15:00 28.08.2018
Եվրասիական տնտեսական միությունն ու Ֆարերյան կղզիները համագործակցության նոր էջ են բացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Հուշագիրը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան և Ֆարերյան կղզիների արտաքին գործերի ու առևտրի նախարար Փոուլ Միխելսոնը: […]
14:54 28.08.2018
Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների այլընտրանքը չեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Թուրքիայի արտգործնախարարը նաև մեկնաբանել է թուրք-ամերիկյան ներկայիս հարաբերությունների վիճակը: «Եթե ԱՄՆ-ն անի այն ամենը, ինչ մտադիր է, ապա պատասխան միջոցառումներ կլինեն»,- նշել է Չավուշօղլուն: Չավուշօղլուն անդրադարձել է նաև ամերիկյան պատժամիջոցներին. «Թուրքիան պարտավոր չէ պահպանել ԱՄՆ-ի անարդար […]
14:36 28.08.2018
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում այդ երկրի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում: «ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման […]
14:17 28.08.2018
1962թ. Ferrari 250 GTO-ն Sotheby’s-ում վաճառվել է 48․4 մլն դոլարով և դարձել է ամենաթանկարժեք ավտոմեքենան, որ երբևէ վաճառվել է աճուրդում: Մրցույթն անցել է Կալիֆոռնիայի բարեգործական արարողության ժամանակ՝ Պեբլ-Բիչ էլեգանտության մրցույթում, գրում է RT-ն՝ հղում անելով CNBC-ին: «3413» համարով մեքենան 1962-ին հաղթել է իտալական GT առաջնությունում, իսկ 1963 և 1964 թվականներին հաղթանակ է գրանցել սիցիլիական Targa Florio ավտոմրցույթում: 18 […]
14:12 28.08.2018
Շառլ Ազնավուրը հարցազրույց է տվել Maxim պարբերականին: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ազնավուրին հաջողվել այս տարիքում նման կազմվածք պահպանել, շանսոնյեն պատասխանել է. «Ես ամեն օր 340 մետր լողում եմ, ուտում եմ ափսեիս մեջ դրված պարունակության ճիշտ կեսը»: Շանսոնյեին հարցրել են, թե ինչպես է կարողացել նույն կնոջ հետ ապրել ավելի քան 51 տարի: «Առաջին անգամ […]
13:30 28.08.2018
Սաքսոնիայի Հեմնից քաղաքում վեց մարդ թեթև վնասվածքներ է ստացել գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Գերատեսչության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գիշերը քաղաքում հանգիստ է անցել: Նա նշել է, որ ակտիվիստները վնասվածքներ են ստացել պայթակների այլ առարկաների պատճառով, որոնք միմյանց վրա են նետել բողոքի ակցիա իրականացնողները: Ակցիաներին […]
12:12 28.08.2018
Ֆրանսիայի Զինված ուժերը հայտարարել են, որ Աֆրիկայում ընթացող ռազմական գործողությունների արդյունքում իրենց հաջողվել է ոչնչացնել ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ՊՆ հայտարարությունը: Գործողություններն ընթացել են Մալիում: Աղբյուրի փոխանցմամբ՝ ոչնչացվել է խմբավորման առաջնորդներից Մուհամեդ ալ Ալմուները, որը խմբավորման՝ Սահարայում հաստատված խմբի առաջնորդն է եղել: Հայտնի է դարձել նաև խմբավորման […]
08:25 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սիրիական Իդլիբ նահանգի (հակակառավարական ուժերի վերջին խոշոր պատվար) և Ուկրաինայի հետ կապված միջազգային ջանքերի կոչ են արել։ «Երկու առաջնորդները միջազգային գործողությունների կոչ են արել՝ միտված Իդլիբ նահանգում մարդասիրական ճգնաժամը կանխելուն, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման ջանքերի վերսկսմանը»,- ասված է Սպիտակ տան հայտարարությունում։
08:13 28.08.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան անվտանգության ապահովման ոլորտում չի կարող ապավինել ԱՄՆ-ին։ Այս մասին պետության ղեկավարն ասել է Փարիզում ֆրանսիացի դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է CNN-ը։ «Այսօր մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք և երաշխավորենք մեր սեփական անվտանգությունն ու այդ կերպ ունենանք եվրոպական ինքնիշխանություն»,- ասել է Մակրոնը։ Նա նաև ընդգծել է, որ […]
08:00 28.08.2018
Վերջին 10 տարում աշխարհում անհետ կորածների թիվը հասել է գագաթնակետին։ Հաճախ մարդկանց կորելու պատճառ է դառնում միգրացիան։ «Կարմիր խաչ»-ը ողջ աշխարհում որոնում է մոտ 100 հազար մարդու, ովքեր անհետ կորել են ռազմական գործողությունների, բռնի վերաբնակեցման կամ երկրից փախչելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելին լինել։ […]
07:51 28.08.2018
Նյու Յորքի Ազատության կղզուց ավելի քան 3400 մարդ է տարհանվել՝ պրոպանով երեք բալոնների պայթելու հետ կապված։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունի պատճառը շինարարների թույլ տված սխալն է եղել, աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել։ Հրդեհն արդեն մարվել է, կղզին և Ազատության արձանը կրկին բաց են այցելության համար։
07:44 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չեղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա նամակի պատճառով, որն ագրեսիվ տոնով գրված է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Հոն Չհոլի կողմից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, պետքարտուղար Պոմպեոն նամակն ստացել էր անցած ուրբաթ։ Այն բանից հետո, երբ դրա բովանդակությանը ծանոթացել է Թրամփը, […]
07:27 28.08.2018
Ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնը մահից առաջ ուղերձ է գրել հայրենակիցների համար, որում ընդգծել է, որ ապրել և մահացել է որպես հպարտ ամերիկացի։ Ուղերձից մեջբերում է ներկայացում NBC-ն։ Հրաժեշտի ուղերձն ընթերցվել է երկուշաբթի, Մակքեյնի մոտ ընկեր և 2000 ու 2008 թվականներին նրա նախագահական արշավի ղեկավար Ռիկ Դևիսի կողմից։ Սենատորն ասել է, որ երկրի մեծությունը թուլանում է, […]
07:12 28.08.2018
Սաուդյան Արաբիայի հրամանատարության ներքո գործող արաբական կոալիցիայի մարտական ավիացիան հարվածների շարք է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանին։ Հարվածները հասցվել են օգոստոսի 27-ի ուշ երեկոյան։ Ընդանուր առմամբ հասցվել է 11 հարված։ «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ քաղաքի գլխավերևում դեռևս կատարվում են ինտենսիվ թռիչքներ։ Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Հայտնի չէ նաև հարձակման հետևանքով ավերածությունների ծավալը։ Քաղաքացիական […]
00:38 28.08.2018
Instagram-ի աշխատանքում զանգվածային խափանում է տեղի ունեցել։ Բողոքների մեծ մասը՝ 58 տոկոսը, վերաբերել է նորությունների ժապավենը թարմացնելու անհնարինությանը, ևս 24 տոկոսը՝ բջջային տարբերակի խափանված աշխատանքին։ 17 տոկոս դեպքերում էլ բողոքները վերաբերել են սոցցանց մուտք գործելու դժվարությանը։ Սոցցանցի աշխատանքում զանգվածային խափանումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Ամենից շատ բողոքներն ստացվել են ԱՄՆ-ի հյուսիսարևելյան նահանգներից, Նիդերլանդներից, […]
00:20 28.08.2018
Մյունխենի անվտանգության համաժողովը սահմանել է ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի անվան ամենամյա մրցանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի քարտուղար Յոհանես Շմիդտին։ Մրցանակին կհավակնեն Մակքեյնին հոգեհարազատ թեմաներով աշխատանքների հեղինակները։ Մրցանակն առաջին անգամ կշնորհվի 2019 թվականի փետրվարի 15-ին:
21:57 27.08.2018
F-35 Lightning II ամերիկյան կործանիչներում բավական լուրջ խոցելիություն է հայտնաբերվել: Պարզվում է, որ դաշտային պայմաններում լիցքավորման ժամանակ այս կործանիչները չունեն կայծակից պաշտպանության համակարգ: Ի դեպ, այսպիսի կործանիչներ, ԱՄՆ-ից բացի, ունեն նաև Թուրքիան և Իսրայելը: Կայծակի հարվածը կարող է ոչ միայն շարքից հանել առանձին համակարգեր, այլև կործանել ինքնաթիռը, մինչդեռ վերջին սերնդի կործանիչներում օգտագործված են այնպիսի մետաղական […]
21:30 27.08.2018
Պենտագոնը 40 միլիոն դոլար կծախսի Ռումինիայում գտնվող իր ավիաբազան արդիականացնելու համար: Խոսքը Կիմպիա-Տուրզի ավիաբազայի մասին է, որտեղ նախատեսվում է ավելացնել անգարներն ու զենքի և վառելիքի պահեստները: Վերջին շրջանում ամերիկյան ՌՕ ուժերն այստեղ են տեղակայել F-15 և A-10 կործանիչներ: Ըստ ամերիկյան կողմի՝ այս ամենն արվում է«ռուսական ագրեսիան» զսպելու նպատակով: Այս մասին հաղորդում է Defense News -ը:
21:20 27.08.2018
Դեռ ուշ չէ կանխարգելել ամբողջովին ավտոմատացված զինատեսակների արտադրությունը, հայտարարել են Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները: ՄԱԿ-ում մահաբեր ավտոմատացված զինատեսակների խնդրին նվիրված համաժողովից առաջ կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել ռոբոտ-մարդասպանների արտադրությունը: Իրավապաշտպանների կարծիքով՝ ռոբոտ-մարդասպաններն այլևս միայն ֆանտաստիկ ֆիլմերի հերոսներ չեն, այլ իրական սպառնալիք՝ մարդկությանը: Amnesty International-ը գտնում է, որ նման զինատեսակների արտադրությունը պետք է արգելվի: ՄԱԿ-ի […]
21:15 27.08.2018
Մասնագետները զբոսաշրջային ուղևորությունների համար կազմել են ամենաթանկ և ամենաէժան եվրոպական քաղաքների վարկանշային աղյուսակը: Այս մասին հայտնում է Post Office Travel Money-ն: Ուսումնասիրության համար օրինակ են վերցրել 10 զբոսաշրջային ապրանքներ և մատուցվող ծառայությունների ընդհանուր գումարային զամբյուղը: Հաշվարկվել են զբոսաշրջիկների ծախսը 2 գիշեր 3 աստղանի հյուրանոցում, տեղափոխությունը, զբոսաշրջային այցերը, 3 ճաշատեսակով ընթրիքը և տվյալ քաղաքի տեսարժան վայրեր […]
19:52 27.08.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ավելի քան 50 մարդ արագորեն ցատկում Իսպանիայի ափերին մոտեցած ռետինե նավակից ու վազքով ուղղվում դեպի մոտակա ժայռերը, որոնց հարևանությամբ հինգաստղանի հյուրանոց է: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Կոստա դե լա Լուս հանգստավայրի Բարոսա լողափում այդ պահին բազմաթիվ զբոսաշրջիկներ էին հանգստանում: Ականատեսներից մեկը տեսանկարահանել է […]
18:44 27.08.2018
Splashleaks-ը հրապարակել է գնորդներին դեռևս չներկայացված Sony Xperia XZ3 սմարթֆոնի լուսանկարը: Նոր սարքի շնորհանդեսը նախատեսվում է անցկացնել Բեռլինում կայանալիք IFA 2018 ցուցահանդեսի շրջանակում: Հրապարակված լուսանկարն ամբողջական պատկերացում է տալիս առաջիկայում հանրության դատին ներկայացվելիք նոր սմարթֆոնի արտաքին տեսքի մասին: Նշվում է, որ սմարթֆոնի վերջին մոդելը նախկին Xperia XZ2-ից շատ քիչ է տարբերվում: Միակ տարբերությունն այն է, […]
18:41 27.08.2018
Ավստրալացի նորապսակները ստիպված են եղել պատասխան տալ «ռոմանտիկ» քայլի համար: Իրենց մեղրամիսը Ֆլորենցիայում անցկացնող զույգը որոշել է հավերժացնել Իտալիա կատարած այցը: Զինվելով չմաքրվող մարկերով՝ 46-ամյա ավստրալացին Ֆլորենցիայի խորհրդանիշ հանդիսացող Պոնտե Վեկյո կամրջի վրա «հավերժացրել է» իր և հարսնացուի անունները, որից հետո անունները սրտիկի մեջ է վերցրել: Այդ ժամանակ նրանց նկատել է ոստիկանությունը: Նորապսակ զույգը հարցաքննվել […]
17:40 27.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ գագաթնաժողով է նախատեսվում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Պեսկովի խոսքերով՝ եռակողմ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում: «Մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- հայտարարել է Պեսկովը:
17:26 27.08.2018
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինված է համարել կապը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների և Սկրիպալի գործի միջև: Այս մասին հաղորդում է գերատեսչության կայքը: Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմին մեղադրել են մինչ հետաքննության ավարտը և առանց ապացույցների ներկայացման: «Հնչեցված բոլոր մեղադրանքները ժամանակավոր են, միևնույն ժամանակ, այսօր ներկայացված սահմանափակումները իրատեսական են, թեպետ, շատ բաներում կրկնում են ներկայումս գործողին»,- […]
17:20 27.08.2018
ՌԴ զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմականի օկրուգի ներկայացուցչին: Նշվում է, որ այդ շարժական խմբերով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են պլանավորում իրականացնել օգոստոսի 30-ին Վոլգոգրադի երկրամասի «Մարինովկա» օդանավակայանում: Զինավարժությունների արդյունքում ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության մասնագետները կբացահայտեն, կխոցեն […]
16:57 27.08.2018
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրում է Իրանի իշխանությունների ներկայացրած հայցն ընդդեմ ԱՄՆ պատժամիջոցների: Առաջին փոլում ներկայացվել են հայցվոր կողմի փաստարկները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին երկու երկրների միջև կնքված Բարեկամության, տնտեսական կապերի և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագրի կետերի խախտման համար: Դատական լսումները սկսել են Իրանի կողմից ներկայացված փաստարկների […]
15:48 27.08.2018
Նյու Յորքում մահացել է դրամատուրգ ու սցենարիստ Նիլ Սայմոնը: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Սայմոնը 91 տարեկան էր, նա մահացել է Մանհեթենի հիվանդանոցներից մեկում: Նիլ Սայմոնը Բրոդվեյի ամենահայտնի ու ճանաչված դրամտուրգներից մեկն է: Նրա հեղինակած պիեսներն են «Այգում ոտաբոբիկ», «Տարօրինակ զույգը», «Աստղապատ աղջիկը» և այլն: Նա ստացել է պատվավոր «Թոնի» և Պուլիցերյան մրցանակները: