բանտում գրված նրա հայտնի «Ռեպորտաժ` ծխնին պարանոցին» գիրքը թարգմանվել […]
20:37 08.09.2018
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը Ֆրանսիան ճանաչել է «ամենաշատ այցելվող երկիր»: Այս մասին հայտնում է CNN-ը: Կազմակերպությունն այս տարվա հաշվետվության մեջ նշել է, որ զբոսաշրջության միտումներն ամբողջ աշխահում աճել են: Նախորդ տարվա համեմատ 6.8 %-ով ավելացել են զբոսաշրջային շրջագայությունները: Կատարված վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը Ֆրանսիան է՝ 86.7 մլն մարդ է այցելել, երկրորդ […]
20:30 08.09.2018
Մշակույթի 140 գործիչներ՝ ներառյալ Pink Floyd խմբի հիմնադիրներ Ռոջեր Ուոթերսը և բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոն, կոչ են արել բոյկոտել 2019թ.-ին Իսրայելում անցկացվելիք միջազգային «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Նրանց հայտարարությունը տեղադրվել է The Guardian-ում: Հայտարարությունում գրված է, որ Իսրայելը Պաղեստինում խախտում է մարդու իրավունքները: Նրանք հիշեցրել են, որ Գազայում իրավիճակի սրացման ժամանակ իսրայելցիները սպանել են 62 չզինված պաղեստինցու՝ այդ […]
20:00 08.09.2018
Ամերիկացի ռեփեր Մաք Միլլերին Սան Ֆերնանդոյի հովտում գտնվող իր տանը մահացած են գտել. այս մասին տեղեկացնում է TMZ պորտալը՝ հղում անելով Կալիֆոռնիայի իրավապահ մարմիններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները Միլլերի դին գտել են սեպտեմբերի 7-ի կեսօրին: Ըստ նախնական տվյալների՝ երգչի մահվան պատճառը գերդոզավորումն է: Միլլերը վերջին շրջանում տառապում էր թմրանյութերի կախվածությունից, ինչի մասին հայտնի էր դարձել երգչուհի Արիանա Գրանդեի […]
19:30 08.09.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է: Հանձնախումբը (ANCA) նաև կոչ է արել Կոնգրեսի անդամներին` զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում ԱՄՆ […]
18:45 08.09.2018
Ճապոնիայի Հոկայդո կղզում երկրաշարժից հետո՝ երկու օրվա ընթացքում, տեղի է ունեցել 125 հետցնցում: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ երկրաշարժից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, երկրաբանական տարբեր շերտերում հնարավոր են հետցնցումներ: Հիշեցնենք, որ սպտեմբերի 6-ի գիշերը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյում: Ըստ վերջին տվյալների՝ տուժել է ավելի քան 100 մարդ, […]
18:29 08.09.2018
Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա շրջանի Սուկաբումի քաղաքի մոտ զբոսաշրջիկների ավտոբուսը 30 մետր բարձրությունից գլորվել է կիրճը: Նախնական տվյալներով` 17 ուղևոր զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ոստիկանությանը հաղորդվել է, որ ավտոբուսը տեղափոխում էր Catur Putra Group ընկերության աշխատակիցներին, որոնք ուղևորվում էին գետի ափին մոտ գտնվող հայտնի զբոսաշրջային մի վայր: Նախնական վարկածով՝ վարորդը չի […]
18:17 08.09.2018
Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր […]
17:48 08.09.2018
Բասրայի անվտանգության ուժերը տեղի ժամանակով 16:00-ից քաղաքում պարետային ժամ են հայտարարել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Աս-Սումարիա» հեռուստաալիքին: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները փորձում են պարետային ժամ հաստատել քաղաքում: Չնայած իրավապահ մարմինների՝ պարետային ժամը խախտելու դեպքում ձերբակալման զգուշացումներին, ամեն երեկո հազարավոր բնակիչներ դուրս են գալիս փողոցներ, և անկարգությունները շարունակվում […]
17:40 08.09.2018
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ նախօրեին մահացու վիրավորում է ստացել պաղեստինցի մի պատանի: Այս մասին հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան: Նշենք, որ «Վերադարձի մեծ երթ» անունով բողոքի երթերը սկսվել են 5 ամիս առաջ: Պատանին վիրավորվել էր ուրբաթ օրվա բախումների ժամանակ: Նա վերջին երկու օրվա ընթացքում բողոքի ակցիաների արդեն երկրորդ զոհն է: […]
17:15 08.09.2018
Չինաստանի հարավարևմտյան հատվածում գտնվող Յունան նահանգում 5.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 14 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը՝ հղում անելով չինական սեյսմոլոգիական կենտրոնին: Սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են նաև, որ երկրաշարժից հետո գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 50 հետցնցում: Արտակարգ իրավիճակների արձագանքման նահանգային կենտրոնը աղետի […]
16:40 08.09.2018
