08:29 25.08.2018
Google-ն իր էլեկտրոնային փոստային Gmail ծառայությունում գործարկել է ինքնաոչնչացվող նամակների գործառույթ։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։ Այժմ գաղտնի նամակագրության ռեժիմում նամակներն ընթերցվելուց հետո ավտոմատ կերպով կջնջվեն։ Ուղարկողն ունի ջնջման ամսաթիվ նշելու հնարավորություն։ Այդ դեպքում ստացողը չի կարող վերաուղարկել, պատճենել, տպել կամ ներբեռնել նամակի բովանդակությունը, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ընկերությունը, սակայն, չի երաշխավորում, որ նամակագրության […]
08:10 25.08.2018
Վաշինգտոնը պատրաստ է սիրիական կառավարական ուժերին նախկինից ավելի հզոր հարված հասցնել, եթե նրանք քիմիական զենք կիրառեն։ Այս մասին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Ժնևում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով 4 աղբյուրի։ Աղբյուրները հայտել են, որ ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն […]
07:57 25.08.2018
Իրանին 20․7 մլն դոլար հատկացնելու ԵՄ-ի որոշումը «սխալ ժամանակներում սխալ ազդանշան է»։ ԱՄՆ-ը և ԵՄ-ը պետք է համատեղ օգնեն շարքային իրանցիներին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Բրայան Հուկը։ Իրան-Եվրոպա տնտեսական և ոլորտային հարաբերությունների ընդլայնման համար միջոցների հատկացման մասին հայտարարվել էր օգոստոսի 23-ին, փոխանցում է RIA Novosti-ն։ Վաշինգտոնում հաստատում են, որ հատկացված միջոցներն Իրանի ժողովրդին օգնելու […]
07:43 25.08.2018
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, Գանայում։ Այս մասին հայտնել է աֆրիկյան երկրի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Անանին կհուղարկավորեն Գանայի մայրաքաղաք Ակկրայի զինվորական նոր գերեզմանատանը։ Քոֆի Անանը մահացել է օգոստոսի 18-ին, կյանքի 81-րդ տարում։ Նա գլխավորել է ՄԱԿ-ը 1997-2006 թթ և եղել կառույցի 7-րդ գխավոր քարտուղարը։ 2001 […]
07:35 25.08.2018
Ամերիկյան Կոլորադո նահանգում վիթխարի սև արջը մուտք է գործել հյուրանոց, որը ոգեշնչել էր գրող Ստիվեն Քինգին ստեղծելու «Փայլատակություն» վեպը։ Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որը նկարահանել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է գազանը շրջում նախասրահում, բարձրանում սեղանի վրա և ուշադիր զննում հյուրանոցի աշխատակցին։ Հետաքրքրասիրությունը բավարարելուց հետո արջն անտառ է վերադարձել։ Այս մասին […]
07:24 25.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ավստրալիան անվանել է ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցը։ Այս մասին նա գրել է ավստրալացի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված շնորհավորանքում։ «Շնորհավորում եմ Ավստրալիայի նոր վարչապետ Սքոթ Մորիսոնին։ Չկան ավելի լավ բարեկամներ, քան ԱՄՆ-ն ու Ավստրալիան են»,-գրել է Սպիտակ տան ղեկավարն իր թվիթերյան էջում։ Օգոստոսի 24-ին Մորիսոնը դարձել է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար և […]
07:12 25.08.2018
ԱՄՆ-ում հայտնաբերվել է թունել, որը միացրել է ամերիկյան Արիզոնա նահանգի Սան Լուիս քաղաքում KFC-ի լքված ռեստորանը մեքսիկական սեփական տան հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ թունելի երկարությունը կազմում է 180մ։ Իրավապահներն այն հայտնաբերել են լված շինության սեփականատիրոջը հետևելու արդյունքում։ Նա ձերբակալվել է, երբ մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոցների վիթխարի խմբաքանակ՝ մոտ 1 մլն դոլար […]
00:59 25.08.2018
Ֆինլանդիայում ուղևորատար ավտոբուսն ընկել է կամրջից ու հայտնվել երկաթգծի վրա: Վթարը տեղի է ունեցել Կուոպիո քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալներով՝ զոհվել է 4, վիրավորվել` 19 մարդ։ Տուժածներից 4-ի մոտ առկա են լուրջ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է տեղի Yle պարբերականը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության՝ արգելակների խափանման պատճառով: Ականատեսների վկայությամբ՝ ավտոբուսն ընթացել է […]
23:40 24.08.2018
Մոսկվայի կենտրոնում գտնվող ՌԴ ԿԲ շենքում հրդեհ է բռնկվել, որի դեմ պայքարել է 26 մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է Известия-ն։ Բաց բռնկումը նկատվել էր շենքի 5-րդ հարկում: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհը, որի մակերեսը կազմել է 30 քմ, մարվել է։ Հրդեհի բռնկման պատճառ է դարձել տեխնիկայի աշխատանքում առաջացած խոտանը։
21:59 24.08.2018
Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոն հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշել է տեղափոխել բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մասունքները դամբարանից: Այս մասին գրում է El Pais թերթը: Ֆրանկոյի մասունքները կտեղափոխվեն Մադրիդի արվարձանում գտնվող «Նահատակների հովիտ» հուշահամալիր, որտեղ թաղված են նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհերը: «Այս հարցն այլևս չենք հետաձգի: Ֆրանկոյի ընտանիքի կարծիքը հաշվի կառնենք միայն Ֆրանկոյի հուղարկավորման կոնկրետ վայրի ընտրության հարցում»,- […]
21:50 24.08.2018
Նորվեգացի հաղորդավարուհի Լինն Վիիկն անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել: Հաղորդման ժամանակ՝ ուղիղ եթերում, նրա սիրտը խառնել է և նա փսխել է հյուրի վրա: Տեսանյութը տարածվել է Youtube-ում: Դեպքը տեղի է ունեցել TV2 ալիքում: Հաղորդման հյուրը՝ Վեգարդ Հարմը, պատասխանել է հարցերին և հյուրի էմոցիոնալ պատասխաններից մեկի ժամանակ հաղորդավարուհին իրեն վատ է զգացել: Վիիկը ներողություն է խնդրել հյուրից […]
21:20 24.08.2018
Քաղցկեղով հիվանդ ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը, որը պայքարում է քաղցկեղի դեմ ավելի քան 2 տարի, հրաժարվել է բուժումից, գրում է ամերիկյան The New York Times պարբերականը՝ վկայակոչելով ընտանիքի հայտարարությանը: Ինչպես նշում է NYT-ը, անցած ամռանը հայտնի դարձավ, որ սենատորի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ: «Տարվա ընթացքում Ջոնը գերազանցեց բոլոր ակնկալիքները՝ կապված իր ողջ մնալու հետ, սակայն […]
19:55 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]
19:47 24.08.2018
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր ամերիկյան գործընկերոջ՝ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նաուերթի հայտարարությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից: Նշվում է, որ Նաուերթը Ռուսաստանին առաջարկել է աջակցել քիմիական զենք կիրառելու համար Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկելու հարցում: Զախարովայի խոսքերով՝ Նաուերթի հայտարարությունն ազատ ոճի մեկնաբանություն էր, և ԱՄՆ […]
19:07 24.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունները գնալով ավելի խոր և բովանդակային են դառնում: Երկու կողմից էլ մեծ շահագրգռություն կա Սիրիայի խնդրի շուտափույթ լուծման հարցում: Այս մասին ՌԴ նախագահը նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի և Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ: «Էլ չեմ ասում իմ ու պարոն Էրդողանի պարբերական […]
18:49 24.08.2018
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և թուրքական հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը բանակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Աքարը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, իրավիճակը Սիրիայում և թուրք-ռուսական գործակցության զարգացումը: Սա մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի պաշտպանության նախարարության ու թուրքական հետախուզական ծառայության ղեկավարների երկրորդ մոսկովյան այցն է: Օգոստոսի 17-ին ևս Աքարն ու Ֆիդանը […]
18:36 24.08.2018
Ուզբեկստանում հեռուստաընկերությունների աշխատակիցներին արգելել են եթերում հիշատակել երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի անունը։ Տեղեկությունը հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը: Արգելքը վերաբերում է նաև առաջին նախագահի լուսանկարները և արձանները ցուցադրելուն: Տեղական հեռուստաընկերություններից մեկի խմբագրին կարգադրել են «քիչ հիշեցնել» 2016 թվականին մահացած նախագահի մասին, փոխարենը շատ խոսել գործող նախագահ Շավքաթ Միրզիյաևի մասին: «Ղեկավարությունը մեզ ասել է, որ […]
18:30 24.08.2018
Առանց վիզայի մուտքի ռեժիմի չեղարկումը Վրաստանի համար կլիներ սխալ քայլ Գերմանիայի կողմից: Այս մասին գրում է FAZ օրաթերթը: «Դա լավ է, որ Վրաստանից ապաստան խնդրողների թիվը նվազել է: Հուսանք, որ այդ կետի վրա առանց վիզայի մուտքի ռեժիմի չեղարկման քննարկումները կդադարեն: Հակառակ դեպքում կովկասյան այս պետությունն անհարկի զոհ կդառնար Գերմանիայի Դաշնության համար: Արտագաղթի պատճառները պետք է […]
17:50 24.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է սոցիալական կայքերը այն բանի համար, որ վերջիններս «ստիպել են լռել միլիոնավոր մարդկանց»: «Խոշոր սոցիալական ցանցերը ստիպում են մարդկանց լռել: Դա անթույլատրելի է, նույնիսկ եթե դա նշանակի, որ մենք ստիպված ենք լսելու «ֆեյք նորություններ», օրինակ՝ CNN-ը, որի վարկանիշը կտրուկ նվազել է: Մարդիկ պետք է հասկանան՝ որն է ճիշտը, որը՝ սխալ, […]
17:23 24.08.2018
Չիլիում ավելի քան 130 մարդ թունավոր ախտանիշներով դիմել է բժշկական օգնության այն բանից հետո, երբ երկրի կենտրոնական մասում գտնվող Կինտերո և Պուչունկավի կոմունաները պատվել են թունավոր ամպով: «Այսօր խոսել եմ Կինտերո և Պուչունկավիի քաղաքապետների հետ: Մենք թույլ չենք տա, որ թունավոր գազերի տարածումը շարունակվի և ազդի մարդկանց առողջության վրա: Երեկ մենք ուղարկեցինք 120 հաղորդիչներ, որոնք […]
17:13 24.08.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը:Այն նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։ Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի ասամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել […]
16:44 24.08.2018
Եվրահանձնաժողովը պատասխանել է Իտալիայի իշխանությունների՝ ԵՄ վճարները չկատարելու սպառնալիքներին: Հիշեցնենք, որ Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն սպառնացել էր դադարեցնել վճարումները ԵՄ բյուջե, եթե Բրյուսելը հստակ որոշումներ չընդունի իտալական առափնյա ծառայության նավի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նավն օգոստոսի 15-ին 177 ներգաղթյալի է փրկել, որոնք նավաբեկության էին ենթարկվել Միջերկրական ծովի՝ Մալթայի տարածքային ջրերում: Իտալացիները Մալթայի իշխանություններից թույլտվություն էին […]
16:36 24.08.2018
Ամերիկացի արվեստագետ Մայքլ Շնայդերն ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, որին պատրաստել էր գինու դատարկ արկղերից: Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն: Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի բնակիչը հայտնի էր դարձել փետրվարից, երբ լուսանկար էր հրապարակել Instagram-ում Ֆրանց անունով իր ստվարաթղթե սիրեցյալի հետ: «Ես ընկեր չունեմ, ուստի ես պատրաստեցի նրան գինու դատարկ արկղերից»,- մեկնաբանել էր նա լուսանկարը, որում […]
15:54 24.08.2018
Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության սենատոր Դավիդե Ֆարաոնեն հայտարարել է, որ ներգաղթյալներն իտալական նավի վրա, որը երկուշաբթի օրվանից կանգնած է սիցիլիական Կատանիա նավահանգստում, հացադուլ են հայտարարել: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերյան իր էջում: Քաղաքագետը պատմել է նաև նավի վրա տեսակցության սահմանափակման մասին: «Ես հենց նոր տեղեկություն եմ ստացել նավի կապիտանից, որ Diciotti նավում լարված իրավիճակ է, […]
15:26 24.08.2018
Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի աղջիկը՝ Լիզա Բրեննան-Ջոբսը, New York Times-ի հետ զրույցում մեկնաբանել է հոր մասին պատմող Small Fry կոչվող անկեղծ հուշագրերը։ Նշվում է, որ գրքում Լիզա Բրեննանը բացահայտում է անկեղծ մանրամասներ, օրինակ՝ այն մասին, որ մի անգամ Ջոբսն աղջկան ասել է, որ նրա վրայից զուգարանի հոտ է գալիս։ Ըստ հուշագրերի՝ Սթիվ Ջոբսը նաև […]
15:08 24.08.2018
Գերմանական Վերակառուցման և զարգացման բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանին այդ երկրի գազի առաջին պահուստարանի կառուցման համար: Այս մասին ասվում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում է, համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Վրաստան կատարած այցի շրջանակում: Համաձայն տեղեկության՝ ներդրումների ընդհանուր թիվը կազմելու է 220-250 մլն եվրո, […]
15:07 24.08.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ամփոփել են իրենց մոսկովյան հանդիպման արդյունքները: Լավրովը նշել է, որ Ռուսաստանից Թուրքիա այցելությունների թիվն ավելանում է տարեցտարի։ Այս տարի, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, Թուրքիա այցելողների թիվը կգերազանցի 5 միլիոնը: Լավրովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, իրենք քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակը, […]
14:43 24.08.2018
ԱՄՆ-ը կկրճատի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր վարչության և գլխավոր հանձնակատարի ֆինանսավորումը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, տեղեկացնում է The Associated Press գործակալությունը: Թե ինչքան կլինի կրճատումը, պարզ կդառնա առաջիկայում: Ամեն դեպքում նշվում է, որ ամերիկյան ֆինանսավորման կրճատմամբ այս կառույցը միջոցների զգալի կորուստ կունենա, քանի որ հենց ԱՄՆ-ն […]
14:35 24.08.2018
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը և Հրաչյա Հակոբյանը, օգոստոսի 23-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու […]
13:27 24.08.2018
Բեռլինից հարավ-արևմուտք գտնվող գյուղերի բնակիչներին տարհանել են անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնել է Foxnews-ը: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում են տարածքում դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկերը: Իրավապահ մարմինները նաև նշել են, որ արդեն մի քանի պայթյուն է եղել, և հրշեջներին արգելել են մուտք գործել կասկածելի տարածքներ: Փոխարենը, իշխանությունները փորձում են […]