07:46 23.07.2018
Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի ղեկավար Միգել Դիաս-Կանելը 1960-ականների սկզբին ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական էմբարգոն համեմատել է դինոզավրի հետ։ Ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում՝ Դիաս-Կանելը հայտնել է երկրի առջև դրված հանձնարարությունների մասին։ «Բանակցությունների համար մնացել են քիչ թեմաներ, սակայն շատ բան՝ անելու, շտկելու և ստեղծելու համար։ Դա հեշտ չի լինի, քանի որ մեր զարգացման գլխավոր […]
07:33 23.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որ կարդացել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը և օգտվում է դրանում նկարագրված մարտավարական հնարքներից։ Զրույցի ընթացքում Թրամփը պահանջել է Մակրոնից ԵՄ-ի երկրներին մղել Վաշինգտոնի հետ առևտրային հարցերով բանակցությունների։ Ֆրանսիայի նախագահն ամերիկացի գործընկերոջը վստահեցրել է, որ չի աջակցում «սպառնալիքների ներքո» բանակցություններին։ «Ես կարդացել […]
23:26 22.07.2018
Հարավաֆրիկյան հանրապետությունում անհայտ անձիք կրակ են բացել միկրոավտոբուսի վրա, որում եղել են տաքսիստներ։ Նրանք վերադառնում էին Յոհանեսբուրգ՝ գործընկերոջ հուղարկավորությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին։ Մեքենան հայտնվել է պաշարման մեջ։ 11 մարդ սպանվել է, 4-ը ծանր վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցում։ Նրանք բոլորը եղել են տաքսիստների ասոցացիայից։ Թե ովքեր են […]
22:31 22.07.2018
Առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլի՝ Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Զոհերի մեծ մասը հանդիսանում են անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 17․00-ին։ Պայթյունը որոտացել է այն բանից հետո, երբ օդանավակայանի տարածքը լքել է հայրենիք վերադարձած Աֆղանստանի վտարանդի փոխնախագահ Աբդուլ-Ռաշիդ Դուստումը։ Tolo News-ի տվյալներով՝ պայթյունն իրականացրել է […]
17:52 22.07.2018
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմն արդեն սկսվել է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը, փոխանցում է Reuters գործակալությունը։ ««Քսանյակի խմբում» բոլորը հասկանում են, որ առևտրային պատերազմն իրականություն է, և այստեղ առկա է ռիսկ համաշխարհային աճի համար»,-նշել է Լե Մերը։ Նա նախազգուշացրել է, որ նման կոնֆլիկտը սպառնալիք է ստեղծում համաշխարհային տնտեսական աճի համար։ […]
17:40 22.07.2018
Սիրիան և Հարավային Օսիան ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների մասին։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Վալիդ Ալ-Մուալեմը և Դմիտրի Մեդոևը։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Նշվում է, որ Մեդոևն այցով գտնվում է Դամասկոսում։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է Սիրիայի և Հարավային Օսիայի միջև տարբեր ոլորտերում հարաբերությունների զարգացման կարևորությունը»,-նշվում է հայտարարությունում։ Ալ-Մուալեմը Հարավային Օսիայի ԱԳ […]
16:15 22.07.2018
Լորդերի պալատի կոմիտեն անցած շաբաթ առաջ է քաշել նոր օրինագիծ, որը նախատեսում է ժամանակահատվածի երկարացում, որի ընթացքում մինչև 18 տարեկան երիտասարդությունն իրավունք ունի աշխատելու որպես հետախուզության գաղտնի աղբյուր։ Առաջարկվում է 1 ամիսը դարձնել 4 ամիս։ Բրիտանական հետախուզական և ոստիկանական ստորաբաժանումներն օգտագործում են անչափահասներին ահաբեկիչներին, հանցավոր խմբավորումներին և թմրավաճառներին ի հայտ բերելու գաղտնի գործողություններում՝բռնի հանացագործությունների թվի […]
15:30 22.07.2018
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերն անհրաժեշտ է համարում խոշորագույն ՏՏ ընկերությունների գործունեության հարկեր բարձրացումը։ «Չի կարելի հաշտվել այն բանի հետ, որ մեր փոքր և միջին ձեռնարկությունները պետք է վճարեն ավելի բարձր հարկեր, քան Google-ը, Amazon-ը, Facebook-ը»,-նախարարի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Նա նշել է, որ խոսքն արդարության մասին է։ Բացի այդ, նա […]
13:52 22.07.2018
Գերմանացիներն ավելի մեծ վստահություն են տածում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ, քան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Kantar Emnid սոցիոլոգիական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները։ Մակրոնին վստահում է հարցմանը մասնակցած գերմանացիների 55 տոկոսը, չի վստահում 33 տոկոսը։ Մերկելին վստահում է հայրենակիցների 51 տոկոսը, մինչդեռ չվստահողների քանակը կազմում է 45 […]
12:53 22.07.2018
«Ամպիլ» թայֆունի մոտենալու պատճառով Շանհայի իշխանությունները տարհանել են մեգապոլսի ավելի քան 190 հազար բնակչի։ Այս մասին հայտում է Xinhua պորտալը։ Ներկայում թայֆունը շարժվում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ 25 կմ/ժամ արագությամբ։ Քամու ուժգնությունն էպիկենտրոնում հասնում է 10 բալի (28,5 մ/վ)։ Սպասվում է, որ օրվա ընթացքում կգրանցվեն 50 մմ տեղումներ։
11:50 22.07.2018
Բրիտանացի սահմանապահները երկրի ափերի մոտ հայտնաբերել և կալանքի տակ են վերցրել 1․6 տոննա կոկաինով բեռնված զբոսանավ։ Նավը կալանքի տակ է վերցվել Քորնուոլ կոմսության ափերի մոտ կատարված «ռեյդի» ժամանակ։ Թմրանյութերի տեղափոխման փորձի կասկածանքով ձերակալվել են Նիդերլանդների քաղաքացիներ։ 59-ամյա Մաարտեն Փիթերսն ու 44-ամյա Էմիլ Շոմեյքերը դատարանի առաջ կկանգնեն օգոստոսի 20-ին, հայտնում է Euronews հեռուստաալիքը՝ հղում անելով Հանցավորության […]
11:22 22.07.2018
Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Լոնդոնն առանց առևտրային գործարքի ԵՄ-ին չի վճարի համաձայնեցված «փոխհատուցումը»։ Լոնդոնը նման քայլի կդիմի, եթե Բրյուսելը չհամաձայնի Brexit-ից հետո նոր առևտրային համաձայնագրի։ Այս մասին The Telegraph-ի հետ հարցազրուցում ասել է Brexit-ի հարցերով նոր նախարար Դոմինիկ Ռաաբը։ Ըստ ներկայիս պայմանավորվածությունների՝ Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ին 39 մլրդ […]
11:14 22.07.2018
Անհայտ անձը պատանդներ է վերցրել Լոս Անջելեսի Trader Joe’s ցանցի խանութում։ CNN-հաղորդմամբ՝ մինչ սուպերմարկետում պատանդներ վերցնելը, տղամարդը փորձել է ավտոմեքենայով փախչել ոստիկաններից, սակայն վթարից հետո նա դուրս է թռչել մեքենայից, կրակ բացել իրավապահների ուղղությամբ ու թաքնվել խանութում։ Մոտ 3 ժամ տասնյակ մարդկանց պատանդած երիտասարդը գնդակահարել է մեկ մարդու և առանց դիմադրություն ցույց տալու հանձնվել ոստիկանությանը: Այս մասին […]
10:00 22.07.2018
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի արևելյան Բու-Քեմալ քաղաքի մերձակայքի խաղաղ թաղամասերին։ Ինչպես հայտնում է սիրիական SANA գործակալությունը, գնդակոծման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Զոհերի հստակ թիվ չի հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռաքքայում խաղաղ բնակիչների զանգվածային հուղարկավորման 3 վայրերի հայտնաբերման մասին։ Այնտեղ գտնվել են մոտ 1200 մարդկանց, հիմնականում կանանց ու […]
09:33 22.07.2018
Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն դադարեցրել միջուկային նյութերի արտադրությունը, հայտարարել է Հարավային Կորեայում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Վինսենթ Բրուքսը։ «Մենք դեռևս չենք տեսել արտադրության լիարժեք փակում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով անվտանգության հարցերով Ասպենի համաժողովում։ Ամերիկացի գեներալի կարծիքով՝ նման փաստերը վկայում են այն մասին, որ դեռևս կան քայլեր, որոնք պետք է անել միջուկազերծման ճանապարհին։ Բրուքսը, սակայն, չի […]
09:15 22.07.2018
Չինաստանը «սառը պատերազմ» է վարում ԱՄՆ-ի դեմ և մտադիր է իրենով փոխարինել ԱՄՆ-ին՝ որպես առաջատար գերտերություն, կարծում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության Արևելյան Ասիայի բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Քոլինզը, փոխանցում է NBC News-ը։ Քոլինզը նաև հավելել է, որ Չինաստանը մտադիր է խարխլել աշխարհում ԱՄՆ-ի դիրքերը։ ԿՀՎ ներկայացուցչի խոսքով՝ Պեկինի գործողությունները հիշեցնում են «սառը պատերազմ»։ Հունիսի […]
00:30 22.07.2018
Կուբայի նոր սահմանադրության նախագծում ամրագրված է միասեռ ամուսնությունների կնքման հնարավորություն։ Այս մասին հայտնել է Պետխորհրդի քարտուղար Օմերո Ակոստան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նոր սահմանադրության նախագծում նշվում է, որ ամուսնությունը երկու մարդկանց կամավոր միություն է՝ առանց սեռը նշելու»,-ասել է Ակոստան՝ հիշեցնելով, որ միասեռական ամուսնություններն օրինականացվել են ավելի քան 20 երկրներում։ Պաշտոնյայի խոսքով՝ այդ հարցը լրջորեն քննարկվել է […]
00:17 22.07.2018
Ճապոնիայում արդեն երկու շաբաթ է՝ տապը չի նահանջում։ Ավելի քան 40 աստիճան Ցելսիուսի հասնող շոգի հետևանքով մահվան դեպքերի թիվը գնալով ավելանում է, հայտնում է BBC-ն։ Հաղորդվում է մահվան 30 դեպքի մասին։ Ջերմային հարվածներով բուժօգնության են դիմել հազարավոր քաղաքացիներ։ Երկրի առողջապահության նախարարությունը բնակիչներին խորհուրդ է տալիս բավականաչափ ջուր խմել և խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց:
00:00 22.07.2018
Bloomberg գործակալությունը հրապարակել է 10 պետություններից կազմված վարկանշային աղյուսակ, որոնց քաղաքացիությունը կարելի է ստանալ՝ ներդրում անելով այդ երկրների տնտեսությունում։ Ութ երկրներ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից որակավորվել են որպես օֆշորային գոտիներ։ Ինչպես նշում է գործակալությունը, հարուստ մարդկանց մեծ մասը քաղաքացիություն է գնում ոչ թե հարկերից խուսափելու, այլ պարծենալու և անվտանգության համար։ «Եթե դուք ունեք զբոսանավ և երկու […]
22:08 21.07.2018
Արձակուրդային տրամադրությունն ամենուր է, և հիմա բոլորը կամ հանգստանում են, կամ աշխատավայրում մտածում են ապագայում սպասվող հանգստի մասին: ShantNews.am-ը տեղեկացնում է, թե որտեղ կարող եք անցկացնել հանգիստը և միաժամանակ տեսնել համաշխարհային հայտնության աստղերի: Բեքհեմնների ընտանիքը ամբողջ կազմով սովորաբար հանգստանում է Մալդիվներում կամ Բահամյան կղզիներից ոչ հեռու գտնվող Թերքս և Կայկոս կղզիներում: Բայց այս անգամ նրանք […]
21:27 21.07.2018
Ադրբեջանցի հայտնի երգչուհի Սյամրա Ռագիմլին ուկրաինացի ռեժիսոր Իննա Գրաբարի հետ «Պիջակ» երգի հիման վրա հոլովակ է նկարահանել, որը սկանդալ է առաջացրել Ադրբեջանի հանրության մեջ: Պատճառը երգչուհու արտաքին տեսքն ու հագուստն է: Ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում երգչուհուն մեղադրում են իրենց ավանդույթները չհարգելու և բաց տեսարաններով հոլովակ նկարահանելու համար:
21:20 21.07.2018
Անցել է տասը տարի այն շրջանից, երբ «Մամա միա» ֆիլմ-մյուզիքլը վերածվեց համաշխարհային հիթի՝ պայթեցնելով բոլոր կինոթատրոնները: 50 մլն դոլար բյուջեով այս ֆիլմն ունեցավ 600 մլն շահույթ: Զարմանալի չէ, որ առաջին ֆիլմին հետևեց երկրորդը՝ «Մամա միա-2»-ը: Երկրորդի բյուջեն 75 մլն դոլար էր: Չի բացառվում, որ երկրորդի՝ կինոթատրոններից գոյացած վճարները համեմատվեն 2008 թվականի ֆիլմի հասույթի հետ:
21:02 21.07.2018
Շփվել հաճախորդների հետ, սուրճ եփել, փոքրիկների համար էքսկուրսիաներ անցկացնել. մեր օրերում կարելի է ընտրել ցանկացած մասնագիտություն և իսկապես երջանիկ լինել: Աշխատանքների հսկա ցուցակում, սակայն, կան պաշտոններ, որոնք շատ ավելի ուժեղ են ազդում անձի ձևավորման և նրա հոգեբանական վիճակի վրա: Adme-ն առանձնացրել է մասնագիտություններ, որոնք կարող են անձին փոխել անճանաչելիության աստիճանի: Դերասան Մասնագիտություն, որ ասոցացվում է […]
19:45 21.07.2018
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում անհայտ անձը սպանել է այդ երկրի նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագի սրտաբանին: Այս մասին հայտնում է USA Today-ը: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ բժիշկ Մարկ Հաուսկնեխտի՝ հեծանիվ վարելու պահին դիմացից մեկ այլ հեծանվորդ է մոտեցել նրան ու ընթացքի պահին երկու կրակոց արձակել նրա ուղղությամբ: Հաուսկնեխտը ստացած վնասվածքներից մահացել է: […]
18:45 21.07.2018
Սիրիայի քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար Ռուսաստանի ռազմատրանստորտային ինքնաթիռը Ֆրանսիայի «Շատոռու» օդանավակայանից 44 տոննա կշռող մարդասիրական օգնություն է տեղափոխել Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայան: Այս մասին հայարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռով Սիրիա են տեղափոխվել բժշկական սարքավորումներ, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու կենցաղային որոշ անհրաժեշտ պարագաներ: «Հատկացված բուժօգնությունը և առաջին անհրաժեշտության պարագաները կփոխանցվեն արևելյան […]
18:14 21.07.2018
Գերմանիայի հյուսիսում գտնվող Լյուբեկ քաղաքում մի տղամարդ դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հարձակման ենթարկվածներից չորսը ծանր վիճակում է: Հարձակումն իրականացրած տղամարդը, ում անունը դեռևս չի բացահայտվում, արդեն ձերբակալվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ նա ծնունդով Իրանից է։ Ոստիկանները քննում են դեպքի հանգամանքները:
17:49 21.07.2018
Գազայի հատվածից անհայտ անձանց խումբը ներխուժել է իսրայելական տարածք, ինչից հետո Իսրայելի պաշտպանության բանակի տանկը կրակ է բացել «Համաս» ռազմական խմբավորման օբյեկտներից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Իսրայելի պետական սահմանը խախտելուց հետո «կասկածելի անձանց խումբը» լքել է այդ երկրի տարածքը: «Կասկածելի անձանց խումբը Իսրայելի տարածք է ներխուժել Գազայի հատվածի հյուսիսային մասից, ինչից հետո […]
17:07 21.07.2018
Կուբայի Ազգային ժողովը շաբաթ օրը՝ հուլիսի 21-ին, նախատեսում է քննարկումներ սկսել երկրի նոր Սահմանադրության նախագծի շուրջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ մինչ նախագծի՝ օրենսդիր մարմնում քննարկումների մեկնարկը, այն տևական ուսումնասիրության է ենթարկվել Կուբայի մշտական հանձնաժողովի կողմից: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր Սահմանադրության ընդունմամբ կվերականգնվի նախագահական համակարգը, երկրի ղեկավարի պաշտոնավարման առավելագույն ժամկետը կսահմանվի 10 […]
16:30 21.07.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ֆրանսիական France Info-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդական Ալեքսանդր Բենալյան Փարիզում մայիսմեկյան ցուցարարներից մեկին է ծեծել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Բենալյան հարձակվում ցուցարարի վրա, գցում գետնին, մի քանի անգամ հարվածում ու հեռանում: Դեպքից հետո այդ երկրի […]
16:10 21.07.2018
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018թ. անվտանգության ուժեղացման համար: Այս մասին հայտնել է BBC-ն: Իսկ ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը իր Facebook-ի էջում գրել է. «Միացյալ Նահանգներն Ուկրաինային 200 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել 2018 բյուջետային տարում անվտանգությունը և պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նշված միջոցներն ուղղված կլինեն մեր երկրին […]