TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրաքում հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են օդանավակայանի տարածք

08:27 14.07.2018

Իրաքում գործազրկության դեմ բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ներխուժել են Էն-Նաջաֆ քաղաքի միջազգային օդանավակայանի շենք։ Ցուցարարները դուրս են եկել թռիչքավայրէջքային դաշտ, կաթվածահար արել ավիահանգույցի աշխատանքը։ Ինչպես հայտնում է «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը՝ անվտանգության ուժերի՝ դեպքի վայր ժամանելուն պես ցուցարարները սկսել են լքել օդանավակայանը։ Տեղեկություն է ստացվել նաև այն մասին, որ ցուցարարները զավթել են Նաջաֆ նահանգի վարչակազմի շենքը։ Տուժածների […]

̰
Սպիտակ տունը մեկնաբանել է մեղադրանքներն ընդդեմ 12 ռուս հետախույզների

08:01 14.07.2018

Ռուսաստանի ռազմական հետախուզության 12 ենթադրյալ աշխատակցի հասցեին կիբերհարձակումների մեղադրանքները չեն խոսում այն մասին, որ այդ ցանցահենային կոտրումներն ազդել են 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Լինդսի Ուոլթերսը, փոխանցում է CNN-ը։ Նա նշել է, որ ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի եզրակացությունում չի նշվում, […]

̰
Ահաբեկչություն Պակիստանում․ զոհերի թիվը հասել է 130-ի

07:50 14.07.2018

Հուլիսի 13-ին պայթյուն է որոտացել Պակիստանի Բելուջիստան նահանգի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է առնվազն 128 մարդ, ավելի քան 200 մարդ վնասվածքներ է ստացել։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման գլխավոր թիրախը կարող էր լինել խորհրդարանական ընտրությունների թեկնածուներից մեկը՝ «Ազգային կուսակցության» ներկայացուցիչ Ավամի Սիրաժ Ռայզանին։ Նա ծայրահեղ ծանր վիճակում […]

̰
Հնդկաստանում առաջարկել են քանդել Թաջ Մահալը

07:40 14.07.2018

Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է վերանորոգել Թաջ Մահալ դամբարան-մզկիթը՝ տեսարժան վայրը քանդելու սպառնալիքով։ Թաջ Մահալի սպիտակ մարմարն ավելի քան 350 տարում պատվել է բորբոսով և ճաքճքվել, սակայն կառավարությունն ուշադրություն չի դարձնում ճարտարապետոական հուշարձանի կործանմանը, գրում է Hindustan Times-ը։ «Ամեն տարի Էյֆելյան աշտարակը դիտելու է գնում 80 մլն զբոսաշրջիկ։ Դա 8 անգամ ավելի է, քան Թաջ […]

̰
McDonald’s-ը թունավորումներից հետո ԱՄՆ-ի 14 նահանգում դադարեցրել է աղցանների վաճառքը

07:30 14.07.2018

Ամերիկյան McDonald’s ընկերությունը դադարեցրել է աղցանների վաճառքն ամերիկյան 14 նահանգներում՝ թունավորման բազմաթիվ դեպքերից հետո։ Վաճառքի արգելքն անդրադառնում է ցանցի ավելի քան 3000 ռեստորանների վրա։ Այդ քայլը ձեռնարկվել է նախազգուշական նպատակներով, հայտնում է ТАСС գործակալությունը։ Իլինոյս  և Այովա նահանգներում աղիքային վարակի բռնկումն սկսվել էր մայիսի կեսերին և հուլիսի 13-ին հասել զանգվածային մասշտաբների։ Բոլոր հիվանդների մոտ ախտորոշվել […]

̰
Պաղեստինցի գրոհայիններն Իսրայելի ուղղությամբ 17 հրթիռ են արձակել

07:21 14.07.2018

Անցած գիշեր Իսրայելի բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների օբյեկտներին։ Պաղեստինցիներն իրենց հերթին հարձակվել էին հրեական պետության շրջանների վրա։ Գազայի հատվածի սահմանին անկարգություններ էին սկսվել, որից հետո Իսրայելի ուղղությամբ արձակվել էր մի քանի փուչիկ, որոնց կցված են եղել այրվող առարկաներ։ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկիչների թունելին և […]

̰
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրվա և ԱԱ-2018-ի եզրափակչի առիթով անվտանգությունն ուժեղացվել է

07:11 14.07.2018

Հուլիսի 14-ին Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունների առթիվ։ Անվտանգության միջոցառումների ուժեղացման հիմքում ընկած է նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիրակնօրյա եզրափակիչը։ Ինչպես հայտնել են ոստիկանությունում, որոշումն ընդունվել է «էական ահաբեկչական սպառնալիքի» պատճառով։ Անվտանգության ապահովման համար գործի են դրվել իրավապահ մարմինների մոտ 110 հազար աշխատողներ։ Այսօր տոնի առթիվ մայրաքաղաքի […]

̰
Թրամփն ավելի քան 10 րոպե ուշացել է Եղիսաբեթ II-ի հետ թեյախմությունից

01:00 14.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա տիկինը՝ Մելանյան, առաջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպումն ընթացել է Բերքշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Այս մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում։ Լրագրողներին թույլատրել են նկարահանել միայն ամրոցի մուտքի մոտ ողջույնի տեսարանը։ Զրույցն ու թեյախմությունն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։ Թրամփը դարձել է […]

̰
2030 թվականի Դելին կդառնա աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը

23:56 13.07.2018

Հնդկաստանի մայրաքաղաք Դելին 2030 թվականին կդառնա աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականը քաղաքի բնակչությունը կհասնի 39 միլիոնի։ Բնակչության խտությամբ երկրորդ տեղը կզբաղեցնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն`36.6 մլն բնակչությամբ։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել ՄԱԿ-ի ազգաբնակչության հարցերով դեպարտամենտը։ Տոկիոյին կհաջորդեն Շանհայը (32.9 մլն), Դաքքան (28.1 մլն) և Կահիրեն (25.5 մլն): Փորձագետների կանխատեսմամբ՝ երկու […]

̰
Ամերիկացիները զրահապատ ամենագնաց են ստեղծել

23:28 13.07.2018

Կալիֆոռնիական «Rezvani Motors» ընկերությունը ներկայացրել է «Tank–Military Edition»-ի նոր մոդելը`«Tank»-ը, որը ռազմական է` պայթյուններից պաշտպանված: Այն սովարական մեքենայից տարբերվում է իր զրահապատ թափքով և «V8 Hellcat» շարժիչով: Այս մասին հայտնել է segodnya.ua-ն: Ռազմական նոր արագընթացն ունի 7-րդ մակարդակի պաշտպանական ապակիներ, որոնք խոցելի չեն: Մեքենայի ներքևի հատվածը նույնպես ուժեղացված է պայթյունից պաշտպանվելու համար: «Rezvani Tank Military» ամենագնացի […]

̰
«Johnson & Johnson»-ը 47 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի՝ արտադրանքում քաղցկեղածին տարրերի պատճառով

23:17 13.07.2018

ԱՄՆ Միսսուրի նահանգում Երդվյալ ատենակալների դատարանը «Johnson & Johnson» ընկերությանը պարտավորեցրել է 4,7 միլիարդ դոլար վճարել կոլեկտիվ հայց ներկայացրած այն կանանց, ովքեր հայտարարել էին, որ «Johnson & Johnson»-ի ցանափոշու օգտագործումը ձվարանների քաղցկեղի պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Meduza-ն: Հայցը ներկայացրած 22 կանանցից 6-ն արդեն մահացած են. դրամական փոխհատուցումը կստանան նրանց ընտանիքները: Դատարանում հայցվորների […]

̰
Հելսինկիի ռեստորաններից մեկում «Թրամպուտին» անունով ճաշատեսակ են մատուցում

21:59 13.07.2018

Հելսինկիի ռեստորաններից մեկում ճաշացանկում ավելացել է նոր ճաշատեսակ, որը կոչվում է «Թրամպուտին»: Այս մասին հայտնում է Helsingin Uutiset-ը: Մի քանի օրից` հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաքում տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին գագաթնաժողովը: Ներկա պահին Հելսինկիում շատ ակտիվ պատրաստվում են այդ մեծ իրադարձությանը, իսկ «Թրամպուտին» ճաշատեսակը ռեստորանում սկսել են մատուցել հուլիսի […]

̰
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ներկայացրել է ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ՝ Յունկերի երերուն քայլվածքի պատճառը

21:53 13.07.2018

ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ Եվրահանձնաժողովի նախագահի մոտ իշիալգիայի սպազմ է սկսվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած մեծ ճաշից առաջ՝ Յունկերի տարօրինակ քայլվածքի մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը: «Չորեքշաբթի երեկոյան Եվրահանձնաժողովի նախագահի մոտ իշիալգիա հիվանդության սպազմ է եղել: Յունկերն ավելի վաղ հրապարակայնորեն բացատրել էր, որ դա ազդում է իր քայլքի […]

̰
Ֆինլանդիայում Պուտինի և Թրամփի հանդիպմանը նվիրված գարեջուր է արտադրվել

21:40 13.07.2018

Ֆիննական «RPS Brewing» գարեջրագործարանի թողարկած մուգ գարեջուրը, որը նվիրվել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Հելսինկիում կայանալիք հանդիպմանը, մեծ պահանջարկ է վայելում ֆիննական մայրաքաղաքի խանութներում, գրում է РИА Новости-ն: Գարեջուրն ստեղծվել է 10.000 շիշ խմբաքանակով, որոնց պիտակների վրա երկու նախագահների նկարներն են հետևյալ գրությամբ. «Եկ այս խնդիրը լուծենք մեծահասակների պես»: Խմիչքը […]

̰
Թրամփը գինու և ծաղիկների փոխարեն Թերեզա Մեյին  «բանավոր նռնակ» է բերել. The Guardian

21:33 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պայթեցնում է դիվանագիտական նռնակը»՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վարած Brexit-ի քաղաքականությունը քննադատելով, գրում է բրիտանական The Guardian թերթը: Թրամփը  կրկին խախտել է դիվանագիտական կանոնակարգը և Մեյին դիմավորել է ոչ թե  ծաղիկներով կամ մի շիշ գինով, այլ`  «բանավոր նռնակով»: The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ հանդիպման առաջին իսկ օրից […]

̰
Facebook-ը հրաժարվել է արգելափակել կեղծ լուրերը

21:25 13.07.2018

Facebook- ի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն  արգելափակելու կեղծ լուրերը, քանի որ  դրանք չեն խախտում համայնքի կանոնները, հաղորդում է BBC-ն: Այս պահին Մեծ Բրիտանիայում ընթանում է Facebook-ի գովազդային արշավը «Կեղծ  նորությունները մեր ընկերները չեն» կարգախոսով: Այնուամենայնիվ, սոցիալական ցանցի ներկայացուցիչները կարծում են, որ հրապարակումներ կատարողներն ունեն տարբեր տեսանկյուններ, և կեղծ հրապարակումների արգելափակումը կարող է դիտարկվել որպես […]

̰
Մոսկվան նախազգուշացնում է` ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը հղի է հետևանքներով

21:18 13.07.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը բարձր է գնահատել դաշինքին անդամակցելու շրջանակներում Վրաստանի կատարած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ երկիրը դառնալու է դաշինքի անդամ: Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում կայացած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսում: Բրյուսելի գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասուլիսում հայտարարել էր, որ Ռուսաստանը «համարժեք միջոցներ»  կձեռնարկի նոր […]

̰
Հարավային Կորեան հավատում է Կիմ Չեն Ինի՝ նորմալ երկիր ունենալու ցանկությանը

20:58 13.07.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է երկիրը վերածել «նորմալ երկրի»: Այս մասին հայտնում է Ռենհափ գործակալությունը՝ մեջբերելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին: Նա կորեական ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է արել ձգտել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: «Ես Կիմ Չեն Ընին հանդիպել եմ երկու անգամ: Կիմն իսկապես ցանկանում է վերջ տալ գաղափարական առճակատմանը և Հյուսիսային Կորեան վերածել նորմալ […]

̰
Սպառվում են աշխարհի ոսկու պաշարները. զգուշացնում են հանքարդյունաբերող մասնագետները

20:44 13.07.2018

Հանքարդյունաբերության մասնագետները նախազգուշացրել են, որ աշխարհի ոսկու պաշարները կարող են շուտով սպառվել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Մասնագետները կանխատեսել են, որ 2019 թվականին կհասնենք մի կետի, երբ ոսկու նոր պաշարների հայտնագործման տեմպերը կսկսեն արագ նվազել ու այլևս հայտնագործելու բան չի լինի: Ըստ տեղեկությունների՝ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից «Goldcorp» ընկերությունը տևական ժամանակ արձանագրում է ոսկու արդյունահանման […]

̰
Թրամփը  խոստացել է Պուտինին հարցնել ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու մասին

20:22 13.07.2018

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարցնի  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին, հաղորդում է CNN- ը: «Ես գիտեմ, որ դուք կհարցնեք. «Խոսե՞լ եք  միջամտության մասին»: Եվ ես մտադիր եմ բարձրացնել այդ թեման»,- ասել է Թրամփը: Նրա կարծիքով, Պուտինը հազիվ թե խոստովանի, որ միջամտություն տեղի ունեցել է: […]

̰
Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Դերաա նահանգում

20:14 13.07.2018

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հորդանանի սահմանային Դերաա նահանգում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ այն գրեթե ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից, ընդ որում՝ նվազագույն զոհերով: «Ներկա դրությամբ՝ Դերաա նահանգը գրեթե ամբողջությամբ ազատագրված է: Ավելի քան 7 տարի շարունակ զինված խմբավորումների վերահսկողության տակ […]

̰
Եղիսաբեթ II-ը պարզապես հիանալի կին է. Թրամփ

20:06 13.07.2018

The Sun-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքական ֆիգուրների, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մասին: ԱՄՆ նախագահը հիացմունքով է արտահայտվել Մեծ Բրիտանիայի թագուհու մասին: Թրամփի խոսքով՝ բրիտանական միապետն արդեն երկար տարիներ է շատ լավ ներկայացնում է իր պետությունը, և խոստովանել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը: […]

̰
Եվրահանձնաժողովի նախագահը գինովցա՞ծ է եղել

18:31 13.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին նկատել են ոչ հավասարակշռված քայլելիս: Այս մասին հայտնում է The Sun-ը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են աստիճաններն իջնելու պահին նրա ձեռքից բռնում ու օգնում իջնել: Նշվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը, կորցնելով հավասարակշռությունը, քիչ է մնացել՝ ընկնի Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի վրա: Ենթադրվում է, որ Յունկերը կարող […]

̰
Ավիահարվածներ Դեր Զորի շրջանում. կան զոհեր

17:50 13.07.2018

Միջազգային կոալիցիայի կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորի արևելյան շրջաններին: Օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը: Ըստ Սիրիայի պետական տեղեկատվական գործակալության՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել նաև Ալբու-Քամալ քաղաքի մոտակայքում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:

̰
Ալիևը Գանձակում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել

17:26 13.07.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գանձակ (Գյանջա) քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է Ադրբեջանի «պետականության դեմ ուղղված ահաբեկչություն»: Այս մասին հաղորդում է minval.az-ը: Ալիևը նշել է, որ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնել ու վախ տարածել: «Այդ ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Հենց նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առաջ»,- ասել է Ալիևն ուժային […]

̰
Մենք մերժում ենք ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը. Էդուարդ Շարմազանով

17:04 13.07.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի […]

̰
Գերմանիան արգելափակել է Հունաստանին օգնության վերջին տրանշի վճարումը

17:03 13.07.2018

Գերմանիան Եվրախմբի 19 երկրների՝ ֆինանսների նախարարների  խորհրդակցության ժամանակ որոշում է կայացրել արգելափակել Հունաստանին վճարվելիք 15 միլիարդ եվրոյի չափով վերջին տրանշի վճարումը: Պատճառը եղել է Աթենքի որոշումը՝ առանց եվրոպական վարկատուների համաձայնության, երկարաձգել է հարկային մեղմացումների ռեժիմը 5 կղզիների (Լեսբոս, Խիոս, Սամոս, Լերոս, Կոս) տարածքում, տեղեկացնում է  Ekathimerini-ն: Պորտուգալիայի ֆինանսների նախարար Մարիա Սենտենուն, որը Եվրախմբի ղեկավարն է, […]

̰
Կանադայում օդանավի վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

16:36 13.07.2018

Կանադայում թեթևշարժիչային օդանավի վթարի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնում է CTV-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ օդանավում միայն մեկ մարդ է եղել: Պատահարը տեղի է ունեցել Տորոնտոյից 30 կմ հեռավորությամբ գտնվող Մերկհեմ քաղաքի օդանավակայանի մոտ: Դեպքի առթիվ քննություն է կատարվում:

̰
Նախագահը մեկնել է Մոսկվա Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին հետևելու համար

16:13 13.07.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:

̰
Մեքսիկայի մայրաքաղաքում առևտրի կենտրոն է փլուզվել

15:53 13.07.2018

Մեքսիկայի մայրաքաղաքում քանդվել է նորակառույց առևտրի կենտրոնը։ Բարեբախտաբար, դեպքի պահին առևտրի կենտրոնում մարդ չի եղել։ Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառը շինարարական սխալն է եղել։ Նշենք, որ առևտրի կենտրոնը բացվել էր այս տարվա մարտին, սակայն որոշ հատվածներում դեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ։

̰
BACK_TO_TOP