20:26 12.07.2018
«Հալեպում վերջերս հայ զինծառայող չի զոհվել»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը, որի թվիթերյան գրառումն էին մեջբերել հայկական լրատվամիջոցները՝ նշելով, թե Սիրիայում կառավարական բանակի հայազգի զինծառայող է զոհվել:
Մեզ հետ զրույցում Գևորգ Ալմասյանը նշեց, որ թվիթերյան իր գրառման առիթը եղել է այն, որ վերջին օրերին Twitter-ի մի շարք էջերում ԱՄՆ-ում բնակվող սիրիահայերը գրառումներ են կատարել այն մասին, թե հալեպահայությունը Սիրիայի դեպքերից առաջ եղել է ընդդիմության կողքին և ինքը, որպես այդ մոտեցումների հակազդեցություն, իր միկրոբլոկում տեղադրել է 5 տարի առաջ Հալեպի շուրջ ընթացող մարտերում զոհված հայ զինծառայողի՝ Հայկ Օկարդիշյանի հուղարկավորության տեսագրությունը։
«Ես տեղադրեցի այդ տեսանյութը, որպեսզի մարդիկ հասկանան, որ սիրիահայությունը միշտ էլ եղել է իշխանությունների կողքին, ու փաստ է նաև, որ պատերազմի ամենաթեժ օրերին սիրիական բանակի շարքերում ծառայող տասնյակ հայորդիներ են զոհվել»,- ասել է Ալմասյանը։
Ահաբեկիչ զինյալները, ովքեր գրավել էին Հալեպի հիմնական մասը, սիրիական բանակի հետ մարտերում դուրս էին շպրտվել 2016 թվականի հունվարին: Այսօր Հալեպի կենտրոնական հատվածը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի հսկողության տակ, իսկ քաղաքում ընթանում է պատերազմի հետևանքները վերացնելու ծրագիրը:
Հալեպում ապրող հայերի թիվն այսօր, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, 12 հազար է:
16:01 06.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...
15:40 06.08.2025
Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...
15:25 06.08.2025
Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...
15:11 06.08.2025
Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել էԱնցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...
14:57 06.08.2025
Երբ կնվազի օդի ջերմաստիճանըՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...