TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

Դանակով զինված տղամարդը Փարիզում հարձակվել է անցորդների վրա․ կան տուժածներ

07:24 10.09.2018

Փարիզում՝ Լուարա գետի առափնյա հատվածում, դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա։ Տուժել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։  Տուժածներից 5-ն ստացել են ծանր վնասվածքներ։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ։ Սկզբում չարագործը կինոթատրոնի մոտ վիրավորել է 3 անձի։ Նրա մոտ դանակից բացի եղել է նաև երկաթե ձող։ Այնուհետև նա շարժվել է […]

̰
Ասադը թույլատրել է Իդլիբում քիմիական զենք կիրառել․ ԶԼՄ-ներ

07:12 10.09.2018

Ամերիկյան հետախուզությունը ստացել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թույլատրել է զորքերին քլոր կիրառել Իդլիբում ապստամբների դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Ասադն իբրև թե հավանություն է տվել գազանման քլորի կիրառմանը՝ Իդլիբում ընդդիմադիր ուժերի հարձակման դեպքում։ Դրա հետ […]

̰
ԱՄՆ-ը Սիրիայում արգելված զինամթերք է կիրառել

22:52 09.09.2018

ԱՄՆ-ը չթույլատրված ֆոսֆորային ռումբեր է նետել Սիրիայի Հաջին բնակավայրի ուղղությամբ։ Ռմբակոծության հետևանքով ուժգին հրդեհներ են բռնկվել։ Այս մասին հայտնել է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Սավչենկոյին։ «Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է Սավչենկոն։ Սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայով, հիշեցրել է նա։

̰
Աբխազիայում սեպտեմբերի 12-ը սգո օր է հայտարարվել

20:19 09.09.2018

Աբխազիայի իշխանությունները սեպտեմբերի 12-ը սգո օր են հայտարարել՝ կապված վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նախագահի կայքին։ Այդ օրն Աբխազիայում բոլոր դրոշները կիջեցվեն, մշակութային հաստատություններն ու հեռուստառադիոընկերությունները կչեղարկեն ժամանցային միջոցառումները։ Վարչապետի հուղարկավորությունը տեղի կունենա հենց սեպտեմբերի12-ին։ 70-ամյա վարչապետը մահացել է անցած գիշեր՝ Պսոու-Սուխում ճանապարհահատվածում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով։

̰
Ժիրինովսկին Մոսկվայում ծեծկռտուքի մասնակից է դարձել

18:25 09.09.2018

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինի հրապարակում, որտեղ չարտոնված հանրահավաք է անցկացվում, դարձել է ծեծկռտուքի մասնակից։ Կուսակցությունում հայտարարել են, որ միջադեպն արձագանք է քաղաքական գործչի հասցեին հնչեցված բազմաթիվ վիրավորանքներին ու սադրանքներին։ Ժիրինովսկին այցելել է հավաքվածներին՝ նրանց հետ շփվելու համար։ Սակայն քաղաքական գործչի հասցեին վիրավորանքներ են հնչել, որի հետո ծեծկռտուք է սկսվել։

̰
Սալոնիկում անկարգությունների հետևանքով 15 ոստիկան է տուժել

16:35 09.09.2018

Հունական Սալոնիկ քաղաքում միաժամանակ մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել՝ նվիրված կառավարության տնտեսական քաղաքականության վերաբերյալ վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ելույթին։ Ցուցարարների և իրավապահների բախումների մասին հայտնում է հունական ΕΡΤ3 հեռուստաալիքը։ Ցույցերից մեկի ժամանակ ոստիկանները ստիպված են եղել լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ, ովքեր համաձայն չեն Մակեդոնիայի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության վերանվանման շուրջ Աթենքի և […]

̰
Վթարի հետևանքով Մոլդովայի նախագահը հոսպիտալացվել է

16:24 09.09.2018

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի ավտոշարասյան երկու մեքենաներ վթարի են ենթարկվել Ստրաշենի-Կալարաշ մայրուղու վրա։ Այս մասին հայտնում է մոլդովական Publika հեռուստաալիքի կայքը։ Նախնական տվյալներով՝ նախագահը հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ բախում է տեղի ունեցել բեռնատարի հետ, ինչի հետևանքով մեքենաներից մեկը շրջվել է։ Ոստիկանությունը հաստատել է վթարի փաստը, սակայն հրաժարվել մանրամասներ ներկայացնել։

̰
Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինները նավթամուղ են պայթեցրել

16:15 09.09.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում նավթատար են պայթեցրել։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգությա քրդական ուժերի ղեկավար Իդրիս Ռաֆաաթին։ Նրա խոսքով՝ այս առավոտյան գրոհայինները երկու ռումբերով պայթեցրել են Քիրքուքի և Դուբիզի միջև գտնվող նավթատարը։ Նշվում է, որ մինչ այժմ հրդեհը չի մարվել։ Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգն անցած տարվա հոկտեմբերին […]

̰
Հարավային Սուդանում ինքնաթիռ է կործանվել․ կա 21 զոհ

14:57 09.09.2018

Հարավային Սուդանի կենտրոնական մասում ուղևորատար ինքնաթիռն ընկել է լիճը։ Հաղորդվում է 21 զոհի մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ինչպես գործակալությանը հայտնել է քաղաքի տեղեկատվության հարցերով նախարար Յիրոլ Թաբան Աբել Ագեկը, ինքնաթիռը, որը նախատեսված է եղել 19 հոգու համար, թռիչք է կատարել մայրաքաղաք Ջուբայից։ Ողջ է մնացել 3 մարդ՝ 6-ամյա […]

̰
Առեղծվածային հետքեր՝ Խաղաղ օվկիանոսի հատակին

14:43 09.09.2018

Մեքսիկայի և Հավայան կղզիների միջև ընկած խաղաղօվկիանոսյան ջրատարածքում՝ 4 կմ խորության վրա, նկատվել  են տարօրինակ հետքեր, որոնք որոշ հետազոտողների ենթադրությամբ՝ ՉԹՕ-ների հետքեր են։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը։ Շուրջ 2․5 մետր երկարությամբ և մոտ 30 սանտիմետր խորությամբ հետքերը հայտնաբերել է բրիտանական խորջրյա ռոբոտը։ Գիտնականները բացառել են, որ դրանք կարող են առաջացած լինել գիտական աշխատանքների արդյունքում։ […]

̰
Հյուսիսային Կորեայում զորահանդեսն ընթացել է առանց բալիստիկ հրթիռների ցուցադրության

13:05 09.09.2018

Հյուսիսային Կորեան իր հիմնադրման 70-ամյակի առիթով անցկացրած զորահանդեսի ժամանակ ի ցույց չի դրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները։ Տոնակատարությունն անցկացվել է այսօր, Փհենյանում։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Զորահանդեսին հրավիրված է եղել միջազգային լրագրողական խումբ։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել տրիբունայում, սակայն ելույթով հանդես չի եկել։ Զորահանդեսի ժամանակ հրապարակով անցել են հյուսիսկորեական ԶՈՒ բոլոր […]

̰
Հրապարակվել են առաջին կադրերն Աբխազիայի վարչապետի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրից

12:13 09.09.2018

«Սպուտնիկ» գործակալության աբխազական ծառայությունը հրապարակել է առաջին կադրերը երկրի վարչապետի կյանքը խլած ՃՏՊ-ի վայրից։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած գիշեր Աբխազիայի 70-ամյա վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան պատճառ դարձած ավտովթարից։ Նշվում է, որ կառավարության ղեկավարը շարասյունով վերադառնում էր Սիրիայից, երբ նրա մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող, Աբխազիայի քաղաքացու վարած «ՎԱԶ 21099» մեքենային։ Ինչպես ավելի վաղ […]

