TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն սպառնացել է Իրանի հետ համագործակցող բոլոր երկրներին

15:23 13.07.2018

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ու եվրոպական բոլոր այն երկրների համար, որոնք կշարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հայտնում է РИА Новости-ն: Օրենսդիրների այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Չինաստանը ներկա պահին ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ գտնվելով՝ իրենց դեմ գործողություններ է իրականացնում՝ լինելով Իրանից ամենամեծ […]

̰
Եվրահանձնաժողովի նախագահը ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ կորցրել է հավասարակշռությունը

14:37 13.07.2018

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ մի քանի անգամ կորցրել է հավասարակշռությունը, գրում է բրիտանական Daily Mail-ը: Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Յունկերն երերալով քայլում և մի կերպ պահում հավասարակշռությունը: 63-ամյա  պաշտոնյային չընկնելու համար օգնում են Ֆինլադնիայի, Ուկրաինայի նախագահներն ու մյուս ներկաները: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Յունկերը նախկինում ասել, է որ […]

̰
Նրանք ստիպում են ինձ զգալ որպես անկոչ հյուր, ինչո՞ւ պետք է Լոնդոնում մնամ. Թրամփը նեղսրտել է

13:52 13.07.2018

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]

̰
Պաշտոնական ճաշ, թեյախմություն, հանգիստ Շոտլանդիայում. Թրամփը Մեծ Բրիտանիայում է

13:32 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]

̰
Ադրբեջանում ՆԳՆ գնդապետներին սպանած անձը վնասազերծվել է

11:47 13.07.2018

Ադրբեջանի իրավապահ մարմինները վնասազերծել են միլիցիայի գնդապետների դաժան հաշվեհարդարի մասնակիցներից մեկին: Այս մասին հայտնում է «Ապա» գործակալությունը: Ռաշադ Բեյուքիշիևը վնասազերծվել է այս գիշեր իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում: Նա զինված դիմադրություն է ցույց տվել և արդյունքում սպանվել է: Բեյուքիշիևը նախկինում դատապարտվել է սպանության և ավազակության համար: Նա պատիժ է կրել հարազատ մոր սպանության համար: Հանցագործությունը […]

̰
Դինքի սպանության գործով առանցքային կասկածյալներն ազատ են արձակվել

10:51 13.07.2018

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը սկանդալային որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին և Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզին։ Դատարանն այս որոշումը կայացնելուց հետո հայտնել է, որ […]

̰
Խոշոր պայթյուն Չինաստանի քիմիական գործարանում․ կան զոհեր

10:23 13.07.2018

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի Սիչուան պրեֆեկտուրայի քիմիական գործարանում: Պայթյունից 19 մարդ է զոհվել, իսկ 12 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։

̰
Գերլուսինը խավարեցրել է արևը

09:57 13.07.2018

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել արևի մասնակի խավարում։ Այն տեսանելի է եղել Ավստրալիայի և Անտարկտիդայի բնակիչների համար։Լուսինը ծածկել է Արեգակի սկավառակի մոտ 1/3-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Արևի մասնակի խավարումն սկսվել է Երևանի ժամանակով ժամը 05:48-ին՝ Հնդկական օվկիանոսի հարավարևմտյան մասում։ Խավարումը տեղի է ունեցել գերլուսնի ժամանակ: Սա 2018 թվականին արևի երկրորդ մասնակի խավարումն է։ Արևի հաջորդ […]

̰
Հնդկաստանում ՃՈ-ն օրինախախտներին վախեցնում է մահվան աստծով

08:23 13.07.2018

Հնդկաստանի ոստիկանությունը փորձում է կրճատել ճանապարհներին վթարների թիվը՝ օրինախախտներին վախեցնելով մահվան Յամարաջա աստծով։ Աստվածության հատուկ ուշադրության տակ են հայտնվել առանց սաղավարտի երթևեկող մոտոցիկլիստները, գրում է The Times of India-ն։ Նման օրինախախտներին է մոտենում Յամարաջայի կոստյումով մարդ, նրան ծաղիկ մեկնում և հաստատակամորեն խնդրում պահպանել անվտանգության կանոնները։ «Թույլ մի՛ տուր մահվան աստծուն գալ քո հետևից, սաղավա՛րտ հագիր»,- […]

̰
Համացանցում քննարկում են Թրյուդոյի համբույրը Բելգիայի վարչապետի կնոջ հետ

08:14 13.07.2018

Սոցցանցերի օգտատերերը բուռն քննարկում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արարքը, որը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի քաղաքացիական կնոջը ողջունել է ավելի շուտ, քան հենց քաղաքական գործչին։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների ընթրիքի ժամանակ։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Թրյուդոն հանդիպման ժամանակ ձեռքը մեկնում Միշելին, սակայն «մտափոխվելով», ուղղվում դեպի նրա կինն […]

̰
Twitter-ում ԱՄՆ նախագահը զրկվել է 300 հազար հետևորդից

08:05 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հետևորդների թիվը խիստ նվազել է կասկածելի օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում։ Միայն Թրամփի բաժանորդների թիվը կրճատվել է 300 հազարով՝ 53․4 մլն-ից դառնալով 53․1 մլն։ Twitter-ի վարչակազմըհուլիսի 12-ին հայտարարել էր կասկածելի օգտահաշիվների ջնջման արշավի մեկնարկի մասին։ Թրամփից բացի, հետևորդներ են կորցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, […]

̰
Թրամփը նախազգուշացրել է Մեյին «փափուկ Brexit»-ի հետևանքների մասին

07:58 13.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]

̰
Մեծ Բրիտանիայում Թրամփին դիմավորել են ցույցերով

07:45 13.07.2018

Լոնդոնի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, որն աշխատանքային այցով հուլիսի 12-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանրահավաքն անցկացվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի կեցավայրի և Բլենհեյմյան պալատի մուտքի մոտ։ Հավաքվածներն աղմուկ են ստեղծել տարբեր առարկաների օգնությամբ, հնչել են նաև սուլոցներ։ Նրանց մոտ ցուցանակներ են […]

̰
Պայթյուն Կահիրեի օդանավակայանի մոտ․ կա 12 տուժած

07:36 13.07.2018

Կահիրեի միջազգային օդանավակայանի մերձակայքում վառելիքի ամբարի պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական պետական MENA գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝«Գելիոպոլիս» նավթաքիմիական ընկերության վառելիքի ամբարում։ Պատճառ է հանդիսացել սաստիկ շոգը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Հրշեջների ջանքերով կրակը տեղայնացվել է։ Երկրի քաղավիացիայի նախարարության տվյալներով՝ տեղի ունեցածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։  

̰
Բրիտանական Սոլսբերիում նոր միջադեպ է տեղի ունեցել

07:24 13.07.2018

Բրիտանական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը հայտնել է Սոլսբերիի «Zizzi» ռեստորանում 30-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հենց այդ նույն ռեստորանում են մարտին եղել կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան։ Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են մասնագետները, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ մարտին նախկին ռուս հետախույզ Սերգեյ […]

̰
Թրամփը նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

07:12 13.07.2018

ԱՄՆ առաջնորդը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայից ստացած ուղերձը և անվանել այն երկու երկրների միջև իրական առաջընթացի մասին ապացույց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակում բարձր է գնահատել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված Սինգապուրում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ «Շատ լավ գրություն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմից։ Ձեռք է բերվել մեծ առաջընթաց»,- ուղերձը մեկնաբանել է […]

̰
Սերգեյ Յակովլևը կլքի «Կոմերսանտ»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:40 12.07.2018

«Կոմերսանտ» թերթի և հրատարակչատան գլխավոր խմբագիր Սերգեյ Յակովլևը մոտ ժամանակներս կլքի զբաղեցրած պաշտոնը: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են իր աղբյուրները: Գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար կարող է դառնալ «Կոմերսանտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժելոնկինը: Նման  որոշման մասին պաշտոնական հայտարություն կարող է արվել արդեն այսօր: Յակովլևը 1999 թվականից եղել է հրատարակչության մաս կազմող «Деньги» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2014 […]

̰
Ադրբեջանամետ լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կազմից

20:47 12.07.2018

Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ՌԴ նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպինը հեռացվել են Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: ՌԴ նախագահի համապատասան հրամանագիրը հրապարակվել է Իրավական տեղեկատվության պորտալում: Հիշեցնենք՝ Մաքսիմ Շևչենկոն հայտնի է իր ադրբեջանամետ ու հակահայկական տեսակետներով ու հայտարարություններով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջերս Ադրբեջանում կազմակերպված «Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում […]

̰
Հալեպում հայ զինծառայող չի զոհվել. հալեպահայ լրագրող Գևորգ Ալմասյան

20:26 12.07.2018

«Հալեպում վերջերս հայ զինծառայող չի զոհվել»,-  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը, որի թվիթերյան գրառումն էին մեջբերել հայկական լրատվամիջոցները՝ նշելով, թե Սիրիայում կառավարական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Մեզ հետ զրույցում Գևորգ Ալմասյանը նշեց, որ թվիթերյան իր գրառման առիթը եղել է այն, որ վերջին օրերին Twitter-ի մի շարք էջերում ԱՄՆ-ում բնակվող […]

̰
Բրիտանացիները սիրում են ինձ. Թրամփ

19:36 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իրեն չեն վախեցնում Մեծ Բրիտանիայում իր այցով պայմանավորված  հնարավոր բողոքի ակցիաները և կարծում է, որ բրիտանացիներն իրեն սիրում են, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել էր «շատ թեժ կետ»: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայում ինձ շատ են սիրում: Կարծում եմ՝ […]

̰
Պուտինը երկարաձգել է պատասխան պատժամիջոցները

19:15 12.07.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2019 թվականի վերջ վավերացրել է Արևմուտքի դեմ պատասխան պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Երկարաձգել 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը առանձին հատուկ տնտեսական միջոցառումները, որ նախատեսված են Ռուսաստանի նախագահի  2014թ. օգոստոսի 6-ի հրամանագրով»,- ասված է փաստաթղթում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ […]

̰
Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987-ին. New York Magazine

17:06 12.07.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987թ. ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ, հաղորդում է New York Magazine-ը: Ըստ պարբերականի՝ Թրամփի քաղաքական կարիերայի սկիզբը կապվում է Մոսկվա կատարած այցի հետ, որի նպատակն էր  քննարկել հյուրանոցի կառուցման հարցը: Հատկանշական է, որ դրանից մեկ տարի առաջ Թրամփը Նյու Յորքում հանդիպել էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի հետ: Աղբյուրի […]

̰
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 200-ի

16:24 12.07.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածներին պատուհասած տեղատարափ անձրևներից ու սողանքներից զոհերի թիվը հասել է 200-ի: Մի քանի տասնյակ մարդ դեռ համարվում է անհետ կորած: Տարերային աղետը բազմաթիվ շինություններ գետնին է հավասարեցրել, հազարավոր մարդիկ տարհանվել են: Հեղեղների պատճառով Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն մեկնել է հեղեղներից տուժած շրջաններ և առաջիկա օրերին կրկին կայցելի տարերային աղետից տուժածներին: Նշենք, որ […]

̰
Ռուսաստանում հայ գործարարի են առևանգել

16:17 12.07.2018

Ռուսաստանում առևանգել են «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի ղեկավար Սերգեյ Բուդագովին: Այս մասին տեղեկացնում է MK.ru-ն: Գործարարը մեկ անգամ չէ, որ ահազանգել է կազմակերպությունը գրավելու փորձերի մասին: Օրլովյան շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խոշոր գործարարի առևանգման փաստով: Նախօրեին կազմակերպության մոտակայքում անհայտ անձինք կայանել են Lexus LX 570 ավտոմեքենա: Մեքենայի սրահում այդ պահին եղել են գործարարն […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի հանդիպելու Թրամփի հետ և կարող է շուտ վերադառնալ Հայաստան

16:04 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նաև հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Վարչապետի Բրյուսել այցի օրակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել և նա կարող է ժամանակից շուտ վերադառնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ. գուցե ձեռքսեղմում […]

̰
Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 5 դոլարով

15:57 12.07.2018

Նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազել են չորեքշաբթի օրը Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է inform.kz-ն: Առևտրի արդյունքներով՝ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների արժեքը նվազել է 5.46 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73․4 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI ապրանքանիշի նավթի օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների […]

̰
Աֆղանստանի արևելքում ջուրը 300 տուն է ոչնչացրել. ամբարտակը ճեղքվել է

15:49 12.07.2018

Աֆղանստանի արևելքում ամբարտակի ճեղվածքի հետևանքով առաջացած հեղեղումից անվազն 10 մարդ է զոհվել, շատերն անհայտ կորած են համարվում, տեղեկացնում է Ariana հեռուստաալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի լույս 12-ի գիշերը՝ Փանջշերի նահանգի լեռնահովտում: Ջուրն իր տակ է առել մի քանի գյուղեր՝ ոչնչացնելով առնվազն 300 տուն: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Ջուրը շարունակում […]

̰
Թաիլանդցի երեխաների փրկարարական գործողության տեսանյութը. իրական կադրերին շուտով ֆիլմ կհաջորդի

15:17 12.07.2018

Իսկ երկու ֆիլմարտադրող ընկերություն արդեն մտադրություն են հայտնել ֆիլմ նկարել, որը կներկայացնի փրկարարական աշխատանքի պատմությունը:

̰
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները կկենտրոնանան Աֆղանստանի վրա

15:03 12.07.2018

Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:

̰
Թերեզա Մեյը ողջունել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը

14:59 12.07.2018

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]

̰
BACK_TO_TOP