09:38 24.05.2018
1914-1922 թթ. Պոնտոսի սևծովյան առափնյա տարածաշրջանում, որն այժմ մտնում է Թուրքիայի տարածքի մեջ, թուրքերը ցեղասպանության ենթարկեցին տեղի հույներին։ Այս տարվա մայիսի 19-ին էլ հույն ժողովուրդը նշեց իր պատմության այդ ողբերգական էջի հերթական տարելիցը:
Ermenihaber.am-ը հայտնում է, որ զոհերի հիշատակման արարողությանը մասնակցել է Սալոնիկի քաղաքապետ Յաննիս Բուտարիսը, ով միշտ աչքի է ընկել թուրքերի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքով։ Դրա վառ ապացույցը եղավ նրա վերջին հայտարարությունը.
«Ես միշտ ասել եմ` թուրքերը մեր եղբայրներն են, իհարկե, Աթաթուրքը կարող է լինել թուրք, բայց նա նախևառաջ սալոնիկցի էր»։
Հաշվի առնելով այդ ամենը՝ արարողությանը մասնակցած հույն ազգայնականները պահանջել են, որ Սալոնիկի քաղաքապետը չմասնակցի զոհերի հիշատակման արարողությանը: Բայց հույն պաշտոնյան հրաժարվել է կատարել այդ պահանջը։ Հետևանքը եղել է այն, որ Սալոնիկի քաղաքապետը ենթարկվել է հարձակման և ծեծի: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
20:30 24.05.2025
Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի ՌուսաստանԵմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...
20:20 24.05.2025
Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...
20:10 24.05.2025
Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջենԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...
19:52 24.05.2025
Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխությանԲանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...