TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պենտագոնը ավելի քան 300 մլն դոլար է հատկացրել «Javelin» հրթիռային համալիրների արտադրության համար

11:54 25.07.2018

Հակատանկային հրթիռային համակարգերը կտրամադրվեն 6 երկրների:

̰
Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

08:56 25.07.2018

Հունաստանում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ անտառային հրդեհների զոհ դարձած 70-ից ավելի մարդկանց: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Հեռուստաուղերձում Ցիպրասը նաև բարձր է գնահատել փրկարարական աշխատանքներում հրշեջների, նավաստիների և կամավորների ջանքերը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, հրդեհի զոհերի թիվը  հասել է 74-ի, տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: […]

̰
Հրապարակվել է մոդելին վճարելու մասին Թրամփի և Քոենի զրույցի ձայնագրությունը

08:00 25.07.2018

CNN հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա նախկին իրավաբան Մայքլ Քոենի զրույցի ձայնագրությունը, որում խոսք է գնում նաև Playboy-ի մոդելին վճարելու մասին, որը հայտարարել էր ԱՄՆ նախագահի հետ կապերի մասին։ Այն բանից հետո, երբ փաստաբանն ասում է «ստիպված ենք վճարել», Թրամփը հիշատակում է կանխիկ վճարումների մասին։ «Trump Organisation»-ի փաստաբան Ալան Ֆուտերֆասը հերքում […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է Թուրքիային «F-35»-երի մատակարարումները

07:45 25.07.2018

ԱՄՆ Կոնգրեսը սառեցրել է 5-րդ սերնդի «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ ռուսական զենիթա-հրթիռային «С-400 Տրիումֆ» համալիրներ գնելու երկրի իշխանությունների մտադրության պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։ Ուղղումը մտցրել են 2019 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի վերջնական տարբերակում և հաստատել Կոնգրեսի 2 պալատներում։ «F-35»-երի ճակատագրի մասին վերջնական որոշում կընդունվի այն բանից հետո, երբ Պենտագոնը վերլուծի մատակարարումների […]

̰
Թրամփն առաջարկել է ԵՄ-ին երկուստեք հրաժարվել մաքսատուրքերից

07:30 25.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԵՄ-ին հրաժարվել բոլոր մաքսատուրքերից և առևտրային խոչընդոտներից։ Այս մասին գրել է Սպիտակ տան ղեկավարը թվիթերյան իր էջում։ Նա առաջարկել է ԵՄ-ին փոխադարձորեն հրաժարվել մաքսատուրքերից՝ ազնիվ առևտուր ապահովելու համար։ «ԵՄ-ն վաղը գալիս է Վաշինգտոն՝ առևտրային գործարքի շուրջ պայմանավորվելու համար։ Ես նրանց համար գաղափար ունեմ։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն հրաժարվում են […]

̰
Անոմալ շոգի պատճառով Հանովերի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

07:15 25.07.2018

Գերմանական Հանովեր քաղաքի միջազգային օդանավակայանն անոմալ շոգի պատճառով դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հաղորդվում է ավիահանգույցի ներկայացուցչի հայտարարությունում։ Նշվում է, որ շոգ եղանակի պատճառով վնասվել է օդանավակայանի թռիչքա-վայրէջքային հյուսիսային գոտին։ Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է նաև հարավային գոտին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Օդանավակայան ժամանող ուղևորներին ավիահանգույցի ղեկավարությունը խնդրում է տուն վերադառնալ և հետևել […]

̰
Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը

21:16 24.07.2018

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն  հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը:    Չավուշօղլուի խոսքերով`  Թուրքիան չի պատրաստվում միանալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Ավելին, թուրք արտգործնախարարը հստակ ընդգծել է, որ իր երկիրը դեմ է պատժամիջոցներին: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […]

̰
Հունաստանում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

20:22 24.07.2018

Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հաղորդում է Sputnik-ի հունական ծառայությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք՝ երեկ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ […]

̰
ԵՄ–ն ներգաղթյալների համար կենտրոններ ստեղծելու հարցով Ժնևում խորհրդակցություններ կանցկացնի

