TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բրազիլիայում 3 տարի հետախուզվող թմրավաճառին գտել են բետոնե հատակի տակ

08:22 07.06.2018

Բրազիլիայի ոստիկանությունը տան բետոնե հատակի տակ հայտնաբերել է 3 տարի հետախուզման մեջ գտնվող թմրավաճառին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հրապարակելով տղամարդու ձերբակալության տեսանյութը: Իրավապահներն անանուն զանգ էին ստացել 39-ամյա Ժան Գոմեշ Չիոլայի գտնվելու վայրի մասին: Հունիսի 5-ի առավոտյան նրանք ուղևորվել էին տղամարդու 20-ամյա որդու տուն՝ ստացած տեղեկությունը ստուգելու: Դուռը բացելու կոչերին տղան չի արձագանքել, […]

̰
Թրամփը մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ

07:53 07.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]

̰
Չինաստանում ձայնային հարձակումից ամերիկացի 2 դիվանագետ է տուժել. New York Times

07:41 07.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը տարհանել է չինական Գուանչժոու քաղաքի ԱՄՆ հյուպատոսարանի ծառայողներին՝ արտասովոր ձայնային ազդեցության վերաբերյալ գանգատներից հետո: Չինաստանում ԱՄՆ հյուպատոսարանի առնվազն 2 աշխատակիցներ տարհանվել են անհայտ ձայնային ազդեցության պատճառով ինքնազգացողության վատացումից հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին: Թերթի տեղեկություններով՝ ամերիկացի բուժաշխատողներն անցկացնում են հյուպատոսարանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժզննություն: […]

̰
Գվատեմալայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է մոտ 100-ի

07:30 07.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի: Այս մասին հայտնել է Կենտրոնական Ամերիկայի Դատաբժշկության ազգային ինստիտուտը: Տարերային աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասն ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորած է համարվում 192 մարդ: Ֆուեգոյի՝ վերջին տարիների հզորագույն ժայթքման հետևանքներն անդրադարձել են ավելի քան 1,7 մլն մարդու վրա:  

̰
ԱՄՆ Սենատը կարող է սահմանափակել մաքսատուրքեր սահմանելու նախագահի իրավունքը

07:21 07.06.2018

Ամերիկյան Կոնգրեսում մի խումբ սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որի ընդունումը կսահմանափակի որոշ երկրների դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը: Ներկրման սահմանափակումները պետության ղեկավարը կարող է ներմուծել միայն օրենսդիրների համաձայնությունը ստանալուց հետո: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Բոբ Կորկերը՝ Թեննեսի նահանգից: Նրան միացել է ևս 4 հանրապետական և 4 դեմոկրատ գործընկեր: […]

̰
Բաղդադում պայթյունի հետևանքով մոտ 20 մարդ է զոհվել

07:10 07.06.2018

Բաղդադում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ: Վարկածներից մեկի համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքի արևելքում զինամթերքի պահեստ է պայթել, այլ վարկածով՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հաղորդվում է շուրջ 90 վիրավորի մասին: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի տվյալներով՝ պատճառը զինամթերքի պայթյունն է: Նա նշել է, որ զինամթերքը պահվել է մզկիթում, […]

̰
Կիմ Չեն Ինը հանդիպում է խնդրել չորեքթաթ. Թրամփի փաստաբան

00:57 07.06.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման անցկացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չորեքթաթ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր հանդիպումը չեղարկելու մասին: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է The Wall Street Journal-ը: «Կիմ Չեն Ինը չորեքթաթ խնդրել է հանդիպման համար, իսկ դա հենց […]

̰
Հայտնի է դարձել, թե ինչ նվեր են ստացել արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ից

00:26 07.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թոռանը՝ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին նվիրել է միջնադարյան York Cottage առանձնատունը: Կալվածքը գտնվում է Նորֆոլկ կոմսությունում: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տվյալներով՝ տունը, որը հայտնվել է նորապսակների տրամադրության տակ, ի սկզբանե, կառուցվել էր թագավոր Էդուարդ VII-ի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 8000 հեկտար: Պալատին […]

̰
Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ Թրամփը ներում է շնորհել աֆրոամերիկուհուն

