TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+34.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հս. Կորեան չի դադարեցրել իր միջուկային, հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի գաղտնի զեկույց

10:35 04.08.2018

Փհենյանը նաև շարունակում է շրջանցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները:

̰
Դանիայում առաջին անգամ տուգանք է սահմանվել նիկաբ կրելու համար

08:51 04.08.2018

Դանիայում առաջին անգամ տուգանել են նիկաբ կրելու համար։ 134 եվրո տուգանք է սահմանվել 28-ամյա մի կնոջ նկատմամբ, ով մահմեդական գլխաշորով մուտք է գործել առևտրի կենտրոն։ Տուգանքի ենթարկված կինը հանդիսանում է Հերսհոլմ քաղաքի բնակիչ, հայտնում է  տեղի Ritzau գործակալությունը։ Հաղորդվում է, որ մինչ ոստիկանության միջամտությունը նիկաբով կնոջ և հաճախորդ կանանցից մեկի միջև վեճ է ծագել։ Վերջինս […]

̰
Անտառային հրդեհների պատճառով հույն նախարարը պաշտոնաթող է եղել

08:35 04.08.2018

Հունաստանում հասարակական կարգի հարցերով նախարար Նիկոս Տոսկասը, ով պատասխանատու է նաև հրշեջ ծառայության համար, հայտարարել է, որ այդքան մարդկանց մահից հետո ինքը չի կարող մնալ պաշտոնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ «Մեր այդքան հայրենակիցների կորուստը վեր է իմ կամքից»,-նշել է նախարարը։ Վարչապետ Ալեքսիս Ցիպրասն ընդունել Տոսկասի հրաժարականը։ Նրա պարտականությունները կկատարի ՆԳ նախարար Պանոս Սկուրլետիսը։ […]

̰
ԱՄՆ-ում ֆիլմ կցուցադրեն Թրամփի վրա Պուտինի ազդեցության մասին

08:20 04.08.2018

Ռեժիսոր Ջեք Բրայանի «Ակտիվ միջոցառումներ» վավերագրական ֆիլմը, որում նկարագրվում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի  բազմամյա կապը, ԱՄՆ-ում վարձույթ դուրս կբերվի օգոստոսի 31-ին։ Այս մասին գրում է Variety պորտալը։ Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը մի քանի տասնամյակ եղել է Պուտինի «խամաճիկը»։ Ֆիլմում կպատմվի նաև 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի […]

̰
ԱՄՆ-ը կվերանայի առևտրային արտոնությունները Թուրքիայի համար

08:06 04.08.2018

ԱՄՆ առևտրիային ներկայացուցչի գրասենյակը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է  Թուրքիայի մասնակցությունը որոշ ապրանքների ներկրման համար նախընտրությունների համակարգում (Generalized System of Preferences − GSP)։ «Թրամփի վարչակազմն անհանգստացած է Թուրքիայի կողմից GSP-ի շուկայի հասանելիության չափանիշի պահպանմամբ»,-հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ համատեղ աշխատանքի հույս ունի՝ ուղղված խնդիրների լուծմանը, որոնք հանգեցրել […]

̰
Չիլին լատինաամերիկյան երկրներից առաջինն արգելեց պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը

07:23 04.08.2018

Չիլիում ընդունվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումն արգելող օրենք: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սեբաստյան Պինյերան։ Նշվում է, որ Չիլին դարձել է առաջին լատինաամերիկյան երկիրը, որտեղ նման արգելք է ընդունվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ «Սա, անշուշտ, Չիլին մաքրելու վիթխարի քայլ է»,- հայտարարել է նախագահը մայրաքաղաք Սանտյագոյում անցկացված միջոցառման ժամանակ, որից հետո հավաքվածներին բաժանվել են […]

̰
Չինաստանում տաքսու վարորդը մոտ 1 րոպե քնել է ղեկին

07:12 04.08.2018

Չինաստանի Շենժեն քաղաքում տաքսու վարորդն ընթացքի ժամանակ մոտ մեկ րոպե քնել է։ Նա սթափվել է այն ժամանակ, երբ մեքենան, շեղվելով ուղուց, հարվածել է արգելապատնեշին: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։ Նշվում է, որ վարորդը քնի սաստիկ պակաս է զգացել գիշերային հերթափոխից վերադառնալիս։  Բարեբախտաբար, փողոցը ծանրաբեռնված չի եղել։ Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ տաքսի ծառայությունում […]

̰
Աֆղանստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 40-ի

00:41 04.08.2018

Աֆղանստանի արևելյան Գարդեզ քաղաքի շիայական մզկիթում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իշխանության մարմինների և անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծանր վիճակում։ Հիվանդանոցում են […]

̰
Ամերիկուհին սկանդալ է արել՝ ինքնաթիռի էկոնոմ կարգի տոմսով ցանկանալով բիզնես կարգում նստել

19:54 03.08.2018

Ամերիկացի ուղևորուհին հեռացվել է Korean Air ավիաընկերության Սեուլ-Սան Ֆրանցիսկո չվերթից այն բանից հետո, երբ քաշքշուկ էր առաջացրել ինքնաթիռում իրեն չպատկանող տեղի համար, հայտնում է News.com.au-ն: Հաղորդվում է, որ ուղևորուհին ինքնաթիռի տոմսը գնել էր էկոնոմ կարգի համար, սակայն սկսել է կռվել իրեն բիզնես կարգում տեղ ապահովելու համար: Բորտուղեկցորդուհիները ստիպված են եղել դուրս հանել նրան ինքնաթիռից: Միջադեպը […]

̰
Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են երկկողմ հարաբերությունները

19:41 03.08.2018

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի համաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգը: Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերը և միջազգային օրակարգը»: Լավրովը նաև մասնակցել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գծով նախարարական միջոցառումներին, այդ թվում՝ […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի դեմ

19:33 03.08.2018

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանափակող միջոցների շրջանակում պատժամիջոցներ է կիրառել ռուսական «Агросоюз» բանկի նկատմամբ, հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությանը: Հուլիսի 1-ի դրությամբ «Агросоюз» բանկը Ռուսաստանի բանկային համակարգում զբաղեցնում էր 202-րդ տեղը: Պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև Հյուսիսային Կորեայի քաղաքացի Վոն Չոնգը, չինական Dandong Zhongsheng Industry & Trade ընկերությունը և Korea Ungum […]

̰
Facebook-ը գործարկել է թվային կրթական ծրագիր

19:08 03.08.2018

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է Digital Literacy Library նոր հավելվածի գործարկման մասին: Հավելվածը կօգնի 11-18 տարեկան երիտասարդներին ստանալ թվային կրթություն: Հարվարդի համալսարանի թիմը արդեն պատրաստել է անգլերենով 18 դաս: Facebook-ն էլ պատրաստվում է այս դասերը ներկայացնել 45 տարբեր լեզուներով: Դասերը նվիրված են այնպիսի հարցերին, ինչպիսիք են անհատականությունը, հեղինակությունը և անվտանգությունը, և կարող են օգտագործվել ինչպես […]

̰
Սպանված Միխայիլ Խաչատուրյանի կինը պատմել է՝ ինչ մթնոլորտ էր իրենց ընտանիքում

18:34 03.08.2018

Այս աղմկոտ պատմությունը ցնցել է բոլորին: Երեք քույրեր՝ հասակակիցներ Մարիան, Անգելինան ու Քրիստինան, այլևս չդիմանալով ծաղրուծանակին, դաժանորեն սպանել են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին: Շատերին էր հետաքրքրում՝ իսկ որտե՞ղ էր աղջիկների մայրը, ինչպե՞ս է նա թույլ տվել, որ իրավիճակը դառնա անվերահսկելի: Առաջին օրերին աղջիկների մայրը՝ ծագումով մոլդովացի Աուրելիա Դունդուկը, լռում էր և թաքնվում լրագրողներից, սակայն դատից […]

̰
Պենզայում առաջարկել են փողոցներից մեկն անվանել 94-ամյա հայազգի վետերանի պատվին

17:58 03.08.2018

Պենզայում առաջարկել են քաղաքի փողոցներից մեկն անվանել Հայրենական մեծ պատերազմի վետերան, վետերանների քաղաքային խորհրդի նախագահ, հայազգի Վլադիմիր Կերխանջաևի պատվին, գրում է Penzanews.ru-ն: Ինչպես նշվում է, նման առաջարկությամբ հանդես է եկել քաղաքային Դումայի պատգամավոր Անատոլի Օվչարենկոն: «Պետք է հարգել ոչ միայն մահացած, այլև ողջ վետերանների հիշատակը»,- ասել է նա: Պենզայի քաղաքապետ Նիկոլայ Տակտարովը պատասխանել է, որ […]

̰
Չինաստանը կշարունակի օգտվել իրանական նավթից՝ անտեսելով ԱՄՆ-ի պահանջը

17:30 03.08.2018

Bloomberg գործակալությունը տեղեկություն է տարածել, որ Միացյալ Նահանգների իշխանություններին չի հաջողվել համոզել Չինաստանին՝ Իրանից այլևս նավթ չգնելու հարցում: «ԱՄՆ-ն մտադիր է տնտեսական մեկուսացման մեջ դնել իսլամական պետությանը՝ աշխարհի մյուս երկրներին ստիպելով հրաժարվել իրանական նավթից»,- մանրամասնում է գործակալությունը: Թեև Չինաստանը իրանական վառելիքից հրաժարվելու համաձայնություն չի տվել, սակայն, ըստ հաղորդագրության, վերջինս Միացյալ Նահանգներին խոստացել է չավելացնել գնման ծավալները: Գործակալության […]

̰
ԱՄՆ նախագահը ներգաղթյալներին «կենդանիներ» է անվանել

17:17 03.08.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փենսիլվանիա նահանգում իր համակիրների առաջ ունեցած ելույթում հերթական անգամ հանդես է եկել ներգաղթյալների քննադատությամբ: ԱՄՆ նախագահը նրանց «կենդանիներ» է անվանել: Թրամփը մասնավորապես ասել է. «Դեմոկրատները բաց սահմաններ են ուզում, իսկ ես չեմ ուզում, որ միլիոնավոր անօրինական ներգաղթյալներ մեզ մոտ հասնեն, քանի որ նրանցից հազարավորները հանցագործներ են դառնում և մարդկանց սպանում: Հիշո՞ւմ […]

̰
Նախապես մեկնաբանելն իմաստ չունի. Մարիա Զախարովան՝ հակառուսական նոր պատժամիջոցների մասին

17:11 03.08.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների հետ իր հերթական հանդիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների հերթական խմբաքանակի կիրառման հավանականությանը: «Մՙենք հասկանում ենք, որ գործընթացը, որ տեղի է ունենում ԱՄՆ-ում, մշտական է: Այդ ամենը ոչ թե փաստերի վրա է հիմնվում, այլ քաղաքական կոնյունկտուրայի: Նախապես ինչ-որ բան մեկնաբանելն իմաստ չունի, կոնկրետ բաներ կարող ենք […]

̰
Ծխելը գլոբալ խնդրի է վերածվում. մասնագետները մտահոգված են

16:48 03.08.2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով, 2025 թվականին, չնայած բոլոր ջանքերի, աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։ Դա նշանակում է, որ մոլորակի յոթ բնակչից մեկը տասը տարի հետո դեռ լինելու է ծխող։ Նույն կազմակերպության տվյալներով՝ ծխախոտը տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց՝ երկրորդային ծխի ազդեցությունից։ […]

̰
Լավրովի օրակարգում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում չկա. Մարիա Զախարովա

16:33 03.08.2018

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 3-ին իր ավանդական ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին՝ նախատեսվա՞ծ է արդյոք ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զախարովան նշել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպում Սերգեյ Լավրովի օրակարգում չկա: «Ես այդ մասին չգիտեմ, ինձ ոչինչ […]

̰
Երեխան ողջ է մնացել ուղեղի մի հատվածը հեռացնելուց հետո

16:26 03.08.2018

Յոթ տարեկան երեխայի գլխուղեղի մեկ երրորդը հեռացվել է, որպեսզի նա ազատվի էպիլեպսիայի նոպաներից: Ըստ կանխատեսումների՝ երեխան պետք է կուրանար, քանի որ հեռացրել են գլխուղեղի՝ տեսողության համար պատասխանատու մասը՝ մեկ երրորդը, սակայն երեխան ոչ միայն չի կուրացել, այլև հիանալի տեսնում է, հաղորդում է Science Alert-ը: Գիտնականները զարմանալի երևույթը բացատրել են այն հանգամանքով, որ երեխայի գլխուղեղի մյուս […]

̰
ԱՄՆ դատախազ Ռոբերտ Մյուլլերը մտադիր է հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն

16:12 03.08.2018

2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի […]

̰
Սպանված Միքայել Խաչատուրյանը, հնարավոր է՝ թմրավաճառ է եղել

16:00 03.08.2018

Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին, որը զբաղվում է դուստրերի կողմից դաժանաբար սպանված Միխայիլ Խաչատուրյանի գործով, նշել է, որ նոր տեղեկություններ է ստացել սպանվածի վերաբերյալ: Այս մասին նա տեղեկացրել է Life.ru-ին: Պյատնիցկին հայտնել է, որ սպանվածին ճանաչող մարդիկ պատմել են, թե նա թմրանյութերի վաճառքով է զբաղվել: «Ես պարզեցի, որ Խաչատուրյանը որևէ տեղ չի աշխատել, գրանցված […]

̰
Զիմբաբվեի ընդդիմությունն ընտրությունների արդյունքները կվիճարկի դատարանում

15:56 03.08.2018

Զիմբաբվեի ընդդիմադիր «Շարժում հանուն դեմոկրատական փոփոխությունների» (MDC) կուսակցությունը մտադիր է նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկել դատարանում, հայտնում է РИА Новости-ն: Նախագահի ընտրություններում հաղթել է Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան: Հեռուստաալիքի տեղեկությունով՝ Մնանգագվայի օգտին է քվեարկել ընտրողների 50․8 տոկոսը: Նրա մրցակիցը՝ MDC-ի թեկնածու Նելսոն Չամիզան, ստացել է ձայների 47․3 տոկոսը: Դատարան դիմելու ընդդիմության մտադրության մասին հայտարարել է […]

