TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մադուրոն հաղթել է Վենեսուելայի նախագահական ընտրություններում

08:57 21.05.2018

Մադուրոյի գլխավոր մրցակից Հենրի Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել նրա հաղթանակը:

̰
Թրամփը պահանջել է հետաքննություն անցկացնել ՀԴԲ-ի նկատմամբ

08:49 21.05.2018

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հետաքննում է 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցը:

̰
Մակեդոնիայում մտածում են երկրի անվանափոխության մասին

21:05 19.05.2018

Մակեդոնիան երկրի անվան նոր տարբերակի մասին են մտածում՝ Հունաստանի հետ վեճին լուծում տալու համար: Ամենայն հավանականությամբ երկրի նոր անվանում կլինի Իլինդենսկի Մակեդոնիայի Հանրապետություն:

̰
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամները կոչ են արել ճանաչել Պաղեստինի անկախությունը

21:00 19.05.2018

Կազմակերպության անդամ երկրները ՄԱԿ-ին մեղադրել են Իսրայելին պատասխանատվության չենթարկելու համար

̰
Դարի ամենասպասված իրադարձություններից մեկը. ավարտվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը

20:13 19.05.2018

Բրիտանական թագավորական ընտանիքը 21-րդ դարում արդեն երկրորդ անգամ է աշխարհի ուշադրությունը սևեռել իր վրա:

̰
Լավրովը չի մասնակցի «քսանյակի» նիստին

19:57 19.05.2018

Արգենտինայի մայրաքաղաքում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացնի ԱԳ փոխնախարարը։ Այս հանդիպումը ծրագրված է մայիսի 20-21-ին։

̰
ՌԴ վարչապետը նախարարների անուններ է ներկայացրել

19:44 19.05.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է կառավարությունում ընդգրկվող նախարարների անուններ:

̰
Երուսաղեմի կարգավիճակը փոխելը սպառնում է Մերձավոր Արևելքի կայունությանը. Ղազախստանի ԱԳՆ

19:32 19.05.2018

Նախարարի խոսքով՝ Երուսաղեմ քաղաքի կարգավիճակը փոխելու ցանկացած փորձ սպառնալիք է Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։

̰
Պորոշենկոն Ուկրաինայի ներկայացուցիչներին hետ է կանչել ԱՊՀ բոլոր կանոնադրական մարմիններից

19:00 19.05.2018

Ավելի ուշ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Նիկանորովը մեկնաբանել է Ուկրաինայի ներկայացուցիչների հեռացումը կազմակերպության բոլոր մարմիններից:

̰
Լիբանանում ահռելի կարողություն կուտակած մուրացկան է մահացել

18:00 19.05.2018

Պարզվել է, որ Լիբանանում մահացած հաշմանդամ մուրացկանը միլիոնատեր է եղել, հայտնում է The Daily Mail-ը:

̰
Պերուում քննարկում են մանկապիղծներին քիմիական ամորձատման ենթարկելու օրինագիծը

16:32 19.05.2018

Պերուի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է մինչև 14 տարեկան երեխաների բռնաբարության համար մեղադրվողներին քիմիական ամորձատման ենթարկելու օրինագիծը:

̰
Յակուտսկում նավթի արտահոսք է եղել

16:20 19.05.2018

ՌԴ Յակուտսկի մարզի նավահանգստում շարքից դուրս եկած նավի նորոգման աշխատանքի ժամանակ նավթի արտահոսք է սկսվել: Հայտնում է Tass գործակալությունը:

̰
Էրդողանն Իսրայելը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ

15:51 19.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գազայի հատվածում տեղի ունեցած բախումները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հետապնդման հետ:

̰
Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Երուսաղեմում տեղի ունեցած բախումների համար

15:16 19.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն է կրում պատասխանատվությունը Երուսաղեմում այս օրերին տեղի ունեցող «սադրիչ գործողությունների համար, որոնք խաթարում են խաղաղ գործընթացը»:

̰
Մերկելին դատի են տվել

14:31 19.05.2018

Բողոքում նշվում է, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է հարցի լուծմանը մասնակցելու Բունդեսթագի իրավունքը:

̰
Պորոշենկոն խոստանում է Կերչի նորակառույց կամուրջն օգտագործել որպես Ռուսաստանի նահանջի ճանապարհ

14:10 19.05.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ռուսաստանը որպես ագրեսոր երկիր պատասխան է տալու այն հանցագործությունների համար, որոնք իրականացվել են ուկրաինական ժողովրդի դեմ։

̰
Արքայական հարսանիքը՝ ուղիղ եթերում

13:05 19.05.2018

Մեծ Բրիտանիայում մեկնարկել էարքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանյաց արարողությունը:

̰
Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի վարորդական իրավունքը դատարանը հրաժարվել է վերադարձնել

12:29 19.05.2018

Մոսկվայի Դորոգոմիլովյան դատարանը մերժել է սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի հայցը վարորդական իրավունքը վերադարձնելու պահանջով:

̰
Առևանգողը զոհի հարազատներից գումար է շորթել և սպառնացել կոկորդիլոսով

12:24 19.05.2018

ԱՄՆ-ում առևանգողը զոհի հարազատներից գումար է շորթել և սպառնացել կոկորդիլոսով:

̰
Արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարկլի պսակադրությունը տեղի կունենա այսօր

11:50 19.05.2018

Զույգի պսակադրությունը տեղի կունենա Վինձորի ամրոցի սուրբ Գեորգի մատուռում:

̰
Իսրայելի վարչապետի որդին Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանության համար

09:44 19.05.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-սիրայելական հարաբերությունների լարված ֆոնին «Facebook»-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է հանել միջազգային մամուլում։

̰
Տեխասի ավագ դպրոցում հրաձգության հետևանքով կա 10 զոհ

09:17 19.05.2018

Սանտա Ֆե քաղաքի դպրոցի 17-ամյա աշակերտներից մեկը մտել է արվեստի դասարան և կրակ է բացել այնտեղ գտնվող աշակերտների վրա:

̰
Կուբայում ավիավթարի հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

08:56 19.05.2018

Կուբայում խոշոր ավիավթար է տեղի ունեցել: Հավանայի միջազգային օդանավակայանից վերելք կատարած Բոինգ 737 ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց: Դեպքի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ:

̰
Թրամփը իր երեք ամսվա աշխատավարձը փոխանցել է վետերաններին

18:44 18.05.2018

ԱՄՆ-ը նախագահը իր երեք ամսվա աշխատավարձը նվիրել է վետերանների խնդիրներով զբաղվող ամերիկյան վարչությանը:

̰
Հայտնի է, թե ով է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուին ուղեկցելու խորան

17:48 18.05.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրի հարսնացու Մեգան Մարքլի ամուսնական արարողության ժամանակ հարսնացուին խորան կուղեկցի իր ապագա սկեսրայրը՝ արքայազն Չարլզը:

̰
Սոչիում հանդիպում են Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները

15:17 18.05.2018

Սոչիում հանդիպում են Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները: Սա Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումն է վերընտրվելուց հետո:

Մինչ այդ, գերմանական տնտեսության Արևելյան կոմիտեի ղեկավար Ֆոլֆգանգ Բյուխելեն հայտարարել էր, որ այս հանդիպումից կոնկրետ արդյունքներ են ակնկալում նաև բիզնեսի ներկայացուցիչները. այնպիսի արդյունքներ, որոնք կհեշտացնեն ընկերությունների աշխատանքը: Մասնավորապես ընկերությունները ակնկալում են, որ Պուտինը տուգանքներ չկիրառի այն ընկերությունների նկատմամբ, որոնք պետք է հետևեն միջազգային պատժամիջոցներին:

Միաժամանակ փորձագետները կարծում են, որ Պուտին- Մերկել հանդիպումը ազդանշան է Եվրոպային, որ երկրները ընդհանուր շահեր ունեն: Սակայն բեկումնային որևէ արդյունք չի սպասվում:

̰
Իսրայելն ավարտել է Հորդանանի հետ սահմանին արգելապատնեշի մի մասի կառուցումը

14:54 18.05.2018

Իսրայելն ավարտել է արգելապատնեշի՝ ռազմավարական նշանակություն ունեցող տեղամասի կառուցումը Հորդանանի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Al-Quds Al-Arabi թերթը:

̰
Թուրքիան իրավունք չունի դատապարտելու որևէ երկրի. ամերիկացի մեկնաբան

13:08 18.05.2018

Fox Business-ի եթերում իր հեղինակային հաղորդման ընթացքում ամերիկացի հաղորդավարուհի, քաղաքական մեկնաբան Լիզա Քենեդի Մոնթգոմերին հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի դատապարտելու որևէ երկրի, հայտնում է Fox News-ը:

̰
Հյուսիսային Կորեայի դեպքում «Լիբիայի մոդելը» չի կիրառվի. Դոնալդ Թրամփ

13:01 18.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ մոտեցումը ոչ մի կապ չունի, այսպես ասած, «Լիբիայի մոդելը» կիրառելու հետ: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չին Ինը շատ երջանիկ կլինի, եթե համաձայնի իրեն առաջարկվող համաձայնագրին:

̰
Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից

12:53 18.05.2018

Նրա դուստր Յուլյան, որը ավելի քիչ էր վնասվել թույնից, հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլին:

̰
BACK_TO_TOP