TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքը

00:44 26.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ԱՄՆ արդարադատության նախարարությանն անարդյունավետ աշխատանքի համար։ Պետության ղեկավարը դժգոհ է այն բանից, որ քանի դեռ գերատեսչությունը զբաղվում է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանին վերագրվող միջամտության փորձերի հետաքննությամբ, իրական կոռուպցիոն գործերը մնում են։ «Ջեֆ Սեշնսը (արդարադատության նախարար, գլխավոր դատախազ) ասել է, որ թույլ չի քաղաքականությանն ազդել իր վրա միայն այն պատճառվ, որ […]

̰
Արագության գերազանցման պատճառով Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից

23:47 25.08.2018

Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դատարանի առջև կկանգնի արագության գերազանցման համար։ Եթե մարզիկի մեղքն ապացուցվի, նրան կզրկեն վարորդական իրավունքից, նրա դեմ նաև խոշոր տուգանք կսահմանվի։ Խախտումն արձանագրվել է Լոնդոնի կենտրոնում հունվարի 23-ին, հայտնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստի Bentley-ն ընթացել է մոտ 95 կմ/ժամ արագությամբ այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը կազմում է 65 կմ/ժամ։ Օգոստոսի 17-ին Բեքհեմը […]

̰
Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել

23:33 25.08.2018

Բուլղարիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Սվոգե քաղաքի մերձակայքում, տեղի ժամանակով մոտ 17․30-ին (Երևանի ժամանակով ժամը 18․00)։ Տուժել է 27 մարդ, ընդհանուր առմամբ ավտոբուսում գտնվել է 50 ուղևոր։ Ավտոբուսն ընկել է կիրճը։ Դեպքի վայրում աշխատում են մայրաքաղաք Սոֆիայից և հարակից քաղաքերից ժամանած բժշկական ավելի քան […]

̰
Անքուն անցկացրած մեկ գիշերը կարող է գիրանալու պատճառ դառնալ

21:57 25.08.2018

Քնի խանգարումն իր ազդեցությունն է թողնում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա: Ինչպես հաղորդում է meddaily.ru-ն, անգամ մեկ գիշեր բավարար չափով քնած չլինելը կարող է պատճառ դառնալ, որ ուժեղանա ճարպի կուտակումը: Այս վարկածն ապացուցելու համար 15 հոգու շրջանում հետազոտություն է անցկացվել 8-ժամյա քնի պայմաններում և քնի պակասից հետո: Արթուն անցկացրած անգամ մեկ գիշերը պաթոլոգիական փոփոխություն է առաջացրել. սկսվել […]

̰
Ավստրիայի արտգործնախարարը պատմել է իր հարսանիքին Պուտինին հրավիրելու մասին

21:40 25.08.2018

Ավստրիայի ԱԳ նախարար Կարին Կնայսլը պատմել է, որ չի սպասել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հարսանիքի հրավերը կընդունի և կգա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարը պատմել է, որ հրավիրել է նախարարներին և մյուս երկրների ղեկավարներին, քանի որ այդպես ընդունված է: Ավստրիացի դիվանագետի խոսքով՝ հունիսի 5-ին Պուտինի՝ Վիեննա կատարած այցի ժամանակ ինքը հրավիրել […]

̰
Բեռլինի մերձակա անտառային հրդեհը վերցվել է վերահսկողության ներքո

21:11 25.08.2018

Խոշոր անտառային հրդեհը, որը բռնկվել էր Բեռլինի հարավ-արևմուտքում, հնարավոր է եղել վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է korrespondent-ը: Բրանդենբուրգի դաշնային հողի հակահրդեհային պաշտպանության պատասխանատու Ռայմոնդ Էնգելը նշել է, որ կրակն այս պահին չի ծավալվում, սակայն հրդեհի օջախները դեռ լիարժեք մարված չեն: Այժմ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Հրդեհների ընդհանուր ծավալը մոտ 400 հեկտար տարածք է  ընդգրկել:   […]

̰
Աղտոտված օդը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան

21:00 25.08.2018

Գաղտնիք չէ, որ օդի աղտոտումը կյանքը կրճատում է: Meddaily.ru-ն հայտնում է, որ գիտնականները հաշվարկել են՝ աշխարհի տարբեր անկյուններում որքանով է կրճատվում կյանքի տևողությունն այդ գործոնի հետևանքով: Օդի աղտոտումը Երկրի վրա կյանքի ակնկալելի տևողությունը կրճատում է մոտավորապես 1 տարով, իսկ Ասիայի ու Աֆրիկայի առավել աղտոտված երկրներում՝ 1,5-2 տարով: Ռուսաստանում, ըստ այդ հաշվարկների, կեղտոտ օդը կյանքը կրճատում […]

̰
Ճապոնական վիսկին աճուրդում վաճառվել է 343 հազար դոլարով

19:40 25.08.2018

Ճապոնական Yamazaki 50 Years անվանումով վիսկին Հոնգկոնգում տեղի ունեցած աճուրդի ընթացքում վաճառվել է 343 հազար դոլարով, տեղեկացնում է ТАСС-ը: Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում գրանցված 3-րդ դեպքն է, երբ Ճապոնական վիսկին միջազգային աճուրդներում ռեկորդային գնով է վաճառվել: Վիսկիի գնորդը ցանկացել է գաղտնի մնալ, այս պահին միայն հայտնի է, որ պատվերը կատարվել է Ասիայից: Ընթացիկ տարվա […]

̰
Ադրբեջան իմ մուտքի արգելքը կանդրադառնա Բեռլին-Բաքու հարաբերությունների վրա․ Վայլեր

19:00 25.08.2018

«Բունդեսթագի» պատգամավոր Ալբերտ Վայլերը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել «Բունդեսթագի» պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Նա Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ է, 2013 թվականից Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ «Բունդեսթագի» պատգամավոր: Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում: Պատվիրակությունն […]

̰
Twitter-ի ղեկավարը կհարցաքննվի ԱՄՆ կոնգրեսի հանձնաժողովում

18:40 25.08.2018

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի էներգետիկայի ու առևտրի կոմիտեն Twitter-ի ղեկավար Ջեք Դորսիին հրավիրել է վկայություն տալու սոցիալական կայքում ալգորիթմների մշակման և տեղադրված տեղեկատվությանը հետևելու համար: Նշվում է, որ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 5-ին: «Հանձնաժողովը մտադիր է դժվար հարցեր տալ այն մասին, թե ինչպես է Twitter-ը հետևում և վերահսկում տեղեկատվությունը: Մենք անհամբեր սպասում ենք, որ պարոն […]

̰
Գերմանիան առաջարկում է փախստականներին 1 տարով ծառայության անցնել

17:32 25.08.2018

«Մեկ տարի պարտադիր ծառայությունը կօգնի փախստականներին ավելի լավ ինտեգրվել գերմանական հասարակության մեջ»,- հայտարարել է Քրիստոնյա-դեմոկրատ կուսակցության գլխավոր քարտուղար Աննեգրետ-Կրամփ-Կարենբաուերը Funke-ին տված հարցազրույցի ընթացքում, տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքական գործիչը չի հստակեցրել՝ նա նկատի ունի միայն այլընտրանքային ծառայությունը, թե նաև զինվորականը: Նա նաև նշել է, որ գերմանացի երիտասարդների համար նախատեսված զինվորական ընդհանուր վերածննդի գաղափարը աջակցություն է գտել իր կուսակիցների […]

̰
Դատարանը որոշել է կալանք դնել Աուգուստո Պինոչետին պատկանող 1,6 միլիոն դոլարի վրա

16:50 25.08.2018

Չիլիի դատարանը որոշել է ապօրինի հարստացման գործի շրջանակներում կալանքի տակ առնել Ավգուստո Պինոչետին պատկանող 1,6 միլիոն դոլարը, տեղեկացնում է ТАСС-ը: Ըստ փաստաթղթի՝ կալանքի տակ է բերվում այն ունեցվածքը, որը պատկանել է նրան կամ նրա ընկերություններից որևէ մեկին: Դատարանի կարծիքով Պինոչետիի կինը և ժառանգները չեն կարող հույս ունենալ, որ կժառանգեն ունեցվածքը, այն բանի հիման վրա,  որ […]

̰
Վերջին օրերի ընթացքում Սիրիա է վերադարձել մոտ 150 փախստական

16:35 25.08.2018

Վերջին օրերին Լիբաբանից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել մոտ 150 փախստական: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Իդլիբից դուրս է բերվել 626 փախստական: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ 1 օրում Սիրիայում ականազերծվել է 4 հեկտար տարածք, 10 շենք, 1 կմ երկարությամբ ճանապարհ: Նաև հայտնաբերվել և ոչնչացվել է պայթյունավտանգ 51 առարկա, այդ […]

