16:44 29.08.2018
Մահից առաջ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը տվել է այն մարդկանց անունները, ովքեր պիտի տանեն դագաղը հոգեհանգստի օրը: Իսկ այն կայանալու է սեպտեմբերի 1-ին՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Քաղաքական գործիչը մահացել է գլխուղեղի քաղցկեղից: Դեռ մինչև մահանալը նա ինքը ծրագրել էր, թե ինչպես պետք է կատարվեր հուղարկավորությունը: Ջոն Մաքքեյնն ընտրել է […]
16:43 29.08.2018
Հազարավոր մեղուներ գրոհել են Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված հովանոցը: Այս մասին հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից փողոցները, որպեսզի մեղուները չհարձակվեին մարդկանց վրա: «Ի վերջո, մի մեղվապահ տարել է մեղուներին այդտեղից հեռու»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:26 29.08.2018
Լա Մանշ նեղուցում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանիսայի միջև, ֆրանսիացի ու բրիտանացի ձկնորսների միջև միջադեպ է տեղի ունեցել: Վիճաբանությունն այնքան է սրվել, որ կողմերն օգտագործել են ծխաբեր միջոցներ: Այս մասին հայտնում է «BBC»-ն: Նշվում է, որ Նորմանդիայից 12 կմ հեռավորության վրա բրիտանացիները օրինական կերպով ձուկ են որսացել: Սակայն այս հանգամանքը դուր չի եկել ֆրանսիացի ձկնորսներին: Նրանց […]
16:09 29.08.2018
Գերմանիայում պատրաստվում են վերականգնել Բեռլինի պատի մի հատվածը: Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին, իրականացվելու է արտ ծրագրի շրջանակում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ծրագրի իրականացման վայր մուտք գործելու համար այցելուները պետք է վճարեն 15 եվրո: Ընդ որում՝ նրանց կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ: Այցելուներին կբաժանեն հատուկ սմարթֆոններ՝ անհատական զբոսուղիների քարտեզով: Ծրագրի հեղինակները հայտնել են, որ այցելուներին […]
14:22 29.08.2018
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից: Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս […]
11:51 29.08.2018
Հունաստանում ավելի քան 1000 մարդ է տարհանվել Eleftherios Venizelos նավից, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հունական Proto Thema պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ANEK ընկերությանը պատկանող նավը Պիրեյոս քաղաքից ուղևորներ է տեղափոխելիս եղել դեպի Կրետե կղզի: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նավի՝ ափից հեռանալուց 40 րոպե անց: Մոտ 2 ժամ տևած տարհանման աշխատանքները […]
11:27 29.08.2018
Այսօր փոփի արքան կդառնար 60 տարեկան: Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում: Ամերիկացի հանրահայտ երաժիշտն արժանացել է «Սերնդի», «10-ամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի մարդ» կոչումներին: Ջեքսոնը բոլոր ժամանակների, այսպես ասած, «ամենավաճառվող» արտիստն է (780 մլն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ալբոմը (Thriller ՝վերջին տեղեկություններով 175 մլն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood […]
11:20 29.08.2018
Թուրքիայի Անթալիա քաղաքում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է NTV-ն: Риа Новости-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 05:00-ի սահմաններում: Ավտոբուսն ուղևորվելիս է եղել դեպի օդանավակայան, ճանապարհին բախվել է բեռնատար մեքենայի, դուրս եկել ճանապարհից ու ընկել ջրատարը: Պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել: Վնասվածքներ են ստացել նաև երկու […]
10:36 29.08.2018
Հրդեհի պահին նավի տախտակամածին 1016 մարդ է եղել, որոնցից 141-ը՝ անձնակազմի անդամներ:
10:19 29.08.2018
Ավելի վաղ Թրամփն իր թվիթերյան էջում Google-ին մեղադրել էր այն բանում, որ կայքի որոնման արդյունքները կողմնակալ են:
08:31 29.08.2018
Մինչև 2020 թվականի վերջ Facebook ընկերությունը մտադիր է լիովին անցում կատարել վերականգնվող աղբյուրների էներգիայի օգտագործման։ «Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում կրճատելու ջերմոցային գազերը 75 տոկոսով և մինչև 2020 թվականի վերջ 100 տոկոսով ապահովելու մեր գլոբալ գործունեությունը վերականգվող աղբյուրների էներգիայով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում։ 2017 թվականին Facebook-ի ձեռնարկությունները 50 տոկոսով անցում են կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրներին։
08:16 29.08.2018
Պերուի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրի մի շարք շրջաններում՝ Վենեսուելայից ներգաղթյալների հոսքի պատճառով։ Այս մասին հայտնում է RPP պորտալը։ Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է Սարումբիլյա և Տումբես նահանգներում։ Պերուի կառավարությունում կարծում են, որ այդ շրջաններում ներգաղթյալների թվի մեծացումն անխուսափելիորեն կանդրադառնա առողջապահության վրա։ Վենեսուելայի բնակիչները զանգվածաբար լքում են երկիրը ծանր տնտեսական վիճակի պատճառով։ Նրանք […]
07:59 29.08.2018
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը զորքեր է ուղարկել Վենեսուելայի հետ սահման՝ այդ երկրից ներգաղթյալների թվի մեծացման պատճառով։ Նախագահը հույս ունի, որ այդ կերպ կստացվի կարգավորել միգրացիոն խնդիրը։ Երկրի հյուսիսային Ռորայմա նահանգ է ուղարկվել 120 զինծառայող, ովքեր պետք է կանխեն միջադեպերը՝ կապված վենեսուելացի ներգաղթյալների ներհոսքի հետ։ Ծանր տնտեսական պայմաններն ստիպում են տասնյակ հազարավոր վենեսուելացիների լքել երկիրը։ «Ես […]
07:50 29.08.2018
Ամերիկյան Defense Distributed ընկերությունն սկսել է գծագրերի վաճառքը, որոնք նախատեսված են եռաչափ տպիչի օգնությամբ հրազենի ստեղծման համար։ Դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ-ի դատարանը երկարացրել է համացանցում նման սխեմաների հրապարակման արգելքը։ Այս մասին հայտնում է ABC-ն։ Գծագրերը հասանելի կլինեն այնքան ժամանակ, քան դեռ այդ հարցը վերջնականապես չի կարգավորվել դատարանում։
07:40 29.08.2018
Ահաբեկչության դեմ պայքարում Քաբուլի հետ համագործակցության շրջանակում Չինաստանն սկսել է իր առաջին ռազմաուսումնական բազայի կառուցումը։ Շինարարությունն ընթանում է Բադահշան նահանգում։ South China Morning Post թերթի տվյալներով՝ Պեկինը ծրագրում է այնտեղ ուղարկել առնվազն մեկ գումարտակ՝ աֆղան մասնագետների ուսումնական նախապատրաստության համար սպառազինությամբ։ Նշվում է, որ դա կլինի Աֆղանստանի տարածքում Չինաստանի ռազմական ներկայության առաջին դեպքը։ Հավանաբար, բազայի գլխավոր […]
00:47 29.08.2018
Ուկրաինան և Վրաստանը պատրաստվում են համաձայնագիր ստորագրել երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով շրջագայության վերաբերյալ: Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հայտարարությամբ` Ուկրաինան արդեն հաստատել է համապատասխան փաստաթուղթը և քննարկման ներկայացրել վրացական կողմին: Դեսպանը նաև նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև սեպտեմբերի վերջ, երբ պատվիրակությունները ժամանեն Նյու Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար: Հիշեցնենք, […]
00:13 29.08.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Valentino-ի 4000 դոլարանոց կիսաշրջազգեստով հայտնվել է Սպիտակ տան Հարավային մարգագետնում, բահը վերցրել ձեռքն ու ծառ տնկել։ Մելանյա Թրամփն արժանացել է սոցցանցերի օգտատերերի քննադատություններին՝ նման շքեղ տեսքով և «Christian Louboutin»-ի բարձրակրունկ կոշիկներով ծառատունկի մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Օգտատերերը լուսանկարներում նկատել են առաջին տիկնոջ՝ անհամապատասխան հագուկապի պատճառով կրած […]
23:53 28.08.2018
Ֆրանսիայի ԱԳՆ-ը դիվանագետներին և գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել անվտանգության նկատառումներով անորոշ ժամկետով հետաձգել գործուղումներն Իրան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված ԱԳՆ ներքին փաստաթղթին։ Այդ որոշման պատճառներից մեկը կապված է Փարիզի մոտ իրանցի ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ ահաբեկչության կանխման դեպքի հետ։ Նշվում է, որ այդ հանրահավաքին պետք է մասնակցեր նաև Թրամփի […]
22:56 28.08.2018
ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 40%-ը կողմ է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթին: Այս մասին փաստում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները: 44 տոկոսը համարում է, որ արդեն պետք է սկսել իմպիչմենթի գործընթացը: Ի դեպ, նրանց 2/3-ն էլ նշել է, որ վստահում է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին, որը հայտարարել էր, որ բոլոր ֆինանսական հանցագործությունները կատարել է նախագահի հրահանգով: […]
21:29 28.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփոթել է «Մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունն արած Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորին: Օմսկում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական հարցերով կառավարության հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «դա Լյուդովիկոս XIV-ի հայտնի սկզբունքն է»: Այդ արտահայտությունը տարբեր բառարաններում վերագրվում է Լյուդովիկոս XV-ի սիրուհի, մարքիզուհի դե Պոմպադուրին, իսկ արտահայտությունն արել է Լյուդովիկոս XV թագավորը:
21:03 28.08.2018
Կուբայի մայրաքաղաք Հավանայում ռեկորդային չափաբաժին ունեցող կոկտեյլ են պատրաստել: Այս մասին հայտնում է ТСН-ը: Նշվում է, որ հսկայական բաժակի մեջ լցրել են 100 շիշ ռոմ և 200 լիտր Կոկա-Կոլա: 2 մետրանոց բաժակի մեջ ըմպելիքները խառնել են տասնյակ բարմեններ ԱՄՆ-ից ու Լատինական Ամերիկայից: «Սկզբում լցրել են ռոմը, այնուհետև` գազավորված ըմպելիքը, իսկ վերջում ավելացրել են մի քանի […]
19:31 28.08.2018
ԱՄՆ Բրուկլինի բանտում վնասվածքներ են հասցրել վեց գոտի ունեցող վրացի բռնցքամարտիկ Ավթանդիլ Խուրցիձեին և ռուս «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին հայտնում է CrimeRussia առցանց պարբերականը: Նրանց հոսպիտալացրել են բազմաթիվ հեմատոմաներով և դանակի հարվածներից ստացած մակերեսային վերքերով: Միջադեպը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ: Պատճառների մասին չի հաղորդվում: Շուլայայի թարգմանչի փոխանցմամբ՝ բանտի բակում զբոսանքի ժամանակ […]
18:33 28.08.2018
Telegram-ը, դատարանի որոշմամբ, հատուկ ծառայություններին կփոխանցի տեղեկություններ ահաբեկչության մեջ մեղադրվողների վերաբերյալ: «Եթե Telegram-ը ստանա դատարանի որոշումը, որը հաստատում է, որ Ձեզ մեղադրում են ահաբեկչության մեջ, մենք կարող ենք գաղտնազերծել Ձեր IP-հասցեն և հեռախոսահամարը»,- ասված է ընկերության՝ տեղեկատվության գաղտնիության քաղաքականության վերաբերյալ փաստաթղթերում: Նշվում է, որ նման դեպքեր դեռևս չեն եղել: Բոլոր նման դեպքերը Messenger-ը յուրաքանչյուր 6 ամիսը […]
17:48 28.08.2018
Չինաստանում մի քանի տասնյակ տոննա կշռող չոր ցեմենտը թափվել է շինարարական հրապարակում աշխատողներից մեկի վրա: Այս մասին հայտնում է ntv.ru-ն: Աշխատակիցը բարեբախտաբար կարողացել է փախչել և չի վնասվել: https://www.facebook.com/ntvofficial/videos/537359113362321/
17:28 28.08.2018
Գերմանական Վիսբադեն քաղաքում տեղադրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկեզօծ արձանը: Այս մասին տեղեկացնում է T-online պորտալը: 4մ բարձրություն ունեցող արձանն առաջացրել է շատերի դժգոհությունը: Այդ մասին են վկայում սոցցանցերում հայտնված գրառումները: Օգտատերերն այդ նախաձեռնությունը «անսահման հիմարություն» են որակում: Տեղի թուրքական համայնքը ևս զարմանքով է արձագանքել: Քանդակը տեղադրվել է քաղաքում անցկացվող «Վիսբադենի բիենալե» փառատոնի շրջանակում: […]
15:39 28.08.2018
Ճապոնիայում օգոստոսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում անոմալ շոգ եղանակի պատճառով երկու մարդ է զոհվել, 5890 մարդ հոսպիտալացվել է: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են այդ երկրի հրշեջ ծառայությունից, որում ներառված է նաև շտապօգնության ծառայությունը: Հաղորդվում է, սրան նախորդող շաբաթվա ընթացքում, երբ եղանակն անհամեմատ ավելի զով է եղել, բուժհաստատություններ է դիմել 3669 մարդ: Ստացվում է, որ […]
15:29 28.08.2018
Վիեննայի կենդանաբանական այգում պանդան բամբուկե վրձնով աբստրակտ ոճի մինիմալիստական լուսանկարներ է նկարում, տեղեկացնում է ABC News-ը: Նշվում է, որ կենդանու նկարած ստեղծագործությունները վաճառվում են 500 դոլարով: Պանդայի նկարները հնարավոր է ձեռք բերել և՛ համացանցից, և՛ կենդանաբանական այգուց: Աղբյուրի փոխանցմամբ՝ նկարիչ-պանդան արդեն 18 տարեկան է, նրա անունը Յանգ-Յանգ է: Նկարների վաճառքից գոյացած գումարը կենդանաբանական այգու աշխատակիցներն օգտագործելու […]
15:20 28.08.2018
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի ժամանակներից ի վեր ամենախոշոր զորավարժությունների անցկացման մասին: Դրանց կմասնակցի մոտ 300 հազար զինծառայող և մոտ 36 հազար միավոր տեխնիկա: «Դրանք ինչ-որ կերպ կրկնում են «Արևմուտք-81»-ը, սակայն ավելի մասշտաբային են»,- ասել է Շոյգուն։ ՌԴ պաշտպանության նախարարի խոսքերով՝ «Արևելք-2018» անվանմամբ վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 11-15-ը՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական […]