Գնացքով դեպի հեքիաթ. փորձագետները նշել են Եվրոպայի ամենագեղեցիկ երթուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+19.09 oC

Գնացքով դեպի հեքիաթ. փորձագետները նշել են Եվրոպայի ամենագեղեցիկ երթուղիները

20:00 04.06.2018

Ճանապարհորդելը  ոչ միայն թույլ է տալիս հանգստանալ և կտրվել իրականությունից, այլև կարող է ձեզ տեղափոխել իսկական հեքիաթ: OneTwoTrip ճամփորդական գործակալությունն ընտրել է գնացքով Եվրոպայում ճանափարհոդելու վեց գեղեցիկ երթուղիները:

Շվեյցարիա, «Սառցե ճեպընթաց»

Ճանապարհը՝  Ցերմաթից մինչև Սանկտ Մորից

Ճամփորդության տևողությունը`7 ժամ 50 րոպե

Աշխատում է ողջ տարին՝ ամեն օր՝ բացառությամբ նոյեմբեր ամսվա

Տոմսերի արժեքը` 153 -269 շվեյցարական ֆրանկ

«Սառցե ճեպընթաց»-ն աշխարհի ամենադանդաղ ճեպընթացն է, սակայն, ինչպես նշում են փորձագետները, դա լավագույն միջոցներից մեկն է վայելել Շվեյցարիայի գեղեցկությունը՝ կիրճեր, ձյունածածկ լեռներ, կամուրջներ և թունելներ:

Շոտլանդիա, Վեսթ Հայլենդյան երկաթուղային գիծ

Ճանապարհը՝ Գլազգոյից Մայամի,

Ճամփորդության տևողությունը`5 ժամ 30 րոպե,

Աշխատում է ողջ տարին, օրական` 6 գնացք:

Տոմսերի արժեքը՝ միակողմանի տոմսի գինը` 23,50 ֆունտ սթերլինգ։

Դուք կարող եք տեսնել Էրսկին կամուրջը, միջնադարյան Դամբարտոբ ամրոցը, վայելել Արոչարյան Ալպերի գեղեցկությունը ու շոտլանդական բնապատկերները

Նորվեգիա, Ֆլոմյան երկաթուղի

Ճանապարհը՝ Մյուրլենդից  Ֆլոմ,

Ճամփորդության տևողությունը`1 ժամ,

Աշխատում է ողջ տարին,

Տոմսերի արժեքը՝ 550 նորվեգական կրոն։

Աշխարհի ամենագեղեցիկ երկաթուղային երթուղիներից մեկն է, որը ներառված է Նորվեգիայի զբոսաշրջության հիմնական ցանկում: Ընդամենը մեկ ժամում ճանապարհորդը կարող է տեսնել գեղեցիկ ջրվեժներ, կիրճեր և լեռնագագաթներ:

Շվեյցարիա-Իտալիա, «Բերնինա Էքսպրես»

Ճանապարհը՝ Շվեյցարական Կուրից մինչև իտալական Տիրանո,

Ճամփորդության տևողությունը՝  4 ժամ,

Աշխատում է ողջ տարին,

Տոմսերի արժեքը՝ 142 շվեյցարական ֆրանկ։

Երթուղու  առանձնահատկությունը բազմաթիվ թունելներն են՝ դրանք 55-ն են: Բացի այդ, գնացքը կանցնի 196 կամուրջներով: Ճանապարհի ամենաբարձր կետում՝ ծովի մակերևույթից 2253 մետր բարձրության վրա, ճեպընթացը կհասնի սառցադաշտերին  և սահուն կիջնի Իտալիա:

Ավստրիա, Զեմերինգյան երկաթուղի

Ճանապարհը` Վիեննայից Գրաց,

Ճամփորդության տևողությունը՝ 45 րոպե (միայն  Զեմերինգյան ճանապարհի հատվածում),

Աշխատում է ողջ տարին,

Տոմսերի արժեքը՝  Վիեննայից Զեմերինգ` 19 եվրո:  Այնուհետ պետք է ևս մեկ տոմս գնել Վիեննայից Գրաց՝ արժեքը 39  եվրո։

Ճանապարհն անցնում է ուղեկամուրջներով և 15 թունելով, ձորերով, լճերով  և  լեռնագագաթներով։

Ռուսաստան, Շուրջբայկալյան երկաթգիծ

Ճանապարհը` 1-2 օր՝ կախված ընտրած էքսկուրսիայից,

Աշխատում է գարնանը, ամռանը և  աշնանը,

Տոմսերի արժեքը՝ 4000 ռուբլի. տոմսերը կարելի է ձեռք բերել  Իրկուտսկի տուրիստական ​​ընկերություններում։

Մեկօրյա էքսկուրսիան սկսվում և ավարտվում է Իրկուտսկում՝ Բայկալի երկայնքով, համարվում է Ռուսաստանի ամենագեղեցիկ լճով հիանալու լավագույն ուղիներից մեկը: Ճանապարհին հնարավոր կլինի տեսնել Սպիտակ իջվածքը՝ հազվագյուտ հանքաքարերի և հանքանյութերի համադրությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

23:43 23.05.2025

Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

23:34 23.05.2025

ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

23:26 23.05.2025

Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է

Համբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

23:18 23.05.2025

Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմին

Մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...

BACK_TO_TOP