18:30 01.06.2018
Պարզվում է, որ Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկը՝ Պլուտոնը, շատ ավելի բազմաշերտ մոլորակ է, քան գիտնականները նախկինում պատկերացնում էին: Այս մոլորակի մակերևույթին մեթանի սառցակալած շերտեր են հայտնաբերվել, որը, ըստ գիտնականների, փոխում է այդ մոլորակի մասին նախկինում ունեցած բոլոր պատկերացումները:
Նախկինում առաջ էր քաշվում այն թեզը, որ այս մոլորակը չափազանց միատոն է ու որևէ ընդհանրություն չունի Երկիր մոլորակի հետ: Օրինակ՝ նշվում էր, որ այս մոլորակի վրա չեն կարող ավազե կամ այլ թմբեր առաջանալ: Նման եզրահանգման գիտնականները եկել էին 2015 թվականին կատարված ուսումնասիրություններից հետո, երբ Պլուտոնի մոտակայքով թռիչք իրականացնելիս ամերիկյան ՆԱՍԱ-ն լուսանկարներ էր արել:
Science ամսագրում հրապարակված մեծածավալ գիտական հոդվածում, սակայն, ներկայացվել են այդ մոլորակի լուսանկարների վերջին ուսումնասիրությունների արդյունքները, որոնցով հերքվել է նախկինում այս մոլորակի վերաբերյալ առաջ քաշած թեզը:
Ըստ դրանց՝ լուսանկարների ուսումնասիրության ընթացքում մոլորակի վրա հայտնաբերվել են թմբեր ու բարձր գագաթներ հիշեցնող տարածություններ: Դրանց հարևանությամբ մինչև 5 կմ բարձրություն ունեցող սառցակալած գագաթների մի ամբողջ շղթա է շարունակվում: Հաղորդվում է, որ լուսանկարում պատկերված թմբերը տեղակայված են 400-1000 մետր հեռավորության վրա, դրանք կազմված են մեթանի մանր կտորներով, որոնց տրամագիծը մոտ 200-300 միկրոմետր է (1 միկրոմետրը 1 մետրի 1/1000000-րդ մասն է):
«Մենք չենք կարող ուսումնասիրել յուրաքանչյուր մասնիկը, սակայն մենք հնարավորություն ունենք հետազոտելու լուսանկարում առկա թմբերն ու դրանց ֆիզիկական ընդհանուր առանձնահատկությունները, ինչպես նաև օդի խտությունը, որում առաջացել են նման թմբերը»,- BBC-ի հետ զրույցում ասել է ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար, Ֆլիզմա համալսարանի ֆիզիկական աշխարհագրության մասնագետ Մեթ Թելֆերը:
Նա ասել է, որ իրենք հնարավորություն ունեն ուսումնասիրել այդ թմբերի հեռավորությունը միմյանցից, ինչը հնարավորություն կտա պարզելու այդ տեղանքներում առկա քամիների արագությունը, ըստ այդմ էլ հնարավոր կլինի պատկերացնել այդ կույտերի ու թմբերի մոտավոր կշիռը:
Աղբյուրը փոխանցում է գիտնականի այն թեզը, որ այս տեղանքում գոյություն ունեցող քամիները կարող են առաջանալ այստեղ առկա գագաթներից՝ գազերի արտազատման, ինչպես նաև ազոտի փոխակերպման արդյունքում:
Այս հետազոտությունից հետո գիտնականները առաջ են քաշում տեսակետ, որ Պլուտոնն այնքան էլ մութ ու անհետաքրքիր մոլորակ չէ, և որ այս մոլորակը նույնպես, ինչպես Արեգակնային համակարգի այլ մոլորակներ, ունի բազմաշերտ ու բազմաբնույթ «բնավորություն»:
09:08 21.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են09:08 21.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 21.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...