TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մահացել է նացիստների վայրագությունները վավերագրած ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանը

16:40 05.07.2018

Վավերագրական ֆիլմերի ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանը մահացել է, այս մասին տեղեկացնում է AFP-ի թվիթերյան էջը: Նա 92 տարեկան էր, ռեժիսորը մահացել է իր տանը: Մահվանից օրեր առաջ նա իրեն վատ է զգացել, ներկայումս մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Կլոդ Լանցմանն առավել հայտնի է Հոլոքոստի մասին իր նկարահանած «Շոա» վավերագրական ֆիլմով: Մոտ 9 ժամ տևողությամբ կինոնկարը ամբողջությամբ բաղկացած […]

̰
Փարիզի կենդանաբանական այգում կենդանիներին սառեցված մսով են կերակրում

16:33 05.07.2018

Փարիզի կենդանաբանական այգու բնակիչներին սառեցված սնունդ են հյուրասիրել: Նպատակն է, որպեսզի կենդանիները կարողանան հաղթահարել 30 աստիճանի հասնող շոգը, հաղորդում է TCH-ը: Գիշատիչներին բաժին է հասել սառեցված միս, իսկ պինգվիններին՝ ձկներ: Նոր կերակուրին նրանք հեշտ են վարժվել: Սառեցված սնունդը ոչ միայն ուտելիք է կենդանիների համար, այլև ժամանակ անցկացնելու միջոց, քանի որ նրանք ինքնուրույն են հալեցնում մսամթերքի […]

̰
Բրիտանիան Brexit-ից հետո մտադիր է ինքնուրույն սահմանել մաքսային սակագները

15:54 05.07.2018

Միացյալ Թագավորության կառավարությունը մտադիր է էլեկտրոնային համակարգ ներդնել, որի հաշվին ի վիճակի կլինի ինքնուրույն մաքսային սակագներ սահմանել երկիր մտնող ապրանքների վրա, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Գործընթացը ստացել է «Հեշտացված մաքսային պայմանավորվածություն» անվանումը: Դեռևս չհրապարակված համաձայնության մանրամասները BBC-ին հայտնի են դարձել վարչապետ Թերեզա Մեյի մտերիմների շրջապատից: Այս պահին Մեծ Բրիտանիայի վարչապետը Բեռլինում բանակցություններ է վարում Գերմանիայի կանցլեր […]

̰
Տաջիկստանում 9 ամսական երեխայի մարմնից 10 ասեղ է դուրս բերվել

15:33 05.07.2018

Տաջիկստանի բժշկական կենտրոններից մեկում բժիշկներն 9 ամսական երեխայի մարմնից 10 ասեղ են հայտնաբերել: Այս մասին հայտարարել է այդ երկրի հեռագրական գործակալությունը, հայտնում է Ienta-ն: Ըստ աղբյուրի՝ բժիշկներին օգնության համար դիմել է նորածնի մայրը, երբ փոքրիկի լնդից ասեղ է դուրս բերել: Բուժհաստատությունում արդեն պարզվել է, որ երեխայի գրեթե ամբողջ մարմինն է պատված եղել ասեղներով: Ռենտգեն հետազոտության […]

̰
Lifeline նավի փախստականների առաջին խումբը ուղարկվել է Ֆրանսիա

15:16 05.07.2018

Lifeline փրկարարական նավի կողմից փրկված միգրանտների առաջին խումբը, ովքեր այս օրերին գտնվում էին Մալթայի հավաքակայանում, հինգշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ուղարկվել են Ֆրանսիա՝ համաձայն 9 երկրների միջև գործող «Փախստականների ընդունման» միջպետական համաձայնագրի: Այդ մասին հաղորդում է ТАСС ինֆորմացիոն գործակալությունը՝ հղում անելով Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի թվիթերյան գրառմանը: «Lifeline նավի վրա գտնվող մարդկանց առաջին խումբը հեռացել է Մալթայից […]

̰
Ամերիկացին ռեկորդ է սահմանել՝ 10 րոպեում «կուլ տալով» 74 հոթ դոգ

15:00 05.07.2018

Հոթ դոգեր արագությամբ ուտելու հաղթողի տիտղոսը չորեքշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, Նյու Յորքում նվաճել է 34-ամյա ամերիկացի, «Ծնոտներ» մականունով հայտնի Ջոուի Չեստնատը: Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը՝ նա 10 րոպեում կարողացել է ուտել 74 հոթ դոգ՝ նախորդ տարվա մրցույթի արդյունքները գերազանցելով երկու անգամ: Նա նաև 10 հոթ դոգ ավելի է կերել, քան իր գլխավոր մրցակիցը՝ […]

̰
Չինացի գիտնականները սրտի կաթվածը կանխատեսող հագուստ են ստեղծել

14:31 05.07.2018

Չինական Lenovo Group ընկերության և Հարավարևելյան համալսարանի գիտնականները համատեղ «խելացի» հագուստ են ստեղծել: Այս մասին հայտնում է Xinhua-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս հագուստը կարողանում է անընդհատ հետևել մարդու սրտի աշխատանքին ու առաջին իսկ վտանգի դեպքում մի քանի ժամ առաջ՝ հեռախոսային հատուկ ծրագրի միջոցով հայտնում է այդ մասին: Նոր հայտնագործությունը սովորական վերնահագուստ է հիշեցնում: Պարզապես դրա մեջ […]

̰
Ֆրանսիայում անկարգություններ են տեղի ունեցել. կան ձերբակալվածներ

13:13 05.07.2018

Ֆրանսիայում 11 մարդ է ձերբակալվել՝ այդ երկրի Նանտ քաղաքի բնակիչների կողմից հրահրված անկարգությունների հետևանքով: Այրվել են մեքենաներ ու վնասվել են տարբեր շինություններ: Le Parisien-ը հայտնում է, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ ոստիկանները 22-ամյա երիտասարդի են գնդակահարել: «11 մարդ է ձերբակալվել քաղաքում բռնության իրականացման ու մեքենաների այրման փորձերի համար»,- ասված է տեղի ոստիկանուքյան […]

̰
Ռուսաստանն առնչություն չունի բրիտանացի զույգի թունավորման հետ. Բրիտանիայի ՆԳՆ

12:49 05.07.2018

45-ամյա Չարլի Ռոուլին և 44-ամյա Դոն Սթարգեսը թունավորվել էին «Նովիչոկ» դասին պատկանող նյարդապարալիտիկ նյութով:

̰
Թաիլանդի քարանձավում հայտնված տղաներին փրկելու համար հարյուրավոր պոմպեր են գործի դրվել

12:10 05.07.2018

Վերջին օրերին քարանձավի ներսում ջրի մակարդակն իջեցվել է 40%-ով՝ մաքրելով դեպի տղաները տանող 4կմ ճանապարհի 1.5 կմ-անոց հատվածը:

̰
«Яндекс»-ն ինդեքսավորել է «Google Docs»-ը և բացահայտել օգտատերերի գաղտնիքները

12:01 05.07.2018

«Яндекс»-ն սկսել է ինդեքսավորել «Google Docs» ծառայության փաստաթղթերը, որոնք պաշտպանված չեն եղել գաղտնիության կարգավորումներով, այս մասին հաղորդել է MDK -ն իր թվիթերյան էջում: Որոնողական համակարգի գործողությունների արդյունքում հանրային հասանելիություն ունեցող փաստաթղթերը, այդ թվում նաև անձնական տվյալները և գաղտնաբառերը դարձել են բոլորին հասանելի: Այս պահին ոչ «Google»-ը,  ոչ «Яндекс»-ը դեպքի հետ կապված հայտարարությամբ հանդես չեն եկել:    

̰
Զիմբաբվեի հավաքականից ներողություն են խնդրել գիշերը փողոցում անցկացնելու համար

11:53 05.07.2018

Զիմբաբվեցիները սոցիալական ցանցերում մեծ աղմուկ էին բարձրացրել այն բանից հետո, երբ հրապարակվել էին փողոցում քնած տղաների լուսանկարները:

̰
ԱՄՆ-ն սպառնացել է Ռուսաստանին «վիշապային մեթոդներ» կիրառել

11:28 05.07.2018

Ամերիկյան կողմն ստիպված կլինի «վիշապային մեթոդներ» կիրառել Ռուսաստանի հանդեպ, եթե վերջինս փորձի միջամտել  նոյեմբերին կայանալիք ընտրություններին, այս մասին հայտարարել է սենատոր Ջոն Նիլի Քենեդին «Коммерсант»-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Մենք զգուշացրել ենք, եթե Ռուսաստանը շարունակի խառնվել ԱՄՆ-ի ներքին գործերին և անի դա նոյեմբերին կայանալիք կոնգրեսի ընտրությունների ժամանակ, մեր արձագանքը լինելու է վայրկենական և կոշտ»,- հայտարարել է Քենեդին: Թեև սենատորը չի […]

̰
Հավայան կղզիներում ժայթքած հրաբխի շնորհիվ ԱՄՆ-ի տարածքն ընդլայնվել է

08:22 05.07.2018

Հավայան կղզիախմբի Մեծ կղզու մակերեսը մեծացել է ավելի քան 2 քառակուսի կմ-ով։ Պատճառ է դարձել արդեն մի քանի ամիս Կիլաուեա հրաբխից ժայթքող լավայի արտահոսքը դեպի Խաղաղ օվկիանոս։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը թվիթերյան իր էջում։ «Լցվելով օվկիանոսը՝ լավան ստեղծել է 2․25 քառակուսի կմ նոր տարածք»,- ասվում է ամերիկացի երկրաբանների հաղորդագրության մեջ։ Մասնագետների խոսքով՝ […]

̰
Հարավային Կորեան գնահատել է երկրի վնասն ԱՄՆ-ի մաքսատուրքերից

07:54 05.07.2018

Հարավային Կորեայից ներկրվող պողպատի, լվացքի մեքենաների և արևային մարտկոցների համար ԱՄՆ-ի կառավարության կողմից սահմանված մաքսատուրքերը երկրին կարժենան ավելի քան 2․4 մլրդ դոլար։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարության ֆինանսական զեկույցին, մաքսատուրքերի սահմանումը կհանգեցնի մոտ 16 հազար աշխատատեղի կրճատման։ Մասնավորապես, փորձագետների գնահատականներով՝ լվացքի մեքենա արտադրողները կկորցնեն 760 մլն դոլար և ավելի քան 8100 […]

̰
Թրամփը կոչ է արել ՕՊԵԿ-ին իջեցնել բենզինի գինը

07:42 05.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) իջեցնել բենզինի գները։ Նա կազմակերպությանը մեղադրել է նրանում, որ բավարար ջանքեր չի գործադրում դրա համար։ Twitter սոցցանցի իր էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ գները շարունակում են աճել, մինչդեռ ԱՄՆ-ը չնչին գումարներով ապահովում է կազմակերպության անդամ-երկրների մեծամասնության պաշտպանությունը։ Հուլիսի 1-ին Թրամփը հայտարարել էր, […]

̰
Նյու Յորքում բողոքի ակցիայի մասնակիցը բարձրացել է Ազատության արձանի վրա

07:29 05.07.2018

ԱՄՆ-ի միգրացիոն-մաքսային ծառայության վերացում պահանջող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Նյու Յորքում բարձրացել է Ազատության արձանի վրա։ Մի քանի անձինք ամրացրել են պաստառ՝ Ազատության կղզում ԱՄՆ միգրացիոն-մաքսային ծառայության վերացման կոչով։ Իրավապահները փորձում են հեռացնել ցուցարարին արձանի վրայից։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջիկները տարհանվել են կղզուց նախազգուշական նպատակներով։ Ազատության արձանը Նյու Յորքում 1885 թվականին է տեղադրվել։ Արձանը, որի […]

