15:27 04.07.2018
Հուլիսի 1-ին Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ մտածում է եվրոպական ավտոմեքենաների համար 20% ներկրման մաքսատուրք սահմանելու մասին:
15:07 04.07.2018
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ռուս պաշտոնակցի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկելու է նաև իրենց երկրում ընտրություններին միջամտելու հարցը:
14:33 04.07.2018
Եղանակը շարունակում է արտասովոր դրսևորումներ ունենալ երկրագնդի տարբեր կիսագնդերում: Այս անգամ արդեն ձյուն է տեղացել Հարավային Աֆրիկայում: Քեյփթաունի բազմաթիվ բնակիչներ տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակել համացանցում, որտեղ երևում է, որ ձյունն այստեղ տեղացել է աննախադեպ առատությամբ: Չնայած այստեղ ձմեռային սեզոն է, ձյուն այստեղ հիմնականում չի տեղում: News24-ի հաղորդմամբ՝ ձյան պատճառով որոշ ճանապարհներ փակ են եղել […]
14:07 04.07.2018
Ֆուտբոլային «Ռեալ» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Յուվենթուս»: Sky Sport Italia-ն հայտնում է, որ թուրինցիները թեև դեռևս նման առաջարկ չեն արել ֆուտբոլիստին, առաջիկայում նման ծրագրեր ունեն: Տրանսֆերը, ըստ աղբյուրի, «Յուվենթուս»-ի համար կարժենա 120-150 մլն եվրո, Ռոնալդուի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի 30 մլն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ակումբից հեռանալու ծրագրեր է սկսել […]
13:18 04.07.2018
Հռչակագրի տեքստը պատրաստել էր ամերիկյան պետության հիմնադիր հայրերից մեկը՝ Թոմաս Ջեֆերսոնը:
11:30 04.07.2018
Bank of American-ն զգուշացրել է, որ համաշխարհային ֆոնդային շուկայում կարող է տեղի ունենալ 1997-1998 թվականների համաշխարհային ճգնաժամի կրկնություն, այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Ֆինանսական կազմակերպության փորձագետները կանխատեսում են 1998 թվականի իրադարձությունների հնարավոր կրկնություն, այն ժամանակ, երբ Ռուսաստանում դեֆոլտ հայտարարվեց, իսկ ասիական տարածաշրջանում տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամ: Bank of America-ի առաջատար ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ում […]
08:25 04.07.2018
Իսպանական Սևիլյա քաղաքի բնակչուհի Անխելա Պոնսեն կդառնա առաջին տրանգենդերը, որ կմասնակցի հեղինակավոր «Միսս Տիեզերք» մրցույթին։ Աղջիկը հայրենիքում մոդելի հաջող կարիերա է ստեղծում։ 2015 թվականին նա մասնակցել է ազգային մակարդակով գեղեցկության մրցույթին՝ երկիրը «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու համար, սակայն այդ ժամանակ չէր հաղթել։ Այս մասին հայտնում է Комсомольская Правда-ն։ Նրա երազանքները մոտ են իրականանալուն։ Աշխարհի մասշտաբով միջոցառմանը […]
08:15 04.07.2018
Հայտնի ամերիկացի երգչուհի Թինա Թըրների ավագ որդին՝ Քրեյգ Ռայմոնդ Թըրները, վերջ է տվել կյանքին։ Այս մասին հայտնում է TMZ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններրի աղբյուրներին։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր հուլիսի 3-ին, Կալիֆոռնիայի իր առանձնատանը՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկները փաստել են երգչուհու որդու մահը։ Թըրները Քրեյգին լույս աշխարհ է բերել 18 տարեկանում։ […]
07:47 04.07.2018
Սիրիայի Հոմս քաղաքում սպանվել է«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի որդին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համաձայն նախնական տեղեկությունների՝ Հուդայֆա ալ-Բադրին սպանվել է քաղաքային ջերմաէլեկտրակայանի մոտ սիրիական կառավարական զորքերի գործողության ժամանակ։ Դեռևս կիրակի հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Դերաա նահանգում ազատագրել է 70 քաղաք և գյուղ, ներկայում ստորաբաժանումները գտնվում են Հորդանանի […]
