07:11 05.07.2018
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ենթարկվել է վիրահատության այն բանից հետո, երբ նրա մոտ պլանային բուժզննման ժամանակ հայտնաբերվել է ոչ մեծ ուռուցք։ Վիրահատության ենթարկվելու մասին պետության ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում։ Մորալեսը նաև գրել է, որ վիրահատությունը հաջող է անցել և նա իրեն լավ է զգում, և հավելել, որ հիվանդանոցից դուրս կգրվի հուլիսի 5-ին։ Հուլիսի […]
00:47 05.07.2018
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ հայտնի է որպես «Հարրի Փոթեր»-ի հեղինակ, ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա աչքից չի վրիպել Թրամփի՝ թվիթերյան միկրոբլոգում թույլ տված սխալը։ Թրամփը հպարտություն էր արտահայտել՝ կապված գրելու իր ունակության հետ՝ նշելով, որ կեղծ ԶԼՄ-ները ջանում են սխալ գտնել իր գրառումներում։ Տվյալ թվիթի մեջ Թրամփը «pore» (մանրակրկիտ ուսումնասիրել) բայի փոխարեն […]
21:27 04.07.2018
2021 թվականի հունվարի 1-ից Մոլդովայում պատրաստվում են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասսաե սպասքը՝ ափսեներ, բաժակներ, դանակ-պատառաքաղ: Օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը հաստատել է խորհրդարանի նշանակումների և անձեռնմխելիության իրավական հանձնաժողովը, հաղորդում է Մոլոդովայի խորհրդարանի մամուլի ծառայությունը: Առաջարկվում է օրինախախտ ֆիզիկական անձանց պատժել՝ տուգանելով մինչև 4,5 հազար լեյով, և մինչև 12 հազար լեյով՝ իրավաբանական անձանց: Նախագծի հեղինակները նշում են, […]
19:07 04.07.2018
Սաութհեմփթոնի Ազգային օվկիանոսագիտության կենտրոնի գիտնականները կանխատեսել են, որ գլոբալ տաքացման նվազագույն վնասը մարդկությանը կարժենա 1․4 տրիլիոն դոլար: Արդեն 2100-ին ընդամենը 2 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը կարժենա համաշխարհային ՀՆԱ-ի 3 տոկոսը, գրում է New Scientist-ը: Հսկայական ծախսերի համար պետք է «շնորհակալություն հայտնել» հեղեղներին՝ ջերմաստիճանի ընդամենը 1․5 աստիճանով բարձրացումը կհանգեցնի ծովի մակարդակի 50 սանտիմետր բարձրացման: Ըստ գիտնականների կանխատեսումների՝ […]
18:30 04.07.2018
«Ֆեյսբուք» ընկերությունը ձեռք է բերել Bloomsbury AI սթարթափը, որը մասնագիտացված է լեզվի մշակման վրա, այս մասին տեղեկացնում է Facebook Academics-ը: Սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է կեղծ լուրերի դեմ պայքարի նոր տեխնոլոգիա կիրառել: Պայմանագրի արժեքը կազմել է 20-30 մլն դոլար: Օրեր առաջ հաղորվել էր, որ Facebook-ը պատահմամբ սև ցուցակից հանել է մոտ 800.000 օգտատիրոջ էջ:
18:20 04.07.2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման ընթացքում հավաքականների խաղերին այցելած երկրպագուների առավելագույն թիվը գերազանցվել է: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ մինչ այս երկրպագուների առավելագույն թիվը կազմել է 40 մլն, սակայն ԱԱ-2018 1/8 եզրափակչի Շվեդիա-Շվեյցարիա հանդիպմանը (1-0) ներկա է եղել 64.042 ֆուտբոլասեր: Նշվում է, որ ԱԱ-2018-ի ընթացքում կայացած 55 խաղերին այցելել է 2.532.394 […]
17:34 04.07.2018
Մարիխուանայի օգտագործումը հազ է առաջացնում և բարդացնում թոքերից բորբոքված հեղուկի դուրսմղումը, այսպիսի եզրահանգման են եկել Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները, որոնց հետազոտությունը հրապարակված է Annals of Internal Medicine ամսագրում: Գիտնականները վերլուծության են ենթարկել շուրջ 22 հետազոտություն, որոնք նվիրված են եղել մարիխուանայի օգտագործման և շնչառական համակարգի խանգարումներին: Բացի վերը նշված վտանգից, մարիխուանա շատ օգտագործողների մոտ նկատվում է […]
17:28 04.07.2018
Դերասանուհի Ջեսիկա Ալբան CNN Talk Asia-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 13 տարեկանից սկսած՝ պարբերաբար ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Որպես շոու-բիզնեսում հայտնված երիտասարդ դերասանուհի՝ նա հասկացել էր, որ իր հետ հենց այդպես էլ պիտի վարվեն: Նա պատմել է, որ շատ է տխրել այն փաստից, որ իր մասնագիտական վերելքի ճանապարհին նրա կյանքում չի եղել որևէ կին-օգնական, […]
17:27 04.07.2018
Ադրբեջանի գերագույն դատարանը հերթական անգամ քննության է դրել ընդդիմադիր «Ռեալ» կազմակերպության ղեկավար Իլգար Մամեդովի գործը՝ հաշվի առնելով ՄԻԵԴ որոշումը: Գերագույն դատարանը չեղարկել է վճռաբեկ և վերաքննիչ ատյանների որոշումները և գործը վերադարձրել Շեկինյան վերաքննիչ դատարան: Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013-ին՝ Իսմայիլի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2014-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն նույն տարի Մամեդովը դիմել […]
17:27 04.07.2018
Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է երկրի ղեկավարի համար նախատեսված թիկնազորից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա իր այս գործողությունը բացատրել է նրանով, որ ցանկանում է հնարավորինս մոտ լինել ժողովրդին: «Ինձ թիկնազոր պետք չէ, նշանակում է, որ իմ անվտանգությունը կապահովեն և ինձ կպաշտպանեն իմ քաղաքացիները»,- հայտարարել է […]
17:00 04.07.2018
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ նշվում է, որ գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և […]
16:11 04.07.2018
Թուրքիայում հունիսի 24-ին կայացած նախագահական ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած ու վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին: Այս մասին հայտարարություն է տարածվել Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայության կողմից, հայտնում է «Հյուրրիեթ» պարբերականը: Հաղորդվում է, որ նույն օրն արդեն կհրապարակվի այդ երկրի կառավարության նոր կազմը, որը, ըստ վերափոխված Սահմանադրության՝ կազմավորվելու է նախագահի […]
16:11 04.07.2018
Այցի ընթացքում կողմերը քննարկելու են 2015թ. կնքված միջուկային համաձայնագրի փրկության տարբերակները:
16:06 04.07.2018
Կալիֆոռնիայում արջը մտել է տեղի բնակիչներից մեկի տան ետնամաս, լողացել է ջակուզիի մեջ և խմել է «Մարգարիտա» կոկտեյլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մարկ Հոֆ անունով տղամարդը պատմում է, որ ուրբաթ ցերեկը նա կոտրվող ճյուղերի և տերևների խշշոց էր լսել, սակայն ուշադրություն չէր դարձրել: Հետո ձայները ուժեղացել էին, նա դուրս էր եկել տնից: Տղամարդը տեսել էր, […]
15:27 04.07.2018
Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:
14:33 04.07.2018
Եղանակը շարունակում է արտասովոր դրսևորումներ ունենալ երկրագնդի տարբեր կիսագնդերում: Այս անգամ արդեն ձյուն է տեղացել Հարավային Աֆրիկայում: Քեյփթաունի բազմաթիվ բնակիչներ տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակել համացանցում, որտեղ երևում է, որ ձյունն այստեղ տեղացել է աննախադեպ առատությամբ: Չնայած այստեղ ձմեռային սեզոն է, ձյուն այստեղ հիմնականում չի տեղում: News24-ի հաղորդմամբ՝ ձյան պատճառով որոշ ճանապարհներ փակ են եղել […]
14:07 04.07.2018
Ֆուտբոլային «Ռեալ» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Յուվենթուս»: Sky Sport Italia-ն հայտնում է, որ թուրինցիները թեև դեռևս նման առաջարկ չեն արել ֆուտբոլիստին, առաջիկայում նման ծրագրեր ունեն: Տրանսֆերը, ըստ աղբյուրի, «Յուվենթուս»-ի համար կարժենա 120-150 մլն եվրո, Ռոնալդուի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի 30 մլն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ակումբից հեռանալու ծրագրեր է սկսել […]
13:18 04.07.2018
Հռչակագրի տեքստը պատրաստել էր ամերիկյան պետության հիմնադիր հայրերից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնը:
11:30 04.07.2018
Bank of American-ն զգուշացրել է, որ համաշխարհային ֆոնդային շուկայում կարող է տեղի ունենալ 1997-1998 թվականների համաշխարհային ճգնաժամի կրկնություն, այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Ֆինանսական կազմակերպության փորձագետները կանխատեսում են 1998 թվականի իրադարձությունների հնարավոր կրկնություն, այն ժամանակ, երբ Ռուսաստանում դեֆոլտ հայտարարվեց, իսկ ասիական տարածաշրջանում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ: Bank of America-ի առաջատար ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ում […]
08:25 04.07.2018
Իսպանական Սևիլյա քաղաքի բնակչուհի Անխելա Պոնսեն կդառնա առաջին տրանգենդերը, որ կմասնակցի հեղինակավոր «Միսս Տիեզերք» մրցույթին։ Աղջիկը հայրենիքում մոդելի հաջող կարիերա է ստեղծում։ 2015 թվականին նա մասնակցել է ազգային մակարդակով գեղեցկության մրցույթին՝ երկիրը «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար, սակայն այդ ժամանակ չէր հաղթել։ Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն։ Նրա երազանքները մոտ են իրականանալուն։ Աշխարհի մասշտաբով միջոցառմանը […]
08:15 04.07.2018
Հայտնի ամերիկացի երգչուհի Թինա Թըրների ավագ որդին՝ Քրեյգ Ռայմոնդ Թըրները, վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններրի աղբյուրներին։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր հուլիսի 3-ին, Կալիֆոռնիայի իր առանձնատանը՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկները փաստել են երգչուհու որդու մահը։ Թըրները Քրեյգին լույս աշխարհ է բերել 18 տարեկանում։ […]
07:47 04.07.2018
Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի որդին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Հուդայֆա ալ-Բադրին սպանվել է քաղաքային ջերմաէլեկտրակայանի մոտ սիրիական կառավարական զորքերի գործողության ժամանակ։ Դեռևս կիրակի հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաք և գյուղ, ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի […]
07:36 04.07.2018
Կանադայի Մոնրեալ քաղաքին պատուհասած սաստիկ շոգ եղանակի հետևանքով 6 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է CTV News-ը՝ հղում անելով տեղի բուժհաստատություններին, զոհերի մեծ մասն ապրել է միայնակ և տառապել քրոնիկ հիվանդություններից և հոգեկան բնույթի խնդիրներից։ Մահացածներից ոչ մեկը չի ունեցել օդորակիչ, նրանք բոլորն ապրել են բազմաբնակարան շենքերում։ Երկուշաբթի երեկոյան ջերմաստիճանը քաղաքում հասել է 35 աստիճանի։ […]
07:23 04.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել արդիականացված զինված ուժերը։ Նախագահն այս հայտարարությունն արել է երեկ՝ Անկախության օրվա նախօրեին Արևմտյան Վիջինիա նահանգում զինված ուժերին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ը վերականգնում է զինված ուժերը և երկրի անվտանգությունը։ Նա նաև հիշեցրել […]
07:12 04.07.2018
Հռոմի Տորե-Արջենտինա հրապարակում կատուների՝ ինքնին ձևավորված արգելոցի բնակիչը պատահաբար հայտնվել է Google Maps ծառայության Հռոմի համայնապատկերում և աստղ դարձել։ Լուսանկարները, որոնցում պատկերված է կենդանին, ակնթարթորեն տարածվել են համացանցով։ Կատուների արգելոցը հրապարակում ստեղծվել է պատահաբար՝ 1929 թվականին։ Շատ զբոսաշրջիկների այնտեղ հենց դա է գրավում, այնտեղ կատուներին կերակրում են, օգնություն ցուցաբերում։
00:47 04.07.2018
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից ոչ հեռու՝ օվկիանոսում, տեսանկարահանել են հազվագյուտ ալբինոս կետի։ Տեսանյութի հեղինակ Կունան Ուալն ասել է, որ եզակի կադրերն արել է պարամոտորով թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կադրերում երևում է փոքրիկ ալբինոս կետը՝ մոր կողքին խաղալիս։ Ավստրալիայի ափերի մոտ է բնակվում ողջ աշխարհում հայտնի Միգալու անունով սապատավոր ալբինոս կետը։ […]
22:17 03.07.2018
Ամերիկյան ամենախոշոր առևտրային «Walmart» առևտրի ցանցի կայքում հայտնվել են վերնաշապիկներ «Impeach 45» գրությամբ: Հակաթրամփյան շապիկը նկատել է քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ռայան Ֆուրնիեն և իր վրդովմունքն արտահայտել Twitter-ում: «Ինչո՞ւ եք ձեր կայքում «Իմփիչմենթ-45» գրությամբ մանկական հագուստ վաճառում: Ի՞նչ եք ուզում դրանով ասել», – գրել է Ֆուրնիեն: .@walmart why are you […]
22:09 03.07.2018
Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը հաշվի կառնվեն: Այս մասին հուլիսի 3-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հուլիսի 6-ին կհանդիպեն Վիեննայում՝ միջուկային գործարքի հետագա պահպանման մասին բանակցություններ վարելու: Հանդիպումը կլինի առաջինը համապարփակ ծրագրից […]