̰
Կանադայում անոմալ շոգ եղանակի զոհ է դարձել 17 մարդ

07:19 05.07.2018

Կանադայում 40 աստիճան շոգի պատճառով մահացել է 17 մարդ։ Ինչպես գրում է Globe and Mail-ը, 12 անձինք մահացել են Մոնրեալում, ևս 5-ը՝ Քվեբեկ նահանգի Արևելյան կանտոններ շրջանում։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ շոգը երկրի առանձին շրջաններում չի նահաջի մինչև ուրբաթ։ Տեղի իշխանությունները հրատապ միջոցառումներ են ձեռնարկում՝ նվազագույնի հասցնելու անոմալ շոգ եղանակի […]

̰
Բոլիվիայի նախագահն ուռուցքի վիրահատության է ենթարկվել

07:11 05.07.2018

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ենթարկվել է վիրահատության այն բանից հետո, երբ նրա մոտ պլանային բուժզննման ժամանակ հայտնաբերվել է ոչ մեծ ուռուցք։ Վիրահատության ենթարկվելու մասին պետության ղեկավարը հայտնել է թվիթերյան իր էջում։ Մորալեսը նաև գրել է, որ վիրահատությունը հաջող է անցել և նա իրեն լավ է զգում, և հավելել, որ հիվանդանոցից դուրս կգրվի հուլիսի 5-ին։ Հուլիսի […]

̰
Ջոան Ռոուլինգը ծաղրել է Թրամփի գրելու «տաղանդը»

00:47 05.07.2018

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը, որ հայտնի է որպես «Հարրի Փոթեր»-ի հեղինակ, ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրա աչքից չի վրիպել Թրամփի՝ թվիթերյան միկրոբլոգում թույլ տված սխալը։ Թրամփը հպարտություն էր արտահայտել՝ կապված գրելու իր ունակության հետ՝ նշելով, որ կեղծ ԶԼՄ-ները ջանում են սխալ գտնել իր գրառումներում։ Տվյալ թվիթի մեջ Թրամփը «pore» (մանրակրկիտ ուսումնասիրել) բայի փոխարեն […]

̰
Մոլդովայում արգելելու են մեկանգամյա օգտագործման պլաստմասսաե սպասքը

21:27 04.07.2018

2021 թվականի հունվարի 1-ից Մոլդովայում պատրաստվում են արգելել մեկանգամյա օգտագործման պլաստմասսաե սպասքը՝ ափսեներ, բաժակներ, դանակ-պատառաքաղ: Օրենքում համապատասխան փոփոխությունների կատարումը հաստատել է խորհրդարանի նշանակումների և անձեռնմխելիության իրավական հանձնաժողովը, հաղորդում է Մոլոդովայի  խորհրդարանի մամուլի ծառայությունը: Առաջարկվում է օրինախախտ ֆիզիկական անձանց պատժել՝ տուգանելով մինչև 4,5 հազար լեյով, և մինչև 12 հազար լեյով՝ իրավաբանական անձանց: Նախագծի հեղինակները նշում են, […]

̰
Գիտնականները գնահատել են գլոբալ տաքացման վնասը

19:07 04.07.2018

Սաութհեմփթոնի Ազգային օվկիանոսագիտության կենտրոնի գիտնականները կանխատեսել են, որ գլոբալ տաքացման նվազագույն վնասը մարդկությանը կարժենա 1․4 տրիլիոն դոլար: Արդեն 2100-ին ընդամենը 2 աստիճանով ջերմաստիճանի բարձրացումը կարժենա համաշխարհային ՀՆԱ-ի 3 տոկոսը, գրում է New Scientist-ը: Հսկայական ծախսերի համար  պետք է «շնորհակալություն հայտնել» հեղեղներին՝ ջերմաստիճանի ընդամենը 1․5 աստիճանով բարձրացումը կհանգեցնի ծովի մակարդակի 50 սանտիմետր բարձրացման: Ըստ գիտնականների կանխատեսումների՝ […]

̰
Facebook-ը գնել է կեղծ լուրերի դեմ պայքարող Startup-ը

18:30 04.07.2018

«Ֆեյսբուք» ընկերությունը ձեռք է բերել Bloomsbury AI սթարթափը, որը մասնագիտացված է լեզվի մշակման վրա, այս մասին տեղեկացնում է Facebook Academics-ը: Սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է կեղծ լուրերի դեմ պայքարի նոր տեխնոլոգիա կիրառել: Պայմանագրի արժեքը կազմել է 20-30 մլն դոլար: Օրեր առաջ հաղորվել էր, որ Facebook-ը պատահմամբ սև ցուցակից հանել է մոտ 800.000 օգտատիրոջ էջ:  