00:14 07.06.2018

Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկրորդ հնարավորություն ընձեռել 63-ամյա աֆրոամերիկուհուն: Վերջինս ցմահ ազատազրկման պատիժն է կրում թմրանյութերի պահման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլիսը կարգապահ բանտարկյալ է եղել: Էլիս Ջոնսոնը ճաղերի հետևում է արդեն 21 տարի: Առաջիկայում նա ազատ […]

̰
ԵՄ-ը հուլիսի 1-ից մոտ 3 մլրդ եվրոյի չափով պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ

23:49 06.06.2018

Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման համար 2,8 միլիարդ եվրոյի չափով մաքսերի սահմանմանը: Դա արվում է՝ ի պատասխան ԵՄ երկրների կողմից մատակարարվող պողպատի և ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: Ապրանքացուցակը հետևյալ տեսքն ունի՝ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամիրգ), սննդամթերք (նարնջի հյութ, գետնանուշի յուղ, վիսկի և […]

̰
Իսրայելն առաջարկում է ռազմական դաշինք ստեղծել ընդդեմ Իրանի

22:27 06.06.2018

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]

̰
Մարադոնան հոսպիտալացվել է

20:15 06.06.2018

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ Բրեստի «Դինամո»-ի վարչության նախագահն է, տեղափոխվել է Կոլումբիայի Կալի քաղաքի հիվանդանոցներից մեկը: The Sun բրիտանական պարբերաանի համաձայն՝ Մարադոնան ծնկի վիրահատության կենթարկվի: Նշվում է, որ 57-ամյա արգենտինացին արդեն 4 ամիս է, ինչ ոտքի հետ լուրջ խնդիրներ ունի: «Մարադոնան կանցնի ծնկի ընդհանուր հետազոտություն: Մենք կգնահատենք վնասվածքի ծանրությունը և հետազոտության արդյունքների […]

̰
«Ռուսաստանին G8-ից հանելն անխուսափելի էր, վերադարձնելը՝ անընդունելի». Մերկել

18:24 06.06.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանին Մեծ ութնյանկի, այժմ` Մեծ յոթնյակի երկրների կազմ վերադարձնելն անհնար է:

̰
Լոռու մարզպետարանում պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների փաստի առթիվ քրգործ է հարուցվել

18:23 06.06.2018

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]

̰
Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին կոչ են արել հրաժարվել Իրանի հետ աշխատող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներից

17:50 06.06.2018

Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:

̰
Թրամփը մոռացել է God Bless America երգի բառերը

17:14 06.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհարմար դրության մեջ է հայտնվել:

̰
Նեթանյահուն եվրոպական այցի շրջանակներում ժամանել է Լոնդոն

16:49 06.06.2018

Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

̰
ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ նոր բարձունքում. ԵՄ զեկույց

16:39 06.06.2018

ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաև «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում: Զեկույցը թողարկվել է հունիսի 6-ին՝ […]

̰
ՆԱՏՕ-ն երկու նոր բազա կտեղակայի ԱՄՆ-ում և Գերմանիայում

16:03 06.06.2018

ՆԱՏՕ-ն պլանավորում է երկու նոր բազա տեղակայել ԱՄՆ-ում և Գերմանիայում: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարությունը նախատեսվում է տեղակայել ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության բազան կգտնվի Գերմանիայում: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք Ատլանտիկայի գծով ծովային հրամանատարությունը կընդլայնենք ու կհաստատենք ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության նոր կայանը՝ Գերմանիայում»,- ասել է […]

̰
Ստրասբուրգում պայթյունի հետևանքով վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են

15:11 06.06.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստրասբուրգի արևելյան մասում գտնվող պահեստներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով 11 մարդ է վիրավորում ստացել, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է France Info-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը գրանցվել է մայիսի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Պայթյունի պատճառները ճշտվում են:

̰
Պատժամիջոցները չեն կարող զսպել Ռուսաստանի զարգացումը. Պուտին

14:35 06.06.2018

Վլադիմիր Պուտինը հավելել է, որ բոլոր անօրինական սահմանափակումները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը:

̰
ԱՄՆ Պետդեպը հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունների գլխավոր նպատակները