Հիմալայներում՝ կենտրոնական Նեպալում, վթարվել է ուղղաթիռ, որում եղել են 6 ուղևորներ և օդաչուն, տեղեկացնում է Himalayan Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարվելուց հետո ուղղաթիռը չի այրվել, այս պահին փրկարարները փորձում են դեպքի վայրին մոտենալ, սակայն նրանց խագարում են եղանակային վատ պայմանները: Տվյալների համաձայն՝ ուղղաթիռը հիվանդի էր տեղափոխում «Սամագոն» գյուղից «Կատմանդու» գյուղ, սակայն այդպես էլ տեղ չի հասել: Altitude Air ընկերության […]
16:32 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Փաշինյան-Պուտին հանդիպումից: https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/2116891791667985
16:22 08.09.2018
ԱՄՆ-ն հետ է կանչել իր դեսպաններին Դոմինիկյան հանրապետությունից, Սալվադորից և Պանամայից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նաուերտը: Gazeta.ru-ի հաղորդմամբ, դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու՝ ԱՄՆ-ի այդ քայլը պայմանավորված է նշված երկրների կողմից Թայվանի անկախությունը չճանաչելու հանգամանքով: Ըստ ամերիկյան հայտարարության՝ «դիվանագիտական առաքելությունների ղեկավարները հանդիպելու են ԱՄՆ կառավարության ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն հարցը, թե ԱՄՆ-ն ինչպե՞ս […]
16:14 08.09.2018
Բասրայում փոխել են ոստիկանության և բանակի ղեկավարությանը: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ռազմական ղեկավարության իր աղբյուրին: «Գեներալ-լեյտենանտ Ռաշիդ Ֆալիքսը նշանակվել է Բասրայում իրականացվող գործողության հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ջամիլյա աշ- Շամիրի փոխարեն: Գեներալ-մայոր Ջաֆար ալ-Բատատն էլ նշանակվել է ոստիկանության նոր ղեկավար»,- հայտնել է աղբյուրը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումն ընդունել են Բաղդադում: Ինչպես […]
15:48 08.09.2018
Երեկ Բրազիլիայում դանակահարել են նախագահի գլխավոր թեկնածու Ջաիր Բոլսոնարոն: Այս մասին հայտնել է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել նախընտրական հանրահավաքի ընթացքում: Թեկնածուին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Նրա տղան լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ հայրը ապաքինվում է: Բոլսոնարոյի աջակիցները դրոշներով և պաստառներով հավաքվել են հիվանդանոցի բակում և աղոթում են նրա […]
15:15 08.09.2018
Թուրքիայում՝ Անկարայից 20 կմ հեռավորության վրա, ուղևորատար ավտոբուս է վթարվել. այս մասին հաղորդում է է թուրքական NTV– ն: Ըստ լրատվամիջոցի՝ զոհվել է 6 անձ, 43-ը վիրավորվել է: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ փրկարարական գործողությունները շարունակվում են: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ բրիգադներ: Ոստիկանությունը սկսել ուսումնասիրել միջադեպի պատճառները: «Առկա տվյալների համաձայն՝ վթարին զոհ է դարձել 6 […]
14:39 08.09.2018
Հերթական անգամ այս տարի եւս Հայաստանը մասնակցած է Դամասկոսի միջազգային ցուցահանդէսին։ Նշենք, որ անցնող տարիներուն ալ եւ հակառակ երկրին մէջ տիրող ծանր պայմաններուն Հայաստանի Հանրապետութեան Դամասկոսի դեսպանատան աջակցութեամբ տասնեակ հայկական ընկերութիւններ իրենց մասնակցութիւնը բերած են Սուրիոյ մէջ առաջատար համարուող այս ֆորում-ցուցահանդէսին Սուրիոյ ճարտարարուեստի ոլորտի առաջատարներուն ներկայացնելով հայկական արտադրութեան ապրանքանիշներ։ SHANTNEWS.AM-ի Դամասկոսի աղբիւրի փոխանցմամբ`հայկական տաղաւարին […]
14:29 08.09.2018
WikiLeaks ընկերության աշխատակիցները լեզվաբանական վերլուծության հիման վրա պարզել են The New York Times- ում «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ներսում հակազդման մասին» անանուն հոդվածի հեղինակի հիմնական բնավորության գծերը, տեղեկացնում է meduza.ru-ն: Ըստ վերլուծության` 58% հավանականությամբ այդ մարդը ավագ սերնդի ներկայացուցիչ է, 66–87% հավանականությամբ հեղինակը տղամարդ է, իսկ 92% հավանականութամբ` ունի պահպանողական հայացքներ: WikiLeaks-ի փորձագետները կոչ են […]
14:12 08.09.2018
Այսօր լռության օր է հայտարարվել Ռուսաստանի տարբեր շրջաններում, մարզերում ու հանրապետություններում տարբեր մակարդակի 5 հազար ընտրություններից առաջ։ Վաղն այնտեղ ընտրելու են տարբեր երկրամասերի տեղական խորհրդարանների պատգամավորների, համայնքների ղեկավարների և այլն։ Ռուսաստանի իշխանությունները ևս, ինչպես պնդում են ընդդիմադիրները, «պատրաստվում են»: Այսօր մի շարք ձերբակալություններ են եղել Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համակիրների շրջանում։ Մասնավորապես, մոսկովյան ոստիկանությունը […]
13:23 08.09.2018