̰
Կոսովոյում մեկնարկել են ՆԱՏՕ-ի առաքելության վարժանքները

15:41 03.08.2018

ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող միջազգային առաքելությունը (KFOR) իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կոսովոյում և Մետոքիայում իրականացվող վարժանքներ անցկացնելու մասին: Առաքելության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «KFOR-ը Կոսովոյում անցկացնում է զինավարժանքներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244-րդ բանաձևին համապատասխան՝ պատրաստակամության և օպերատիվ ներուժի պահպանման նպատակով և խաղաղությունը, անվտանգությունը և տեղաշարժման ազատությունը երաշխավորելու համար»: KFOR-ը իր ֆեյսբուքյան էջում […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ռուս լրագրողների վրա հարձակման պատճառը

15:25 03.08.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհայտ անձինք հարձակվել են Կենտրոնական Աֆրիկայում գտնվող ռուս լրագրողների վրա և ամբողջությամբ կողոպտել նրանց: Զախարովայի խոսքերը մեջբերված են նախարարության թվիթերյան էջում: «Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն՝ կողոպուտի նպատակով ռուսները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից»,- հայտարարել է Զախարովան: Նա նշել է, որ լրագրողները սպանվել […]

̰
Աֆղանստանում 10 մարդ է զոհվել մզկիթում պայթյունի հետևանքով

15:19 03.08.2018

Աֆղանստանի Գրադեզ քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է մզկիթում՝ աղոթքի ժամանակ, այն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել:

̰
ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը վնասում է հենց իրեն. Չինաստանի ԱԳՆ

14:31 03.08.2018

ԱՄՆ-ի առևտրային պատերազմների սրման քաղաքականությունը վնասում է հենց Վաշինգտոնին: Այս մասին պաշտոնական  հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն, հայտնում է ռուսական ТАСС  լրատվական գործակալությունը: «Նման գործողությունները ոչ միայն չեն արդարացնում նրանց վրա դրված հույսերը, այլև իրենք կարող են քաղել իրենց արարքի պտուղները: Պատմական առաջընթացի տեսանկյունից սա սխալ քայլ է»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱՄՆ […]

̰
Շանհայում փոթորկի պատճառով ավելի քան 130 հազար մարդ է տարհանվել

14:25 03.08.2018

Չինաստանի Շանհայ քաղաքում և Չժեցզյան արևելյան արվարձանում այսօր առավոտյան «Ջոնդարի» արևադարձային փոթորկի պատճառով ավելի քան 130 հազար մարդ է տարհանվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին»: Այս տարվա ընթացքում Շանհայն արդեն 12-րդ անգամ է «փոթորկի զոհ» դառնում: Շանհայի օդերևութաբանական կենտրոնը երկարաձգել է վտանգավորության «դեղին» մակարդակը: Փոթորկից տուժած շրջաններում ամբողջ օրվա ընթացքում ակնկալվում են ուժեղ հեղեղներ և […]

̰
Եվրոպայում սաստիկ շոգեր են սպասվում

14:04 03.08.2018

Ինչպես հաղորդում է BBC-ն, մոտ օրերս Եվրոպայում կանխատեսվում է էքստրեմալ բարձր ջերմաստիճան: Մասնավորապես Իսպանիայում և Պորտուգալիայում կանխատեսվում է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 47 աստիճան: Աֆրիկայից ներթափանցող տաք հոսանքների արդյունքում Իսպանիայում և Պորտուգալիայում արդեն իսկ արձանագրվել է օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում: Ընթացիկ կանխատեսման համաձայն՝ արդեն այսօր՝ օգոստոսի 3-ին, ինչպես նաև 4-ին, երկու երկրների հարավային հատվածներում […]

̰
Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը հաստատվել է Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից

13:46 03.08.2018

Ամերիկյան Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է Հայ-ամերիկյան  թանգարանի նախագիծը: Այս մասին հայտնել է  Asbarez.com-ը: Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 14-ին խորհուրդը վերջնական քվեարկություն կանցկացնի թանգարանի կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցով: Հայտնի է, որ տարածքը տրվելու է վարձակալությամբ՝ տարեկան 1 դոլար խորհրդանշական վարձավճարով: Հողատարածքը տրամադրվելու է 55 տարով՝ հետագայում վարձակալման ժամկետը մինչև 99 տարի երկարաձգելու հնարավորությամբ: […]

̰
BACK_TO_TOP