̰
Բորիս Ջոնսոնը Brexit-ի հարցով Մեյի դիրքորոշումը համեմատել է «մահապարտի գոտու» հետ

11:25 09.09.2018

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը քննադատել է Brexit–ի հարցով երկրի վարչապետ Թերեզա Մեյի դիրքորոշումը։ Իր տեսակետը Ջոնսոնն արտահայտել է Daily Mail պարբերականում։ «Բանակցությունների յուրաքանչյուր մակարդակում Բրյուսելը ստանում է այն, ինչ ցանկանում է։ Մենք համաձայնեցինք ԵՄ-ի ժամկետների հետ, համաձայնեցինք նրան տալ 39 մլրդ ֆունտ՝ փոխարենը չստանալով ոչինչ»,-ասել է նա։ Ջոնսոնը նշել է, որ Մեյը մահապարտի […]

̰
Երկրաշարժ Չինաստանի հարավ-արևմուտքում․ կան վիրավորներ

11:07 09.09.2018

Առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել Չինաստանում տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նշվում է, որ երկրաշարժից տուժել է մոտ 30 հազար մարդ, 5000 բնակիչներ տարհանվել են անվտանգ վայրեր։ Վնասվել են 34 դպրոցներ, մի շարք ճանապարհներ ու կամուրջներ։ Այսօր վաղ առավոտյան ցնցումները խուճապի են մատնել Յունան նահանգի բնակիչներին։ Էպիկենտրոնը […]

̰
Ժերար Դեպարդյեին նկատել են Հյուսիսային Կորեայում

10:30 09.09.2018

Լրագրողները հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին նկատել են Փհենյանի հյուրանոցերից մեկի նախասրահի բարում։ Նա հրաժարվել է մամուլի ներկայացուցիչերի հետ շփումից։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեռուստատեսությունը՝ հիշեցնելով, որ նա մի քանի տարի առաջ ռուսական անձնագիր էր ստացել։ Դեպարդյեն գտնվել է «Յանգակտո» միջազգային հյուրանոցում, և ըստ ականատեսների՝ տխուր տեսք է ունեցել։ Սեպտեմբերի 9-ին երկրում կանցկացվեն միջոցառումներ՝ […]

̰
Հայտնի է դարձել Կիմ Չեն Ինին Պուտինի ուղարկած հեռագրի բովանդակությունը

10:18 09.09.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության հիմնադրման 70-ամյակի առթիվ և երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման վստահություն արտահայտել։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Բացի այդ, ռուս առաջնորդը նշել է տարբեր ոլորտներում Մոսկվայի և Փհենյանի համագործակցության զարգացումը։ «Դա լիովին բխում է մեր պետությունների ժողովուրդների շահերից, […]

̰
Հարավաֆրիկյան հանրապետությունում ընձուղտը պատառոտել է զբոսաշրջիներին

09:38 09.09.2018

Հարավաֆրիկյան հանրապետության Հոեդսպրիութ քաղաքում ընձուղտը հարձակվել է ամերիկացի կին զբոսաշրջիկի և նրա 3-ամյա որդու վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Այժմ 35-ամյա Քեթի Ուիլյամսն ու նրա որդին ծանր, սակայն կայուն վիճակով գտնվում են Յոհանեսբուրգի հիվանդանոցում։ Էգ ընձուղտը, որն իր 2 ամսական ձագի հետ գտնվել է Ուիլյամսի տան մոտ, հանկարծակի հարձակվել է կնոջ ու նրա […]

̰
Աբխազիայի վարչապետի մեքենային բախված մեքենայի վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ

09:25 09.09.2018

Մեքենայի վարորդը, որը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիայի մեքենային, գտնվել է թմրանյութերի ազդեցության տակ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Աբխազիայի գլխավոր դատախազի օգնական Դաուր Ամիչբային։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, սեպտեմբերի 8-ի գիշերն ավտովթարի հետևանքով զոհվել է Աբխազիայի վարչապետ Գենադի […]

̰
Աբխազիայի վարչապետը մահացել է

01:41 09.09.2018

Սեպտեմբերի 8-ի գիշերը ավտովթարի հետևանքով մահացել է Աբխազիայի վարչապետ Գենադի Գագուլիան։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Դիանա Զանտարիան։ « Այո՛, մենք հաստատում ենք այդ տեղեկությունը։ Վթարը տեղի է ունեցել Մյուսերի ոստիկանական կետի մոտակայքում։ Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոցի ճանապարհին վարչապետը դեռ ողջ է եղել։ Այլ տուժածներ չկան»,- ասել է Զանտարիան։

̰
Թրամփը Apple-ին խորհուրդ է տվել ընկերության գործարանները Չինաստանից տեղափոխել ԱՄՆ

01:06 09.09.2018

Դոնալդ Թրամփն, ի պատասխան «Apple» ընկերության մտավախությունների, որ հնարավոր պատժամիջոցների սահմանման դեպքում ապրանքատեսականին կթանկանա, ընկերությանն առաջարկել է հիմնական արտադրությունը տեղափոխել ԱՄՆ` խորհուրդ տալով գործարանների շինարարությունն սկսել անմիջապես։ Ավելի վաղ «Apple»-ն ԱՄՆ-ի կառավարությանը նամակ էր ուղարկել` մտահոգություն հայտնելով պատժամիջոցների ֆոնին ընկերության ապրանքատեսակների հնարավոր թանկացման մասին։ ««Apple»-ի արտադրանքի գները կաճեն` կապված Չինաստանի նկատմամբ մեր կողմից սահմանված մաքսատուրքերի։ […]

̰
«Apple»-ի ապրանքատեսակները կթանկանան

23:44 08.09.2018

«Apple» ընկերությունում կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների ներկրման համար նոր մաքսատուրքերի սահմանումը հետք կթողնի ամերիկյան շուկայի, այդ թվում՝ «Apple»-ի արտադրանքի գների վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Նշված մաքսատուրքերի մասով մեր անհանգստությունն այն է, որ որոշումն առաջին հերթին կհարվածի ամերիկյան շուկային և կնվազեցնի մրցակցությունը, որի արդյունքում` գները […]

̰
Թրամփը  Օբամայի քննադատությունը լսելիս քնել է

23:04 08.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Բարաք Օբամայի քննադատությանը, որը ներկայիս նախագահին Իլինոյսի համալսարանում ելույթի ժամանակ մեղադրել է այն բանում, որ վերջինս փորձում է ամերիկացիների դժգոհության հաշվին շահույթ ստանալ: Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ելույթը համարել է ձանձրալի` խոստովանելով, որ քնել է: Այս մասին Թրամփը պատմել է Ֆարգո քաղաքում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ABC […]

̰
Այսօր լրագրողների համերաշխության օրն է. ի՞նչ գիտենք նրանց իրավունքների մասին

21:29 08.09.2018

Ամեն տարի սեպտեմբերի 8-ը նշվում է որպես լրագրողների համերաշխության օր: Տոնի նախապատմությունը Տոնը նշվում է` ի հիշատակ չեխ լրագրող Յուլիոս Ֆուչիկի, որը մահվան է դատապարտվել 2 րդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Չեխ լրագրող, գրող, հակաֆաշիստական շարժման հեղինակ Յուլիոս Ֆուչիկը գլխատվել էր հիտլերյան շարժման ներկայացուցիչների կողմից 1943թ.-ի սեպտեմբերի 8-ին: Բանտում գրված նրա հայտնի «Ռեպորտաժ` ծխնին պարանոցին» գիրքը թարգմանվել […]

