00:21 15.07.2018
Բրիտանացիները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքից, որը դրսևորվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ զբոսանքի ժամանակ։ Սոցիական մեդիայի օգտատերերը նրա գործողությունները համարել են վիրավորական։ Տեսանյութում Սպիտակ տան ղեկավարը միապետի հետ թեյախմության է ուղևորվում Քոլդսթրիմի գնդի գվարդիականների շարքի առջևով։ Ինչ-որ պահի Թրամփն արագացրել է քայլերը՝ ասես մոռանալով թագուհու մասին։ Նկատելով նրա բացակայությունը՝ Թրամփը […]
23:58 14.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Trump Turnberry շոտլանդական հանգստավայրի գոլֆի դաշտից ողջունել է հարակից տարածքում հավաքված ցուցարարներին, որոնց ձեռքերին եղել են Թրամփի քաղաքականության դեմ ուղղված գրություններով պաստառներ։ Այս մասին հայտնում է One News-ը։ Նշվում է, որ ցուցարարները գտնվել են իրավապահների խիստ հսկողության ներքո։ Սպիտակ տան ղեկավարը մեքենայից նրանց ողջունել է երկու անգամ՝ սկզբում մականի թափահարմամբ, իսկ […]
23:49 14.07.2018
Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ: «Ես անվտանգության նկատառումներով արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում՝ խնդրում եմ որևէ քայլ ձեռնարկեք՝ կապված իմ […]
23:34 14.07.2018
Իտալական Լինոզա կղզու ափերի մոտ 450 լիբիացի փախստականի տեղափոխող փայտե նավ է հայտնաբերվել: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ներգաղթյալներին ծովից փրկել են իտալական նավն ու եվրոպական Frontex սահմանապահ ծառայության նավը։ Իտալիայի առափնյա պահպանության ծառայության աշխատակիցներն առողջական խնդիրների պատճառով հարևան Լամպեդուզա կղզի են հասցրել 8 կանանց և երեխաների։ Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինիի խոսքով՝ մյուս ներգաղթյաներին անհրաժեշտ է […]
20:50 14.07.2018
Հարավկորեական պաշտպանության գերատեսչությունը հայտարարել է, որ նման միջադեպերի պատճառով օդում բախումների վտանգ կա:
20:40 14.07.2018
Ռուսական «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիր մարտական հերթապահության կդրվի 2020 թվականին: Դրա հետ մեկտեղ այն հաջողությամբ է անցնում փորձարկումները: Այս մասին հաղորդում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը: «Ամերիկյան հետախուզական հաշվետվություններին ոչ անմիջական առնչություն ունեցող աղբյուների հաղորդմամբ՝ ռուսական հրթիռային համալիրը, որից Միացյալ նահանգներն այս պահին չի կարող պաշտպանվել, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2020 թվականին»,-հաղորդում է հեռուստաալիքը: Հրթիռային […]
20:22 14.07.2018
Ուկրաինայում` Պետրիկովի գյուղի մոտ, հայտնաբերվել է մահացած ամուսնու գերեզմանի մեջ կենդանի թաղված կնոջ մնացորդները: Միկոլ Բանդրիվսկին կարծում է, որ հուղարկավորությունը մոտ 3000 տարի առաջ է եղել: Այն, որ կինը կենդանի է եղել, երևում է նրա դիրքից. նա պառկած է կոկորդով հենված ամուսնու ուսին: Հետազոտողները ենթադրում են, որ կինը գերեզման գնալուց առաջ թույն է խմել: Նշվում է, […]
20:10 14.07.2018
Ճապոնիայում ավելի քան հազար մարդ է հոսպիտալացվել ուժեղ շոգի պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում սաստիկ շոգ է: Նշվում է, որ արդեն իսկ ջերմային հարվածի պատճառով հոսպիտալացվել է 1 042 մարդ, 4 մարդ մահացել է: Վերջին օրերին Ճապոնիայում օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը: Երկրի մի քանի շրջաններում ջերմաստիճանը հասել է […]
20:10 14.07.2018
Նա պետք է ինքնապաշտպանության հնարքներին տիրապետի, կարողանա առաջին օգնություն ցույց տալ, տեղյակ լինի հոգեբանության հիմունքներին և էքստրեմալ վարմանը տիրապետի: Այս բոլորը պահանջներ են, որ ներկայացվում են, ոչ թե հատուկ գործակալներին, այլ դայակին, ով ցանկանում է աշխատել անգլիացի միապետների ընտանիքում: Adme-ն առանձնացրել է արքայական ընտանիքի դայակին ներկայացվող մի քանի պահանջ: Կրթությունը Դայակ դառնալու համար բավարար […]
19:55 14.07.2018
Սքոթլանդ Յարդը տեղեկացրել է, որ Էյմսբերիի տարածքում, ուր «Նովիչոկ» նյութով Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ էին թունավորվել, ավելի քան 400 ֆիզիկական ապացույցներ են հայտնաբերվել, ինչով պայմանավորված էլ գործի քննությունը երկար ժամանակ կխլի: «Չափազանցություն չի լինի ասել, որ քննչական գործընթացը, Սոլսբերիի միջադեպի հետ կապված, առավել բարդ և դժվար գործերից մեկն է, որի հետ երբևէ առնչվել է Մեծ Բրիտանիայի […]
19:15 14.07.2018
Տվյալների անվտանգության ապահովման Blancco ընկերության հաշվետվությունից պարզ է դառնում, որ Samsung ընկերության սմարթֆոնները ամենից անհուսալի անդրոիդ համակարգով սարքավորումներն են: Տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Ընկերության մասնագետները կազմել են 2018-ի առաջին եռամսյակում սմարթֆոնների հակավարկանիշային ցուցակը. այն գլխավորել են Samsung ապրանքանիշի սարքավորումները: Հետազոտողները անսարքություններ են գտել հարավկորեական այս ընկերության արտադրանքի մոտ 27,5 տոկոսում: Ամենից անհուսալի սարքավորումների շարքում երկրորդ տեղը […]
19:07 14.07.2018
Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Bentley մեքենաշինական ընկերությունն իր 100-ամյակի կապակցությամբ ներկայացրել է սահմանափակ քանակությամբ արտադրվող Mulsanne W.O. Edition by Mulliner մոդելը: Մեքենան արտադրվելու է ընդամենը 100 օրինակով, իսկ պաշտոնական շնորհանդեսը կկայանա օգոստոսին: Պատվիրված մոդելների առաքումը կսկսվի 2019թ.: Մեքենայի տեխնիկական բնութագրի ու գնի վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:
18:55 14.07.2018
6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց իսպանական Պամպլոնայում Սան Ֆերմինի տոնակատարության ժամանակ վերջին՝ ութերորդ ավանդական ցլավազքից հետո, տուժածների թիվը 28 է, հայտնում է Sky News-ը: Հուլիսի 14-ին՝ ցլավազքի վերջին օրը, հոսպիտալացվել է 6 մարդ՝ 2 մարդ վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում, 3 մարդ՝ գլխուղեղի վնասվածք, մեկը գոտկատեղի շրջանում է վիրավորվել: 850-մետրանոց ցլավազքը տևել է 2 րոպե 12 […]
18:42 14.07.2018
McDonald’s արագ սննդի ռեստորանային ցանցը ԱՄՆ 14 նահանգների իր՝ մոտավորապես 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս քայլին McDonald’s-ը գնացել է զանգվածային թունավորումների դեպքերից հետո: Ավելի վաղ Իլլինոյս ու Այովա նահանգների իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրում են տեղի բնակիչների թունավորման դեպքերը: Դրանց մի մասը ենթադրաբար տեղի է ունեցել McDonald’s ռեստորաններ […]
18:29 14.07.2018
Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհում ամենաշատ կլոնավորված շուն է պաշտոնապես ճանաչվել Միրըքըլ Միլի մականունով 6-ամյա չիխուախուա տեսակի շունը, հայտնում է Oddity Central-ը: Շունն ապրում է Պուերտո Ռիկոյում, կենդանին կլոնավորվել է հարավկորեացի մասնագետների կողմից, նրան կլոնավորել են 49 օրինակով: Sooam Biotech Research Foundation-ը, որը զբաղվում է կենդանիների կլոնավորմամբ, հետաքրքրվել է Միլիով, քանի որ այն համարվում է աշխարհում […]
18:04 14.07.2018
Bloomberg-ը հաղորդում է, որ Reliance Industries ընկերության համահիմնադիր Մուկեշ Ամբանին առաջին անգամ դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը: Նա առաջ է անցել անգամ Alibaba-ի հիմնադիր Ջեք Մանից: Ըստ հրապարակման` նրա կարողությունը կազմում է 44․3 մլրդ դոլար, իսկ Մանինը՝ 44 մլրդ դոլար։ Ամբանիի կարողությունը մեծացել է նավթաքիմիական ակտիվների կրկնապատկման շնորհիվ: Նա ավելացրել է նաև իր հեռահաղորդակցության ստորաբաժանման օգտատերերի […]
16:55 14.07.2018
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որի մեջ հույն զինվորները քայլերթի ժամանակ հայհոյում են Թուրքիային: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը։ Տեսանյութում հույն զինվորները մասնավորապես վանկարկել են. «Կիպրոսը հունական հող է, «F**k Turkey»: Տեսանյութը մի քանի օր առաջ ներբեռնվել է Youtube կայքում: Թուրքական մի շարք լրատվական կայքեր այսօր հրապարակել են այն` որակելով որպես սկանդալային քայլ հունական կողմից: https://www.youtube.com/watch?v=vIWkxFuIbcw
16:36 14.07.2018
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գանձակում ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը: «Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է […]
16:33 14.07.2018
«Таймер» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Տկաչովը լուսանկար է հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից: Լուսանկարում պատկերված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի համատեղ ելույթի պահը՝ գրեթե դատարկ դահլիճում: Հաղորդվում է, որ կիսադատարկ դահլիճում տեղերը զբաղեցրել են հիմնականում լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու լուսանկարիչները: «Ուկրաինա-ՆԱՏՕ. Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար»,- հրապարակումը մակագրել է Տկաչովը: […]
15:40 14.07.2018
Իտալիայի պետական պարտքը գերազանցել է նախկինում երբևէ գրանցված ցուցանիշները՝ ստանալով «պատմական» բնորոշումը: Այս մասին հայտնում է Il Giornale-ը՝ վկայակոչելով այդ երկրի Ազգային բանկի հրապարակումը: Հաղորդվում է, որ այդ երկրի պետական պարտքն ավելացել է ևս 14,6 միլիոն եվրոյով ու հատել 2,32 տրիլիոն եվրոյի սահմանը: Այսպիսով, երկրի բնակիչներից յուրաքանչյուրին 100 հազ. եվրո պարտք է բաժին հասնում:
15:12 14.07.2018
ՌԴ Վախթանգովի թատրոնի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը արտերկրում հանգստից հետո հիվանդանոցում է հայտնվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 96-ամյա դերասանի առողջական վիճակի մասին պատմել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը: Նա նշել է, որ դերասանը արտերկրում հանգստանալիս է եղել, նրա ինքնազգացողությունը վատացել է և այդ պատճառով ժամանել է Մոսկվա: Ներկայում դերասանը հոսպիտալացվել է և […]
14:11 14.07.2018
Մարկիզ դե Լաֆայետը, ով մտերիմ հարաբերություններ ուներ Ջորջ Վաշինգտոնի հետ, ամերիկյան հեղափոխության ժամանակ նրան է ուղարկել Բաստիլի բանալիներից մեկը:
13:42 14.07.2018
Լուսինը կրկին ծածկել է Արևը՝ երկրի կողմից: Այս մասին հայտնում է NASA-ն: Հաղորդվում է, որ սա այս տարվա ընթացքում արևի արդեն երկրորդ խավարումն է, որն այս անգամ երևացել է երկրագնդի հարավային հատվածում: Բնական այս երևույթը երևացել է Ավստրալիայում և Թասմանիա կղզում ու Անտարկտիդայի մի հատվածում: Այս տարի արևի խավարում գրանցվել էր նաև փետրվարի 15-ին, նման […]
13:30 14.07.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: «Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնում եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվեր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում, […]
13:15 14.07.2018
58-ամյա ՌԴ քաղաքացի Ալեքսեյ Կոստյուչենկոն հաշմանդամություն ունի: Նա զրկված է երկու ոստքերից և ձեռքերի մատներից: Թոշակառուն սայլակով ճանապարհորդում է, հաղթահարել է հազարավոր կիլոմետրեր` Սանկտ Պետերբուրգից հասնելով Վլադիկովկաս: Ալեքսեյը ճանապարհորդությունը նվիրել է Ստալինգրադի ճակատամարտի հոբելյանին:
11:49 14.07.2018
Իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդ է վերադարձել: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստը վերադարձել է, որպեսզի հավաքի այստեղ թողած իրերն ու լուծի անձնական հարցերը: Ռոնալդուն արդեն մի քանի օր է, ինչ տեղափոխվել է «Յուվենտուս»: Հուլիսի 16-ին նա պաշտոնապես կներկայացվի որպես արդ ակումբի անդամ: Նշենք, որ […]
11:28 14.07.2018
Իսրայելում Տիվերիադյան լճի ափին պեղումների ժամանակ ամրոցի պարիսպներ են հայտնաբերվել։ Երաշտի հետևանքով Տիվերիադյան լիճը ծանծաղուտի է վերածվել, և հնագետները կարող են ավելի շատ հատվածներ ուսումնասիրել։ Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում այնտեղ բավական հետաքրքիր բացահայտումներ են արվել։ Այնուամենայնիվ, հնագետները կարծում են, որ հայտնաբերվածը Աստվածաշնչում հիշատակվող Ցեյր քաղաքի պարսպի մի հատվածն է: Երկու հազար տարի առաջ քաղաքը […]