TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+14.67 oC

ԱՇԽԱՐՀ

Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ միջուկային ծրագրին. Ռոհանի

22:09 03.07.2018

Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը հաշվի կառնվեն: Այս մասին հուլիսի 3-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հուլիսի 6-ին կհանդիպեն Վիեննայում՝ միջուկային գործարքի հետագա պահպանման մասին բանակցություններ վարելու: Հանդիպումը կլինի առաջինը համապարփակ ծրագրից […]

̰
Առնետը պայքարի մեջ է մտել օձի հետ և հաղթել

21:54 03.07.2018

Չինաստանում առնետը պայքարի մեջ է մտել օձի հետ և հաղթել, հաղորդում է Daily Mail-ը: Կենդանիների անսովոր պահվածքը նկարահանել են Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդուն նահանգի գյուղերից մեկի բնակիչները: Փոքրիկ առնետը մի քանի անգամ կծել է օձի գլուխը: Միևնույն ժամանակ, կարելի է տեսնել, որ կրծողի թշնամին նրանից մի քանի անգամ մեծ է: «Օձն արնահոսում  է: Նրան կծոտել […]

̰
Եմենում վերջին 3 տարում 2 հազար երեխա է զոհվել

21:04 03.07.2018

Եմենում կառավարական ուժերի և հուսիթ ապստամբների միջև հակամարտության հետևանքով 2015 թվականից ի վեր 2000 երեխա է մահացել, իսկ 3400-ը վիրավորվել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավար Հենրիետա Ֆորի հայտարարության մեջ: «Եվ դրանք միայն այն թվերն են, որոնք մեզ հաջողվել է հաստատել: Իրական թվերը կարող են ավելի մեծ լինել»,- ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարը: […]

̰
Հնդկաստանում հարսնացուն փեսային լքել է կայծակից վախենալու պատճառով

19:42 03.07.2018

Հնդկաստանում հարսնացուն լքել է փեսացունին հենց խորանի մոտ, քանի որ փեսացուն վախեցել է կայծակից, գրում է The Mirror-ը: Նշվում է, որ այն բանից հետո, երբ լսվել է կայծակի հարվածի ձայնը, փեսացուն սկսել է իրեն տարօրինակ պահել, որից հետո հարսնացուն որոշել է չեղյալ հայտարարել արարողությունը: Փեսայի ընտանիքում նման արարքը վրդովմունք է առաջացրել, քանի որ զույգը հարսանեկան […]

̰
Չեսթերի ոստիկանությունը ձերբակալել է 8 երեխայի մահվան մեջ մեղադրվող բուժքրոջը

19:20 03.07.2018

Անգլիայի Չեսթեր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հիվանդանոցներից մեկի բուժքրոջը: Նրան կասկածում են 8 նորածին երեխաների սպանության և 6 երեխայի սպանության փորձի մեջ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը հետաքննում է 2015 հունիսից մինչև 2016թ. հունիսը հիվանդանոցում մահացած 15 երեխաների մահը: Հետաքննությունն սկսվել է անցած տարվա մայիսին: Ըստ ոստիկանության տվյալների՝ հետաքննությունը շարունակվում […]

̰
Տեսախցիկը ֆիքսել է ամպերի միջով քայլող մարդու ուրվագիծը

19:15 03.07.2018

Ալաբամա նահանգի Տուսկալուսա քաղաքի բնակիչն անհավանական կադրեր է նկարահանել, որոնցում երևում է, թե ինչպես է մարդու ուրվագիծը քայլում ամպերի միջով: Տեսանյութն արվել է փոթորկից առաջ, երբ քաղաքին են մոտեցել հսկայական գորշ ամպեր, հայտնում է The Sun-ը: Տեսանյութը նկարահանող մարդը պատմում է տարերքի մասին, երբ հանկարծ երկնքում լուսավորություն է նկատում: Շատ օգտատերեր երևույթը երկնային նշան են […]

̰
Դանիայում ներգաղթյալների երեխաները շաբաթական 25 ժամ կլինեն ընտանիքից հեռու

17:06 03.07.2018

Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որի համաձայն՝  ոչ բարեկեցիկ հատվածներում բնակվող ներգաղթյալները ստիպված կլինեն իրենց երեխաներին ուղարկել հատուկ դասընթացների, որտեղ նրանց կծանոթացնեն երկրի արժեքներին, կսովորեցնեն դանիերեն խոսել, հաղորդում է Daily Mail-ը: Օրենքը հիմնականում կտարածվի ներգաղթյալների՝ ցածր եկամուտ ունեցող և ոչ բարեկեցիկ կյանքով ապրող մուսուլմանական ընտանիքների վրա: Դանիայի 5.7 մլն բնակչության 8.7%-ը մուսուլման ներգաղթյալ է: Որոշումը նպաստելու է ներգաղթյալներին […]

̰
Մեր փխրուն աշխարհում ամեն խոսքը կրակոց է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն արձագանքել է Սավելևի հայտարարությանը

16:42 03.07.2018

ՌԴ Պետդումային պատգամավոր Դմիտրի Սավելևի կողմից արված հայտարարությունները կարող են ապակայունություն մտցնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարություն է տարածվել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան կողմից: Ավելի վաղ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը և հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»: Իսկ մի քանի ռուս հասարակական ու քաղաքական գործիչներ մասնակցել […]

̰
Միջերկրական ծովում այս տարի ավելի քան 1000 ներգաղթյալ է խեղդվել

15:14 03.07.2018

Այս տարի ավելի քան 1000 ներգաղթյալ է ջրահեղձ եղել Միջերկրական ծովում՝ Լիբիայից Եվրոպա ճանապարհին: Այս մասին հայտարարել  է Միգրացիայի միջազգային գործակալությունը: Վերջին մի քանի օրվա ընթացքում ծովում խեղդվել է 240 մարդ: Փախստականներն օր առաջ են ցանկանում հասնել Եվրոպա, քանի որ Եվրոպական միությունը առաջիկայում պատրաստվում է մեծապես խստացնել փախստականներին ընդունելու կանոնները: Միգրացիայի միջազգային գործակալության պաշտոնյա Օթման […]

̰
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է ԱՄՆ ուղևորությունների վտանգավորության մասին

15:07 03.07.2018

Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Միացյալ Նահանգներ ուղևորությունների վտանգավորության մասին: «ԱՄՆ-ում հանրային անվտանգությունը գոհացնող չէ: Բավականին հաճախակի են կրակոցների, կողոպուտների և գողությունների դեպքերը»,- նշված է նախազգուշացման մեջ: Նաև խորհուրդ են տվել գիշերը մենակ փողոց դուրս չգալ: Նման նախազգուշացման պատճառը 2 երկրների միջև շարունակվող առևտրային պատերազմն է:  

̰
Կամբոջայում ռեկորդային երկարությամբ շարֆ են գործել

15:02 03.07.2018

Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գործել և ներկայացրել են աշխարհի ամենաերկար շարֆը: Այն գործել են ամբողջ աշխարհից ժամանած հմուտ դերձակներն ու կամավորները: Կամբոջայում այս տեսակի գործվածքը անվանում են կրամա: Շարֆը սկսել են գործել այս տարվա փետրվարի 14-ից: Նշենք, որ շարֆն ունի 1149 մ երկարություն: Այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

̰
ԱՄՆ կոնգրեսականները ռուս պատգամավորների հետ կհանդիպեն փակ ձևաչափով

15:00 03.07.2018

ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել կոչով՝ իրենց ռուս գործընկերների հետ նախատեսվող առաջիկա հանդիպումն անցկացնել փակ ձևաչափով: Այս մասին հայտարարություն է տարածել Պետդուման, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրին հայտնի է դարձել, որ հանդիպումը սկզբնապես նախատեսված է եղել անցկացնել դռնբաց և ենթակա է եղել լուսաբանման, սակայն ամերիկյան կողմը հորդորել է բավարարվել միայն արարողակարգային նկարահանումներով և հանդիպումն անցկացնել […]

̰
2018 թվականին աշխարհում զոհվել է 66 լրագրող

14:59 03.07.2018

Այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում աշխարհում զոhվել է 66 լրագրող, այս մասին տեղեկացնում է ТАСС-ը: Լրագրողների կեսից ավելին զոհվել են Եմենում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Աֆղանստանում և Մեքսիկայում: Հետազոտությունն իրականացրել է Press Emblem Campaign ընկերությունը: Զոհված լրագրողները եղել են 22 երկրի քաղաքացիներ: Նախորդ տարի այս ժամանակահատվածում կատարված հետազոտության համաձայն՝ զոհվել էր 50 լրագրող, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում լրագրողների […]

̰
Դյուսելդորֆի օդանավակայանի անվտանգության աշխատակիցը դանակահարել է գործընկերոջը

14:51 03.07.2018

Դյուսելդորֆի օդանավակայանում անվտանգության աշխատակիցը դանակով հարձակվել է գործընկերոջ վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ականատեսները փոխանցում են, որ 24-ամյա տղամարդը թիկունքից մոտեցել է գործընկերոջը և դանակով հարվածել  գլխին: Այս մասին հայտնում է գերմանական Focus հանդեսը: Նշվում է, որ տուժածին վիրահատել են և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ դանակահարողին ձերբակալել են: Չի բացառվում նրա մոտ հոգեկան […]

̰
Հայտնի է ռեփեր Շակուր Թուփաքին սպանողի անունը

14:43 03.07.2018

Նախկին գանգստեր Քիֆ Դին բացահայտել է աշխարհահռչակ ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մասին մանրամասներ, այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը՝ հղում անելով ռեփերի սպանության մասին նոր վավերագրական ֆիլմին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում: Գանգստերի խոսքերով՝ Թուփաք Շակուրին կրակել և […]

̰
Նյու Յորքում անցկացվել է նորածինների 9-րդ ամենամյա մրցավազքը

14:35 03.07.2018

Նյու Յորքում անցկացվել է նորածինների 9-րդ ամենամյա մրցավազքը: Միջոցառմանը մասնակցել է 30 փոքրիկ: Առաջինը եզրագիծը հաղթահարել է Թեդ Բրեդլի անունով նորածինը: Մրցավազքին մասնակցում են ընտանիքներով: Հայրերը մեկնարկային գծից բաց են թողնում երեխաներին, իսկ մյուս կողմում նրանց կաթով կամ խաղալիքներով դեպի իրենց են կանչում մայրերը:

̰
Թրամփը հրաժարվել է իջեցնել պետական դրոշները՝ ի հիշատակ Capital Gazette-ում սպանվածների

14:32 03.07.2018

Ի հիշատակ օրերս Capital Gazette-ի խմբագրությունում կատարված հարձակման զոհերի՝ Աննապոլիս քաղաքի քաղաքապետ Գևին Բաքլին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր, որ պետական դրոշներն իջեցվեն: Ի պատասխան խնդրանքի՝ Բաքլին մերժում է ստացել: Հիշեցնենք, որ այդ հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ: Daily Mail-ի հաղորդմամբ՝ Բաքլին ասել է, որ հիասթափված է նախագահի որոշումից՝ ընդգծելով, որ թերթի […]

̰
Samsung հեռախոսներում կան որոշակի տեխնիկական խնդիրներ

14:22 03.07.2018

Samsung ընկերության որոշ սմարթֆոնների աշխատանքում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, ինչի հետևանքով սարքերն առանց օգտատիրոջ իմացության ֆոտոխցիկով արված լուսանկարներն ուղարկում  հեռախոսում եղած կոնտակտներին: Ըստ The Verge-ի տարածած տվյալների՝ տեխնիկական խոտանի մասին օգտատերերը հայտնել են Reddit կայքում, ինչպես նաև ընկերության պաշտոնական ֆորումներում: Նշվում է, որ տեխնիկական  խոտանը նկատվում է միայն Galaxy S9 և S9+ մոդելներում: Օգտատերերից […]

̰
Կրասնոգորսկի շրջանում վթարի հետևանքով ՀՀ 2 քաղաքացի է մահացել

14:11 03.07.2018

Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Վթարի մեղավորը BMW-ի 23-ամյա վարորդն է, որը բախվել է «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով մահացել է 2 մարդ, ևս 1-ը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ իրավապահ մարմինների՝ Իլյինսկու ավտոմայրուղու 12-րդ կիլոմետրին ժամը 1.00-ին, 7-րդ սերիայի BMW-ն դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «ՎԱԶ»-ին: […]

̰
Թրամփը բողոք-նամակներ է ուղղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին

13:54 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարբեր նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին՝ բողոքելով այն բանից, որ նրանք չեն ավելացրել պաշտպանության համար նախատեսվող ծախսերը, հայտնում է The New York Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակներն ԱՄՆ նախագահն ուղարկել էր դեռևս անցած ամիս: Այդ երկրների շարքում նշվում են Գերմանիան, Բելգիան, Նորվեգիան և Կանադան: «Ինչպես մենք այդ հարցը քննարկել […]

̰
Մեծ Բրիտանիայի դպրոցներում բոլոր աշակերտները սկսելու են միայն տաբատ հագնել

13:11 03.07.2018

Միացյալ Թագավորության դպրոցներում աշակերտներն սկսելու են կրել գենդերային առումով չեզոք համազգեստներ: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի 40 դպրոցներում աշակերտուհիներին արգելել են կիսաշրջազգեստ հագնել, որպեսզի տրանսգենդերների իրավունքները չխախտվեն: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ առաջինն այդպիսի համազգեստ սկսել են կրել Արևելյան Սասեքսի դքսության տարածքում գտնվող Լյուիս քաղաքի դպրոցում: Դեռևս անցած տարվա սեպտեմբերից դպրոցականներին պարտադրել էին […]

̰
Ճապոնիայում շոգ եղանակը 3 մարդու կյանք է խլել

12:45 03.07.2018

Ճապոնիայում հունիսի 25-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում շոգ եղանակի պատճառով առնվազն 3 մարդ է մահացել: Ջերմային հարվածների պատճառով 3,4 հազար մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Tass լրատվական գործակալությունը: Վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3473 մարդ է դիմել բուժհաստատություններ: Ցուցանիշը  5,2 անգամ ավելի է դիտարկված նախորդ ժամանակահատվածից՝ հունիսի 18-ից 25-ը: Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում երկրում պահպանվել […]

̰
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կամուրջ է փլուզվել. կան վիրավորներ

11:37 03.07.2018

Հնդկաստանի Մումբայ քաղաքում երկաթուղու վերևով անցնող կամրջի մի մասը քանդվել է: 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Տեղի ունեցածի պատճառը ժամեր շարունակ տեղացող հորդառատ անձրևներն են եղել: Մումբայում երթևեկությունը կանգնեցվել է: Այս մասին հայտնում է Russia Today լրատվական գործակալությունը: Նշենք, որ Գոկհալե կամուրջն ունի կարևոր նշանակություն՝ այն կապում է Անդհերի շրջանի արևելյան և արևմտյան […]

̰
9 օր անց. քարանձավում կորած 12 դեռահասները ողջ-առողջ են գտնվել

10:56 03.07.2018

Թաիլանդում ողջ-առողջ են գտել քարանձավում կորած բոլոր 12 դեռահասներին: Նրանք կորած էին համարվում արդեն 9 օր: Խոսքը դեռահասների ֆուտբոլային թիմի մասին է։ Դեռահասներն իրենց մարզչի հետ միասին անհետացել էին քարանձավում: Նրանց առաջինը հայտնաբերել են բրիտանացի երեք դայվերներ: Նրանցից մեկի մոտ տեսախցիկ է եղել, որով նկարահանել են իրենց հանդիպման պահը: Դրանից հետո փրկարարական խումբը երկու տարբերակ […]

̰
Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Հյուսիսային Կորեա

10:45 03.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 5-ին կմեկնի Փհենյան, որտեղ կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի և այլ բարձրաստիճան այրերի հետ: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը, փոխանցում է CNN-ը։ Սանդերսը նշել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ ներկայում կարևոր աշխատանք է տարվում: Սանդերսի խոսքով՝ Վաշինգտոնի ու Փհենյանի միջև բանակցային գործընթացը շարունակվում […]

̰
Թրամփը ցանկանում է Պուտինի հետ խոսել «1+1» ձևաչափով․ CNN

08:31 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Ֆինլանդիայում կայանալիք առաջիկա բանակցություններին ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել «1+1» ձևաչափով, որից հետո արդեն շարունակել շփումը օգնականների ներկայությամբ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ինչ վերաբերվում է Պուտինին, Թրամփն արդեն գնահատել է իրենց միջանձնային հարաբերությունները, սակայն ավելի շատ ժամանակ է ցանկանում երկու երկրների առաջնորդների […]

̰
Գերմանիայի ՆԳ նախարարը հրաժարական չի տա․ Մերկելի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել

08:17 03.07.2018

Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը և կանցլեր Անգելա Մերկելը միգրացիոն հարցով համաձայնության են եկել։ Այս մասին հայտարարել է Զեեհոֆերը, փոխանցում է Deutsche Welle-ն։ Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության միջև ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը համաձայնության են հասել այն հարցի շուրջ, թե ինչպես ապագայում կանխել անօրինական միգրացիան Գերմանիայի և Ավստրիայի սահմանին։ Արդյունքում Զեեհոֆերը հրաժարվել է պաշտոնը լքելու […]

̰
Բրիտանական ոստիկանությունը գտել է Սկրիպալի թունավորման երկու մեղավորներին

07:49 03.07.2018

Բրիտանական ոստիկանությունը կարծում է, որ մարտի 4-ին Սոլսբերիում ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորմանը մասնակից են երկու ռուսաստանցիներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով մայրաքաղաքային ոստիկանության աղբյուրներին, որոնք առնչություն ունեն միջադեպի հետաքննությանը։ Ենթադրաբար, հետաքննությունը կենտրոնանում է երկու առանցքային ֆիգուրների վրա, որոնց անունները չեն բացահայտվում։ Սքոթլանդ-Յարդում կարծում […]

̰
Դոնալդ Թրամփի որդին Նյու Յորքում կյանք է փրկել

07:22 03.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդի Էրիկը Նյու Յորքում նկատել է մի կնոջ, որը կորցրել էր գիտակցությունը մետրոկայարանի մոտ, շտապել է նրան օգնության և հազիվ խուսափել հեծանիվի անիվների տակ հայտնվելուց։ Թրամփն ու նրա թիկնազորը կանգնեցրել են մեքենան տուժածի մոտ՝ 58-1 փողոցում, որից հետո Էրիկը նկատել է մոտակայքով անցնող շտապօգնության մեքենա և դուրս վազել փողոց՝ բժիշկների ուշադրությունը […]

̰
Մեքսիկայի նոր նախագահը մտադիր է հրաժարվել նախագահական պալատից և թիկնազորից

01:00 03.07.2018

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր է տուն վարձել նախագահական պալատի մոտ և հրաժարվել անձնական թիկնազորից։ Ինչպես հայտնում է Excelsior պորտալը, ներկայում Օբրադորն իր ընտանիքի հետ վերլուծում է տուն վարձակալելու հնարավորությունը։ Դեռևս մայիսին Օբրադորը հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում չի ցանկանա ապրել պետության ղեկավարի՝ «Սոճիներ» նստավայրում, քանի որ այն կախարդված է։ Օբրադորը նաև […]

̰
BACK_TO_TOP