TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել

13:10 24.07.2018

Ճապոնիայում անոմալ շոգի հետևանքով 2 շաբաթում 65 մարդ է մահացել, ավելի քան 22 հազարը՝ հոսպիտալացվել, հաղորդում է BBC-ն: Օդերևութաբանները կանխատեսում են, որ 35 աստիճան շոգը կպահպանվի մինչև օգոստոսի վերջ: Տվյալների համաձայն՝ հուլիսի 23-ին Կումագայա քաղաքում գրանցվել է 41 աստիճան շոգ, պատմության մեջ առաջին անգամ Տոկիոյում ջերմաստիճանի սանդղակը հատել է 40-ի սահմանը: Հնարավոր է հետաձգվեն դպրոցականների ամառային […]

̰
Ինդոնեզիայում երկու դեմք ունեցող երեխա է ծնվել

12:22 24.07.2018

Ինդոնեզիայում ծնվել է երեխա, որն ունի մեկ գլուխ, բայց զույգ դեմք ու զույգ ուղեղ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Գիլան Էնդիկա անունով տղան ծնվել է ինդոնեզական Բատամ քաղաքում: Հիմա նա երկու ամսական է: Երեխան ունի մեկ մարմին, երկու ձեռք ու ոտք, բայց այն պատճառով, որ նրա երկվորյակ եղբայրը չի կարողացել զարգանալ մոր արգանդում, […]

̰
ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ

12:03 24.07.2018

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության  մեջ: Ավելի վաղը SHANTNEWS.am-ը հայտնել է, որ անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը […]

̰
Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

11:43 24.07.2018

Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ  իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]

̰
ԱՄՆ-ի Կոնգրեսը երկարացրել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության արգելքը

08:33 24.07.2018

ԱՄՆ-ի Կոնգրեսը երկարացրել է Պենտագոնի և ՌԴ ՊՆ-ի համագործակցության արգելքը, որը գործում է արդեն մի քանի տարի։ Այս մասին ասվում է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծում, փոխանցում է TASS գործակալությունը։ Ավելի վաղ Սենատն ու Ներկայացուցիչների  պալատը կողմ էին քվեարկել 2019 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագծերին, որոնց տեքստերում եղել են էական տարբերություններ, և հիմա ընթանում […]

̰
Կահիրեի կենդանաբանական այգում ավանակներին ներկել են՝ նմանեցնելով զեբրի

07:51 24.07.2018

Կահիրեի կենդանաբանական այգում ավանակներին ներկել են և ներկայացրել իբրև զեբր։ Անիրական զեբրին նկատել է 9-րդ դասարանի մի աշակերտ, որն էքսկուրսիայի էր եկել կենդանաբանական այգի։ Նա տեսել է, թե ինչպես են «զեբրի» գծերը ծորում։ Այս մասին հայտնում է Extra news հեռուստաալիքը։ Ներկը սկսել է հոսել սաստիկ շոգ եղանակի հետևանքով։ Տղան կեղծ զեբրի մի քանի լուսանկար է արել […]

̰
Հունաստանում անտառային հրդեհները 20 մարդու կյանք են խլել

07:36 24.07.2018

Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]

̰
Նեթանյահուն կհանդիպի Լավրովի հետ

21:51 23.07.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկուշաբթի օրը Երուսաղեմում հանդիպելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ՝ Սիրիայի հարցով քննարկումներ ունենալու համար: Այս մասին տեղեկացնում է TASS-ը: «Ես այսօր կհանդիպեմ ռուսական պատվիրակության հետ՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի գլխավորությամբ: Հանդիպումը կանցկացվի ՌԴ […]

̰
Կուբայի առաջնորդն ԱՄՆ-ի տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ

21:11 23.07.2018

Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս Կանելը ԱՄՆ-ի՝ 1960-ականների սկզբներից գործող տնտեսական էմբարգոն համեմատել է «Դինոզավր»-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, Դիաս-Կանելը հայտարարել է, որ զրույցի քիչ թեմաներ են մնացել, բայց դրան հակառակ՝ շատ բան կա անելու, ուղղելու, ստեղծելու: «Հեշտ չի լինելու դա անել, որովհետև մեր զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ շրջափակումը, […]

̰
Չինաստանում առևտրականը դանակահարել է ոստիկանին ձմերուկի անօրինական վաճառքն արգելելու համար

21:02 23.07.2018

Չինաստանում ձմերուկ վաճառող առևտրականները դանակահարել են ոստիկանության սպաներից մեկին, երբ ոստիկանները փորձել են արգելել նրանց՝ միրգը ճանապարհին վաճառել: Այս մասին հայտնում է Mirror-ը: Պարզվել է, որ նրանք այդ վայրում անօրինական առևտրով են զբաղվել: Միջադեպն արձանագրվել է ականատեսների կողմից: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները տարբեր կողմեր փախչում այն բանից հետո, երբ առևտրականները հանում են […]

