11:00 16.07.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին և Ռուսաստանին կոչ է արել կանխել առևտրային հակամարտությունը: AFP-ի հաղորդմամբ՝ նա նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ կայացած հանդիպմանը: «Դա Եվրոպայի և Չինաստանի, ինչպես նաև Ամերիկայի և Ռուսաստանի ընդհանուր պարտքն է՝ չկործանել համաշխարհային կարգը, այլ ընդակառակը, բարելավել այն և չներքաշվել առևտրային պատերազմների մեջ»,- ասել է […]
10:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կհանդիպի ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփը նախապատրաստվել է հանդիպումից հետո իր հասցեին ուղղվելիք քննադատությանը։ Թրամփը Twitter-ում կիսվել է Պուտինի հետ հանդիպման ակնկալիքներով․ «Ցավոք սրտի, կարևոր չէ, թե որքան լավ ինձ կդրսևորեմ գագաթնաժողովի ժամանակ։ Եթե ինձ հանձնեն մեծ քաղաք Մոսկվան որպես տարիների ընթացքում Ռուսաստանի բոլոր մեղքերի և […]
09:13 16.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուրախացել է աշխարհի չեմպիոնների հետ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Խորվաթիայի հավաքականի նկատմամբ Ֆրանսիայի հավաքականի հաղթանակից հետո ֆրանսիացի մարզիկներն սկսել են հանդերձարանում ցնծալ։ Խաղացողների հետ այնտեղ է եղել նաև նախագահ Մակրոնը։ Ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին ստիպել է նախագահին կատարել «դեբ» անվանումով հայտնի ժեստը։ 🔵⚪🔴 Le dab d'Emmanuel Macron dans les vestiaires des […]
08:41 16.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում […]
08:20 16.07.2018
Ամերիկյան Կանզաս-սիթիում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Kansas City թերթը, հրաձիգը կրակ է բացել փողոցում։ Փամփուշտներից տուժել են 2 ոստիկաններ, որոնք ծպտյալ գործողություն են իրականացրել մոտակա մոթելի մոտ՝ փորձելով գտնել մեկ շաբաթ առաջ կողոպուտի նպատակով Միսսուրիի համալսարանի ուսանողներից մեկի սպանության կասկածյալին։ Կրակոցներից հետո հրաձիգն արագ հեռացել է ու բարիկադավորվել տանը։ Փոխհրաձգության ժամանակ ևս մեկ […]
08:03 16.07.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նրա հետ եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի։ Ինչպես գրում է Ilta-Lehti թերթը, Մելանյան հանգված է եղել շատ ոճային, սակայն անհամապատասխան, քանի որ ֆիննական մայրաքաղաքում ջերմաստիճանը +30 է։ Ամուսինները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների […]
07:52 16.07.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆուտբոլային մեկնաբանի ոճով է պարզաբանել, թե իր կարծիքով՝ որ երկրից են կախված Մոսկվայի և Վաշինգտոնի փոխհարաբերությունները։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ես կհանդիպենք մեր ռուս գործընկերների հետ Հելսինկիում։ Ռուսական կառավարության հետ հարաբերությունների բարելավումն օգուտ կբերի բոլորին, բայց գնդակը գտնվում է ռուսական դաշտում»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ նախագահը հայտարարել […]
07:26 16.07.2018
Մոնա Լիզային Ֆրանսիայի հավաքականի համազգեստ են «հագցրել»․ այդպես է Լուվրի ղեկավարությունը շնորհավորել ազգային թիմին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ավելի վաղ ֆուտբոլիստներին շնորհավորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն անձամբ է ներկա գտնվել խաղին։ Խաղին հետևել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։ Խաղն ուղիղ […]
07:12 16.07.2018
Հուլիսի 15-ի երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո տոնակատարությունները վերածվել են անկարգությունների։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Մի քանի խուլիգաններ քարեր են նետել Ելիսեյան դաշտերում գտնվող խանութների ցուցափեղկերի ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Կենտրոնական փողոցից տարհանել են հարյուր հազարավոր երկրպագուների։ Անկարգությունների վայր է […]
22:34 15.07.2018
Ռիգայի կենտրոնական Մարիաս փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան մխրճվել է արագ սննդի McDonald’s ռեստորանի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է Mixnews պարբերականը։ Միջադեպից հետո վարորդը մեքենան թողել է վթարի վայրում։ Ականատեսների հրապարակած լուսանկարներում երևում է, որ վնասվել է ռեստորանի մուտքի դուռը։ Vieglā automašīna uzbrauc uz gājēju ietves un ietriecas "McDonalds" ieejas durvīs Marijas ielā #Rīga #Latvija.📷 […]
