00:53 07.09.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով վերջերս առաջ քաշված վարկածին՝ այն որակելով մտացածին: «Այդ թեմաներով բոլոր վարկածները վերցվում են համացանցից»,- ասել է նա: Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին, ռուսական կողմը, սակայն, հերքում է նման […]
00:49 07.09.2018
Ամերիկյան «Ford» ընկերությունը Հյուսիսային Ամերիկայից հետ կկանչի 2 միլիոն ավտոմեքենա` անվտանգության գոտիների անսարքության պատճառով։ Խոսքը վերաբերում է «F-150 Regular Cab» և «SuperCrew Cab» 2015-2018 թթ.-ի մոդելներին: «Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անվտանգության գոտիներն անսարքություն ունեն»,- նշել է ընկերությունը: Ընկերությունը նաև նշել է, որ անսարքությունը կարող է մեքենայի բռնկման պատճառ դառնալ, այս պահին հայտնի է նման […]
00:42 07.09.2018
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որտեղ պատկերված են iPhone-ներ՝ 3 տարբեր գույներով: Այս մասին հայտնում է Slashleaks-ը: Հաղորդվում է, որ գաջեթներն ունեն ալյումինե շրջանակ: Լուսանկարներում պատկերված է iPhone-ների միայն հակառակ կողմը: Նոր գաջեթները սպառողին կներկայացվեն այս տարվա սեպտեմբերի 12-ին:
00:37 07.09.2018
Պարագվայի Պեդրո Խուան Կաբալյերո քաղաքի «Մայիսի 2» ակումբը ձեռք է բերել մի հմայիչ շնիկ, որից հետո մեծ ճանաչում է ստացել։ Թիմի մարզիչ Կառլոս Հարա Սագյերը պատմել է` ամեն ինչ սկսվեց այն բանից, որ մի անգամ մարզադաշտի մոտ կերակրեց շանը, որից հետո շունը կապվեց իր հետ և սկսեց ակտիվորեն մասնակցել ակումբի պարապմունքներին: — Նա թիմի պահապանն […]
00:22 07.09.2018
Դերասան Քրիստոֆեր Լոուֆորդը 63 տարեկան հասակում մահացել է: Նա խաղացել է «Բոլորն իմ երեխաներն են» և «Գլխավոր հոսպիտալը» սերիալներում: Այդ մասին հայտնել է TMZ տեղեկատվական պորտալը: Յոգայի պարապմունքներից հետո դերասանին շտապ բուժօգնություն էր պահանջվել, սակայն բժիշկները չեն հասցրել նրան փրկել: Մահվան ստույգ պատճառը հայտնի չէ, սակայն նշվում է, որ 1970-1980-ական թվականներին դերասանը թմրանյութից կախվածության դեմ […]
00:10 07.09.2018
Անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը վնաս է հասցրել Facebook-ի հեղինակությանը, և ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները` անձնական տվյալների մասին: Ամերիկացիների 26%-ը Facebook-ը ջնջել է սմարթֆոններից, տեղեկացնում է Business Insider-ը: Հարցումն անցկացրել է Pew կենտրոնը, որը մայիսին և հունիսին հարցում է անցկացրել 4500 ամերիկացիների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 26%-ը ջնջել է հավելվածը, 42 %-ն […]
23:57 06.09.2018
Ամենաոճային կին է ճանաչվել Մեգան Մարքը, ըստ Vanity Fair ամսագրի վարկանիշի: Ամսագիրը հիշեցրել է, թե ինչպես է փոխվել Սասեքսի դքսուհու ոճը և գովաբանել է նրան զգեստների հաջող ընտրության համար: «Նա արքայական ընտանիքի ամենահամարձակներից մեկն է: Նրա ֆիրմային կոշիկները և զգեստապահարանի միագույն հագուստները դասական շքեղություն են հաղորդում նրան»,- նշել է Vanity Fair -ը: Ամենաոճայինների ցուցակում […]
21:16 06.09.2018
Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան և Միացյալ նահանգները համաձայն են Սկրիպալների գործի վերաբերյալ Լոնդոնի եզրահանգումներին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ նրանք կողմ են այն գնահատականին, թե ՌԴ ՊՆ ռազմական հետախուզության աշխատակիցներն են կասկածվում Սոլսբերիում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: «Մենք լիարժեք վստահում ենք բրիտանական կողմի գնահատականին, որ […]
21:00 06.09.2018
The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս […]
20:45 06.09.2018
Բահամյան կղզիախմբի ափամերձ ծանծաղուտ ջրերում ջրասուզակը մեկ հպումով հիպնոսացրել ու քնեցրել է շնաձկանը։ Երբ դայվերներն իջել են ջրի հատակը, շնաձուկը մոտեցել է նրանցից մեկին ու վերջինիս դիպչելուց հետո թուլացել։ Ջրասուզակը պահել է նրա քթից, շուռ տվել, ապա բաց թողել։ Համացանցում աղմուկ հանած տեսանյութի դիտողների մի մասը պնդում է, որ էֆեկտը ստացվել է կադրերի դանդաղեցման հաշվին, […]
20:30 06.09.2018
Մեծ Բրիտանիայում գողության յուրահատուկ դեպք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Գողերը պատը քանդել են, որպեսզի բանկոմատ թալանեն, սակայն հաշվարկներ անելիս փոքր-ինչ սխալվել են: Նախապես նրանք մտադիր են եղել դատարկել երկու բանկոմատ, դրա համար դուռը տեղահանել են, սկսել են ծակել պատը: Նրանք հասել են իրենց նպատակին, սակայն հենց այնտեղ նրանց տհաճ անակնկալ է […]
20:21 06.09.2018
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) իր ներկայացրած տարեկան զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ քիչ շարժունակությունը կարող է բազմաթիվ մարդկանց մահացության պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհի կանանց 32 և տղամարդկանց 23 տոկոսը օրգանիզմին անհրաժեշտ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ցուցաբերում: Ոլորտի […]
20:09 06.09.2018
Facebook ընկերությունը սեպտեմբերի 6-ին ձեռնամուխ է եղել տվյալների պահպանման և մշակման՝ Ասիայում առաջին կենտրոնի ստեղծմանը: Ինչպես հաղորդվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, համալիրն իր գործունեությունը կսկսի 2022 թվականին Սինգապուրում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նախագծի արժեքը գնահատվել է 1,4 մլրդ դոլար, այն ընկերության համար 15-րդը կդառնա ամբողջ աշխարհում: «Կենտրոնի կառուցումն Ասիայում իր ներկայությունն ընդլայնելու Facebook-ի ռազմավարության բաղկացուցիչ […]
20:00 06.09.2018
Ուկրաինայի հայերի միությունը հայրենակիցների հետ համագործակցությունը ընդլայնելու համար նոր ձևաչափ է կիրառում: Սեպտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի համատեղ նիստը: Պատմամշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը: Քննարկվել են «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական պլատֆորմի ակտիվիստների մասնակցությունը նախատեսված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, Ուկրաինայի […]
19:39 06.09.2018
Ռուս հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը ցուցադրել է իր՝ 25-35 միլիոն դոլար արժողությամբ սրբապատկերների հավաքածուն, տեղեկացնում է woman.ru-ն: Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի պետական պատմական համալսարանում տեղի է ունեցել ցուցահանդես, որի ընթացքում Գրիգորի Լեպսը տրամադրել է իր անձնական հավաքածուից 200 սրբապատկեր, հաղորդում է ТАСС-ը: Լեպսը պատմել է արտասովոր նմուշների մասին: Այն տանը, որտեղ պահվում է երգչի հավաքածուն, հատուկ ջերմային ռեժիմ […]
19:38 06.09.2018
Օգոստոսին Իտալիայի առափնյա փրկարարական ծառայության Diciotti նավով փրկված մոտ 50 փախստականի չի հաջողվում հայտնաբերել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին: «Նրանք (փախստականները-խմբ.) այնքան մեծ կարիք ունեին պաշտպանության, սննդի ու կեցության, որ որոշել են փախչել ու անհետանալ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է իտալացի պաշտոնյան: […]
19:30 06.09.2018
Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը: Առաջին տեղը զբաղեցնում են Գուցերիևները: «Սաֆմար» խմբի համանախագահների՝ Միխայիլ Գուցերիևի և Սայիթ-Սալամ Գուցերիևի, «Ֆերտենիվեստա»-ի գլխավոր տնօրեն Սայիդ Գյուցերիևի, «Մ. Վիդեո»-ի գլխավոր տնօրեն Բիլան Ուժախովի կարողությունը գնահատվում է 5.97 միլիարդ դոլար: Ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնում է Ռոտենբերգների ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 4.85 միլիարդ դոլար: Երրորդ տեղում IPG Photonics-ի գլխավոր տնօրեն, […]
18:55 06.09.2018
Կրեմլում հերքում են Մեծ Բրիտանիայի` Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները՝ Սոլսբերիում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու գործում ունեցած մասնակցության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ին: «Ռուսաստանը չի ունեցել և չունի ոչ մի ընդհանուր բան Սոլսբերիի դեպքերի հետ», – ասել է Պեսկովը: Նա նաև ընդգծել է, […]
18:25 06.09.2018
Սաուդյան Արաբիայում կրոնի վերաբերյալ կատակների համար որոշել են բանտ նստեցնել: Այս մասին տեղեկացրել է թագավորության գլխավոր դատախազությունն իր Twitter-ում: «Սոցցանցերում հասարակական կարգի խախտման, թիրախավորված ծաղրին միտված միջոցառումները կհամարվեն կիբերհանցագործություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Եթե մարդը մեղավոր ճանաչվի նման հանցագործության մեջ, ապա նրան 5 տարի ազատազրկում և մեծ ֆինանսական տուգանք կսպասվի: #النيابة_العامة إنتاج أو إرسال […]
18:20 06.09.2018
ԱՄՆ-ում Լիտվայի դեսպանը դիմել է Walmart խանութների ցանցին՝ կոչ անելով վաճառքից հանել խորհրդային խորհրդանիշներով հագուստը՝ դրա առկայությունը ու քարոզչությունն անընդունելի որակելով: Այս մասին հայտնում է Известия-ն: «Անմեղ մարդկանց զանգվածային սպանությունների հետ կապված խորհրդանիշների ցուցադրման ու գովազդման որոշումը չի կարող որակվել որպես սովորական բիզնես-գործունեություն»,- ասել է դիվանագետը: Նա հավելել է, որ չի կարծում, թե առևտրի ցանցի […]
17:06 06.09.2018
2400 եվրո բարոյական փոխհատուցում, իսկ 1000 եվրո դատական և այլ ծախսերի համար։ Հայաստանի կառավարությունը այսքան գումար կվճարի Գարիկ Հմայակի Դադայանին՝ Եվրադատարանի այսօր կայացրած վճռով, հայտնում է A1plus-ը: Դատարանը համարել է, որ խախտվել է նրա արդար դատաքննության և վկաներին խաչաձև հարցաքննելու իրավունքը։ Գարիկ Դադայանը հայտնի դարձավ մի քանի տարի առաջ միջազգային աղմուկ հանած, այսպես կոչված՝ «Ուրանի […]
15:52 06.09.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Իդլիբի հարցը քննարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք չենք կարող այնտեղ թույլ տալ մարդասիրական աղետ, սա շատ կարևոր հարց է, ես դրա մասին խոսել եմ Էրդողանի և Պուտինի հետ»,- ասել է կանցլերը: Նրա կարծիքով՝ Իդլիբում, մի կողմից, կան արմատական խմբավորումներ, որոնց դեմ անհրաժեշտ է […]
11:44 06.09.2018
ՌԴ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նախօրեին Եկատերինբուրգ քաղաքում հայ գործարարների Audi մակնիշի մեքենայի ուղղությամբ բացված կրակահերթի առնչությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վալերի Գորելիխին: Տեղեկությունը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Քննիչները դիտարկում են կատարվածի տարբեր վարկածներ: Դեպքի վայրում հայտնաբերված իրեղեն ապացույցները՝ Կալաշնիկով ինքնաձիգի և տրավմատիկ ատրճանակի պարկուճները, ուղարկվել են […]
10:25 06.09.2018
Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]
09:05 06.09.2018
Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]
08:21 06.09.2018
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 5-ին ընդունել է «Կիբերզսպման և պատասխան միջոցառումների մասին» օրենք, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում այլ երկրների քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ՝ ԱՄՆ-ի դեմ կիբերհարձակումներ իրականացնելու համար։ Այժմ ԱՄՆ վարչակազմը կարող է նման գործողությունների համար սահմանափակող միջոցառումներ կիրառել նախագահի հրամանների կամ համապատասխան գերատեսչությունների որոշումների հիման վրա։ Կոնգրեսականները հարկ են համարել պարտավորեցնել նախագահին […]
08:03 06.09.2018
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 20 մարդ, շուրջ 70 հոգի վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Աֆղանստանի իշխանական կառույցների աղբյուրներին։ Ահաբեկչություններն իրականացվել են քաղաքի արևմուտքում՝ 6-րդ շրջանում։ Առաջին հարձակումը տեղի է ունեցել «Մայվանդ» մարզական ակումբի շենքում։ Այնուհետև, ըստ ականատեսների հաղորդման, մոտակայքում մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցման է դիմել, […]
07:48 06.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած իր մասին սկանդալային հրապարակումներին, հայտարարել է, որ վստահ է 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հաղթանակին։ «Մենք հիանալի աշխատանք ենք կատարում, վարկանիշները կտրուկ աճում են։ Ոչ ոք նույնիսկ չի մոտենա այն բանին, որպեսզի հաղթի ինձ 2020 թվականին։ Իսկ այդ ամենն այն պատճառով է, որ մենք անում ենք և արել ենք ավելին, […]
07:36 06.09.2018
Ամերիկացիներն սկսել են զանգվածաբար ոչնչացնել մարզական հագուստ արտադրող Nike-ի արտադրանքը։ Պատճառը ֆիրմայի գովազդային արշավն է։ Օգտատերերը հրապարակում են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցում կրակի են մատնում բրենդի տարբերանշանով ապրանքները՝ ուղեկցելով հրապարակումները #BoycottNike և #JustBurnIt հեշթեգներով։ Սկանդալը ծայր է առել այն բանից հետո, երբ Nike-ը գովազդային պայմանագիր է կնքել ֆուտբոլի ամերիկացի աստղ Քոլին Կապերնիկի հետ, որի արարքը առաջացրել […]
07:24 06.09.2018
Չեխիայում ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով ավիափոխադրամիջոցում գտնված 4 անձանցից 2-ը մահացել են տեղում, ևս 2-ը՝ հիվանդանոցում։ 4 տեղանոց ուղղաթիռի անկումը տեղի է ունեցել Պլզեն քաղաքում, հայտնում է České noviny կայքը։ Ականատեսների հաղորդմամբ՝ մասնավոր Robinson R 44 թեթև ուղղաթիռը չի կարողացել հաղթահարել մանևրումը և ընկել է պահեստային հաստատության տանիքին։ Հարվածի հետևանքով ուղղաթիռը մխրճվել է հաստատության […]