13:26 09.06.2018
Եվրոպական միության՝ հեղինակային իրավունքների մասին նոր օրենքը կհանգեցնի ինտերնետում մեմերի արգելքին, հաղորդում է Sky News-ը: Օրենքը կոչված է պաշտպանել այն մարդկանց մտավոր սեփականության իրավունքը, որոնք իրենց նյութերը ներբեռնում են ինտերնետում: Որպես հետևություն՝ կարգելվի առանց հեղինակի թույլտվության օգտագործել լուսանկարները և վերածել մեմերի: Այս օրենսդրական նախաձեռնության հակառակորդները ենթադրում են, որ օրենքը «կտապալի» ինտերնետը և այդ լուսանկարների հեղինակ խոշոր […]
13:09 09.06.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են, որ Վիեննան կարող է դառնալ իրենց հանդիպման վայր հանդիսացող քաղաքներից մեկը: Այդ հարցը հիշատակվել է նաև Ռուսաստանի լիդերի և Ավստրիայի կանցլերի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը երկու […]
12:45 09.06.2018
Քննարկման ներկայացվող նախագիծը ներառելու է այն նույն տեքստի դրույթները, որն օրեր առաջ քննարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
11:00 09.06.2018
ԱՄՆ վարչակազմը դժվարանում է նվեր ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար, ում հետ Թրամփը կհանդիպի հունիսի 12-ին, Սինգապուրում: Այս մասին հայտնում է Politico-ն: Սպիտակ տանը կարծում են, որ նվերը չպետք է վիրավորի, սակայն միևնույն ժամանակ չափից ավելի հարգանք ցուցաբերի Կիմ Չեն Ինի հանդեպ: Նվերը նաև չպետք է հակասի Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին: […]
10:47 09.06.2018
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այն անվանվել է Summit, հայտնում է MIT Technology Review պարբերականը: Summit-ի արտադրողականությունը կազմում է 200 պետաֆլոպս, ինչը հավասար է մեկ վայրկյանում 200 միլիոն միլիարդ գործողության կատարման: Համեմատության համար՝ Երկրի վրա բոլորը պետք է 305 օրվա ընթացքում յուրաքանչուր վայրկյան գործողություն կատարեն՝ հաղթահարելու […]
10:34 09.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ հունիսի 9-ին՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն հարցեր՝ կապված Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի հետ: «Այսօր երեկոյան մենք խմբակային քննարկում կունենանք Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի թեմայով, դուք այդ հարցով շատ կարևոր հանդիպում եք ունենալու Սինգապուրում»,-ասել է Մակրոնը Թրամփին: Այս մասին հայտնում է […]
09:59 09.06.2018
Կիպրոսում սկսվել է Եվրոպայի խոշորագույն խաղատան շինարարությունը: Նախագծի արժեքը կազմում է 550 մլն եվրո: Խաղատան բացումը ծրագրված է 2021 թվականին, հայտնում է France Presse-ը: Շինաշխատանքներում կներգրավվի 4000 մարդ, իսկ երբ խաղատունը սկսի գործել, այն կապահովի 6500 աշխատատեղ: Համաձայն կանխատեսումների՝ խաղատունը դեպի կղզի կգրավի հավելյալ մոտ 300 հազար զբոսաշրջիկի: Գոյության երկրորդ տարուց խաղատունը կբերի մոտ 700 […]
09:33 09.06.2018
Այսուհետ Նիագարայի ջրվեժով հնարավոր կլինի հիանալ նաև երրորդ կողմից: Ջրվեժի վրայով՝ 70 մետր բարձրության վրա, ճոպանուղու 4 գիծ է անցկացվել: Ջրվեժի վրայով հնարավոր կլինի անցնել 65կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է moya-planeta.ru-ն: 700 մետր երկարությամբ երթուղու տևողությունը կկազմի 30 վայրկյան: Թռիչքը կարժենա 50 դոլար: Ճոպանուղին կգործի մինչեւ հոկտեմբեր:
09:04 09.06.2018
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ենթարկվել է կատարակտի հեռացման վիրահատության: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Բուքինգեմյան պալատի խոսնակին, ով նշել է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությունը կատարվել էր դեռևս մայիսին: Վերջին շաբաթներին 92-ամյա թագուհին մշտապես երևացել է արևապաշտպան ակնոցով:
08:38 09.06.2018
Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]
07:45 09.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ G7-ի կազմ միայն այն բանից հետո, երբ էական առաջընթացի հասնի Ուկրաինայում իրավիճակի հարցով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի վերադարձն իմաստ չունի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի կարգավորվել: «Մենք բոլորս այստեղ (Կանադայում՝ G7-ի գագաթնաժողովին) համաձայնել ենք այն բանի հետ, […]
07:33 09.06.2018
Գազայի հատվածի սահմանում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 4 պաղեստինցի է զոհվել, ևս 618-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ տուժածներից 8-ի վիճակը ծանր է: Բախումները տեղի են ունեցել Գազայի արևելյան սահմաններին: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ տարածաշրջանում բողոքի ակցիաներին մասնակցում է մոտ 10 հազար պաղեստինցի: […]
07:21 09.06.2018
Չինաստանի կառավարության համար աշխատող ցանցահենները կոտրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապալառուի համակարգչային ցանցն ու գաղտնի տվյալներ գողացել: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ գողացված տեղեկությունները վերաբերել են ուլտրաձայնային հականավային հրթիռների ոլորտում ամերիկյան մշակումներին: Նման հրթիռները պետք է հայտնվեն ամերիկյան սուզանավերում 2020 թվականից հետո: Նշվում է, որ ցանցահենային հարձակումները […]
07:10 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]
01:00 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]
00:34 09.06.2018
Հոնկոնգից ժամանած ուղևորին Սինգապուրում կանգնեցրել և հարցաքննել են՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին նման լինելու պատճառով: Այս մասին հայտնում է «Metro» պորտալը: Տղամարդը, ով ներկայացել է որպես Հովարդ Իքս, պատմել է, որ սինգապուրյան Չանգի օդանավակայանի աշխատակիցները խուզարկել են իր պայուսակն ու 2 ժամ հարցաքննել մինչ քաղաք թողնելը: Տղամարդուն ասել են, որ այցի համար լավ ժամանակ […]
00:21 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]
00:09 09.06.2018
Կանադայի «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համաշխարհային խնդիրների քննարկումը կշարունակեն խարույկի մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է, որ պետությունների ղեկավարներն իրենց տիկնանց հետ կքննարկեն քաղաքական և տնտեսական հարցեր՝ խարույկի մոտ նստած՝ հարգելով հին կանադական ավանդույթը: Ոչ պաշտոնական մթնոլորտում համաշխարհային խնդիրների քննարկումը տեղի կունենա Լա-Մալբե քաղաքում՝ Le Manoir Richelieu հյուրանոցի մոտ: Համաշխարհային առաջնորդների […]
23:57 08.06.2018
Չինաստանի Սիչուան նահանգում ոստիկանը ծերուկին շալակած անցկացրել է փողոցի դիմացի մայթը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը: Տեսահսկման խցիկները ֆիքսել են, թե ինչպես է տարեց տղամարդը ձեռնափայտի օգնությամբ փորձում դանդաղորեն անցնել փողոցը: Երբ մեքենաների համար լուսացույցի կանաչ լույսը վառվել է, ծերունին եղել է փողոցի մեջտեղում: Այդ պահին ծերուկին է մոտեցել ճանապարհային ոստիկանը, որը […]
23:46 08.06.2018
ՄԱԿ-ը հայտնում է սիրիական Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով 45 խաղաղ բնակչի մահվան մասին՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը: «Մարդասիրական հարցերի համակարգման վարչությունը զեկուցում է, որ երեկ` Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Զարդանա գյուղին ուղղված բազմաթիվ ավիահարվածները, 45 խաղաղ բնակչի մահվան պատճառ են դարձել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: […]
23:24 08.06.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ եկեղեցին որոշակիորեն սոցցանց է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Ինձ դուր չի գալիս, երբ ցանկացած սոցցանց ղեկավարվում է գրասենյակից, որը գտնվում է Մոսկվայում: Ի դեպ, դա վերաբերում է նաև եկեղեցուն, որովհետև այն նույնպես որոշակիորեն սոցցանց է»,-ասել է Պորոշենկոն Կիևում ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Ուկրաինայում ներկայում գործում են […]
21:45 08.06.2018
Իսրայելցի հայտնի բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հրապարակում է արել ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի ինքնասպանության մասին՝ նշելով, որ նրա մահը կարող է կապված լինել Ադրբեջանի իշխանության հետ: «Ի՞նչ եք կարծում, ամերիկացի հեղինակավոր հեռուստահաղորդավար Էնթոնի Բուրդենի մահը կարո՞ղ էր կապված լինել Ղարաբաղի մասին նրա ֆիլմի հետ: Ադրբեջանի իշխանությունները դաժան ձևով նրան քննադատել են և սպառնացել հաշվեհարդարով: […]
21:14 08.06.2018
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը չի համարում, որ առևտրի ոլորտում ԱՄՆ-ի նկատմամբ «անարդար» է վարվում, հաղորդում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է առևտրին, ապա իրավիճակը և դիրքորոշումը շատ պարզ են: Ամերիկայի նախագահը կարծում է, որ Եվրոպան և մյուսներն անարդար են վարվում ԱՄՆ-ի նկատմամբ: Մյուսներն այդ կարծիքին չեն և փաստերի ու թվերի […]
20:47 08.06.2018
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Միջազգային տիեզերակայանից վերադարձած տիեզերագնացների և նրանց ընտանիքների անդամների հետ և նվեր ստացել կապույտ կոմբինեզոն, հաղորդում է Associated Press-ը: Բացի տիեզերագնացության համար նախատեսված կոմբինեզոնից, կաթոլիկ հովվապետը նվեր է ստացել սպիտակ կարճ թիկնոց, որը կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հանդերձանքի մաս է կազմում: Նվերը Հռոմի Պապին հանձնել է իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին` անձնակազմի մյուս […]
19:40 08.06.2018
Թուրք-հունական հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ermenihaber-ը: Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին 2016 թվականին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Հունաստանի իշխանություններն ազատ արձակեցին Թուրքիայից այդ երկիր տեղափոխված հեղաշրջման փորձի մասնակիցներին: Դեռևս 2001 թվականին երկու երկրների միջև […]
17:18 08.06.2018
Հունաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 3-ը երեխաներ են, հայտնում է հունական AMHA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանից Հունաստան ներթափանցած ներգաղթյալների տեղափոխող ավտոբուսը թռել է ավտոճանպարհի կողապատնեշների վրայով ու հայտնվել ձորում: Հաղորդվում է նաև, որ մինչև մեկ տասնյակ մարդ վնասվածք է ստացել, որոնցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
15:46 08.06.2018
Ֆիլիպիններում բեռնատար ավտոմեքենայի անիվը ճզմել է բայքերի գլուխը, սակայն զարմանալիորեն տղամարդը ողջ է մնացել և նույնիսկ ինքնուրույն ոտքի է կանգնել: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Պարբերականը հայտնում է, որ տղամարդը սկուտերով ցանկացել է բերնատար ավտոմեքենային վազանցել, սակայն սկուտերի անվադողը բախվել է արգելքի, և բայքերն ընկել է բեռնատարի տակ:
15:34 08.06.2018
Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Associated Press-ի տեղեկությամբ՝ նշված միջոցներն ուղղված են Ավստրիայում «քաղաքական իսլամի» և մզկիթները արտասահմանից ֆինանսավորելու դեմ: Կուրցի հայտարարությամբ՝ Վիեննայում փակվելու է թուրքական մզկիթը, որն ազգայնական գաղափարների տարածողն է: Նա նաև նշել է, որ կառավարության գործողություններն ուղղված են «Արաբական […]