21:23 15.07.2018
Ճապոնիայում մեկ օրում սաստիկ շոգից մահացել է 2, հոսպիտալացվել ավելի քան 2000 մարդ։ Ուժգին շոգեր են հաստատվել Ճապոնիայի տարածքի զգալի մասում, ներառյալ վերջին հեղեղումներից տուժած շրջաններում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Հստակեցվում է, որ ջերմային հարվածով հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմում է 2061։ Մահվան դեպքերից մեկը գրանցվել է Սիգա, մյուսը՝ Սագա պրեֆեկտուրաներում։ Տուժածների առավել մեծ […]
20:01 15.07.2018
Իրաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Էն-Նաջաֆ քաղաքում՝ զանգվածային հակակառավարական ակցիաների ֆոնին։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ բանակը բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի։ Իրաքում անկարգությունները ծայր էին առել մոտ 1 շաբաթ առաջ՝ Բասրա քաղաքից։ Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գործազրկության, ջրի և էլեկտրականության մատակարարումների խափանման դեմ։ Ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ այն […]
18:58 15.07.2018
Գիտնականները պարզել են Ավստրալիայի հարավ-արևելքում կենգուրուների տարօրինակ վարքի պատճառը։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում երևացել է, որ կենդանիներն իրենց դրսևորում են հարբածի պես։ Մասնագետների խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ պարկավորներն ուտում են ալկալոիդների բարձր պարունակությամբ բույսեր, հայտնում է Live Science-ը։ Տոքսինների ազդեցության պատճառով կենդանիները կորցնում են կողմնորոշումը տարածության մեջ, չեն […]
18:43 15.07.2018
Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]
18:19 15.07.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Սիրիային և Իրանին առնչվող խնդիրները։ Այս շաբաթ ավելի վաղ նույն թեմաները ներառված են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի բանակցությունների օրակարգում։ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ «Երեկ ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
17:47 15.07.2018
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]
17:40 15.07.2018
Կիրակի ցերեկը Սոչիին պատուհասած տեղատարափ անձրևը դարձել է քաղաքում որոշ ճանապարհների և մի քանի տների հեղեղման պատճառ։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր՝ ժամը 13.30 -14.16-ին, տեղումների քանակը կազմել է 55 մմ։ Կենտրոնական շրջանում տեղումների ինտենսիվությունը նվազել է։ Առաջիկա 1-3 ժամերին Սոչիի տարածքում՝ հատկապես նախալեռնային և լեռնային գոտում, տեղ-տեղ սպասվում […]
17:13 15.07.2018
Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]
17:05 15.07.2018
Հելսինկիում, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ներկայում Թրամփին դեմ և կողմ հանրահավաքներ են անցկացվում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիննական ոստիկանությունը։ Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 2500 մարդ, որոնց շարքում կան մարդու իրավունքների պաշտպաններ, սեռական փոքրամասնությունների կողմնակիցներ, Ուկրաինայի և Սիրիայի ազատ բանակի […]
14:30 15.07.2018
Կուբայի իշխանությունները մշակում են նոր սահմանադրության նախագիծ, որը կսահմանի նախագահի և փոխնախագահի պաշտոններ, ինչպես նաև կճանաչի մասնավոր սեփականությունը։ RT-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարի՝ իշխանության ղեկին գտնվելու առավելագույն ժամկետը կկազմի 10 տարի։ Բացի այդ, երկրի հիմնական օրենքի նոր տարբերակը կարգելի սեռով պայմանավորված խտրականությունը։ Փաստաթղթի շուրջ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 21-23-ը։ Եթե խորհրդարանը հավանություն տա փոփոխություններին, դրանք կդրվեն հանրաքվեի։ […]
14:10 15.07.2018
Ռոստովի մարզի Շախտի քաղաքում կայծակի հարվածից հղի կին է մահացել։ Լիցքն ընկել է ծառի վրա, որի տակ ամպրոպից թաքնվել էր 5 մարդ, այդ թվում հղի կինը։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մայիսի վերջին Գերմանիայում կայծակը հարվածել էր երկու աղջկա, ովքեր ամպրոպի ժամանակ սելֆի էին արել։
13:27 15.07.2018
ՄԱԿ-ում համաձայնեցրել են միգրացիայի մասին՝ պատմության մեջ առաջին գլոբալ պայմանագրի տեքստը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակը։ Ինչպես սպասվում է, փաստաթուղթը պաշտոնապես կընդունվի Մարոկկոյում՝ դեկտեմբերյան համաժողովի ընթացքում։ «Պայմանագիրը կարող է դառնալ ռեսուրս, որը կօգնի ոսկե միջին գտնել մարդու իրավունքների պահպանության և պետությունների ինքնիշխանության ապահովման միջև»,-դիվանագետի խոսքերն է մեջբերում Interfax-ը։ Լայչակի խոսքով՝ […]
12:42 15.07.2018
Հայիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը լքել է պաշտոնը զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք ծայր են առել՝ ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի, հայտնում է AP գործակալությունը։ Երկրի նախագահ Մոիզ Ժովենելն ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը։ Շուտով պետք է նոր վարչապետ նշանակվի։ Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել բենզինի, դիզելային վառելիքի և կերոսինի գները 37-51 […]
11:33 15.07.2018
Գերմանական Բերխտեսգադեն քաղաքի իշխանությունները ցանկանում են տեղացիների շրջանում արտասովոր վիճակախաղ անցկացնել։ Շահողները տեղ կստանան հնագույն գերեզմանոցում։ Ինչպես հայտնում է ABC News հեռուստաալիքը, խոսքը բավարական Ալպերի գեղատեսիլ քաղաքում գտնվող XVII դարի գերեզմանատան մասին է։ Որոշվել է 200 ազատ տեղ խաղարկել տեղի բնակիչների շրջանում։ Վիճակախաղին մասնակցում համար դիմել է արդեն մոտ 280 քաղաքացի։
11:15 15.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն մտադրված է մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություներին և չի տեսնում իր համար լուրջ մրցակիցների։ «Ես վճռականորեն տրամադրված եմ։ Կարծես թե բոլորն էլ ցանկանում են դա»,-հայտարարել է Թրամփը Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Անդրադառնալով դեմոկրատների շարքում լուրջ մրցակից տեսնելու հարցին, նա նշել է, որ նրանք ճիշտ թեկնածու չունեն։ Թրամփը […]
11:00 15.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է […]
10:45 15.07.2018
Անհայտ անձը ձեռագիր նամակ է գրել Լիվերպուլի առևտրի կենտրոնին՝ ներողություն խնդրելով 43 տարի առաջ երկու շոկոլադի գողության համար։ Նա իր նամակին կցել է նաև 5 ֆունտ։ Նամակում տղամարդը, ում, հավանաբար, խիղճը տանջել է, պարզաբանել է, որ գողությունը կատարել է երեխա ժամանակ։ Նշվում է, որ գողությունն արվել է 1975 թվականին, Woolworths խանութից։ Տղամարդու նամակը համացանցում հրապարակել […]
10:30 15.07.2018
Շոտլանդիայի բնակիչներին վրդովեցրել են կառավարության ծախսերը՝ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության ապահովման վրա։ Ընդհանուր առմամբ, իշխանություններն այդ նպատակով ծախսել են 5 մլն ֆունտ ստերլինգ ($6,6 մլն)։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում օգտատերերը քննադատել են կառավարությանն անվտանգության ուժեղացված միջոցռումներ սահմանելու համար, այն դեպքում, երբ Թրամփը գիշերել է իր սեփական Trump Turnbery հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ Էդինբուրգում […]
10:15 15.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել պահպանողականների շարքերում իր հակառակորդներին աջակցել ԵՄ-ից դուրս գալու իր պլանին։ Նրա խոսքով՝ եթե իր կուսակիցները դա չանեն, Brexit-ը կարող է ընդհանրապես չկայանալ։ «Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ նպատակների վրա։ Եթե մենք դա չանենք, կա ռիսկ, որ Brexit-ը տեղի չի ունենա»,-գրել է նա Daily Mail-ում իր հեղինակային սյունակում։ «Եկել […]
10:00 15.07.2018
Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհուրդը (ECFR) կազմել է ԵՄ-ի համար անվտանգության գլխավոր սպառնալիքների վարկանիշը։ Ռուսաստանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում հայտնվել են արմատական իսլամիստական խմբավորումները, երկրորդ տեղում, Ռուսաստանից բացի, հայտնվել են միջազգային քրեական կազմակերպությունները։ «Առաջատարների» եռյակը եզրափակել է Հյուսիսային Կորեան։ 2008 թվականին Ռուսաստանը ներառված չի եղել եվրոպացիների գլխավոր վախերի եռյակում։ Վարկանիշը կազմվում է ԵՄ […]