19:40 08.06.2018
Թուրք-հունական հարաբերությունների սրացման ֆոնին Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է ermenihaber-ը: Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները լարվեցին 2016 թվականին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Հունաստանի իշխանություններն ազատ արձակեցին Թուրքիայից այդ երկիր տեղափոխված հեղաշրջման փորձի մասնակիցներին: Դեռևս 2001 թվականին երկու երկրների միջև […]
17:18 08.06.2018
Հունաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 մարդ է զոհվել, նրանցից 3-ը երեխաներ են, հայտնում է հունական AMHA-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանից Հունաստան ներթափանցած ներգաղթյալների տեղափոխող ավտոբուսը թռել է ավտոճանպարհի կողապատնեշների վրայով ու հայտնվել ձորում: Հաղորդվում է նաև, որ մինչև մեկ տասնյակ մարդ վնասվածք է ստացել, որոնցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
15:46 08.06.2018
Ֆիլիպիններում բեռնատար ավտոմեքենայի անիվը ճզմել է բայքերի գլուխը, սակայն զարմանալիորեն տղամարդը ողջ է մնացել և նույնիսկ ինքնուրույն ոտքի է կանգնել: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Պարբերականը հայտնում է, որ տղամարդը սկուտերով ցանկացել է բերնատար ավտոմեքենային վազանցել, սակայն սկուտերի անվադողը բախվել է արգելքի, և բայքերն ընկել է բեռնատարի տակ:
15:34 08.06.2018
Ավստրիան փակում է յոթ մզկիթ և վտարում մի քանի իմամի: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: Associated Press-ի տեղեկությամբ՝ նշված միջոցներն ուղղված են Ավստրիայում «քաղաքական իսլամի» և մզկիթները արտասահմանից ֆինանսավորելու դեմ: Կուրցի հայտարարությամբ՝ Վիեննայում փակվելու է թուրքական մզկիթը, որն ազգայնական գաղափարների տարածողն է: Նա նաև նշել է, որ կառավարության գործողություններն ուղղված են «Արաբական […]
15:24 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել չեղարկել G7 համաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ նախատեսված հանդիպումը: Այս մասին հայտնում է Telegraph-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին: Աղբյուրը հայտնում է, որ Թրամփը նման որոշում է կայացրել, քանի որ նրան դուր չի եկել Միացյալ Թագավորության վարչապետի «դաստիարակչական» տոնը: «Առանց նեղանալու, բայց գործնականում նա […]
14:50 08.06.2018
Գվատեմալայի իշխանությունները երեկ երեկոյան պաշտոնապես օգնություն են խնդրել աշխարհի երկրներից՝ վերացնելու Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքները, ասվում է երկրի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Գվատեմալայում տարերային աղետից հետո արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, ևս 192 մարդ համարվում է անհետ կորած: Գվատեմալայի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված […]
11:00 08.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն սպառնացել է, որ G7-ի գագաթնաժողովի մասնակիցները «6 երկրների համաձայնագիր» կստորագրեն առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է RIA Novosti-ն: Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 8-9-ը, Քվեբեկում: «ԱՄՆ նախագահը, հնարավոր է՝ դեմ չէ մեկուսացմանը, բայց մենք էլ դեմ չենք համաձայնագիրը 6 երկրներով ստորագրելուն»,- գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
10:12 08.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Քվեբեկում G7-ի գագաթնաժողովի ընթացքում պաշտոնական հանդիպումներ կունենա միավորման անդամ երկրների բոլոր առաջնորդների հետ, բացի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից: Հաղորդվում է, որ, այդուհանդերձ, նրանց միջև տեղի կունենան ոչ պաշտոնական բանակցություններ: Բրիտանական Press Association գործակալության փոխանցմամբ՝ այդ բանակցությունների նպատակն է հանդիպման մասնակից երկրների միջև առևտրային պատերազմի կանխումը: Կանադա ժամանելուն պես Թերեզա Մեյը […]
09:28 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիային և Կանադային մեղադրել է ԱՄՆ-ի դեմ չափազանց բարձր մաքսատուրքեր սահմանելու ճանապարհով միջազգային առևտրին խոչընդոտելու փորձերի մեջ: «Նրանք երկուսով ԱՄՆ-ի դեմ վիթխարի մաքսատուրքեր են սահմանել և ստեղծում են ոչ դրամական խոչընդոտներ: ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի առևտրային ավելցուկը կազմում է 151 մլրդ դոլար, իսկ Կանադան թույլ չի տալիս մեր ֆերմերներին իր շուկա մտնել»,- […]
09:01 08.06.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են բանակցություններ անցկացնել Ավստրիայում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ աղբյուրին: Նշվում է, որ այդ մասին խնդրանքով Պուտինը դիմել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին, որը պատասխանել է համաձայնությամբ: Հանդիպումը կարող է անցկացվել Վիեննայում: Սպիտակ տան մամլո ծառայությունը հաստատել է տեղեկությունն […]
08:49 08.06.2018
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ավերվել է 600 տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Տուժածներին օգնելու համար հատկացվել են միլիոնավոր դոլարներ: Հաղորդվում է առնվազն 1 վիրավորի մասին: Հիշեցնենք, որ հրաբուխը սկսել էր ակտիվություն դրսևորել մեկ ամիս առաջ: Հրաբխային լավան ոչնչացրել է տներ, ավտոճանապարհներ, հաղորդակցության միջոցներ, ավտոմեքենաներ: Աղետի գոտուց տարհանվել է […]
08:27 08.06.2018
Facebook սոցցանցի աշխատանքում խափանման պատճառով օգտատերերի միլիոնավոր անձնական հրապարակումներ հայտնվել են հանրության տեսադաշտում: Սոցցանցը մտադիր է ծանուցել 14 մլն օգտատերերին այն մասին, որ նրանց որոշ հրապարակումներ, որոնք նախատեսված են եղել մարդկանց նեղ շրջանակի համար, հասանելի են դարձել բոլորին: Այս մասին հայտնում է Verge պարբերականը՝ հղում անելով սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչներին: Նշվում է, որ սոցցանցի աշխատանքում տեղ […]
07:55 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հյուսիսային Կորեային Կորեական թերակղզու միջուկազերծումից հետո: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters գործակալությունը: Պոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահը հասկանում է սեփական անվտանգությունն ապահովելու Հյուսիսային Կորեայի ցանկությունը: Պոմպեոն նշել է, որ Թրամփը պատրաստ է ապահովել Հյուսիսային Կորեայի անվտանգությունը, եթե վերջինս հրաժարվի զանգվածային ոչնչացման […]
01:00 08.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինին հրավիրել ԱՄՆ, եթե Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովը բարեհաջող անցնի: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե որտե՞ղ է ծրագրում Թրամփն ընդունել Հյուսիսային Կորեայի առաջնորդին՝ Վաշինգտոնի պաշտոնական նստավայրո՞ւմ, թե՞ Ֆլորիդա նահանգի […]
00:54 08.06.2018
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները դիմել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովին՝ Օդեսայում վերահսկողությունը կորցնելու պատճառով միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է խորհրդարանական Իգոր Լուցենկոն: Նրա խոսքով՝ քաղաքում հակառուսական ակտիվիստների դեմ ահաբեկչությունը չտեսնված մասշտաբների է հասնում: Նա նաև նշել է, որ Ուկրաինան կորցնում է Օդեսան այն նույն սցենարով, որով կորցրեց Դոնբասը: […]
00:08 08.06.2018
Չինաստանը կարող է կործանիչներ տրամադրել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի ինքնաթիռն ուղեկցելու համար, երբ նա ուղևորվի Սինգապուր՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Չինաստանն իր տարածքում ուղեկցություն ապահովի, ապա դա ուղիղ ազդանշան կլինի ԱՄՆ-ին և Հարավային Կորեային՝ […]
23:32 07.06.2018
Ռուսաստանաբնակ երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան), ով հանդիսանում է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպանը, մասնակցել է ՄԱԿ-ի նյու-յորքյան կենտրոնակայանում առաջիկա մունդիալի շնորհանդեսին: Միջոցառման ժամանակ ՌԴ վաստակավոր արտիստուհին ՄԱԿ-ի աշխատակիցների համար երգել է «Դլե Յաման»-ը: Ունկնդիրների թվում են եղել ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան և կազմակերպության անդամ երկրների այլ պաշտոնական ներկայացուցիչներ: https://www.facebook.com/UNNewsRU/videos/10156526773767244/
22:27 07.06.2018
Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քրդստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։ Դրանից զատ, 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի […]
21:39 07.06.2018
Հունիսի 7-ին, իր պաշտոնավարման ընթացքում արդեն 16-րդ անգամ, Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Սակայն այս տարի ուղիղ կապի ձևաչափը փոխվել է. տաղավարում հանդիսատես չի եղել, իսկ նախագահի հետ կապի մեջ են եղել նահանգապետերն ու կառավարության անդամները։ Ուղիղ կապի ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարդալիս է եղել ռուսաստանցիներից ստացվող հարցերը, մի հետաքրքրասեր քաղաքացի […]
19:47 07.06.2018
Սոված բևեռային արջը մտել է Նորվեգիայի Արևմտյան Սպիցբերգեն կղզու Radio Adventure Hotel-ի սննդի պահեստ: Կենդանին տակնուվրա է արել պահեստը, սակայն դուրս գալ չի կարողացել և լռվել-մնացել է պատուհանի շրջանակի մեջ: Արջին այդ վիճակում գտել է հյուրանոցի աշխատողներից մեկը: Կինը պտտվել է շինության շուրջ և հայտնաբերել, որ մուտքի դուռը վնասված է: «Նա հաջողացրել էր մտնել խմիչքների […]
19:33 07.06.2018
Բրիտանական 10 բիզնես կազմակերպություններ այժմ Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտներին: Բրիտանական ու հայկական գործարար շրջանակների հանդիպումը կայացել է մայիսի 7-ին՝ Երևանում անցկացվող Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում: «Սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի […]
18:46 07.06.2018
Կնեսետը քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Այս մասին հայտարարվել է Իսրայելի պետական հեռուստաընկերության եթերում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նախաձեռնությամբ քվեարկություն կանցկացվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ Իսրայելի Կնեսետը նախատեսում է քննարկել Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու հարցը, սակայն այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարցի […]
18:21 07.06.2018
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ անդրադարձել է նաև Արցախի բանակցային գործընթացին միանալու հնարավորությանը: Լավրովը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին պայմանավորվածության գալ: Լրագրողները հիշեցրել են Լավրովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
18:10 07.06.2018
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Լավրովին այն մասին, թե որքանով է օգտագործվում երկու երկրների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը: Ի պատասխան՝ Լավրովը ծիծաղել է ու ասել, որ այս հարցից հետո ստիպված է կրկնել հարցուպատասխանից առաջ Հայաստանի արտաքին […]
16:02 07.06.2018
Ամերիկյան The Washington Post թերթն անդրադարձել է Թուրքիայի հունիսի 24-ի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Թերթը գրում է, որ ընտրությունը կարող է շրջադարձային լինել նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որն անպարտելի է համարվել նախորդ բոլոր ընտրություններում։ «Ամենակարևոր շրջադարձն այն է, որ Թուրքիայի մասնատված ընդդիմադիր ուժերը միավորվեցին: Այդ միավորումը կարող է բեկումնային լինել Էրդողանի համար, քանի որ […]
14:02 07.06.2018
Սադր սիթի քաղաքի շիական Բաղդադ արվարձանում գրանցված հզոր պայթյունի հետևանքով նվազագույնը 2 տասնյակ մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող ավելի քան 1 տասնյակ շենքեր, վնասվել է նաև մոտակա դպրոցներից մեկը: Հաղորդվում է, որ փլատակների տակ ևս կարող են մարդիկ մնացած լինել: Նախապես հաղորդվել էր, […]
12:11 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը բառացիորեն «ձեռք ու ոտք է ընկել»՝ խնդրելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն իրականացնել: Ռուդի Գիլիանիի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Նա, մասնավորապես, ասել է, որ Կիմ Չեն Ինն սկզբում ասել է, թե իրենք միջուկային պատերազմ կսկսեն և կհաղթեն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ից […]
10:38 07.06.2018
Ադենի ծոցը հատելու փորձի ժամանակ 46 եթովպացի ներգաղթյալներ են զոհվել: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ զոհերից 9-ը կանայք են: Եվս 16 անձինք համարվում են անհետ կորած: Ողջ մնացած մարդիկ պատմել են, որ մաքսանենգների նավակում եղել են առանց փրկարարական բաճկոնների: Ափից ոչ հեռու նավին հարվածած խոշոր ալիքը խուճապ է առաջացրել: Կազմակերպության […]
09:15 07.06.2018
Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու Քաթարի հայցը: Այս մասին հայտնում է Gulf News-ը: «Համաձայն Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասվում է հաղորդագրությունում: Բացառություն են միայն ԱՄՆ-ը և Կանադան, որոնք հանդիսանում են կազմակերպության հիմնադիր-անդամներ: Ավելի վաղ Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան հայտարարել էր, […]
08:35 07.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ երկրներին հաստատակամություն դրսևորել ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ իշխանությունները փոխում են աշխարհակարգը, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը: Համաշխարհային նոր խնդիրների թվում Մերկելն անվանել է իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանումը: Մերկելի […]