̰
Վիկտոր Ցոյի անձնագիրն աճուրդի է հանվել

16:30 25.08.2018

«Լիթֆոնդ» աճուրդային տանը սեպտեմբերի 26-ին վաճառքի կհանվեն Վիկտոր Ցոյի անձնագիրը, իր ընկերների հեռախոսահամարներով նոթատետրը և իր երկու երգերի տեքստերով ձեռագիրը, տեղեկացնում  է ТАСС-ը: Իրերի տերը պատմել է, որ 1980-ական թվականներին ինքն ապրում էր Ռուբինշտեյն փողոցի վրա գտնվող «Լենինգրադյան»ռոք ակումբի կողքին և ծանոթ էր Ցոյի հետ: Վիկտոր Ցոյը մի անգամ մոռացել էր ձեռագրերն ու նոթատետրը: Հետագայում […]

̰
Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդ է մահացել

16:15 25.08.2018

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հարբին քաղաքի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը: Նշվում է, որ վիրավորների մասին դեռ տեղեկություն չկա: Այս պահին դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Հրդեհի չոզոքացման ուղղությամբ աշխատում է 5 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցում է 107 հրշեջ: Հրդեհի ընդգրկած ընդհանուր […]

̰
Նախատեսվում է Ասադի այցը Հարավային Օսիա

15:52 25.08.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Հարավային Օսիա այցելությունը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը: Տեղեկությունը հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Այն հարցին, թե երբ է նախատեսվում այցը, Բիբիլովը հայտնել է, որ ժամկետների մասին խոսել չեն կարող, նորությունների դեպքում կտեղեկացնեն լրատվամիջոցներին: Դեռևս հուլիսին երկու երկրների արտաքին […]

̰
ԱՄՆ-ն Պարսից ծոցում էսկադրային ականակիր է տեղադրել Սիրիային հարվածելու համար

15:46 25.08.2018

Օրեր առաջ Պարսից ծոց է բերվել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը, որի տախտակամածին 56 թևավոր հրթիռ կա:

̰
ԱՄՆ Հավայի նահանգում հրդեհներ են սկսվել ուժգին փոթորկի պատճառով

15:35 25.08.2018

Մաուիում բռնկված հրդեհների հետևանքով մի քանի տուն է այրվել տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Երբ «Լեյն» փոթորիկը մոտեցել է Հավայի նահանգին, երեք տեղ հրդեհները բռնկվել են և այրել հսկայական տարածք: Առնվազն մեկ մարդ լուրջ այրվածքներ է ստացել, մոտավորապես 4000 տուն զրկվել է էլեկտրականությունից: Տարհանված մարդկանց, որոնք մոտ 100-ն են,  թույլ են տվել վերադառնալ տներ օգոստոսի 24-ի կեսօրին: Հրդեհի […]

̰
Հռոմի պապը երկօրյա այցով մեկնել է Իռլանդիա

15:34 25.08.2018

Հռոմի Ֆրանցիսկոս պապը օգոստոսի 25-ին ժամանել է Դուբլինի օդանավակայան: Սա 40 տարվա մեջ Իռլանդիա կատարած իր առաջին այցն է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Պապը նախատեսում է հանդիպել սեռական բռնության զոհերի հետ: Այս այցը համընկել է 3 տարին մեկ իրականացվող կաթոլիկ ժողովի հետ: Այն կավարտվի 500 000 մարդկանց ներկայությամբ օգոստոսի 26-ին Ֆենիքս այգում:

̰
Մասկը մտափոխվել է գնել Tesla-ի ակտիվները

14:40 25.08.2018

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մտափոխվել է գնել Tesla ընկերության ակտիվները. այս մասին ասվում է նրա տարածած հայտարարության մեջ: «Երեկ ես հանդիպեցի ընկերության ներդրողների հետ և հասկացա, որ  Tesla-ի համար լավագույն ճանապարհը հանրային մնալն է»,- ասված է հայտարարության մեջ: Մասկը նշել է, որ ընկերության ներկա կարգավիճակի պահպանմանը կողմ է արտահայտվել ներդրողների մեծ մասը: Իլոն Մասկը նաև ասել […]

̰
Մերկելը պետք է սաստի Ադրբեջանին մարդու իրավունքների ոտնահարման և կոռուպցիայի համար. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»

14:24 25.08.2018

Օգոստոսի 25-ին Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պետք է սաստի այդ երկրի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, կոռուպցիայի և ակտիվիստների նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարություն է տարածել Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության քարտուղարությունը: «Ըստ լրատվամիջոցների նյութերի` Մերկելի` հարավկովկասյան երկրներ կատարվող այցի օրակարգի մեխը Գերմանիայի կողմից Հարավային գազային միջանցքին ցուցաբերվող […]

̰
Բելգիայի թագավորական ընտանիքը քիչ առաջ մեկնեց Հայաստանից

13:47 25.08.2018

Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]

̰
Պապուա Նոր Գվինեայում հրաբուխ է ժայթքել

13:30 25.08.2018

Պապուա Նոր Գվինեայի Մանամ կղզում շաբաթ օրը հրաբուխ է ժայթքել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Radio New Zealand-ին։ Մանամ հրաբուխը տեղակայված է համանուն կղզու վրա և ամենաակտիվ հրաբուխն է այդ երկրում։ Ռադիոկայանը հայտնում է, որ ժայթքումը սկսվել է շաբաթ օրը՝ վաղ առավոտյան, տեղի բնակիչները հայտնել են փոշու ամպի մասին, որը ծածկել է արեւի լույսն ու […]

̰
Արևմուտքի երկրները մտադիր են հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ քիմիական զենքի թեմայով. ՌԴ ՊՆ

13:18 25.08.2018

Բրիտանական հատուկ ծառայությունների աջակցությամբ «քիմիական գրոհի» նախապատրաստումը սիրիացի զինվորականների կողմից կարող է առիթ ստեղծել, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրթիռաավիացիոն հարված հասցնեն Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսական ու պետական օբյեկտներին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ այդ երեք երկրները մտադրություն են հայտնել վճռական կերպով պատասխանել քիմիական զենքի կիրառման սիրիական իշխանությունների հայտարարություններին: […]

̰
Հրապարակվել է Էտնա հրաբխի վերջին ժայթքման տեսանյութը

11:39 25.08.2018

Իշխանությունները որոշել են առայժմ չտարհանել տեղի բնակիչներին:

̰
Թմրավաճառները սխալմամբ սպանել են 16-ամյա ֆուտբոլիստին

10:47 25.08.2018

Մեքսիկացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրնանդեսը և նրա ընտանիքը հարձակման են ենթարկվել թմրամաֆիայի ներկայացուցիչների կողմից։ Breitbart պորտալի հաղորդմամբ՝ հանցագործները հարձակվել են մարզիկի ընտանիքի վրա Մեքսիկա-ԱՄՆ սահմանին։ Զինված գրոհայինների խումբը կրակ է բացել ֆուտբոլիստի մեքենայի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով Էրնանդեսն ու նրա մայր Ֆաբիոլան մահացել են, իսկ հորն ու քրոջը հաջողվել է փրկվել։ Իրավապահների կարծիքով՝ ավազակները ծրագրել էին հարձակում […]

̰
Ձախողակ հանցագործը նոկաուտի է ենթարկել իր հանցակցին

10:21 25.08.2018

Մինչ հանցագործը փորձում էր ուշքի բերել ընկերոջը, անվտանգության աշխատակիցը գալիս է, և հանցակիցները փախուստի են դիմում:

̰
Թրամփը Պոմպեոյին խնդրել է հետաձգել այցը Փհենյան

10:10 25.08.2018

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ առևտրային լարված հարաբերությունների պատճառով Չինաստանը բավականաչափ ճնշում չի գործադրում Փհենհյանի վրա:

̰
Չինաստանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը 18 մարդու կյանք է խլել

10:05 25.08.2018

Սաստիկ հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ զոհվել է առնվազն 18 մարդ։ Հրդեհը բռնկվել է Beilong Hot Spring հայտնի հյուրանոցում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 105 հրշեջ։ Հրդեհի բռնկման պատճառը և տուժածների հստակ թիվը հայտնի չէ։

̰
ԱՄՆ-ն կրճատում է Պաղեստինի ֆինանսական օգնությունը

08:56 25.08.2018

Սպիտակ տան վարչակազմը որոշել է կրճատել պաղեստինցիներին տրամադրվող ավելի քան 200 միլիոն դոլարի օգնությունը։ Պետդեպարտամենտն այս մասին ծանուցում է ուղարկել Կոնգրես, փոխանցում է Associated Press-ը։ Նշվում է, որ այդ գումարը կուղղվի ավելի մեծ առաջնահերթություն ներկայացնող նախագծերի կյանքի կոչմանը։ Պաղեստինը Վաշինգտոնի որոշումը համարում է շանտաժ։ Այս մասին հայտարրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտկոմի անդամ Հանան Աշրավին։ […]

̰
BACK_TO_TOP