16:42 03.07.2018
ՌԴ Պետդումային պատգամավոր Դմիտրի Սավելևի կողմից արված հայտարարությունները կարող են ապակայունություն մտցնել տարածաշրջանում: Այս մասին հայտարարություն է տարածվել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան կողմից:
Ավելի վաղ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևն Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ «Լեռնային Ղարաբաղը և հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին»: Իսկ մի քանի ռուս հասարակական ու քաղաքական գործիչներ մասնակցել էին «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» խորագիրը կրող համաժողովին ու այցելել Լելե Թեփեի բարձունքում գտնվող ադրբեջանական դիրքեր, ինչը Հայաստանի ԱԳՆ-ը որակել է որպես Ադրբեջանի կողմից մշակված ու «տապալված շոու»:
«Ռուս պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել կամ որակել որպես հերթական պոպուլիստական հայտարարություն, մանավանդ այն պարագայում, երբ մեր տարածաշրջանում այնքան փխրուն խաղաղությունը պահպանելն այդքան կարևոր է դարձել»,- ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ նման հայտարարությունները հնարավոր չէ ընդունել զսպվածությամբ՝ ադրբեջանական կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունների ու պրովոկացիոն գործողությունների ֆոնին, որոնց հետևանքով զոհվում են սահմանին կանգնած երիտասարդ տղաները:
ՌԴ-ում հայկական դեսպանատնից մատնանշում են, որ նման հայտարարություններ կատարվում են Ադրբեջանի կողմից երկարատև ու բազմակողմանի ջանքերի անտեսման պատճառով:
«Ռուս պատգամավորին պետք է հասկանալ, որ մեր փխրուն աշխարհում ամեն խոսքը կրակոց է, որը կարող է կրկնապատկել տարածաշրջանում տիրող լարվածությունը՝ վտանգելով խաղաղ բանակցային գործընթացի իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:
https://www.facebook.com/armembrus/posts/609515349433606
17:40 21.08.2025
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան Մ17-Մոլդովա Մ17 խաղի տեսությունըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ու Մոլդովայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականների միջև օգոստոսի 20-ին կայացած ընկերական խաղի տեսությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ խաղում 0-2 հաշվով պարտվում էր, սակայն կարողացել է հաղթել 3-2 հաշվով: Դարպասի վճռորոշ գրավումն արձանագրվել է հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին։ Օգոստոսի 18-ին՝ հավաքականների միջև կայացած առաջին […] ...
17:38 21.08.2025
Սպանության փորձ, խուլիգանություն և ապօրինի զենք. հանցագործությունները բացահայտվել են․ կան կալանավորվածներՕգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել էին, որ գիշերվա ժամը 1.30-ին հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա տղամարդ, իսկ նրան բերած տղաները հեռացել են։ Քրեական ոստիկանության գլխավոր, Կոտայքի մարզային և Երևան քաղաքի վարչությունների համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերվում, որ օգոստոսի 13-ի գիշերը խնջույքի ժամանակ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Պռոշյան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը […] ...
17:31 21.08.2025
Աջակցություն կտրամադրվի գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներինԳյուղատնտեսական ոլորտի տնտեսավարողներին աջակցության տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցություն տրամադրելու նպատակն է մասամբ խթանել անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների գործունեությանը։ Որոշմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտի մի շարք տնտեսավարողներին տրամադրել աջակցություն 428,516.9 դրամի շրջանակներում։ Աջակցությունը տրամադրվելու է թվով 7՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի […] ...
17:20 21.08.2025
Նեյմարը «Սանթոսի» երկրպագուներից բռնության սպառնալիքներ է ստացելԲրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտությունից հետո «Սանթոսի» զայրացած երկրպագուներն եկել են ակումբի մարզաբազա` ֆուտբոլիստներից բացատրություն ստանալու համար, հաղորդում է Goal-ը։ Նրանց հետ զրուցել է «Սանթոսի» ավագ Նեյմարը։ Երկրպագուները զրույցի ժամանակ սկսել են բռնության սպառնալիքներ ուղղել 33-ամյա ֆուտբոլիստին։ Հիշեցնենք, որ «Սանթոսն» այդ խաղում ակումբի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտություններից […] ...
17:11 21.08.2025
Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվեցՕգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ Օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել […] ...
17:00 21.08.2025
2025թ. 2-րդ եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 603 անձնագիրԳործադիրն ընդունել է որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին […] ...