̰
ԱԱ-2018 Շվեդիա-Շվեյցարիա հանդիպմանն աննախադեպ թվով երկրպագուներ են այցելել

18:20 04.07.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների անցկացման ընթացքում հավաքականների խաղերին այցելած երկրպագուների առավելագույն թիվը գերազանցվել է: Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ մինչ այս երկրպագուների առավելագույն թիվը կազմել է 40 մլն, սակայն ԱԱ-2018 1/8 եզրափակչի Շվեդիա-Շվեյցարիա հանդիպմանը (1-0) ներկա է եղել 64.042 ֆուտբոլասեր: Նշվում է, որ ԱԱ-2018-ի ընթացքում կայացած 55 խաղերին այցելել է 2.532.394 […]

̰
Մարիխուանան վնասում է շնչառական համակարգը

17:34 04.07.2018

Մարիխուանայի օգտագործումը հազ է առաջացնում և բարդացնում թոքերից բորբոքված հեղուկի դուրսմղումը, այսպիսի եզրահանգման են եկել Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները, որոնց հետազոտությունը հրապարակված է Annals of Internal Medicine ամսագրում: Գիտնականները վերլուծության են ենթարկել շուրջ 22 հետազոտություն, որոնք նվիրված են եղել մարիխուանայի օգտագործման և շնչառական համակարգի խանգարումներին: Բացի վերը նշված վտանգից, մարիխուանա շատ օգտագործողների մոտ նկատվում է […]

̰
Ջեսիկա Ալբան միացել է  #MeToo շարժմանը

17:28 04.07.2018

Դերասանուհի Ջեսիկա Ալբան CNN Talk Asia-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է, որ 13 տարեկանից սկսած՝ պարբերաբար ենթարկվել է սեռական ոտնձգությունների: Որպես շոու-բիզնեսում հայտնված երիտասարդ դերասանուհի՝ նա հասկացել էր, որ իր հետ հենց այդպես էլ պիտի վարվեն: Նա պատմել է, որ շատ է տխրել այն փաստից, որ իր մասնագիտական վերելքի ճանապարհին նրա կյանքում չի եղել որևէ կին-օգնական, […]

̰
Ադրբեջանում հապաղում են կատարել ՄԻԵԴ որոշումը ընդդիմադիր Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ

17:27 04.07.2018

Ադրբեջանի գերագույն դատարանը հերթական անգամ քննության է դրել ընդդիմադիր «Ռեալ» կազմակերպության ղեկավար Իլգար Մամեդովի գործը՝ հաշվի առնելով ՄԻԵԴ որոշումը: Գերագույն դատարանը չեղարկել է վճռաբեկ և վերաքննիչ ատյանների որոշումները և գործը վերադարձրել Շեկինյան վերաքննիչ դատարան: Իլգար Մամեդովը ձերբակալվել է 2013-ին՝ Իսմայիլի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 2014-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն նույն տարի Մամեդովը դիմել […]

̰
Մեքսիկայի նորընտիր նախագահը կրճատել է իր աշխատավարձը

17:27 04.07.2018

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է երկրի ղեկավարի համար նախատեսված թիկնազորից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա իր այս գործողությունը բացատրել է նրանով, որ ցանկանում է հնարավորինս մոտ լինել ժողովրդին: «Ինձ թիկնազոր պետք չէ, նշանակում է, որ իմ անվտանգությունը կապահովեն և ինձ կպաշտպանեն իմ քաղաքացիները»,- հայտարարել է […]

̰
Հայաստանից ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ. արդարադատության նախարար

17:00 04.07.2018

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Գրառման մեջ նշվում է, որ գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարը հրաման է ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և […]

̰
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունքը. Ավստրիայի նախագահ

16:47 04.07.2018

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եվրոպական այցի շրջանակներում այսօր ժամանել է Վիեննա:

̰
BACK_TO_TOP