12:41 21.04.2018
Բողոքի ակցիան վերածվել է բախումների, որոնց հետևանքով սպանվել է 2 ցուցարար և 1 ոստիկան:
11:46 21.04.2018
Սքոթլանդ Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանումն այժմ փորձում է քրեական գործ հարուցել ներգրավված անձանց դեմ, ովքեր, իրենց տվյալներով, գտնվում են Ռուսաստանում:
09:27 21.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառմամբ ողջունել է այս քայլը՝ դա անվանելով մեծ առաջընթաց:
09:19 21.04.2018
ՄԱԿ-ի բանագնացը հայտարարել է, որ Սիրիայում կարևոր է ոչ միայն ռազմական, այլև քաղաքական դեէսկալացիան:
19:48 20.04.2018
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ընդդեմ Ռուսաստանի, Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և WikiLeaks- ի բազմամիլիոնանոց դատական հայց է ներկայացրել, հաղորդում է РИА Новости-ին:
18:50 20.04.2018
Բելգիացի ավելի քան երկու տասնյակ պատգամավորներ հայտարարություն են տարածել՝ իրենց մտահոգությունը հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախ այցելելու համար «Ինտերպոլ»-ին դիմելու առնչությամբ:
18:17 20.04.2018
ԱՄՆ երկու սենատորներ կոչ են արել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրենսոնին ազատ չարձակելու դեպքում պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ:
17:57 20.04.2018
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի անդամ Գարո Փայլանը օրինագիծ է ներկայացրել այդ երկրի խորհրդարան՝ այդպիսով կոչ անելով նախ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուհետև քաղաքացիություն շնորհել Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Այս մասին գրել է այդ երկրում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը, հայտնում է «Արմենպրես»-ը:
14:36 20.04.2018
Սիրիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային հատվածում տեղակայված ահաբեկչական մի քանի՝ «ԻՊ», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ խմբավորումների հենակետերին: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային SANA գործակալությունը:
13:22 20.04.2018
22 տարի «Արսենալում» աշխատելուց հետո գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից,այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է «Արսենալի» պաշտոնական կայքը
09:45 20.04.2018
Իրաքյան ավիացիան սկսել է հարվածել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը: Այդ մասին նշվում է Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի մամուլի ծառայության հաղորդագրությունում: Ինչպես նշվում է, հարվածները հասցվե; են սահմանային դիրքերին:
09:44 20.04.2018
Եվրամիությունն ընդլայնել է անհատական պատժամիջոցային ցանկն ընդդեմ Հյուսիսային Կորեայի: Այն համալրվել է 4 անձանցով, որոնք կասկածվում են Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ֆինանսավորմանը ներգրավված լինելու մեջ:
18:19 19.04.2018
Իսլանդիայի պատմության մեջ ամենամեծ կողոպուտն իրականացրած Սինդրի Թոր Ստեֆանսոնը փախել է բանտից և թռել Շվեդիա՝ երկրի վարչապետի հետ նույն ինքնաթիռով, հաղորդում է Associated Press-ը: Իսլանդացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ստեֆանսոնի ինքնաթիռի տոմսը եղել է ուրիշի անունով:
16:37 19.04.2018
121-ամյա չիլիացին, ով ոչ պաշտոնապես համարվում էր աշխարհում ամենածեր մարդը, մահացել է, հաղորդում է The Guardian-ը:
Սելինո Վիլյանուեվա Ջարամիլիոն մահացել է Չիլիի հիվանդանոցներից մեկում: Նա մեկ շաբաթ առաջ հիվանդանոց էր տեղափոխվել մահճակալից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների պատճառով: Տղամարդու մոտ կոտրվել էին երեք կողոսկրերը, որոնցից մեկը վնասել էր թոքը: Չնայած վիրահատությանը, նրա վիճակը շարունակում էր վատթարանալ:
14:39 19.04.2018
Amazon ընկերությունը ինտերնետ-բրաուզեր է թողարկել Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար, հայտնում է innov.ru-ն:
14:18 19.04.2018
Փախստականների վերաբնակեցման ծրագրով նախատեսվում է մինչև 2019 թվականը նպաստել շուրջ 50 հազար անձանց անվտանգ տեղափոխությունը ԵՄ տարածք:
13:39 19.04.2018
Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժեենբեկովը կասեցրել է երկրի կառավարության աշխատանքն ու ազատել աշխատանքից կառավարության ղեկավար Սապար Իսակովին: