TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Էյֆելյան աշտարակն արդեն բաց է այցելուների համար

12:17 03.08.2018

Փարիզում Էյֆելյան աշտարակի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը: Դրա պատճառով աշտարակը փակ էր այցելուների համար։ Այս մասին հաղորդվում է Twitter սոցիալական կայքում։ «Գործադուլն ավարտված է։ Օգոստոսի 3-ին Էյֆելյան աշտարակը բաց է այցելուների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղեկացնենք, որ Էյֆելյան աշտարակը բաց է զբոսաշրջիկների համար առավոտյան ժ. 09։00-ից։

̰
Կոստա Ռիկայի ափերի մոտ 2 տոննա կոկաին է հայտնաբերվել

12:14 03.08.2018

Կոստա Ռիկայի ջրային  անվտնագության աշխատակիցները  ձերբակալել են մի նավի աշխատակիցների, որոնք փորձել են կոկային տեղափոխել: Այս մասին հաղորդում է La Nation-ը: Լրատվամիջոցը գրել է, որ նավի անձնակազմը ձերբակալվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կոստա Ռիկայի ափից մոտ 150 կմ հեռավորության վրա: Նշվել է, որ կոկաինով նավը հայտնաբերվել և նրա ընթացքը կասեցվել է ԱՄՆ իշխանությունների օգնությամբ: Միևնույն ժամանակ, կալանավորվել են […]

̰
Հայաստանին ռուսական զենքի մատակարարումը սառեցնելու վերաբերյալ լուրերը չեն հաստատվում

11:53 03.08.2018

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկություններին, թե Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, հնարավոր է, սառեցվի: Օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ չի հաստատում Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարման սառեցման մասին շրջանառվող լուրերը՝ նշելով, որ մատակարարման հարցով աշխատանքները ընթանում են:

̰
Ելենա Ստեպանենկոն և Եվգենի Պետրոսյանը գույքի բաժանման հարցով դիմել են դատարան

11:45 03.08.2018

Դերասանուհի Ելենա Ստեպանենկոն ամուսնու՝ հումորիստ Եվգենի Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերված գույքի բաժանման հայց է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերած գույքի բաժանման հայցը ներկայացրել է կինը՝ Ստեպանենկոն. այն կքննվի օգոստոսի 6-ին: Եվգենի Պետրոսյանը նշել է, որ իրեն հայցի մասին ոչինչ հայտնի չէ: «Ես նման բան չեմ լսել: Դա, […]

̰
Կոստա Ռիկայի ափերի մոտ 2 տոննա կոկաինով բեռնված նավ է կալանվել

09:05 03.08.2018

Կոստա Ռիկայի առափնյա պահպանության ծառայությունը կալանքի տակ է վերցրել մոտ 2 տոննա կոկաինով բեռնված նավ։ Այս մասին հայտնում է Nacion պարբերականը։ Գործողությունը հնարավոր է դարձել շնորհիվ տեղեկատվության, որը ստացվել էր ԱՄՆ իշխանություններից։ Կասկածելի նավը բռնազավթվել է Խաղաղ օվկիանոսում՝ երկրի  ափերից 150 կմ հեռավորության վրա։ Սահմանապահներն առգրավել են 2 տոննա կոկաինը։ Թմրանյութը տեղավորված է եղել 1-ական […]

̰
Լեդի Գագայի տեսահոլովակից հայտնի Zombie boy-ը վերջ է տվել կյանքին

08:17 03.08.2018

Կանադացի Ռիք Ջենեսթը կամ Zombie boy-ը, որը հայտնի էր դարձել շնորհիվ իր բազմաթիվ դաջվածքների և ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի տեսահոլովակի, վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնում է Radio Canada-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Ջենեսթին մահացած են գտել չորեքշաբթի, Մոնրեալում։ Նա 32 տարեկան էր։ Համաձայն իշխանությունների տվյալների՝ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Ջենեսթը հանրաճանաչություն էր ձեռք […]

̰
Զիմբաբվեի գործող առաջնորդը հաղթել է նախագահական ընտրություններում

08:03 03.08.2018

Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթել է երկրում անցկացված նախագահական ընտրություններում, հայտնում է  Bloomberg գործակալությունը։ Նրա հաղթանակը գրանցվել է բոլոր 10 նահանգներում ձայների հաշվարկից հետո։ Մնանգագվայի օգտին է քվեարկել ավելի քան 2․46 մլն ընտրող։ Նրա մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Նելսոն Չամիզան, հավաքել է ավելի քան 2 մլն ձայն։ Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ընդդիմությունը հայտարարել է, որ […]

̰
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը 10 տարի կին լրտես է աշխատել․ The Guardian

07:49 03.08.2018

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կին լրտես է աշխատել։ The Guardian-ի տվյալներով՝ գաղտնազերծված լրտեսը հասանելիություն է ունեցել դեսպանատան ներքին ցանցից, էլեկտրոնային փոստին և տվյալների ներքին բազաներին։ Նա կարող էր ստանալ գաղտնի տեղեկություններ, ներառալ ԱՄՆ նախագահի և փոխնախագահի գրաֆիկներին առնչվող։ ԱՄՆ հակահետախուզությունը հայտնաբերել է, որ ռուս կինը, ով ավելի քան 10 տարի աշխատել է դեսպանատանը, կարող էր զբաղվել […]

̰
Պայթյուն Բոսնիայի հէկերից մեկում․ կան զոհեր

07:37 03.08.2018

Բոսնիա Հերցեգովինայի Բիհաչ քաղաքի մոտ գտնվող հիդրոէլեկտրակայանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ տարածքային բաժանմունքը։ Եվս 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Իրավապահների տվյալներով՝ բոլոր 4-ն էլ հանդիսանում են պետական էներգետիկ Elektroprivrede ընկերության աշխատակիցներ։ Հէկում նրանք կատարել են վերանորոգման աշխատանքներ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է […]

̰
Վենեսուելայի խորհրդարանն օրինականացրել է արժույթի փոխանակման բիզնեսը

07:31 03.08.2018

Վենեսուելայի Սահմանադրական ժողովը (խորհրդարան) միաձայն կողմ է քվեարկել երկրում արժույթի փոխանակման բիզնեսի օրինականացմանը, որը մինչ այդ վերահսկել է պետությունը։ Ինչպես հայտնում է El Universal թերթը, նիստի ավարտին Սահմանադրական ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելիոն հայտարարել է, որ նորարարությունը կօգնի հաղթահարել տնտեսական աղետը։ Հուլիսի 23-ին Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել էր, որ տարվա վերջին Վենեսուելայում գնաճը կհասնի 1 000 […]

̰
Ֆրանսիայում արգելք է սահմանվել կանանց հանդեպ անպատշաճ վերաբերմունքի համար

07:21 03.08.2018

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել փողոցում կանանց հանդեպ ցուցաբերված անպատշաճ վերաբերմունքի համար 90-750 եվրոյի չափով տուգանքի սահմանման մասին օրենքին։ Նման միջոցառումները հաջորդել են Փարիզում տեղի ունեցած միջադեպին ի պատասխան։ Աղջկան հարվածել էին այն բանից հետո, երբ նա իր հետևից սուլող անցորդին խնդրել էր լռել։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։ Տղամարդկանց և կանանց հավասարության հարցերով […]

̰
Ռուսաստանը դժգոհ է ընտրություններում իմ հաղթանակից․ Թրամփ

07:12 03.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է այն բանից, որ ինքը հաղթել է 2016 թվականի ընտրություններում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։ Սակայն, նրա խոսքով՝ ինքը հիանալի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում և նրա հետ լավ հարաբերություններ հաստատել։ ԱՄՆ […]

̰
Մոսկովյան դատարանը կալանավորել է հորը սպանած 3 հայ քույրերին

23:45 02.08.2018

Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է 3 հայ քույրերին, ովքեր կասկածվում են իրենց 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժանորեն սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային: «Դատավորը բավարարել է միջնորդությունները, Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-նշել է Սելիվանովան: Նախկինում քույրերը մեղադրվում էին «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» […]

̰
Apple-ի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը

23:36 02.08.2018

Ամերիկյան Apple կորպորացիայի կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Շուկայական արժեքի ցուցանիշով Apple-ին զիջում է Amazon-ը (880 մլն դոլար)։ Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է մոտ 2 տոկոսով, ինչի արդյունքում ընկերության կապիտալիզացիան պատմական արդյունք է գրանցել։

̰
Քաբուլում առևանգել և սպանել են 3 արտասհմանցու

21:36 02.08.2018

Քաբուլում անհայտ անձինք երեք արտասահմանցիների են առևանգել և սպանել, հայտնում են տեղական աղբյուրները: Նշվում է, որ սպանվածները Հնդկաստանի, Մալայզիայի և Մակեդոնիայի քաղաքացիներ են, ովքեր Աֆղանստանում աշխատում էին որպես խոհարարներ: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը կատարվածը ահաբեկչություն է համարել:  

̰
Միլա Յովովիչը կրկին դարձել է «այլմոլորակային»

21:15 02.08.2018

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը, որն այլմոլորակայինի դեր է ստանձնել Լյուկ Բեսոնի հայտնի՝ «Հինգերորդ տարրը» ֆիլմում, վերջերս մասնակցել է ֆրանսիական «Balmain» ապրանքանիշի գովազդային նկարահանումներին: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Հայտնի լուսանկարիչ Ան Լեն նկարահանումները կազմակերպել է Լոնդոնի լքված շենքերից մեկում: Ինտերիերն ավելի է ընդգծել բրենդի աշուն-ձմեռ հավաքածուի «տիեզերական» ուղղվածությունը: Դերասանուհին հագուստը կրել է հատուկ նկարահանումների […]

̰
Լոնդոնում դանակահարել են Moscow17 խմբի ռեփեր Incognito-ին

21:07 02.08.2018

Լոնդոնում դանակահարել են Moscow17 խմբի ռեփեր Incognito-ին, հաղորդում է Wessex FM-ը: Երիտասարդը, որը ելույթ էր ունենում խմբի կազմում, դարձել է այդ անձնակազմից արդեն երկրորդ մարդը, ում սպանել են վերջին 3 ամսվա ընթացքում: Ենթադրվում է, որ Moscow17 խումբը կապ ունի կրիմինալ խմբավորումների հետ: Նշենք, որ խմբի մեկ այլ անդամի սպանել էին մայիսին: Հաղորդվում է, որ ևս 2 ը […]

̰
Շան միջոցով փոխանցված բակտերիաների պատճառով տղամարդը զրկվել է վերջույթներից

20:12 02.08.2018

48-ամյա Գրեգ Մանտեյֆելի մոտ ախտորոշել են գրիպ, և նա հայտնվել է հիվանդանոցում: Որոշ ժամանակ անց նա արյան անալիզ է հանձնել, որտեղ բժիշկները հայտնաբերել են շան միջոցով փոխանցվող բակտերիա: Capnocytophaga տեսակի բակտերիայի պատճառով անդամահատել են տղամարդու ոտքերն ու ձեռքերը: Այս մասին հաղորդում է CBS Chicago-ն: Բժիշկները տեղեկացրել են, որ այդ բակտերիայի պատճառով դեպի վերջույթներ արյան շրջանառությունը վատացել […]

̰
Սենատը պատժից խուսափելու «միջանցք» է թողնում Ռուսաստանից զենք գնող, բայց բարեկամ երկրների համար

20:00 02.08.2018

Միացյալ Նահանգների Սենատն այսօր 87 կողմ ձայնով հաստատել է օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ չսահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» սպառազինություն են գնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Օրինագիծն այժմ ուղարկվելու է ԱՄՆ նախագահի հաստատմանը, որից հետո որոշ երկրներ կազատվեն այդ սպառնալիքից։ Մինչ այս պատժամիջոցներ էին սպառնում բոլոր […]

