TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին

14:27 24.04.2018

Երեկ ուշ երեկոյան հայաստանյան իրադարաձություններին անդրադարձել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա հայտնել է, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը:

̰
Ստամբուլում միջոցառումներ կլինեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

12:36 24.04.2018

Ստամբուլում մի շարք միջոցառումներ են նախապատրաստվում ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»՝ հայտնելով, որ միջոցառմանը կմասնակցեն մի շարք հայ, թուրք, քուրդ, հույն և այլ ազգի ներկայացուցիչ մտավորականներ, ակտիվիստներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ և մարդու իրավունքների պաշտպաններ:

̰
Երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը համաձայնեցվել է վայրկյան առ վայրկյան

10:00 24.04.2018

Կորեայի Հանրապետությունը և ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում: Այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը:

̰
Ֆրանսիայի նախագահն ուղերձ է հղել ապրիլի 24-ի հիշատակության օրվա առիթով

09:26 24.04.2018

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակության օրվա առիթով, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմից:

̰
Մինսկի խումբը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը շփման գծում

19:46 23.04.2018

ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությանը:

̰
ՌԴ Պետդումայում «իմաստուն» են որակել Սերժ Սարգսյանի որոշումը

17:38 23.04.2018

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը համարում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀ վարչապետի պաշտոնից, տեղի ունեցող բողոքի ակցիաների ֆոնին, «իմաստուն է»:

̰
Դամասկոսում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով սիրիահայ է զոհվել

11:40 23.04.2018

Դամասկոսի Սահնայայի շրջանում՝ զինված խմբավորումներիների հրթիռակոծումների հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Սարգսի Հեմիթյանը: Այս մասին տեղեկանում ենք սիրիական «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:

̰
Աշխարհի առաջնության օրերին ՌԴ մտնող ավտոբուսները պետք է համապատասխան կահավորում ունենան

11:31 23.04.2018

Ռուսաստանի Դաշնությունում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ժամանակաշրջանում ՌԴ նախագահի 2017 թվականի մայիսի 9-ի №202 հրամանագրի և 2017 թվականի նոյեմբերի 27-ի ՌԴ կառավարության №1426 որոշման պահանջներին համապատասխան այն քաղաքները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր, իրականացվելու են անվտանգության միջոցառումներ:

̰
Մակրոնը եռօրյա այցով մեկնում է Վաշինգտոն

09:09 23.04.2018

Մակրոնն իր ամերիկյան գործընկերոջը հորդորել է դուրս չգալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից:

̰
Սքոթլանդ Յարդը չի մեկնաբանել Սկրիպալներին թունավորող անձի ինքնության մասին տեղեկությունները

20:52 22.04.2018

Սքոթլանդ Յարդում չեն մեկնաբանել բրիտանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի՝ քննիչները բացահայտել են, թե ով է մահափորձ կատարել ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկիպալի և նրա դստեր նկատմամբ:

̰
Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով կա 1 զոհ

20:10 21.04.2018

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ տուժածների թվում կա 3 երեխա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

̰
ՄԱԿ-ի ԱԽ 15 անդամները հանդիպել են Շվեդիայի հարավում գտնվող կալվածքում

20:03 21.04.2018

Կառույցի 15 դեսպանները և գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս տարի հրավիրվել են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Շվեդիայում:

̰
Իսրայել-Գազա սահմանին կրկին բախումներ են. կա 4 զոհ

19:55 21.04.2018

Իսրայելը հայտարարել է, որ կրակ է բացել միայն անհրաժեշտության դեպքում, որպեսզի պաշտպանի իր սահմանը և կանխի բռնությունը:

̰
Մոսկվան կոչ է անում Կորեական թերակղզում կրճատել ռազմական ակտիվությունը

18:34 21.04.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ԱՄՆ-ին և Կորեայի Հանրապետությանը ադեկվատ պատասխան քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզում ռազմական ակտիվությունը կրճատելու ուղղությամբ։
Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանությունում։

̰
Յուրա Մովսիսյանը որակազրկվել է ևս մեկ խաղով

18:18 21.04.2018

Յուրա Մովսիսյանը Շվեդական «Յուրգորդեն» ֆուտբոլային ակումբի կազմում, իր նորամուտի խաղում որակազրկվել է, հայտնում է «Expressen»-ը: Հաղորդվում է, որ պատճառն այն է, որ հայ ֆուտբոլիստը գլխով հարված է հասցրել մրցակից թիմի խաղացողին: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 15-ին՝ Շվեդիայի առաջնության 3-րդ տուրի՝ ԱԿԻ-«Յուրգորդեն» խաղի ավելացված ժամանակի ընթացքում:

̰
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ

15:03 21.04.2018

«Իշխանության համակարգային կոռուպցիա, կամայական ձերբակալություններ ու կալանավորումներ, անկախ դատարանների բացակայություն, լրագրողների դեմ բռնություններ ու քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործում. սրանք են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի հիմնական խնդիրները, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հրապարակած ամենամյա զեկույցում, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը:

̰
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթն անհետացել է ու հայտնաբերվել այլ քաղաքում

13:57 21.04.2018

Ցուցադրության նպատակով Մեքսիկա տարվա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի գավաթը կարճ ժամանակով անհետացել է, իսկ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել այդ երկրի Գուանահուատո գաղաքում, հայտնում է The Guardian -ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ գավաթը գողացվել էր այն ավտոմեքենայից, որով ցուցադրությունից հետո գավաթը նախատեսվում էր տեղափոխել Լեոն քաղաք:

̰
Ֆրանսիան աջակցում է Իսրայելին, բայց չի ճանաչում Երուսաղեմը

12:56 21.04.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ,ի պատիվ Իսրայելի անկախության 70-ամյակի, շնորհավորական նամակ է ուղարկել երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին,հաղորդում է 7kanal.co.il-ը:

̰
Նիկարագուայում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել

12:41 21.04.2018

Բողոքի ակցիան վերածվել է բախումների, որոնց հետևանքով սպանվել է 2 ցուցարար և 1 ոստիկան:

̰
Բրիտանացի իրավապահները որոշել են Սկրիպալի գործի կասկածյալներին

11:46 21.04.2018

Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումն այժմ փորձում է քրեական գործ հարուցել ներգրավված անձանց դեմ, ովքեր, իրենց տվյալներով, գտնվում են Ռուսաստանում:

̰
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դատական գործ է հարուցել Թրամփի, Ռուսաստանի և WikiLeaks- դեմ

09:50 21.04.2018

Հանրապետականները հայտարարել են, որ կուսումնասիրեն դեմոկրատների ենթադրյալ կոռուպցիայի հարցը:

̰
Հյուսիսային Կորեան սառեցրել է իր միջուկային և հրթիռային փորձարկումները

09:27 21.04.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ ողջունել է այս քայլը՝ դա անվանելով մեծ առաջընթաց:

̰
Ստեֆան դե Միստուրան Մոսկվայում հանդիպել է Լավրովի և Շոյգուի հետ

09:19 21.04.2018

ՄԱԿ-ի բանագնացը հայտարարել է, որ Սիրիայում կարևոր է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական դեէսկալացիան:

̰
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Եմենին

08:53 21.04.2018

Եմենում քաղաքացիական պատերազմ է ընթանում 2015թ.-ից:

̰
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը  ընդդեմ ՌԴ-ի  բազմամիլիոնանոց դատական հայց է ներկայացրել

19:48 20.04.2018

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ընդդեմ Ռուսաստանի, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և WikiLeaks- ի բազմամիլիոնանոց դատական հայց է ներկայացրել, հաղորդում է РИА Новости-ին:

̰
Բելգիացի մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել Ադրբեջանի գործողությունների դեմ

18:50 20.04.2018

Բելգիացի ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչությամբ:

̰
Ռաքքայում գտնվել է 4 տարի առաջ անհետ կորած սիրիահայ զինվորի դին

18:22 20.04.2018

«Ժիրայրն այն 150 սիրիացի զինվորականների շարքին է պատկանում, որոնց անշունչ դիերը գտնվել են Ռաքքայի գյուղերից մեկում գտնվող խմբային գերեզմանում: Աստված հոգին լուսավորի և մխիթարի մեզ»,- նշված է գրառման մեջ:

̰
ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ

18:17 20.04.2018

ԱՄՆ երկու սենատորներ կոչ են արել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին ազատ չարձակելու դեպքում պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ:

̰
Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել քաղաքացիություն շնորհել Ցեղասպանության զոհերի ժառանգներին

17:57 20.04.2018

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի անդամ Գարո Փայլանը օրինագիծ է ներկայացրել այդ երկրի խորհրդարան՝ այդպիսով կոչ անելով նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուհետև քաղաքացիություն շնորհել Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այս մասին գրել է այդ երկրում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը, հայտնում է «Արմենպրես»-ը:

̰
ԵՄ դեսպանը՝ «Տելեգրամ»-ի արգելափակման մասին

16:11 20.04.2018

Եվրամիությունը սպասում է, որ Ռուսաստանը կպահպանի իր միջազգային պարտավորությունները՝ ներառյալ խոսքի ազատությունը,- «Տելեգրամ» մեսինջերի արգելափակման առիթով հայտնել է ՌԴ-ում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը։

̰
BACK_TO_TOP