̰
Հայտնի է զբոսաշրջիկների ամենասիրելի երկիրը

20:37 08.09.2018

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը Ֆրանսիան ճանաչել է «ամենաշատ այցելվող երկիր»: Այս մասին հայտնում է CNN-ը: Կազմակերպությունն այս տարվա հաշվետվության մեջ նշել է, որ զբոսաշրջության միտումներն ամբողջ աշխահում աճել են: Նախորդ տարվա համեմատ 6.8 %-ով ավելացել են զբոսաշրջային շրջագայությունները: Կատարված վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը Ֆրանսիան է՝ 86.7 մլն մարդ է այցելել, երկրորդ […]

̰
Համաշխարհային աստղերը կոչ են արել բոյկոտել Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ»-ը

20:30 08.09.2018

Մշակույթի 140 գործիչներ՝ ներառյալ Pink Floyd խմբի հիմնադիրներ Ռոջեր Ուոթերսը և բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոն, կոչ են արել բոյկոտել 2019թ.-ին Իսրայելում անցկացվելիք միջազգային «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Նրանց հայտարարությունը տեղադրվել է The Guardian-ում: Հայտարարությունում գրված է, որ Իսրայելը Պաղեստինում խախտում է մարդու իրավունքները: Նրանք հիշեցրել են, որ Գազայում իրավիճակի սրացման ժամանակ իսրայելցիները սպանել են 62 չզինված պաղեստինցու՝ այդ […]

̰
26 տարեկանում գերդոզավորումից մահացել է ամերիկացի ռեփեր Մաք Միլլերը

20:00 08.09.2018

Ամերիկացի ռեփեր Մաք Միլլերին Սան Ֆերնանդոյի հովտում գտնվող իր տանը մահացած են գտել. այս մասին տեղեկացնում է TMZ  պորտալը՝ հղում անելով Կալիֆոռնիայի իրավապահ մարմիններին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները Միլլերի դին գտել են սեպտեմբերի 7-ի կեսօրին: Ըստ նախնական տվյալների՝ երգչի մահվան պատճառը գերդոզավորումն է: Միլլերը վերջին շրջանում տառապում էր թմրանյութերի կախվածությունից, ինչի մասին հայտնի էր դարձել երգչուհի Արիանա Գրանդեի […]

̰
Հայաստանը պետք է թարմացնի իր օրակարգը ԱՄՆ-ի հետ. Սուրեն Սարգսյան

19:30 08.09.2018

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է: Հանձնախումբը (ANCA) նաև կոչ է արել Կոնգրեսի անդամներին` զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում ԱՄՆ […]

̰
Հոկայդոյի երկրաշարժից հետո 125 հետցնցում է գրանցվել

18:45 08.09.2018

Ճապոնիայի Հոկայդո կղզում երկրաշարժից հետո՝ երկու օրվա ընթացքում, տեղի է ունեցել 125 հետցնցում: Այս մասին հաղորդում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Ավելի վաղ օդերևութաբանները նախազգուշացրել էին, որ երկրաշարժից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, երկրաբանական տարբեր շերտերում հնարավոր են հետցնցումներ: Հիշեցնենք, որ սպտեմբերի 6-ի գիշերը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հոկայդոյում: Ըստ վերջին տվյալների՝ տուժել է ավելի քան 100 մարդ, […]

̰
Ինդոնեզիայում ավտոբուս է վթարվել. կան զոհեր

18:29 08.09.2018

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա շրջանի Սուկաբումի քաղաքի մոտ զբոսաշրջիկների ավտոբուսը 30 մետր բարձրությունից գլորվել է կիրճը: Նախնական տվյալներով` 17 ուղևոր զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ոստիկանությանը հաղորդվել է, որ ավտոբուսը տեղափոխում էր Catur Putra Group ընկերության  աշխատակիցներին, որոնք ուղևորվում էին գետի ափին մոտ գտնվող հայտնի զբոսաշրջային մի վայր: Նախնական վարկածով՝ վարորդը չի […]

̰
Լիլին և Հովիկը դարձյալ թաքնվել են Նիդերլանդների իշխանություններից

18:17 08.09.2018

Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր […]

̰
BACK_TO_TOP