̰
Տատը կատակով խնդրել է թոռանը իր նկարածը հրապարակել սոցիալական ցանցում և դարձել է աստղ

19:48 02.08.2018

Twitter-ի keeeeigo5 անունով օգտատերն իր էջում գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե իր հրապարակած նկարը տատիկն է նկարել և հենց նա էլ կատակով խնդրել է թոռնիկին այն տեղադրել սոցիալական ցանցում: «Իմ 82-ամյա տատիկի նկարած նկարը հրաշալի է:  «Եթե դա հրապարակես Twitter-ում, շատերը կկարողանան տեսնել: Կարծում ես նրանց դո՞ւր կգա»,- հարցրեց տատիկս: Խնդրում եմ, տարածեք, […]

̰
Զարմացած չեմ, որ նման բարի գործ եք արել. Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ինին

19:03 02.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին նամակի և Կորեական պատերազմի ժամանակ մահացած ամերիկացի զինվորականների մնացորդներն ԱՄՆ ուղարկելու համար: Նա հայտարարել է, որ «անհամբեր» սպասում է նրա հետ նոր հանդիպման: «Շնորհակալ եմ Ձեզ, Կիմ Չեն Ին, որ պահեցիք խոստումը և սկսեցիք մարտում անհետ կորած մեր զինվորականների աճյունների վերադարձի գործընթացը: Ես […]

̰
Հարավային Կորեայում բարձր ջերմաստիճանի հետևանքով 29 մարդ է մահացել

18:38 02.08.2018

Հարավային Կորեայում անոմալ շոգից  մահացել է առնվազն 29 մարդ, տուժել է ավելի քան 2300 հոգի, հաղորդում է Xinhua լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնին: «Երկարատև շոգ եղանակի հետևանքով մայիսի 20-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրում 29 մարդ է զոհվել»,- ասված է կենտրոնի հայտարարության մեջ: Նշվում է նաև, որ Հարավային Կորեայի […]

̰
Facebook-ի անվտանգության թոփ-մենեջերը լքելու է իր պաշտոնը

18:33 02.08.2018

Facebook-ի անվտանգության թոփ-մենեջեր Ալեքս Սթամոսը հայտարարել է, որ օգոստոսի 17-ին հեռանալու է իր պաշտոնից, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ հատկացնել դասախոսություններին: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Օգոստոսի 17-ը կլինի իմ աշխատանքային վերջին օրը, ու, թեև ես այլևս չեմ ունենա հնարավորություն կողք-կողքի աշխատել իմ ընկերների հետ, սակայն ուրախ եմ, որ իմ […]

̰
Սիրիայի բանակը հասել է մինչև Իսրայելի և Հորդանանի սահմաններ

18:28 02.08.2018

Ըստ Սոչիի բանակցություններում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարիի՝ Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել երկրի հարավարևմտյան Դարաա քաղաքում և հարակից շրջաններում, տեղեկացնում է «Ռազմինֆոն»: Պաշտոնյան նաև նշել է, որ կառավարական ուժերը ահաբեկիչներին դուրս են մղել և հասել են Գոլանի շրջան՝ մինչև նախկինում Իսրայելի հետ եղած սահմաններ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հարավարևմտյան այդ շրջանը ռազմավարական նշանակություն ունի և կապող օղակ է […]

̰
Ֆիլիպինները շարունակելու է զենք գնել Ռուսաստանից՝ չնայած ԱՄՆ կողմից հնարավոր պատժամիջոցներին

17:51 02.08.2018

Միացյալ Նահանգները վերջին շրջանում խոստացել է պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» զենք կգնեն ռուսական ռազմարդյունաբերական ընկերություններից։ Սրանից հետո որոշ երկրներում խնդիրներ են առաջացել մատակարարումների հետ կապված։ Ֆիլիպինների ԱԳՆ ղեկավարն այսօր հայտարարել է, որ իրենք մտադիր չեն հրաժարվել ռուսական սպառազինություններից՝ չնայած ամերիկյան կողմի հնարավոր պատժամիջոցներին։ Նախարարը հայտարարել է, որ այս պատճառով իրենց կառավարությանը […]

̰
Թաիլանդում կառուցում են թանգարան՝ նվիրված քարանձավում արգելափակված երեխաներին

17:40 02.08.2018

Աշխատակիցներն անցել են այն թանգարանի կառուցմանը, որը նվիրված է 12 երեխաների ու նրանց ֆուտբոլային մարզչի՝ քարանձավից փրկվելուն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Աշխատանքները սկսվել են բուդդայական ավանդական ծիսակարգից հետո: Դրա ընթացքում իշխանության ներկայացուցիչները հոգիներին խնդրել են օրհնել իրենց նախաձեռնությունը: Սպասվում է, որ թանգարանն այցելուներ կընդունի 5 ամիս անց: Ծրագրի արժեքը 300 հազար դոլար է: […]

̰
Ռուսաստանում ուղղաթիռ է կործանվել. օդաչուն մահացել է

17:11 02.08.2018

Ռուսաստանում՝ Կրասնոդարի շրջանում, դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող «Մի-2» ուղղաթիռի վթարի հետևանքով օդաչուն մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Օդաչուն միայնակ է եղել ուղղաթիռում: Քննության տվյալներով՝ ուղղաթիռի վթարը տեղի է ունեցել Նովոմիշաստովսկայա գյուղի հատվածում: Ուղղաթիռը դաշտերի մշակման գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում: Քննիչները մեկնել են դեպքի վայր: Տեղի ունեցածի կապակցությամբ քննչական աշխատանքներ են ընթանում: Այժմ փորձում […]

̰
Չինաստանը պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի՝ մաքսատուրքերն ավելացնելու սպառնալիքներին

16:40 02.08.2018

Չինաստանը պատրաստ է պատասխանել և ձեռնարկել համապատասխան միջոցներ սեփական շահերը պաշտպանելու համար ԱՄՆ-ի՝ մաքսատուրքերը ավելացնելու սպառնալիքներին, հաղորդում է РИА Новости-ն: Տարածված լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն մտադիր է 25%-ով ավելացնել ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը՝ մոտ 200 միլիարդ դոլար: Մինչ այդ Դոնալդ Թրամփը ցանկացել էր 10%-ով ավելացնել դրանք, սակայն ԱՄՆ վարչակազմը այդ առաջարկը բավարար չէր համարել: Չինաստանի համապատասխան գերատեսչությունները […]

̰
Լուկաշենկոն լրագրողներին առաջարկել է երբեմն «շոշափել» իրեն՝ այլևս երբեք «չթաղելու» համար

16:32 02.08.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ հերքելով լուրերը, թե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Մինսկում բերքահավաքի ընթացքը ստուգելու ժամանակ Լուկաշենկոն կատակով անդրադարձել է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե ինքը կաթված է ստացել: «Հաջորդ տարի ինձ կզեկուցես: Դու կապրես մինչև հաջորդ տարի, չէ՞: Բայց առանձնապես վստահ […]

̰
McDonald’s-ում հղի կնոջը սուրճի փոխարեն մաքրող հեղուկ են վաճառել

16:11 02.08.2018

McDonald’s-ում հղի կնոջը՝ Սառա Դուգլասին, սուրճի փոխարեն մաքրող հեղուկ են տվել, տեղեկացնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Կանադայում, կինը պատվիրել է սուրճը մեքենաների համար նախատեսված հատուկ կետում: Կինը սուրճը վերցրել է և գնացել, հետո վերադարձել է, քանի որ պարզվել է, որ սուրճի մեջ կաթի փոխարեն մաքրող հեղուկ է լցված: Ռեստորանը ներողություն է խնդրել կնոջից […]

̰
BACK_TO_TOP