TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԵՄ-ն, Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-ի հակառակորդներն են․ Թրամփ

08:41 16.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԵՄ երկրները, Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հակառակորդներն են։ Այս մասին Թրամփն ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Մենք շատ թշնամիներ ունենք։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն հակառակորդ է այն բանի համար, ինչ նրանք անում են մեզ հետ առևտրում»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը տնտեսական ոլորտում […]

̰
Հրաձգություն ԱՄՆ-ում․ կա 1 զոհ, 3 վիրավոր

08:20 16.07.2018

Ամերիկյան Կանզաս-սիթիում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Kansas City թերթը, հրաձիգը կրակ է բացել փողոցում։ Փամփուշտներից տուժել են 2 ոստիկաններ, որոնք ծպտյալ գործողություն են իրականացրել մոտակա մոթելի մոտ՝ փորձելով գտնել մեկ շաբաթ առաջ կողոպուտի նպատակով Միսսուրիի համալսարանի ուսանողներից մեկի սպանության կասկածյալին։ Կրակոցներից հետո հրաձիգն արագ հեռացել է ու բարիկադավորվել տանը։ Փոխհրաձգության ժամանակ ևս մեկ […]

̰
Մելանյան Թրամփը Հելսինկիում 30° շոգին վերարկու է հագել

08:03 16.07.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շոգ Հելսինկի է ժամանել վերարկուով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը նրա հետ եկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի։ Ինչպես գրում է Ilta-Lehti թերթը, Մելանյան հանգված է եղել շատ ոճային, սակայն անհամապատասխան, քանի որ ֆիննական մայրաքաղաքում ջերմաստիճանը +30 է։ Ամուսինները Ֆինլանդիա են ժամանել Մեծ Բրիտանիայից։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների […]

̰
Պոմպեոն ֆուտբոլային լեզվով է բնութագրել ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները

07:52 16.07.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ֆուտբոլային մեկնաբանի ոճով է պարզաբանել, թե իր կարծիքով՝ որ երկրից են կախված Մոսկվայի և Վաշինգտոնի փոխհարաբերությունները։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ես կհանդիպենք մեր ռուս գործընկերների հետ Հելսինկիում։ Ռուսական կառավարության հետ հարաբերությունների բարելավումն օգուտ կբերի բոլորին, բայց գնդակը գտնվում  է ռուսական դաշտում»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ նախագահը հայտարարել […]

̰
Մոնա Լիզային «վերահանդերձավորել» են՝ ի պատիվ Ֆրանսիայի հաղթանակի

07:26 16.07.2018

Մոնա Լիզային Ֆրանսիայի հավաքականի համազգեստ են «հագցրել»․ այդպես է Լուվրի ղեկավարությունը շնորհավորել ազգային թիմին՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ավելի վաղ ֆուտբոլիստներին շնորհավորել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն անձամբ է ներկա գտնվել խաղին։ Խաղին հետևել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն։ Խաղն ուղիղ […]

̰
Ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունները Ֆրանսիայում վերածվել են անկարգությունների

07:12 16.07.2018

Հուլիսի 15-ի երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո տոնակատարությունները վերածվել են անկարգությունների։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Մի քանի խուլիգաններ քարեր են նետել Ելիսեյան դաշտերում գտնվող խանութների ցուցափեղկերի ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Կենտրոնական փողոցից տարհանել են հարյուր հազարավոր երկրպագուների։ Անկարգությունների վայր է […]

̰
Ռիգայի կենտրոնում Mercedes-ը ներխուժել է McDonald’s

22:34 15.07.2018

Ռիգայի կենտրոնական Մարիաս փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան մխրճվել է արագ սննդի McDonald’s ռեստորանի շենքի մեջ։ Այս մասին հայտնում է Mixnews պարբերականը։ Միջադեպից հետո վարորդը մեքենան թողել է վթարի վայրում։ Ականատեսների հրապարակած լուսանկարներում երևում է, որ վնասվել է ռեստորանի մուտքի դուռը։ Vieglā automašīna uzbrauc uz gājēju ietves un ietriecas "McDonalds" ieejas durvīs Marijas ielā #Rīga #Latvija.📷 […]

̰
Ճապոնիայում շոգից 1 օրում մահացել է 2, հոսպիտալացվել՝ 2000 մարդ

21:23 15.07.2018

Ճապոնիայում մեկ օրում սաստիկ շոգից մահացել է 2, հոսպիտալացվել ավելի քան 2000 մարդ։ Ուժգին շոգեր են հաստատվել Ճապոնիայի տարածքի զգալի մասում, ներառյալ վերջին հեղեղումներից տուժած շրջաններում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Հստակեցվում է, որ ջերմային հարվածով հոսպիտալացված քաղաքացիների թիվը կազմում է 2061։ Մահվան դեպքերից մեկը գրանցվել է Սիգա, մյուսը՝ Սագա պրեֆեկտուրաներում։ Տուժածների առավել մեծ […]

̰
Իրաքյան Էն-Նաջաֆ քաղաքում ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել

20:01 15.07.2018

Իրաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել Էն-Նաջաֆ քաղաքում՝ զանգվածային հակակառավարական ակցիաների ֆոնին։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ բանակը բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի։ Իրաքում անկարգությունները ծայր էին առել մոտ 1 շաբաթ առաջ՝ Բասրա քաղաքից։ Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու գործազրկության, ջրի և էլեկտրականության մատակարարումների խափանման դեմ։ Ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ այն […]

̰
Գիտնականները հայտնել են Ավստրալիայում կենգուրուների «հարբածության» պատճառը

18:58 15.07.2018

Գիտնականները պարզել են Ավստրալիայի հարավ-արևելքում կենգուրուների տարօրինակ վարքի պատճառը։ Ավելի վաղ համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում երևացել է, որ կենդանիներն իրենց դրսևորում են հարբածի պես։ Մասնագետների խոսքով՝ դա կապված է այն բանի հետ, որ պարկավորներն ուտում են ալկալոիդների բարձր պարունակությամբ բույսեր, հայտնում է Live Science-ը։ Տոքսինների ազդեցության պատճառով կենդանիները կորցնում են կողմնորոշումը տարածության մեջ, չեն […]

̰
Հելսինկիի բնակիչներին հորդորել են պատուհաններից չհետևել Պուտինի և Թրամփի շարասյուներին

18:43 15.07.2018

Ֆինլանդիայի ոստիկանությունը նախազգուշացրել է երկրի մայրաքաղաք Հելսինկիի բնակիչներին, որ տների պատուհաններից և պատշգամբներից չհետևեն, թե ինչպես են քաղաքում ընթանում ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների շարասյուները նրանց հանդիպման օրը՝ հուլիսի 16-ին Այդ մասին հայտնում է ուկրաինական korrespondent-ը։ «Մենք չենք կարողանա հետևել բոլոր քաղաքացիներին, դա, անշուշտ, կգրավի մեր և հյուրերի անվտանգության ծառայությունների ուշադրությունը, ինչը կարող է հավելյալ գործողությունների […]

̰
Նեթանյահուն բանակցություններ է անցկացրել Թրամփի հետ

18:19 15.07.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովին ընդառաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Սիրիային և Իրանին առնչվող խնդիրները։ Այս շաբաթ ավելի վաղ նույն թեմաները ներառված են եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նեթանյահուի բանակցությունների օրակարգում։ Պուտինը Թրամփի հետ կհանդիպի հուլիսի 16-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ «Երեկ ես խոսել եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
Մեյը՝ Թրամփից ստացած խորհրդի մասին

17:47 15.07.2018

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն խորհուրդ է տվել՝ կապված Brexit-ի հետ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մեյի խոսքով՝ Թրամփն իրեն խորհուրդ է տվել անցած շաբաթ, սակայն ինքն անտեսել է։ «Թրամփն ասել է, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,-հայտարարել է Մեյը։ Մեյը հավելել է, որ ԱՄՆ նախագահը […]

̰
Սոչիում տեղատարափ անձրևների հետևանքով փողոցները հեղեղվել են

17:40 15.07.2018

Կիրակի ցերեկը Սոչիին պատուհասած տեղատարափ անձրևը դարձել է քաղաքում որոշ ճանապարհների և մի քանի տների հեղեղման պատճառ։ Այս մասին հայտնել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ այսօր՝ ժամը  13.30 -14.16-ին, տեղումների քանակը կազմել է 55 մմ։ Կենտրոնական շրջանում տեղումների ինտենսիվությունը նվազել է։ Առաջիկա 1-3 ժամերին Սոչիի տարածքում՝ հատկապես նախալեռնային և լեռնային գոտում, տեղ-տեղ սպասվում […]

̰
Հելսինկիում ոսկե «Թրամփը» գումար է պահանջում զբոսաշրջիկներից՝ լուսանկարվելու համար

17:13 15.07.2018

Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]

̰
Հելսինկիում միաժամանակ անցկացվում են Թրամփին կողմ և դեմ ակցիաներ

17:05 15.07.2018

Հելսինկիում, որտեղ հուլիսի 16-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը, ներկայում Թրամփին դեմ և կողմ հանրահավաքներ են անցկացվում։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ֆիննական ոստիկանությունը։ Բողոքի ակցիային մասնակցում է մոտ 2500 մարդ, որոնց շարքում կան մարդու իրավունքների պաշտպաններ, սեռական փոքրամասնությունների կողմնակիցներ, Ուկրաինայի և Սիրիայի ազատ բանակի […]

̰
Կուբայի նոր սահմանադրությունում կհայտնվի «մասնավոր սեփականություն» հասկացությունը

14:30 15.07.2018

Կուբայի իշխանությունները մշակում են նոր սահմանադրության նախագիծ, որը կսահմանի նախագահի և փոխնախագահի պաշտոններ, ինչպես նաև կճանաչի մասնավոր սեփականությունը։ RT-ի հաղորդմամբ՝ պետության ղեկավարի՝ իշխանության ղեկին գտնվելու առավելագույն ժամկետը կկազմի 10 տարի։ Բացի այդ, երկրի հիմնական օրենքի նոր տարբերակը կարգելի սեռով պայմանավորված խտրականությունը։ Փաստաթղթի շուրջ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 21-23-ը։ Եթե խորհրդարանը հավանություն տա փոփոխություններին, դրանք կդրվեն հանրաքվեի։ […]

̰
Ռոստովում կայծակի հարվածից հղի կին է մահացել

14:10 15.07.2018

Ռոստովի մարզի Շախտի քաղաքում կայծակի հարվածից հղի կին է մահացել։ Լիցքն ընկել է ծառի վրա, որի տակ ամպրոպից թաքնվել էր 5 մարդ, այդ թվում հղի կինը։ Տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մայիսի վերջին Գերմանիայում կայծակը հարվածել էր երկու աղջկա, ովքեր ամպրոպի ժամանակ սելֆի էին արել։

̰
ՄԱԿ-ում համաձայնեցրել են միգրացիոն պատմության մեջ առաջին գլոբալ պայմանագիրը

13:27 15.07.2018

ՄԱԿ-ում համաձայնեցրել են միգրացիայի մասին՝ պատմության մեջ առաջին գլոբալ պայմանագրի տեքստը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակը։ Ինչպես սպասվում է, փաստաթուղթը պաշտոնապես կընդունվի Մարոկկոյում՝ դեկտեմբերյան համաժողովի ընթացքում։ «Պայմանագիրը կարող է դառնալ ռեսուրս, որը կօգնի ոսկե միջին գտնել մարդու իրավունքների պահպանության և պետությունների ինքնիշխանության ապահովման միջև»,-դիվանագետի խոսքերն է մեջբերում Interfax-ը։ Լայչակի խոսքով՝ […]

̰
Վառելիքի գների բարձրացման անհաջող փորձը դարձել է Հայիթիի վարչապետի պաշտոնաթողության պատճառ

12:42 15.07.2018

Հայիթիի վարչապետ Ժակ Գի Լաֆոնտանը լքել է պաշտոնը զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք ծայր են առել՝ ի նշան կառավարության կողմից վառելիքի գների բարձրացման փորձի դեմ բողոքի, հայտնում է AP գործակալությունը։ Երկրի նախագահ Մոիզ Ժովենելն ընդունել է Լաֆոնտանի հրաժարականը։ Շուտով պետք է նոր վարչապետ նշանակվի։ Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել բենզինի, դիզելային վառելիքի և կերոսինի գները 37-51 […]

̰
Գերմանական քաղաքում վիճակախաղով գերեզմանատեղի է խաղարկվում

11:33 15.07.2018

Գերմանական Բերխտեսգադեն քաղաքի իշխանությունները ցանկանում են տեղացիների շրջանում արտասովոր վիճակախաղ անցկացնել։ Շահողները տեղ կստանան հնագույն գերեզմանոցում։ Ինչպես հայտնում է ABC News հեռուստաալիքը, խոսքը բավարական Ալպերի գեղատեսիլ քաղաքում գտնվող XVII դարի գերեզմանատան մասին է։ Որոշվել է 200 ազատ տեղ խաղարկել տեղի բնակիչների շրջանում։ Վիճակախաղին մասնակցում համար դիմել է արդեն մոտ 280 քաղաքացի։

̰
Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին

11:15 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վճռականորեն մտադրված է մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություներին և չի տեսնում իր համար լուրջ մրցակիցների։ «Ես վճռականորեն տրամադրված եմ։ Կարծես թե բոլորն էլ ցանկանում են դա»,-հայտարարել է Թրամփը Daily Mail-ի հետ հարցազրույցում։ Անդրադառնալով դեմոկրատների շարքում լուրջ մրցակից տեսնելու հարցին, նա նշել է, որ նրանք ճիշտ թեկնածու չունեն։ Թրամփը […]

̰
Թրամփը Եղիսաբեթ II-ին անվանել է անզուգական կին

11:00 15.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է,որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ն անզուգական կին է, ով օժտված է սրամտությամբ և խելամտությամբ։ Այս մասին հայտնում է The Mail on Sunday-ն։ «Այնքան մեծ պատիվ էր նրա հետ վերջապես հանդիպելը»,-ասել է Թրամփը։ Թրամփը նաև նշել է, որ իր հանգուցյալ մայրը՝ Մերի Էնն Թրամփը, ով ծագումով Շոտլադիայից էր, եղել է […]

̰
Բրիտանացի գողը 43 տարի անց փոխհատուցել է շոկոլադի գողության համար

10:45 15.07.2018

Անհայտ անձը ձեռագիր նամակ է գրել Լիվերպուլի առևտրի կենտրոնին՝ ներողություն խնդրելով 43 տարի առաջ երկու շոկոլադի գողության համար։ Նա  իր նամակին կցել է նաև 5 ֆունտ։ Նամակում տղամարդը, ում, հավանաբար, խիղճը տանջել է, պարզաբանել է, որ գողությունը կատարել է երեխա ժամանակ։ Նշվում է, որ գողությունն արվել է 1975 թվականին, Woolworths խանութից։ Տղամարդու նամակը համացանցում հրապարակել […]

̰
Թրամփի անվտանգության վրա Շոտլանդիայի կառավարության ծախսերը վրդովեցրել են բնակիչներին

10:30 15.07.2018

Շոտլանդիայի բնակիչներին վրդովեցրել են կառավարության ծախսերը՝ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահի անվտանգության ապահովման վրա։ Ընդհանուր առմամբ, իշխանություններն այդ նպատակով ծախսել են 5 մլն ֆունտ ստերլինգ ($6,6 մլն)։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ սոցցանցերում օգտատերերը քննադատել են կառավարությանն անվտանգության ուժեղացված միջոցռումներ սահմանելու համար, այն դեպքում, երբ Թրամփը գիշերել է իր սեփական Trump Turnbery հյուրանոցում։ Ընդհանուր առմամբ Էդինբուրգում […]

̰
Թերեզա Մեյը կոչ է արել կուսակից-հակառակորդներին աջակցել Brexit-ի միակ ճշմարիտ պլանին

10:15 15.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել պահպանողականների շարքերում իր հակառակորդներին աջակցել ԵՄ-ից դուրս գալու իր պլանին։ Նրա խոսքով՝ եթե իր կուսակիցները դա չանեն, Brexit-ը կարող է ընդհանրապես չկայանալ։ «Մեզ անհրաժեշտ է կենտրոնանալ նպատակների  վրա։ Եթե մենք դա չանենք, կա ռիսկ, որ Brexit-ը տեղի չի ունենա»,-գրել է նա  Daily Mail-ում իր հեղինակային սյունակում։ «Եկել […]

̰
Ռուսաստանը ներառվել է ԵՄ-ի համար գլխավոր սպառնալիքների եռյակում

10:00 15.07.2018

Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհուրդը (ECFR) կազմել է ԵՄ-ի համար անվտանգության գլխավոր սպառնալիքների վարկանիշը։ Ռուսաստանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում հայտնվել են արմատական իսլամիստական խմբավորումները, երկրորդ տեղում, Ռուսաստանից բացի, հայտնվել են միջազգային քրեական  կազմակերպությունները։ «Առաջատարների» եռյակը եզրափակել է Հյուսիսային Կորեան։ 2008 թվականին Ռուսաստանը ներառված չի եղել եվրոպացիների գլխավոր վախերի եռյակում։ Վարկանիշը կազմվում է ԵՄ […]

̰
Պաղեստինյան խմբավորումներն Իսրայելի հետ պայմանավորվել են հրադադարի շուրջ

01:00 15.07.2018

Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները հայտարարել են Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների ձեռքբերման մասին՝ մեկ օրվա սրված դիմակայությունից հետո։ Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում անելով «Իսլամական ջիհադ» շարժման ներկայացուցիչ Դավուդ Շիհաբի հայտարարությանը։ Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եգիպտոսի միջնորդությամբ։ Պաղեստինյան ՍԱՖԱ գործակալությունն իր հերթին, հղում անելով ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմին, հայտնել […]

̰
Պաղեստինցիները 1 օրում Իսրայելի ուղղությամբ արձակել են մոտ 100 հրթիռ և ական․ կան տուժածներ

00:44 15.07.2018

Պաղեստինցի գրոհայինները շաբաթ օրն Իսրայելի հարավային շրջանների ուղղությամբ արձակել են մոտ 100 հրթիռ և ական, որից ավելի քան 20-ը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնել է Իսրայելի ՀՕՊ հրամանատար, գեներալ Ցվիկա Խայմովիչը։ Գիշերվանից շարունակվող հարվածների փոխանակումը զինվորականներն անվանում են վերջին 4 տարվա ամենամասշտաբային էսկալացիան։ Չնայած Իսրայելում Գազայի հետ սահմանի երկայնքով տեղակայված «Երկաթե գմբեթ» […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում իրադրության կարգավորումը

00:32 15.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պուտինը կրկին շնորհավորել է թուրք առաջնորդին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Երկու կողմերից ընդգծվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա խթանման […]

̰
BACK_TO_TOP