07:12 03.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը դժգոհ է այն բանից, որ ինքը հաղթել է 2016 թվականի ընտրություններում։ Այս մասին նա ասել է Փենսիլվանիա նահանգում կողմնակիցների առջև ելույթի ժամանակ, փոխանցում է Fox News-ը։
Սակայն, նրա խոսքով՝ ինքը հիանալի հանդիպում է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում և նրա հետ լավ հարաբերություններ հաստատել։
ԱՄՆ նախագահը հերթական անգամ քննադատել է ամերիկյան ԶԼՄ-ներին, որոնք, իր կարծիքով, Պուտինի հետ իր հանդիպումից սպասում էին բռնցքամարտի խաղ, այլ ոչ թե դիվանագիտություն։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը դիմել էր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության դեմ հետաքննությունը դադարեցնելու կոչով։
15:17 05.05.2025
Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...
15:11 05.05.2025
Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կարՇիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...
15:05 05.05.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերըՄաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...
14:55 05.05.2025
Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...
14:48 05.05.2025
Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունՄայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...