TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սննդի ընդունման ժամանակացույցը չխախտելու դեպքում օրգանիզմը առողջ կլինի

20:11 04.09.2018

Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում: Մասնագետները նման եզրահանգման  […]

̰
Մեծ Բրիտանիայում կարող են ընդլայնել իրավապահների իրավունքների շրջանակը

19:57 04.09.2018

Մեծ Բրիտանիայում ցանկանում են ընդլայնել իրավապահների իրավունքները: Այս մասին հայտնում է Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկրի ներքին գործերի նախարարն այս գաղափարը բացատրում է նրանով, որ այդ դեպքում ոստիկանները հնարավորություն կունենան հարցաքննել ծծումբ տեղափոխելու մեջ կասկածվող յուրաքանչյուր անձի՝ չունենալով որևէ փաստարկ: Նշենք, որ նման գործողության դիմելու համար այժմ անհրաժեշտ է հստակ փաստարկներ ներկայացնել այն մասին, […]

̰
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել

19:43 04.09.2018

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մոտակայքում կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Հաղորդվում է, որ տեղի փրկարար ծառայության աշխատակիցները դեպքի վայր կարողացել են հասնել 17 ժամ անց միայն: Պատճառն այն է եղել, որ այստեղ ճանապարհներն այդ պահին աննախադեպ ծանրաբեռնված են եղել և մեքենաները հնարավորություն չեն ունեցել ժամանակին հասնելու: Նշվում է, որ փլուզված կամրջի փլատակների […]

̰
Չինաստանում սմարթֆոնով լուսանկարել են Ծիր կաթինը

19:24 04.09.2018

Չինական Weibo սոցիալական կայքում Ծիր կաթին համաստեղության լուսանկարներ են հայտնվել, որոնք արվել են սմարթֆոնի 24 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկով: Հաղորդվում է, որ լուսանկարներն արվել են գնորդներին դեռևս վերջերս ներկայացված Nubia Z18 սմարթֆոնով, չինական գիտատեխնոլոգիական ընկերության ավագ գիտաշխատող դոկտոր Դենգ Լիչայի կողմից: Սմարթֆոնը գնորդներին պաշտոնապես կներկայացվի մոտ ապագայում: Աղբյուրը հայտնում է, որ այն ունի երկու ֆոտոխցիկ՝ 24 […]

̰
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

19:11 04.09.2018

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ավելի քան 150 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել են, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա: Ինչպես ավելի […]

̰
Պորոշենկոն Ավստրիայի կանցլերին առաջարկել է հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը

19:08 04.09.2018

Պաշտոնական Կիևը դիմել է Ավստրիայի ղեկավարությանը՝ առաջարկելով հովանավորել Դոնբասում գտնվող բնակավայրերից մեկը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցությունների արդյունքում: «Մենք Ավստրիայի ղեկավարությանը հնարավորություն ենք տալիս հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը: Մենք այսօր ուշադիր ուսումնասիրել ենք այդ դիրքերը»,- հայտնում է УНН լրատվական գործակալությունը: Բացի դրանից՝ Պորոշենկոն Սեբաստիան Կուրցի միջոցով […]

̰
Բանգլադեշի մայրաքաղաքի հայկական եկեղեցում հայկական հոգևոր երգեր կհնչեն

18:55 04.09.2018

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գտնվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու ծխականները և այցելուները այսուհետ կկարողանան լսել հայկական հոգևոր երաժշտությունը: «Երբ հաջորդ անգամ կայցելեք Դաքքայի հայկական եկեղեցի, կարող եք հանգիստ մտորել հայկական հոգևոր երգերի հնչյունների ներքո»,- գրված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ եկեղեցում տեղադրված նոր ձայնային համակարգի շնորհիվ հայկական հոգևոր երգերն ավելի լավ են հնչում: […]

̰
Թուրքիան զինտեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանային հատվածում

18:30 04.09.2018

Թուրքական զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայում Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ Քիլիսով, Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ տրանսպորտային 8 միջոց է շարժվել, որոնց միջոցով տեղափոխվել են տանկեր ու հաուբիցներ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունները կատարվում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: M60 տանկերը սահման են տարվել՝ կանխելու փախստականների […]

̰
Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ

18:19 04.09.2018

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը, ըստ ամենայնի, այս տարվա ամենամասշտաբային հարձակումն են գործել Իդլիբի նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Այս մասին հայտնում է Al Masder-ը: Հաղորդվում է, որ գործողություններին մասնակցում են «Սուխոյ» ինքնաթիռները: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունների ընթացքում Իդլիբի հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 50 ավիահարված է հասցվել: Lenta-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գործողությունների […]

̰
«Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարը կօգնի 375 հազար ռոհինջա փախստականի

18:08 04.09.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375.000 ռոհինջա փախստական։ Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից […]

̰
Արիֆ Ալվին դարձավ Պակիստանի նոր նախագահը

17:54 04.09.2018

Պակիստանի իշխող «Տեխրիկ-է-Ինսաֆ» կուսակցության թեկնածու Արիֆ Ալվին հաղթել է երկրում տեղի ունեցող նախագահական ընտրություններում: Նա դարձել է Պակիստանի 13-րդ նախագահը: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը հղում անելով ՝ Geo TV-ի հրապարակած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներին: Ընտրությունները տեղի են ունեցել խորհրդարանում և 4 նահանգային օրենսդիր մարմիններում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Սպասվում է, որ […]

̰
Հռոմում զբոսաշրջիկների աչքի առաջ փլուզվել է Հռոմի ֆորումի պատի մի մասը

17:44 04.09.2018

Իտալիայում զբոսաշրջիկների աչքի առաջ փլուզվել է Հռոմի ֆորումի պատի մի մասը Մոնտե Տարպեո փողոցի մերձակայքում։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշվում է, որ զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են կարաբիներները, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները։

̰
Հայաստանը 4 տարի ժամկետով ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի անդամ

17:40 04.09.2018

Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։ Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 […]

̰
Դամասկոսն ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին զենք տրամադրելու մեջ

17:21 04.09.2018

Վաշինգտոնը զենք է մատակարարում ահաբեկիչներին երրորդ երկրների օգնությամբ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության քարտուղար Ալաա Դին Խամդանը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները մեծ քանակությամբ զենք են մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ երրորդ երկրների, այդ թվում՝ Բալկանների, Ուկրաինայի միջոցով»,- ասել է նա: […]

̰
Կահիրեում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

17:13 04.09.2018

Կահիրեում անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հաղորդվում է, որ սարքն ընկել է դեսպանատնից ոչ մեծ հեռավորության վրա, ինչից անմիջապես հետո պայթյուն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Կասկածյալը ձերբակալվել է: ԱՄՆ դեսպանատունն իր թվիթերյան էջում դիմել է այդ քաղաքում գտնվող ԱՄՆ […]

̰
Հնդկաստանում ձեռքի և ոտքի 6-ական մատ ունեցող երեխային ցանկանում են զոհաբերել

16:35 04.09.2018

Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում ծնված տղային թույլ չեն տալիս դուրս գալ տանից՝ իր իսկ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է ANI News-ը: Հաղորդվում է, որ երեխան ֆիզիկական մուտացիայի արդյունքում ունի ոտքերի ու ձեռքերի վեցական մատեր: Երեխային տանը փակելով՝ նրա ծնողները նպատակ ունեն պաշտպանելու նրան տեղի գուրուներից, որոնք շարունակ ասում են, որ երեխային զոհաբերելու դեպքում […]

̰
Apple-ը տեխնիկական խնդիրներ է գտել iPhone 8 սմարթֆոններում

16:00 04.09.2018

Apple կորպորացիան խոտան է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում և պատրաստ է անվճար վերացնել այն: Այս մասին գրված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Խոսքն այդ մոդելի այն սմարթֆոնների մասին է, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և […]

̰
Լոնդոնի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

13:42 04.09.2018

Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող Դագենհեմ դպրոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրված է Լոնդոնի հրշեջ ծառայության թվիթերյան միկրոբլոգում: Վիրավորների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են անմիջապես գնացել ավելի քան 12 հրշեջ մեքենա: Ըստ տեղեկությունների՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակի մեծ մասը: Նշվում է, որ դպրոցը լավագույններից մեկն է Բրիտանիայում, որտեղ դասերը պետք է սկսեին չորեքշաբթի: […]

̰
Մեծ Բրիտանիայում ցուցադրել են վիրաբույժ ռոբոտի

13:07 04.09.2018

Մեծ Բրիտանիայում վիրաբուժության ոլորտում նոր հայտնագործություն են ներկայացրել: Խոսքը վիրաբույժ ռոբոտի մասին է: Համակարգը թույլ կտա անցկացնել ներքին օրգանների փակ վիրահատություններ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Վիրաբուժական գործիքները փոքր են ու հարմարավետ, հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում բարդ գործողություններ իրականացնել: Բրիտանական բուժհաստատություններում ռոբոտացված համակարգը կհայտնվի 2019 թվականին:

̰
Թրամփի փեսային պատկանող ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է 500 հազար դոլար

12:58 04.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարազատներին պատկանող շինարարական ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է ավելի քան 500 հազար դոլար: Խոսքը Թրամփի փեսայի ընտանիքին և նրա գլխավոր խորհրդական Ջարերդ Քուշներին պատկանող ընկերության մասին է: Այս մասին հայտնել է Օttawa Citizen-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մեծ գումարը Kushner Companies-ը կուտակել է տարբեր խախտումների չվճարված քաղաքային տուգանքների պատճառով, այդ թվում […]

̰
Քյոլնում կայացել է  «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով խորհրդաժողովը

12:30 04.09.2018

Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին: Այս  մասին SHANTNEWS.AM-ը  տեղեկություն ստացավ  Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) համակարգող Կարո Հակոբյանից։ Հակոբյան նաև փոխանցեց, որ խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից […]

̰
Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը

12:13 04.09.2018

Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը, գրում է ТАСС-ը: Ընկերությունը, որպես մասնավոր սեփականություն, պաշտոնապես գրանցվել է 1998թ.-ի սեպտեմբերի 4-ին: Այդ ընթացքում ընկերությունը հասցրել է երկար ճանապարհ անցնել, սակայն Google-ի պաշտոնական ծննդյան օրվա առթիվ մինչև օրս վեճեր կան: 1996 թվականին էր, երբ Սթենդֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը թողարկեցին գիտահետազոտական նախագիծ: Ի սկզբանե այն կոչվել է […]

̰
Զբոսաշրջիկը փրկել է ցեխաջրով լի փոսն ընկած այծքաղին

11:43 04.09.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանգստացող զբոսաշրջիկը Կրյուգեր ազգային պարկում փրկում ցեխաջրով լի փոսն ընկած այծքաղին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Կենդանին հոտի հետ վազելիս է եղել, երբ ընկել է փոսը: Անօգնական այծքաղը փորձել է ինքնուրույն դուրս գալ, սակայն նրան չի հաջողվել: Մեքենայով շրջող տղամարդը նկատել […]

̰
Թրամփն զգուշացրել է Ռուսաստանին չօգնել Բաշար Ասադին

10:52 04.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա հարձակմանը: Թրամփի խոսքով՝ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: Այս կերպ ԱՄՆ նախագահն արձագանքել է Իդլիբն ազատագրելու Դամասկոսի ծրագրերին:  «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: […]

̰
Ճապոնիայում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել վերահաս թայֆունի պատճառով

08:35 04.09.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել մոտեցող «Ջեբի» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Դադարեցվել է նաև նավագնացությունն ու ճեպընթացների երթևեկությունը։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 60 մետրի։ Սպասվում է, որ մեկ օրում կթափվի 500 մմ տեղում։ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են տարհանել ավելի քան 300 հազար մարդու։ Ըստ […]

̰
Կինոաստղերը հրաժարվել են փառատոնի մասնակցել՝ Թրամփի նախկին խորհրդականի պատճառով

08:25 04.09.2018

Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է […]

̰
Մակրոնը դպրոցականներին գանգատվել է նախագահի դժվար կյանքից

08:11 04.09.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 3-ին հյուրընկալվել է ֆրանսիական Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջի 6-րդ դասարանցիներին։ Նախագահը շփվել է աշակերտների հետ և նրանց պատմել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի մասին։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնը չի համարում մասնագիտություն։ «Այնքան էլ վստահ չեմ, թե դա մասնագիտություն է։ Նախագահն այն մարդն […]

̰
Չիկագոյում ձերբակալել են օդանավակայանի ճանապարհը փակած ակտիվիստներին

07:55 04.09.2018

Ամերիկյան Չիկագո քաղաքում ձերբակալվել են 12 ցուցարարներ, ովքեր փորձել են փակել Օ՝Հարա միջազգային օդանավակայան տանող մայրուղին։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել տեղի իշխանությունների քաղաքականության դեմ։ Նրանք դեմ են հանդես եկել ռասիզմին և անհավասարությանը, ինչպես նաև պահանջել են ավելի ակտիվ գործողություններ՝ հասարակական վայրերում հրաձգության դեպքերի վերացման նպատակով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հաղորդվում […]

̰
Բրիտանական ոստիկանությունը պայթեցրել է BBC-ի շենքի մոտ կայանված կասկածելի ավտոմեքենան

07:42 04.09.2018

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն իրականացրել է նարնջագույն միկրոավտոբուսի վերահսկվող պայթյուն։ Այն կայանված է եղել Լոնդոնում՝ հեռուստառադիոհեռարձակող BBC կորպորացիայի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Պայթյունն իրականացվել է կասկածելի առարկաների որոնման ընթացքում՝ ինքնագնաց ռոբոտի օգնությամբ, որը նախատեսված է պայթուցիկ սարքերի որոնման ու վնասազերծման համար։ Ոստիկանության տվյալներով՝ դրանից առաջ ահազանգ էր ստացվել Փորթլենդ-Փլեյսում կասկածելի տրանսպորտային միջոցի […]

̰
Պայթյուն Հարավաֆրիկյան հանրապետության զինամթերքի պահեստում․ կա 8 զոհ

07:31 04.09.2018

Հարավաֆրիկյան Քեյփթաունից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին ու փրկարարներին։ Պայթյունը որոտացել է Սամերսեթ-Ուեսթ քաղաքում՝ զինամթերքի արտադրությամբ զբաղվող «Rheinmetall Denel Munition» (RDM) կոնցեռնի գործարանում։ Կոնցեռնը պատկանում է զենքի պետական արտադրող «Denel»-ին և գերմանական «Rheinmetall Defense» ձեռնարկությանը։ Պայթյունի […]

̰
BACK_TO_TOP