̰
Թուրքական կայքը ներկայացրել է ցեղասպանությունից հետո Չիլի գաղթած հայ ընտանիքի պատմությունը

20:43 23.07.2018

Թուրքական gazetekarinca.com կայքը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից հետո Չիլի ժամանած Բալոյանների ընտանիքի պատմությունը։ Auroraprize.com կայքի «100 կյանք» նախագծի շրջանակում Բալոյանի հարցազրույցը թուրքական կայքը թարգմանել և ներկայացրել է`  օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Դիեգոյի մեծ պապիկը՝ Անդրանիկ Բալոյանը, ծնվել է պատմական Խարբերդում, որտեղ նրա ընտանիքն ուներ խաղողի հսկա դաշտեր։ Ցեղասպանության ժամանակ Անդրանիկին հաջողվել է փրկվել, թուրք պաշտոնյան գնել […]

̰
Երուսաղեմի Լացի պատից 100 կիլոգրամանոց քար է ընկել

20:29 23.07.2018

Երուսաղեմի Լացի պատից մեծ քար է ընկել, հայտնում է Associated Press- լրատվական գործակալությունը: Պատից մեծ քարն ընկել է այցելուների համար նախատեսված տարածքում, հայտնի է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ քարը  կշռել է 100 կգ: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այս երևույթը անվանել է մեծահույն հրաշք, քանի որ 100 կիլոգրամանոց քարը ընկել է աղոթող […]

̰
Իրանը սկսում է նոր օդային հրթիռի արտադրություն

19:59 23.07.2018

Իրանի պաշտպանության նախարարն այսօր պաշտոնապես սկիզբ դրեց հայրենի օդային հրթիռների արտադրությանը: Թեհրանում կայացած արարողության ժամանակ բրիգադային գեներալ Ամիր Հաթամին բացեց Fakour-ի արտադրական գիծը՝ ասելով, որ այն կարող է տեղադրվել բոլոր տեսակի մարտական ինքնաթիռների վրա: Fakour-ը նախագծված և արտադրված վերջին տեխնոլոգիաներով միջերկրածովային հրթիռ է, որը կարող է պայքարել տարբեր տիպի ներխուժող ինքնաթիռների դեմ: Նախարարը կարևորել է Իրանի ռազմական […]

̰
Ըստ իրավապաշտպանների՝ 40 միլիոնից ավելի ստրուկ կա աշխարհում

17:35 23.07.2018

Walk Free իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհում ստրկության ենթարկված մադրկանց վերաբերյալ նոր տվյալներ է հրապարակել:  Տվյալներ են մշակվել աշխարհի 167 երկրներից, օգտագործվել է շուրջ 71 հազար անանուն աղբյուր: Ստրկության ենթարկվածների հիմնական մի քանի խմբեր կան: Հարկադիր աշխատանքի ենթարկվածներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստիպողական ամուսնություններ կանանց շրջանում, մարդկանց առևտուր օրգանների վաճառքի նպատակով և այլն:  Walk Free-ի տվյալներով՝ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ հարցեր

17:20 23.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել և Եվրասիական տնտեսական միության գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր քննարկել, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Եվրասիական տնտեսական միության գործունեության մի քանի ոլորտներ, արդիական միջազգային հարցեր»,- գրված է Կրեմլի […]

̰
Իրանի մասին Թրամփի խոսքերը «հոգեբանական պատերազմ են». իրանցի գեներալ

17:11 23.07.2018

Իրանի իսլակամական հեղափոխության պահապանների կորպուսի (բանակից առանձին գործող զինված կազմավորում) հրամանատարներից Ղոլամհոսեյն Ղեյբփարվարը «հոգեբանական պատերազմ» է որակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որոնցով վերջինս սպառնացել էր Իրանին։ «Մենք երբեք չենք թողնելու մեր հեղափոխության գաղափարները … դիմակայելու ենք մեր թշնամիների ճնշմանը … Ամերիկան ուզում է կործանել Իրանը, բայց Թրամփը ոչինչ չի կարող անել Իրանի դեմ»,- նշել […]

̰
Մեր նպատակն է Իրանից ներկրվող նավթի ծավալները հասցնել 0-ի. ԱՄՆ պետքարտուղար

15:41 23.07.2018

ԱՄՆ-ն նպատակ է դրել, մինչև նոյեմբերի 4-ը, Իրանից նավթի ներմուծման ծավալը հասցնել 0-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ռուսական ТАСС  գործակալությունը: «Մեր արշավի հիմնական ուղղությունը Իրանի բանկային ու էներգետիկ ոլորտի վրա պատժամիջոցների սահմանումն է: Ինչպես մենք անցյալ շաբաթ պարզաբանել ենք՝ որ մենք կենտրոնացած ենք այն հարցի վրա, որ Իրանից նավթ […]

̰
Կուբայի կոմունիստ իշխանությունները մտադիր են օրինականացնել միասեռ ամուսնությունները

14:57 23.07.2018

Կոմունիստական կուսակցության իշխանության ներքո գտնվող Կուբայում մշակվում է Սահմանադրության նոր տարբերակ, որում ամուսնություն է համարվելու անկախ սեռից երկու մարդկանց միությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Երկիրը մինչ այս թույլատրել էր սեռի փոփոխության վիրահատությունները, պայքար էր մղում ԼԳԲՏ համայնքի նկատմամբ աշխատանքի ընդունման խտրականությունների դեմ, սակայն միասեռ ամուսնությունների հարցի քննարկումն ուշանում էր։ Կուբայի իշխանությունները հետևել են […]

̰
Սնկերի որոշ տեսակներ քաղցկեղասպան հատկություն ունեն. ռուս և շվեյցարացի գիտնականների հետազոտությունը

14:46 23.07.2018

Պարզվում է, որ սնկերը քաղցկեղասպան հատկություն ունեն: Այս մասին հայտարարություն է տարածել Հեռավորարևելյան դաշնային համալսարանը, հայտնում է Life-ը: Ռուսաստանի ու Շվեյցարիայի գիտնականները նման եզրահանգման են հանգել համատեղ ուսումնասիրություններից հետո: Պարզվել է, որ հնարավոր է ստանալ ցածր կալորեականության դեղամիջոց, որը նախկինում անհայտ է եղել: Խոսքն այս դեպքում գնում է Ասիական ու Արևելյան բժշկության մեջ մեծ կիրառություն […]

̰
Իսրայելական բանակը Բեթղեհեմում սպանել է պաղեստինցի պատանու

14:38 23.07.2018

Պաղեստինի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի զինվորները Բեթղեհեմի գիշերային հարձակման ժամանակ սպանել են պաղեստինցի պատանու: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր զորքերը ձերբակալել են երկու մարդկանց ահաբեկչական գործողության կասկածանքով: «Գործողության ընթացքում պաղեստինցիները քարեր ու նռնակներ են նետել իսրայելցի զինվորների վրա»,- հայտարարել է բանակը: Զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա: Ըստ հայտարարության՝ […]

̰
ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ ԶՈւ և ոստիկանության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին

13:56 23.07.2018

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում` Նյու Յորքում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Քննարկումներն ու հանդիպումներն անցկացվել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության ռազմական խորհրդատու, գնդապետ Մեսրոպ Նազարյանի մասնակցությամբ: Խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուայի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը, կարծիքներ […]

̰
Հարյուրամյա բրիտանուհին խոստովանել է՝ երկարակեցության գաղտնիքը սիրելի գարեջուրն է

13:41 23.07.2018

Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է հարյուրամյակը և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ բրիտանուհին խոստովանել է՝ երկարակեցության գաղտնիքը սիրած գարեջուրն է ու թխվածքաբլիթը: Ծերանոցում ապրող Էյլին Մահերի հարյուրամյա հոբելյանի առթիվ տոնական երեկո է կազմակերպվել: Ավանդական տորթից բացի, այդ օրը մատուցվել է նաև բրիտանուհու սիրած գարեջուրն ու վանիլային կրեմով թխվածքաբլիթը: Երեկոյի ժամանակ կինն իր […]

̰
Fox News-ի հաղորդավարը որոշել է կնոջ հետ Ռուսաստանում հանգստանալ Պուտինի հետ հարցազրույցից հետո

13:10 23.07.2018

Fox News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավար Քրիս Ուոլեսը որոշել է արձակուրդն իր կնոջ հետ Ռուսաստանում անցկացնել, այն բանից հետո, երբ հարցազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հաղորդավարը պատմել է New York Times-ին տված հարցազրույցում: «Ես համարյա չէի տատանվում և մտածեցի, իսկ ինչո՞ւ ոչ»,- ասել է լրագրողը: Հաղորդավարը պատմել է, որ Պուտինի հետ […]

̰
Թրամփի տեսքով փչովի ճուտիկը լողում է Սան Ֆրանցիսկոյի ափով

12:45 23.07.2018

Ավելի քան 10 մ բարձրությամբ փչովի ճուտիկը, որն առաջին հայացքից նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նավով լողում է Սան Ֆրանցիսկոյի ափով: Այս մասին հայտնում է Daily Mail լրատվական պորտալը: Հրապարակված նկարներից երևում է, որ ճուտիկը կալանավորի սև ու սպիտակ շապիկ է հագած և ստացել է «45-րդ բանտարկյալ» անվանումը, որն ասոցացվում է այն փաստի հետ, […]

̰
Իսրայելն օդային հարված է հասցրել Միսյաֆ քաղաքին

11:44 23.07.2018

Իսրայելը կիրակի օրն օդային հարված է  հասցրել Համա նահանգի Միսյաֆ քաղաքին: Այս մասին  հայտնում է SANA լրատվական գործակալությունը: Հարձակման է ենթարկվել ռազմական օբյեկտ: Հայտնի է, որ սիրիական կողմը կրել է միայն նյութական վնաս: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

̰
Թրամփը Ռոհանիին նախազգուշացում է արել հնչեցվող սպառնալիքների վերաբերյալ

10:23 23.07.2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին լուրջ հետևանքներով է սպառնացել ԱՄՆ-ին հասցեագրվող սպառնալիքների հետ կապված։ «Այլևս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք, այլապես կտուժեք հետևանքներից, որոնք ողջ պատմության մեջ դեռևս չեք տեսել: Մենք այլևս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության և մահվան մասին: Ավելի զգո՛ւյշ եղեք»,- գրել է Սպիտակ տան ղեկավարն […]

̰
Հրաձգություն Տորոնտոյում․ կան տուժածներ

09:17 23.07.2018

Տորոնտոյի Գրիքթաուն շրջանում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Toronto Sun-ը։ Ականատեսները սոցցանցերում հայտնում են, որ 15-20 կրակոց են լսել։ Նշվում է, որ առնվազն 8 մարդ է հոսպիտալացվել։ Տուժածների հստակ թիվը հայտնի չէ։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, հրշեջներն ու բժիշկները։ Միջադեպի մանրամասները և հարձակվողի մասին տեղեկություններ դեռևս չկան։

̰
Թրամփին պատկերող ճտի հսկա ֆիգուրը լողում է Սան Ֆրանցիսկոյի ափի երկնայնքով

08:59 23.07.2018

ԱՄՆ նախագահին կալանավոր ճտի տեսքով պատկերող հսկա ֆիգուրն ուղևորություն է կատարում Սան Ֆրանցիսկոյի ափի երկայնքով։ Նավի վրա դրված 10 մետրանոց փչած ֆիգուրը ճամփորդությունն սկսել է կիրակի։ «Facebook» սոցցանցում հեռարձակում են իրականացնում «Trump Chicken» արշավի ակտիվիստները։ Ֆիգուրը պատվիրվել է Չինաստանում, որպես Թրամփի դեմ բողոքական շարժման խորհրդանիշ, և առաջին անգամ հայտնվել ԱՄՆ-ում՝  2017 թվականի ապրիլի 15-ին Սան […]

̰
Կուբայի խորհրդարանը հավանություն է տվել նոր սահմանադրության նախագծին

08:47 23.07.2018

Կուբացի պատգամավորները միաձայն աջակցել են սահմանադրական բարեփոխմանը, որը ենթադրում է երկրում սոցիալիզմի կառուցում։ Կուբայի ժողովրդական իշխանության Ազգային ժողովը կիրակի կայացած նիստում միաձայն հավանություն է տվել երկրի հիմնական օրենքի փոփոխում նախատեսող սահմանադրական բարեփոխմանը։ Այս մասին հայտնում է Granma պորտալը։ Խորհրդարանականները նաև առաջարկել են օգոստոսի 13-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում նոր սահմանադրությունը դնել համաժողովրդական հանրաքվեի անցկացման հարցով […]

̰
ԱՄՆ-ը կիբերտարածությունում ուժեղացրել է պաշտպանությունը ՌԴ-ից

08:34 23.07.2018

Ամերիկյան կիբերհրամանատարությունն ակտիվացրել է գործունեությունը՝ 2016 թվականի ամերիկյան ընտրություններում միջամտության վերաբերյալ ՌԴ-ին հասցեագրված մեղադրանքների և Կոնգրեսի առաջիկա ընտրություններին միջամտելու փորձերի ֆոնին։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Փոլ Նակասոնեն հայտնել է, որ երկրի կիբերհրամանատարությունը ստեղծել է կիբերտարածությունում ռուսական սպառնալիքների հակազդման աշխատանքային խումբ։ Այս մասին նա հայտնել է Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա ֆորումի […]

̰
BACK_TO_TOP