11:24 06.06.2018

ԱՄՆ հիմնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերություններում Արևմուտքի հարցում Թուրքիայի քաղաքական կողմնորոշման պահպանումն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը: Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости-ից: «Մենք ստիպված ենք հավասարակշռություն պահպանել Թուրքիայի՝ որպես կարևոր դաշնակցի հետ աշխատելու անհրաժեշտության և ամերիկացի քաղաքացիների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված մտահոգիչ հարցերի շուրջ առավել լայն աշխատանք […]

̰
Հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխանգարեն պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. ԵՄ-ի նախազգուշացումն ԱՄՆ-ին

11:00 06.06.2018

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]

̰
Նեթանյահուն Ֆրանսիայում հանդիպել է Մակրոնին

10:39 06.06.2018

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել միջուկային համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ:

̰
Փհենյանը Պուտինին հրավիրել է Հյուսիսային Կորեա. ԶԼՄ-ներ

10:12 06.06.2018

Փհենյանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին  այցելելու Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական խորհրդարանի նախկին պատգամավոր Մունեո Սուձուկիին: Գործակալության տվյալներով՝ Սուձուկին Փհենյանի հրավերի մասին Մոսկվայում հայտնել է լրագրողներին և վկայակոչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շրջապատի աղբյուրը: Նշվում է, որ հրավերը փոխանցվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս Հյուսիսային Կորեա […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է բացառել Թուրքիային F-35-երի նախագծից. պատճառը Մոսկվայի հետ համագործակցությունն է

10:00 06.06.2018

Թուրքիայի կողմից ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինության, այդ թվում Սու-57 կործանիչների գնման կուրսը սպառնալիքի տակ է դնում նրա մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչի նախագծում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը: «Ինչ վերաբերում է F-35-ին… Եթե նրանք շարժվեն ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ուղղությամբ, ապա դա ավտոմատ կերպով կանդրադառնա ամերիկյան ռազմական նախագծերում նրանց մասնակցության վրա»,- ասել […]

̰
Զանգվածային մկրտության ժամանակ կոկորդիլոսը կերել է հոգևորականին

08:28 06.06.2018

Եթովպիայի հարավում կոկորդիլոսը  սպանել է բողոքական հոգևորականին մկրտության զանգվածային արարողության անցկացման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հոգևոր հովիվ Դոհո Էշետեն մտել է Աբայա լճի ջրերը, մկրտել առաջին հավատացյալին, որից հետո հարձակման ենթարկվել  կոկորդիլոսի կողմից: Հոգևորականին օգնելու ականատեսների փորձերը ձախողվել են: Երկկենցաղին հաջողվել է փախչել՝ իր հետ տանելով հոգևորականի մարմինը:

̰
Թրամփի օգնականին հեռացրել են «մահացող Մաքքեյնի» մասին խոսքերի համար

08:17 06.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերին հեռացրել են սենատոր Ջոն  Մաքքեյնի հիվանդության մասին խոսքերի պատճառով: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է NBC-ն: «Քելլի Սեդլերն այլևս չի  աշխատում նախագահի վարչակազմում»,-ասվում է հաղորդագրությունում: Սկանդալը բռնկվել էր մայիսին՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի  պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ: Սենատոր Ջոն Մաքքեյնը համաձայն չի եղել Հասփելի […]

̰
ԱՄՆ-ում անհանգստացած են Ասադի և Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպումից

07:34 06.06.2018

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման մասին ստացված տեղեկությունից: «Մենք չենք կարող հաստատել, որ այդ հանդիպումն իսկապես տեղի կունենա, այդուհանդերձ, դա մեզ համար անհանգստանալու առիթ է»,-ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում RIA Novosti-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սիրիայի […]

̰
Գվատեմալայում հրաբխային նոր ժայթքում է գրանցվել. զոհերի ու անհետ կորածների թիվն աճում է

07:23 06.06.2018

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կրկին ժայթքել է: Զոհերի թիվը հասել է 75-ի: Իշխանությունները բնակչության հրատապ տարհանում են հայտարարել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ 300 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջին 40 տարվա ընթացքում գրանցված խոշորագույն ժայթքումը հանգեցրել է նրան, որ հրաբխից արտանետվում է տաք գազ և հալված լեռնազանգված: Ֆուեգոյի վերջին […]

̰
BACK_TO_TOP