20:22 30.06.2018
Ըստ ռազմական փորձագետների՝ այդ գործընթացում Պեկինին կօգնեն Մոսկվայի հետ հարաբերությունները:
19:41 30.06.2018
Այսօր Թերեզա Մեյն այցելել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի օրվան նվիրված տոնակատարությանը Ուելսի հյուսիսում:
19:22 30.06.2018
ԱՄՆ կառավարությունն անտեսում է մարդու իրավունքները: Այս մասին հայտարարություն է տարածել Human Rights Watch-ը՝ հայտարարելով, որ դատապարտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության՝ վերջերս որդեգրած քաղաքականությունը: Հրապարակման մեջ կառույցը քննադատում է ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու քայլն ու այդ քայլով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի և ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Նիկի Հեյլիի՝ այդ […]
18:43 30.06.2018
Boeing ընկերությունը ցանկանում է արտադրել ուղևորափոխադրող գերձայնային ինքնաթիռ, որը կկարողանա զարգացնել 6 հազար կմ/ժ արագություն: Այս մասին հայտնում է The Independent-ը: Նոր ինքնաթիռը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը մոտավորապես երկու ժամում, Խաղաղ օվկիանոսը՝ 3 ժամում: Ներկայումս գործող ինքնաթիռերը Լոնդոնից Նյու Յորք հասնում եմ մոտավորապես 7 ժամում: Boeing-ը հուսով է, որ կարողանա ստեղծել այնպիսի ինքնաթիռ, որով […]
18:35 30.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արքայի Սալման Ալ Սաուդի հետ: Այս մասին Թրամփը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: ԱՄՆ նախաֆագը հայտնել է, որ նրանք քննարկել են նավթի արդյունահանման ծավալները մեծացնելու հարցը: «Քիչ առաջ խոսել եմ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ և նրան խնդրեցի, որ Իրանում և Վենեսուելայում տեղի ունեցած […]
18:22 30.06.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է այն մասին, որ Հելսինկիում նախապատրաստում են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Պեսկովն ընդգծել է, որ այս հանդիպմանը բոլորն են սպասում և ակնկալվում է լուրջ զրույց շատ բարդ թեմաների շուրջ: «Ի սկզբանե, Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է և պատրաստ է […]
18:10 30.06.2018
Գերմանիայի հավաքանի երկրպագուները՝ իրենց երկրի հավաքականի՝ ԱԱ խաղերից դուրս մնալուց հետո պատրաստվում են լքել Ռուսաստանը և սկսել են վաճառել Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի տոմսերը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ գերմանացիներն, ընդհանուր թվով, շուրջ 70 հազ. տոմս էին ձեռք բերել: «ՖԻՖԱ-ի առաջնության տոմսերի վերավաճառքի հարթակը բաց է մինչև հուլիսի 15-ը, երկրպագուներին […]
17:51 30.06.2018
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Օդեսայի կենտրոնական փողոցներից մեկի շենքում հրդեհ է բռնկվել: Հրշեջ-փրկարարներն անմիջապես շտապել են դեպքի վայր: Հրդեհը մարելուց առաջ նրանք ստիպված են եղել աղբահանությամբ զբաղվել: Հրշեջ-փրկարարները պատուհանից դուրս են բերել աղբակույտերը, որոնք հավաքված են եղել այրվող բնակարանում: Այս մասին հաղորդել է Օդեսայի արտակարգ իրավիճակների վարչությունը: Հրշեջ-փրկարարների արագ արձագանքման շնորհիվ հրդեհը չի […]
17:20 30.06.2018
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը թևակոխել է փլեյ-օֆֆ փուլ: Այսօր տեղի կունենան 1/16 եզրափակչի առաջին երկու հանդիպումները՝ Ֆրանսիա-Արգենտինա և Ուրուգվայ-Պորտուգալիա: Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների դիմակայաթյունը կարող էր զարդարել ցանկացած մրցաշարի եզրափակիչ, սակայն այս թիմերը կհանդիպեն փլեյ-օֆֆ փուլի մեկնարկում: Արգենտինացիները խմբային փուլում ցուցադրած անատամ խաղով միայն նիգերիացիների հետ վերջին խաղի, վերջին րոպեներին խփած գոլով կարողացան խմբում գրավել երկրորդ […]
16:37 30.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր՝ փախստականների հարցում որդեգրած քաղաքականությամբ պառակտում է ԵՄ-ն: Նման կարծիք է արտահայտում Politico-ում հրապարակված հոդվածի հեղինակը: «Փախստականների հարցում որդեգրած քաղաքականության հետևանքով Մերկելն աշխարհում Ժաննա դ՛Արկի համբավ է ձեռք բերել արևմտյան արժեհամակարգի հետևորդ լինելու համար, սակայն իրականում նա հետևողականորեն քանդում է ԵՄ-ն իր միգրացիոն քաղաքականությամբ՝ ուշադրություն չդարձնելով երկրների միջև հասունացող պատակտմանը»,- ասված […]
16:11 30.06.2018
Ամերիկացի կատակերգու Ջոն Մելենդեսը պատմել է, որ ինքը՝ ներկայանալով որպես Դեմոկրատական սենատոր Բոբ Մենենդես, խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա իր բլոգում տեղադրել է զրույցի ձայնագրությունը: Կատակերգուն զանգահարել է Սպիտակ տուն և հայտնել, որ պետք է Թրամփի հետ հրատապ օրինագիծ քննարկի։ Նա հաստատում է, որ Սպիտակ տուն կատարած զանգից հետո իրեն է զանգահարել […]
15:48 30.06.2018
ՌԴ Պերմի շրջանի Կունգուր քաղաքի իշխանությունները բացատրել են, թե ինչ է նշանակում վճարումներ կատարել անձրևաջրերի համար: Փոխքաղաքապետ Անդրեյ Դրեմինն ասում է՝ այդպիսի բան չկա: Նշում է, որ խոսքը «ընդհանուր բնակարանային կարիքների» մասին է: «Ընդհանուր բնակարանային կարիքներ» ասվածը շատ հարաբերական է՝ ներառում է ամեն ինչ՝ վնասվել է ջրի խողովակը, ջրի արտահոսք կա, անհամապատասխանություններ ընդհանուր և ներտնային […]
15:33 30.06.2018
ԱՄՆ ղեկավարը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ քիչ ջանքեր են ներդնում պաշտպանության ոլորտում:
14:49 30.06.2018
Հունիսի 29-ին պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ: Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել հայ-գորմանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կարևորելով այն ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ ՀՀ-ԵՄ անդամ պետությունների միջև գործընկերության զարգացման տեսանկյունից: […]
13:22 30.06.2018
էստոնիայում ԱՄՆ դեսպանը Ջեյմս Մելավիլը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ անհամաձայնության պատճառով հրաժարական է տալիս: Պատճառը Թրամփի՝ եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ նախագահի հայտարարություններն են: Այդ մասին գրել է Foreign Policy ամսագիրը: «Նախագահի համար ասել, որ ԵՄ-ն ստեղծվել է, որ շահույթ ստանա ԱՄՆ-ից և հարվածի մեր գանձարանը, իսկ ՆԱՏՕ-ն նորից վատն է, ինչպես ՆԱՖՏԱՆ, ոչ […]
13:08 30.06.2018
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում ցուցադրվում է Ռուսաստանի Սուրգուտ քաղաքի փողոցներից մեկում՝ «Հայկական շաուրմա» սննդի կետի առջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուք, որի հետևանքով մի քանի մարդ է տուժել։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել են մրցակից սննդի կետերի աշխատակիցները։
12:56 30.06.2018
Չնայած հանգամանքին, որ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաճախ է խախտում արքայական ընտանիքում ընդունված կանոնակարգը և դեռ այնքան էլ չի տիրապետում բրիտանական ընտանիքի էթիկետի կանոններին, բայց ականատեսները նշում են, որ Եղիսաբեթ II թագուհին շատ է հավանում Մեգան Մարքլին։ Օրերս Բուգինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ Մեգան Մարքլը և Եղիսաբեթ II-ը միասին են եղել և շատերը նշում են, որ […]
12:31 30.06.2018
Չինաստանի Հունան նահանգում, ավտոբուսի և քարշակի բախման հետևանքով, առնվազն 18 մարդ է զոհվել և 14 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել: Տուժածները հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է Sina-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հաղղորդագրությունը: Աղբյուրը հայտնում է, որ Պեկին-Հոնկոնգ ուղղությամբ երթևեկող ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել է ճանապարհային կողապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց գոտի […]
11:25 30.06.2018
Այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին ՌԴ Կազան քաղաքի մարզադաշտում մեկնարկում են ԱԱ 1/16 եզրափակչի խաղերը: Փլեյ օֆֆի առաջին հանդիպումը Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականների խաղն է: Այս թիմերը մրցել են երկու անգամ, երկու անգամն էլ հաղթել են արգենտինացիները: Ժամը 22:00-ին տեղի կունենա Ուրուգվայի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը՝ Սոչիում: Սա կլինի երկու հավաքականների առաջին հանդիպումը:
10:59 30.06.2018
Գերմանիան և ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները պետք է մեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գերմանիան պետք է ավելի շատ գումար ծախսի։ Իսպանիան, Ֆրանսիան։ Անարդար է, թե նրանք ինչպես են վերաբերվում ԱՄՆ-ին»,-նրա խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Թրամփը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գոյությունից Եվրոպան ավելի շատ օգուտ է քաղում, […]
10:26 30.06.2018
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է «Թալիբան»-ի ահաբեկիչների հետ հրադադարի ավարտի մասին։ Այս մասին հայտնում է TOLOnews-ը։ Նախագահ Գանին հայտարարել է, որ կրակի դադարեցումն ավարտված է, և անվտանգության ուժերը կշարունակեն օպերացիաները։ Նա նշել է, որ «Թալիբան»-ի շատ անդամներ խաղաղություն են ցանկանում, և հրադադարն ապացուցել է, որ «Թալիբան»-ը հոգնել է պատերազմից։ Պետության ղեկավարի խոսքով՝ իշխանությունները մտադիր […]
09:28 30.06.2018
ԱՄՆ-ը չի ծրագրում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից, սակայն պահանջում է իր հանդեպ ավելի ազնիվ վերաբերմունք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «ԱՀԿ-ում մեզ շատ վատ են վերաբերվել, դա անազնիվ է։ ԱՄՆ-ին պետք է վերաբերվել ավելի ազնվորեն, բայց ես չեմ խոսում ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Ես կարծում եմ, որ վեճերն ԱՀԿ-ում պետք է […]
09:10 30.06.2018
Էստոնիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Մելվիլ-կրտսերը հրաժարական է տվել ԱՄՆ-ի դաշնակից երկրների հանդեպ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների և քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով դիվանագետի ֆեյսբուքյան հայտարարությանը։ Խոսքը վերաբերվում է Թրամփի այն արտահայտություններին, թե «ԵՄ-ն ստեղծվել է, որպեսզի օգտագործի ԱՄՆ-ին, հարձակվի մեր խնայողությունների վրա», կամ որ «ՆԱՏՕ-ն նույնքան վատն է, որքան […]
08:18 30.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ղրիմը կճանաչի Ռուսաստանի մաս։ Այս մասին հայտնում է The Globe and Mail-ը։ «Տեսնենք»,-պատասխանել է Թրամփը լրագրողների հարցին, թե կարո՞ղ է արդյոք ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Թրամփը Ղրիմը կորցնելու մեջ մեղադրել է իր նախորդին։ «Օբաման դա հնարավոր է դարձրել»,-ասել է նա։ Սպիտակ տան ղեկավարը համանման պատասխան է տվել նաև, […]
08:02 30.06.2018
Ամերիկացի կատակերգու Ջոն Մելենդեսը պատմել է, որ խաղ է խաղացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Մելենդեսի խոսքով՝ ինքը Թրամփի հետ խոսել է այն ժամանակ, երբ նախագահը գտնվել է թիվ մեկ օդանավում։ Պրանկերը ներկայացել է որպես Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդես։ Նա իր բլոգում տեղադրել է զրույցի ձայնագրությունը։ Կատակերգուն զանգահարել […]
07:49 30.06.2018
Ավստրիայի Սահմանադրական դատարանը որոշել է, որ երկրի իշխանությունները պետք է թույլ տան քաղաքացիներին ցանկության դեպքում փաստաթղթերում նշել երրորդ սեռ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքում քաղաքացին կարող է նշել երրորդ սեռ, եթե չի կարողանում իրեն լիարժեքորեն դասել արական կամ իգական սեռին։ Դատարանը ճանաչել է երրորդ սեռի գոյությունը՝ ինտերսեքս-ակտիվիստ Ալեքս Յուրգենի […]
07:35 30.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարկային բարեփոխման երկրորդ փուլի ընթացքում բիզնեսի համար հարկերը կարող են նվազեցվել 21 տոկոսից 20 տոկոսի։ Այս մասին նա ասել է Fox Business Network-ի հետ հարցազրույցում։ «Մենք կանցնենք երկրորդ փուլի։ Հնարավոր է՝ մենք դա անենք հոկտեմբերին, հնարավոր է՝ ավելի շուտ։ Հարցերից մեկը, որը մենք դիտարկում ենք, տոկոսադրույքը 21-ից 20 […]
07:26 30.06.2018
Ամերիկյան հետախուզությունը հաստատում է, որ Հյուսիսային Կորեան աշխատանք է տանում գաղտնի միջուկային օբյեկտներում։ Վերջին ամիսներին Հյուսիսային Կորեան մեծացրել է միջուկային հրթիռների համար վառելիքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցները հայտարարում են, որ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը փորձում է թաքցնել աշխատանքների իրականացման փաստը, քանի որ հույս ունի ևս մեկ […]