Գազայի սահմանի արևելյան հատվածում շարունակվում են բախումներն իսրայելական ուժերի հետ: Այնտեղ իսրայելական ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել և օգտագործել արցունքաբեր գազ: Ըստ տեղեկությունների՝ 1 մարդ մահացել է, իսկ հարյուրավորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն էլ իրենց հերթին քարեր են նետել իրավապահ մարմինների վրա: Նրանց նույնիսկ հաջողվել […]
12:51 08.09.2018
Ամերիկյան գաղտնի ծառայությունները հաստատել են տեղեկությունը, որ Վրաստանի իրավապահներն իրենց են արտահանձնել ռուսաստանցի հաքեր Անդրեյ Տյուրինին։ Նրան Նահանգներում մեղսագրում են մի քանի խոշորագույն հաքերային հարձակում, ինչի պատճառով կիբերհանցագործին սպառնում է մինչև 1 դար ազատազրկում։ «Արտահանձնված ռուսաստանցի հաքերը պատասխանատու է հաքերային զանգվածային արշավի համար, որի մեջ է մտնում նաև ԱՄՆ ֆինանսական գերատեսչության հաճախորդների տվյալների՝ պատմության մեջ […]
12:35 08.09.2018
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք ավելի են թեժացել գլխավոր ակտիվիտ Մեկի Յասերի սպանությունից հետո: Նշվում է, որ բացի նրանից՝ սպանվել է ևս 5 հոգի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն այրել են մի շարք շինություններ, ներառյալ Իրանի հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ցույցեր Բասրայում սկսվել են դեռ հուլիսից և շարունակվում են Իրաքի […]
12:17 08.09.2018
Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կայքէջէն վերահասու կը դառնանք, թէ Արամ Ա. կաթողիկոս ընդունած Լիբանանի նորընտիր առաջնորդ Նարեկ արք. Ալեէմէզեանը, Ազգային վարչութեան Քաղաքական ու Կրօնական ժողովները: Անոնք, գլխաւորութեամբ առաջնորդ սրբազանին, թեմին դիմաց ծառայական նոր շրջան բացուող ներկայ փուլին վեհափառ հայրապետին այցելեցին` լսելու կաթողիկոսին թելադրանքը: Վեհափառ հայրապետը ողջունելով նոր առաջնորդին ընտրութիւնը, ինչպէս նաեւ զայն կանխող Ազգային վարչութեան […]
12:06 08.09.2018
«Մենք կշարունակենք հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ես հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը»,- այս մասին իր Facebook-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: «Քաղաքացիական դրսևորումները միշտ լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- նշել է ԵԺԿ նախագահը: Նա նշել է, որ չորեքշաբթի օրը […]
11:18 08.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան բացահայտ հայտարարել է, որ այն մեթոդները, որոնք անտեսում են Սիրիայի խաղաղ բնակչության անվտանգությունը, ոչ մի օգուտ չեն տալիս, այլ հեշտացնում են ահաբեկիչների գործը»: Թուրքիայի նախագահը նաև գրել է. «Եթե հանուն ռեժիմի (սիրիական կառավարության) անտեսվեն տասնյակ հազարավոր անմեղ բնակիչների սպանությունը, […]
10:28 08.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Չինաստանին նոր մաքսատուրքեր սահմանել ներկրվող գրեթե բոլոր ապրանքների համար: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հավելյալ միջոցները կարող են ընդունվել կարճ ժամկետներում: «Ես կոշտ եմ լինելու Չինաստանի հետ, քանի որ ես պետք է այդպիսին լինեմ… Մենք 50 մլրդ-ի մաքսատուրքեր ենք սահմանել: Այժմ մենք ևս 200 մլրդ ենք ավելացրել: Հաճելի չէ ասել, սակայն, […]
10:14 08.09.2018
Բարսելոնում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքի ծովային թանգարանը, մետրոն և փողոցները: Մետրոպոլիտենի 4 կայարան դադարեցրել է աշխատանքները՝ պայմանավորված վատ եղանակային պայմաններով: Հեղեղումների պատճառով բազմաթիվ ծառեր են տապալվել, խափանվել է էլեկտրամատակարումը: Համացանցում օգտատերերը բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում են հեղեղված փողոցները:
08:40 08.09.2018
Սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.7 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21-ի, ևս 13 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քատուղար Յոսիհիդե Սուգան։ «Զոհվածների թիվը հասել է 21-ի, անհետ կորած է համարվում 13 մարդ, ևս 6 հոգի գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Երկրաշարժի հետևանքների վերացման համար […]
08:28 08.09.2018
Իրաքում ցուցարարները հարձակում են գործել Բասրա քաղաքի մոտակայքում գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության կողմից շահագործվող նավթահանքի վրա և պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրները։ Ցուցարարները հարձակում են գործել «Քուրնա-2» նավթահանքի վրա և պատանդ վերցրել աշխատակիցներին»,- հայտնում է հեռուստաընկերությունը։ Սակայն «ԼՈՒԿՕՅԼ» ընկերությունից հերքել են լուրերը` հայտնելով, որ աշխատակիցների կյանքին վտանգ […]