20:09 24.07.2018

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն հուլիսի վերջին Ժնևում խորհրդակցություններ կանցկացնի միջազգային կազմակերպությունների հետ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ներգաղթյալների ընդունման կենտրոններ ստեղծելու հարցով, հայտնում է RIA Novosti-ն: Հուլիսի վերջին կայանալիք գագաթնաժողովին ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել և իրականացնել միցրացիոն ճգնաժամի լուծման համար Եվրոպայում վերահսկվող կենտրոնների և Միջերկրականի տարածաշրջանում փրկված միգրանտների տեղավորման […]

̰
Եվրահանձնաժողովը էլեկտրոնիկա արտադրող խոշորագույն ընկերությունների է տուգանել

19:45 24.07.2018

Եվրոպական հանձնաժողովը երկուշաբթի տուգանել է էլեկտրոնիկայի չորս խոշորագույն արտադրողների՝ Asus-ին, Denon & Marantz-ին, Philips-ին և Pioneer-ին, գործընկեր ինտերնետային խանութներում, ԵՄ հակամենաշնորհային օրենսդրության խախտմամբ, նվազագույն մանրածախ գներ ֆիքսելու համար, հայտնում է Interfax-ը: Ինչպես հայտնել են Եվրահանձնաժողովում, տուգանքների ընդհանուր գումարը գերազանցել է 111 միլիոն եվրոն: «Այդ չորս ընկերությունների գործողությունների հետևանքով միլիոնավոր եվրոպացի սպառողներ վճարել են խոհանոցային տեխնիկայի, […]

̰
Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի ժայթքումը կարող է մի քանի տարի տևել. երկրաբաններ

19:32 24.07.2018

Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկի՝ Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեայի ժայթքումը կարող է մի քանի ամիս կամ նույնիսկ մի քանի տարի շարունակվել, ինչի մասին ահազանգել են ամերիկացի երկրաբանները: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Մասնագետները նախազգուշացրել են, որ լավայի շարունակական ժայթքումը կարող է վտանգել բազմաթիվ բնակավայրերի գոյությունը: Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ժայթքած լավան առ այսօր ոչնչացրել է […]

̰
Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն՝ Տարանտինոյի ֆիլմում. բացառիկ լուսանկարներ

19:20 24.07.2018

Բրիտանական Daily Mail-ը լուսանկարների շարք է հրապարակել, որտեղ Բրեդ Փիթն ու Լեոնարդո դի Կապրիոն Քվենտին Տարանտինոյի հեղինակած ֆիլմի նկարահանման միևնույն հրապարակում են: Աղբյուրը հայտնում է, որ նրանք «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի գլխավոր դերակատարներն են: Ֆիլմում ներկայացվող ժամանակահատվածին համապատասխանելու համար նրանք հագնված են 20-րդ դարի 60-ականների ոճով: 43-ամյա Դի Կապրիոն մարմնավորում է Ռիք Դալթոնին, իսկ նրա […]

̰
Հունաստանի ԱԳՆ-ն Ռուսաստանին մեղադրել է իր ազգային շահերը ձախողելու փորձի մեջ

18:30 24.07.2018

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը Ռուսաստանին նախատել է Մակեդոնիայի հետ անվանափոխության համաձայնագիրը ձախողելու փորձի համար: Այդ մասին տեղեկացրել է Европейская правда-ն: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ նա չի կարող չհարգել մեկ այլ պետության ազգային շահերն այն հիմքով, որ իրեն ավելի ուժեղ է համարում»,- ասել է նա: Ընթացիկ ամսվա սկզբին Աթենքը հայտարարել էր երկու ռուս դիվանագետի արտաքսման […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին

18:29 24.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: «Ձերդ գերազանցություն խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին: Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի […]

̰
Հունաստանում Վրաստանի դեսպանատունն ահազանգել է Աթենքի մերձակայքում անհետացած տղամարդու մասին

18:20 24.07.2018

Երեկ առավոտյան Հունաստանում Վրաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել Աթենքի շրջակայքում կորած 2 մարդու մասին: Ժամեր անց նրանցից մեկը՝ Մարինա Մախարաշվիլին, որը աղետի ժամանակ գտնվել է հրդեհի էպիկենտրոնում հայտնաբերվել էր ողջ և առողջ: Մյուս որոնվող  անձի՝ Իոսիֆ Նանոբաշվիլիի մասին, որը բնակվում է հրդեհի օջախից բավական անվտանգ  հեռավորության վրա, այս ժամին տեղեկություն չկար: Աթենքում վրացական դեսպանատունն ահազանգ […]

̰
Մեխիկոյում կողոպտիչները վաստակավոր լրագրողի են սպանել

18:16 24.07.2018

Մեխիկոյի վաստակավոր լրագրող, 80-ամյա Լուիս Պերես Գարսիան կողոպտիչի կողմից սպանվել է իր տանը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի Լրագրողների ասոցիացիացիաների ֆեդերացիան: Աղբյուրը փոխանցում է՝ լրագրողը մահացել է գլխին ստացած հարվածից: Կողոպտիչներն իրենց գործն ավարտելուց հետո տունը հրկիզել են, իսկ լրագրողը մնացել է տան փլատակների տակ: Ավելի վաղ վարկած է շրջանառվել լրագրողի՝ շնչահողձությունից ու այրվածքներից վրա […]

̰
ԱՄՆ-ն թոշակառուների գործերով նոր նախարար ունի

17:00 24.07.2018

Ռոբերտ Ուիլքին ԱՄՆ Սենատի կողմից ընտրվել է այդ երկրի թոշակառուների գործերով նախարար: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը: Ուիլքին հայտարարել է, որ մտադիր է «հանգստյան ռեժիմից» դուրս բերել նախարարությունը, որը երկար ժամանակ սպասողական իրավիճակ էր ստեղծում թոշակառուներին անհրաժեշտ բժշկական պարագաներ տրամադրելու հարցում: Հաղորդվում է նաև, որ Ուիլքին հանձն կառնի իրագործել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի […]

̰
Անձրևների պատճառով Պեկինում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

16:39 24.07.2018

Օրեր շարունակ չդադարող անձրևների պատճառով Պեկինում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ: Ըստ օդերևութաբանների՝ եթե անձրևները չդադարեն, լեռնային շրջաններում հնարավոր է՝ առաջանան հեղեղումներ և սողանքներ: Քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորում են լինել զգոն և ուշադիր, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել օգնության: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Պեկինում եղանակի վատթարացումն անմիջական կապ ունի կիրակի օրը Շանհայում ու Չժեցզյան […]

̰
Լիբանանից ավելի քան 2000 փախստական է վերադարձել Սիրիա

16:33 24.07.2018

Վերջին օրերի ընթացքում ավելի քան 2000 փախստական է Լիբանանից վերադարձել Սիրիա, տեղեկացնում է РИА Новости-ին: «Ազդարարում եմ սիրիացիների մասսայական և կազմակերպված վերադարձը: Նախորդ օրերի ընթացքում 2038 փախստական է վերադարձել»,- ասել է գեներալ Միխայիլ Մեզինցովը Ռուսաստանի ՊՆ և արտգործնախարարության՝ սիրիացի փախստականներին վերադարձնելու նպատակով ստեղծված կոորդինացված շտաբի նիստի ժամանակ: Նրա խոսքերով՝ Քեֆրայայից և Ալ-Ֆուայից Իդլիբ մարդկանց տարհանումն ավարտվել է, […]

̰
Օգոստոսի 1-ից Վրաստանում կմեկնարկեն «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժությունները

16:26 24.07.2018

Օգոստոսի 1-ից 15-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվեն «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունները: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հայտարարությամբ՝ միջոցառումն ապացուցում է ԱՄՆ-ի, ինչպես նաև անդամ մյուս երկրների աճող աջակցությունը Վրաստանին տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: «Արժանի գործընկեր-2018»զորավարժություններն իրականացվում են Վրաստանի Զինված ուժերի ղեկավարության և ԱՄՆ ԶՈւ-ի եվրոպական հրամանատարության առաջնորդությամբ: Ընթացիկ տարում կայանալիք բազմազգ զորավարժություններին կմասնաիկցեն 13 […]

̰
Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

16:20 24.07.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի դառնա ԱՄՆ-ի բարեկամը: Այս մասին նա ասել է CBN-ին տված հարցազրույցում: «Մենք չենք վստահում Ռուսաստանին, մենք չենք վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երբեք էլ չենք վստահի: Նրանք երբեք մեր բարեկամը չեն դառնա: Սա պարզապես փաստ է,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը: Իր հարցազրույցում Հեյլին […]

̰
Լաոսում ամբարտակ է փլուզվել. կան զոհեր, հարյուրավոր մարդիկ անհետ կորել են

15:27 24.07.2018

Լաոսում ամբարտակի փլուզման պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով մի քանի մարդ է զոհվել, հարյուրավորներն էլ համարվում են անհետ կորած: Այս մասին հաղորդել է Reuters-ը: Ըստ տեղեկությունների՝ աղետը տեղի է ունեցել երկուշաբթի Սանամսկայ շրջանում: Հիդրոէներգետիկական ամբարտակի՝ ավելի կոնկրետ լրացուցիչ պատնեշի փլուզումից հետո հեղեղումներ են եղել, որից տուժել են շրջանի 6 գյուղերը: Ավելի քան 1300 ընտանիք ( մոտ 6600 […]

̰
Իտալիան 2 ինքնաթիռ է ուղարկել Հունաստան՝ անտառային հրդեհները մարելու նպատակով

15:13 24.07.2018

Իտալիան հունական իշխանություններին երկու ինքնաթիռ է տրամադրել հրդեհների մարման հարմար, որոնք խլել են 60 մարդու կյանք, հայտնել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: «Մենք խորապես ցնցված ենք Հունաստանում մարդկանց այդ քանակության մահվան փաստից: Իտալիան արդեն երկու Canadair ինքնաթիռ է տրամադրել»,- գրել է նա իր Twitter-ում: Հունաստանում երեկվանից մի քանի խոշոր հրդեհ է ծագել, հիմնականում՝ մայրաքաղաքի Ատտիկա […]

̰
Թրամփը համաձայնել է ռուսական գործով մի քանի հարցի պատասխանել. Bloomberg

15:00 24.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայն է պատասխանել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հարցերին, որոնք կապված են ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների ժամանակ իր և Ռուսաստանի միջև եղած կապերի մասին՝ հղում անելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիին, տեղեկացնում է Bloomberg-ը: Դրա փոխարեն Թրամփը պահանջել է, որպեսզի Մյուլլերն իրեն հարցեր չտա ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի խառնվելու գործով դատավարությանը […]

̰
Մերձմոսկովյան առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը տեղայնացվել է

14:23 24.07.2018

Մերձմոսկովյան շրջանի Մոնինո բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Կրակի բռնկումից որոշ ժամանակ անց հաջողվել է մարել, սակայն, մինչ այդ, այստեղ մոտ 600 քմ տարածություն է այրվել: «Ժամը 09:15-ն բաց հրդեհի օջախը մարվել է, աշխատանքները շարունակվում են: Զոհեր ու տուժածներ չկան»,- հայտնել է Արտակարգ իրավիճակների […]

̰
Femen միավորման հիմնադիրներից Օքսանա Շաչկոն ինքնասպանություն է գործել

14:14 24.07.2018

Կանանց իրավունքների համար պայքարող Femen միավորման հիմնադիրներից մեկը՝ Օքսանա Շաչկոն, ինքնասպան է եղել Փարիզում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով միավորման մեկ այլ անդամի: «Այո՛, այո՛, հաստատում եմ»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը: Հաղորդվում է, որ աղջիկն ինքնասպանություն է գործել Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող իր բնակարանում: Նման արարքի պատճառները դեռևս հայտնի չեն: Աղբյուրը հայտնում է, որ […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]

̰
Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել

14:08 24.07.2018

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]

̰
Սանտա Կլաուսները համաժողով են անում

14:07 24.07.2018

Xinhuanet.com-ը գրում է, որ Կոպենհագենում բազմաթիվ Սանտա Կլաուսներ են հավաքվել: Բանն այնն է, որ Դանիայի մայրաքաղաքում մեկնարկել է Սանտա Կլաուսների համաշխարհային համաժողովը: Համաժողովն  անցկացվում է ամեն տարի, իսկ այս տարի միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 Սանտա Կլաուս՝ աշխարհի տարբեր երկրներից: Հուլիսի 23-ին մեկնարկած միջոցառումը տևելու է 4 օր: Մասնակիցներն արդեն հասցրել են շքերթով անցնել […]

̰
Հայ ծանրամարտիկը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

14:00 24.07.2018

Միլանում ընթացող Եվրոպայի առաջնության մինչև 15 տարեկանների պայքարում հայ ծանրամարտիկ Գոռ Սահակյանը, 50 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է վաստակել: Այս մասին հայտնում է News.am-ը: Երկամարտում նա գրանցել է 178 կգ (80+98) արդյունք և 4-ական կգ գերազանցել երկրորդ և երրորդ տեղերը գրաված բուլղարացի ու թուրք ծանրորդներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրում […]

̰
BACK_TO_TOP