07:36 04.07.2018
Կանադայի Մոնրեալ քաղաքին պատուհասած սաստիկ շոգ եղանակի հետևանքով 6 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում է CTV News-ը՝ հղում անելով տեղի բուժհաստատություններին, զոհերի մեծ մասն ապրել է միայնակ և տառապել քրոնիկ հիվանդություններից և հոգեկան բնույթի խնդիրներից։ Մահացածներից ոչ մեկը չի ունեցել օդորակիչ, նրանք բոլորն ապրել են բազմաբնակարան շենքերում։ Երկուշաբթի երեկոյան ջերմաստիճանը քաղաքում հասել է 35 աստիճանի։ […]
07:23 04.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը երբեք ստիպված չի լինի օգտագործել արդիականացված զինված ուժերը։ Նախագահն այս հայտարարությունն արել է երեկ՝ Անկախության օրվա նախօրեին Արևմտյան Վիջինիա նահանգում զինված ուժերին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ ելույթ ունենալիս։ Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ներկայում ԱՄՆ-ը վերականգնում է զինված ուժերը և երկրի անվտանգությունը։ Նա նաև հիշեցրել […]
07:12 04.07.2018
Հռոմի Տորե-Արջենտինա հրապարակում կատուների՝ ինքնին ձևավորված արգելոցի բնակիչը պատահաբար հայտնվել է Google Maps ծառայության Հռոմի համայնապատկերում և աստղ դարձել։ Լուսանկարները, որոնցում պատկերված է կենդանին, ակնթարթորեն տարածվել են համացանցով։ Կատուների արգելոցը հրապարակում ստեղծվել է պատահաբար՝ 1929 թվականին։ Շատ զբոսաշրջիկների այնտեղ հենց դա է գրավում, այնտեղ կատուներին կերակրում են, օգնություն ցուցաբերում։
00:47 04.07.2018
Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգից ոչ հեռու՝ օվկիանոսում, տեսանկարահանել են հազվագյուտ ալբինոս կետի։ Տեսանյութի հեղինակ Կունան Ուալն ասել է, որ եզակի կադրերն արել է պարամոտորով թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կադրերում երևում է փոքրիկ ալբինոս կետը՝ մոր կողքին խաղալիս։ Ավստրալիայի ափերի մոտ է բնակվում ողջ աշխարհում հայտնի Միգալու անունով սապատավոր ալբինոս կետը։ […]
22:17 03.07.2018
Ամերիկյան ամենախոշոր առևտրային «Walmart» առևտրի ցանցի կայքում հայտնվել են վերնաշապիկներ «Impeach 45» գրությամբ: Հակաթրամփյան շապիկը նկատել է քաղաքական ակտիվիստ և ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից Ռայան Ֆուրնիեն և իր վրդովմունքն արտահայտել Twitter-ում: «Ինչո՞ւ եք ձեր կայքում «Իմփիչմենթ-45» գրությամբ մանկական հագուստ վաճառում: Ի՞նչ եք ուզում դրանով ասել», – գրել է Ֆուրնիեն: .@walmart why are you […]
22:09 03.07.2018
Թեհրանը կշարունակի հավատարիմ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին այնքան ժամանակ, քանի դեռ իր շահերը հաշվի կառնվեն: Այս մասին հուլիսի 3-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հուլիսի 6-ին կհանդիպեն Վիեննայում՝ միջուկային գործարքի հետագա պահպանման մասին բանակցություններ վարելու: Հանդիպումը կլինի առաջինը համապարփակ ծրագրից […]
21:54 03.07.2018
Չինաստանում առնետը պայքարի մեջ է մտել օձի հետ և հաղթել, հաղորդում է Daily Mail-ը: Կենդանիների անսովոր պահվածքը նկարահանել են Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդուն նահանգի գյուղերից մեկի բնակիչները: Փոքրիկ առնետը մի քանի անգամ կծել է օձի գլուխը: Միևնույն ժամանակ, կարելի է տեսնել, որ կրծողի թշնամին նրանից մի քանի անգամ մեծ է: «Օձն արնահոսում է: Նրան կծոտել […]
21:04 03.07.2018
Եմենում կառավարական ուժերի և հուսիթ ապստամբների միջև հակամարտության հետևանքով 2015 թվականից ի վեր 2000 երեխա է մահացել, իսկ 3400-ը վիրավորվել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավար Հենրիետա Ֆորի հայտարարության մեջ: «Եվ դրանք միայն այն թվերն են, որոնք մեզ հաջողվել է հաստատել: Իրական թվերը կարող են ավելի մեծ լինել»,- ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարը: […]
19:42 03.07.2018
Հնդկաստանում հարսնացուն լքել է փեսացունին հենց խորանի մոտ, քանի որ փեսացուն վախեցել է կայծակից, գրում է The Mirror-ը: Նշվում է, որ այն բանից հետո, երբ լսվել է կայծակի հարվածի ձայնը, փեսացուն սկսել է իրեն տարօրինակ պահել, որից հետո հարսնացուն որոշել է չեղյալ հայտարարել արարողությունը: Փեսայի ընտանիքում նման արարքը վրդովմունք է առաջացրել, քանի որ զույգը հարսանեկան […]
19:20 03.07.2018
Անգլիայի Չեսթեր քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է տեղի հիվանդանոցներից մեկի բուժքրոջը: Նրան կասկածում են 8 նորածին երեխաների սպանության և 6 երեխայի սպանության փորձի մեջ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանությունը հետաքննում է 2015 հունիսից մինչև 2016թ. հունիսը հիվանդանոցում մահացած 15 երեխաների մահը: Հետաքննությունն սկսվել է անցած տարվա մայիսին: Ըստ ոստիկանության տվյալների՝ հետաքննությունը շարունակվում […]
19:15 03.07.2018
Ալաբամա նահանգի Տուսկալուսա քաղաքի բնակիչն անհավանական կադրեր է նկարահանել, որոնցում երևում է, թե ինչպես է մարդու ուրվագիծը քայլում ամպերի միջով: Տեսանյութն արվել է փոթորկից առաջ, երբ քաղաքին են մոտեցել հսկայական գորշ ամպեր, հայտնում է The Sun-ը: Տեսանյութը նկարահանող մարդը պատմում է տարերքի մասին, երբ հանկարծ երկնքում լուսավորություն է նկատում: Շատ օգտատերեր երևույթը երկնային նշան են […]
17:06 03.07.2018
Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել, որի համաձայն՝ ոչ բարեկեցիկ հատվածներում բնակվող ներգաղթյալները ստիպված կլինեն իրենց երեխաներին ուղարկել հատուկ դասընթացների, որտեղ նրանց կծանոթացնեն երկրի արժեքներին, կսովորեցնեն դանիերեն խոսել, հաղորդում է Daily Mail-ը: Օրենքը հիմնականում կտարածվի ներգաղթյալների՝ ցածր եկամուտ ունեցող և ոչ բարեկեցիկ կյանքով ապրող մուսուլմանական ընտանիքների վրա: Դանիայի 5.7 մլն բնակչության 8.7%-ը մուսուլման ներգաղթյալ է: Որոշումը նպաստելու է ներգաղթյալներին […]
16:42 03.07.2018
ՌԴ Պետդումային պատգամավոր Դմիտրի Սավելևի կողմից արված հայտարարությունները կարող են ապակայունություն մտցնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարություն է տարածվել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան կողմից: Ավելի վաղ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը և հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»: Իսկ մի քանի ռուս հասարակական ու քաղաքական գործիչներ մասնակցել […]
15:14 03.07.2018
Այս տարի ավելի քան 1000 ներգաղթյալ է ջրահեղձ եղել Միջերկրական ծովում՝ Լիբիայից Եվրոպա ճանապարհին: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային գործակալությունը: Վերջին մի քանի օրվա ընթացքում ծովում խեղդվել է 240 մարդ: Փախստականներն օր առաջ են ցանկանում հասնել Եվրոպա, քանի որ Եվրոպական միությունը առաջիկայում պատրաստվում է մեծապես խստացնել փախստականներին ընդունելու կանոնները: Միգրացիայի միջազգային գործակալության պաշտոնյա Օթման […]
15:07 03.07.2018
Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է Միացյալ Նահանգներ ուղևորությունների վտանգավորության մասին: «ԱՄՆ-ում հանրային անվտանգությունը գոհացնող չէ: Բավականին հաճախակի են կրակոցների, կողոպուտների և գողությունների դեպքերը»,- նշված է նախազգուշացման մեջ: Նաև խորհուրդ են տվել գիշերը մենակ փողոց դուրս չգալ: Նման նախազգուշացման պատճառը 2 երկրների միջև շարունակվող առևտրային պատերազմն է:
15:02 03.07.2018
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում գործել և ներկայացրել են աշխարհի ամենաերկար շարֆը: Այն գործել են ամբողջ աշխարհից ժամանած հմուտ դերձակներն ու կամավորները: Կամբոջայում այս տեսակի գործվածքը անվանում են կրամա: Շարֆը սկսել են գործել այս տարվա փետրվարի 14-ից: Նշենք, որ շարֆն ունի 1149 մ երկարություն: Այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:
15:00 03.07.2018
ԱՄՆ կոնգրեսականները հանդես են եկել կոչով՝ իրենց ռուս գործընկերների հետ նախատեսվող առաջիկա հանդիպումն անցկացնել փակ ձևաչափով: Այս մասին հայտարարություն է տարածել Պետդուման, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրին հայտնի է դարձել, որ հանդիպումը սկզբնապես նախատեսված է եղել անցկացնել դռնբաց և ենթակա է եղել լուսաբանման, սակայն ամերիկյան կողմը հորդորել է բավարարվել միայն արարողակարգային նկարահանումներով և հանդիպումն անցկացնել […]
14:59 03.07.2018
Այս տարվա հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում աշխարհում զոhվել է 66 լրագրող, այս մասին տեղեկացնում է ТАСС-ը: Լրագրողների կեսից ավելին զոհվել են Եմենում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Աֆղանստանում և Մեքսիկայում: Հետազոտությունն իրականացրել է Press Emblem Campaign ընկերությունը: Զոհված լրագրողները եղել են 22 երկրի քաղաքացիներ: Նախորդ տարի այս ժամանակահատվածում կատարված հետազոտության համաձայն՝ զոհվել էր 50 լրագրող, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում լրագրողների […]
14:51 03.07.2018
Դյուսելդորֆի օդանավակայանում անվտանգության աշխատակիցը դանակով հարձակվել է գործընկերոջ վրա: Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Ականատեսները փոխանցում են, որ 24-ամյա տղամարդը թիկունքից մոտեցել է գործընկերոջը և դանակով հարվածել գլխին: Այս մասին հայտնում է գերմանական Focus հանդեսը: Նշվում է, որ տուժածին վիրահատել են և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ դանակահարողին ձերբակալել են: Չի բացառվում նրա մոտ հոգեկան […]
14:43 03.07.2018
Նախկին գանգստեր Քիֆ Դին բացահայտել է աշխարհահռչակ ռեփեր Թուփաք Շակուրի սպանության մասին մանրամասներ, այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը՝ հղում անելով ռեփերի սպանության մասին նոր վավերագրական ֆիլմին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Քիֆ Դին որոշել է պատմել ճշմարտությունը Netflix-ի՝ 10 սերիանոց Unsolved, the Tupac and Biggie Murders վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում: Գանգստերի խոսքերով՝ Թուփաք Շակուրին կրակել և […]
14:35 03.07.2018
Նյու Յորքում անցկացվել է նորածինների 9-րդ ամենամյա մրցավազքը: Միջոցառմանը մասնակցել է 30 փոքրիկ: Առաջինը եզրագիծը հաղթահարել է Թեդ Բրեդլի անունով նորածինը: Մրցավազքին մասնակցում են ընտանիքներով: Հայրերը մեկնարկային գծից բաց են թողնում երեխաներին, իսկ մյուս կողմում նրանց կաթով կամ խաղալիքներով դեպի իրենց են կանչում մայրերը: