13:08 06.07.2018
Ճապոնիայում օրեր շարունակ չդադարող տեղումների հետևանքով ավելի քան 160 հազար մարդ է տարհանվել իրենց տներից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տեղումները տեղացիների կողմից «պատմական» բնորոշումն են ստացել, դրանք ըստ կանխատեսումների՝ կշարունակվեն ևս երկու օր՝ մինչև հուլիսի 8-ը: Տեղի բնակիչները զգուշացվել են մեծամասշտաբ սողանքների առաջացման հավանականության մասին: Kyodo գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին […]
12:18 06.07.2018
Թրամփին ուղղված իր նամակում Շրջակա միջավայրի պահպանության գործակալության պետ Սքոթ Պրուիտն ասել է, որ պաշտոնը լքում է՝ իր և իր ընտանիքի վրա պարբերաբար կատարվող հարձակումների պատճառով: Թրամփն էլ թվիթերյան իր էջում գրել է, որ Պրուիտը շատ լավ է աշխատել, և ինքը շնորհակալ է դրա համար: Այն օրվանից, ինչ Պրուիտը զբաղեցրել է այդ պաշտոնը, ներքաշված է […]
11:29 06.07.2018
Թաիլանդի ռազմածովային նավատորմում ծառայած ջրասուզակը զոհվել է հեղեղված քարանձավում արգելափակված դեռահասներին և նրանց մարզչին փրկելու գործողությունների ժամանակ: Լուրը փոխանցում է «ՌԲԿ»–ն։ 38-ամյա Սաման Գունանը կամավոր մասնակցել է փրկրարարական գործողություններին։ Նա կորցրել է գիտակցությունը քարանձավի հետդարձի ճանապարհին այն բանից հետո, երբ թթվածնային բալոններ է այնտեղ հասցրել։ Ֆուտբոլային թիմի 12 դեռահասները և նրանց մարզիչն անհետ կորել էին […]
11:21 06.07.2018
Variety-ը հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցը մտադիր է ռեալիթի շոու կազմակերպել «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այս պահին ֆուտբոլիստի ներկայացուցիչները և սոցիալական ցանցի ղեկավարությունը քննարկում են գործարքի պայմանները: Նշվում է, որ վավերագրական ծրագիրը նախատեսվում է գործարկել Facebook Watch հոսքային հարթակում: Հավանաբար այն բաղկացած կլինի 13 շարքից: Նկարահանումներին մասնակցելով՝ Ռոնալդուն կարող է ձեռք բերել մոտ 10 […]
11:16 06.07.2018
Թբիլիսիում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի վրա: Նա հոսպիտալացվել է փամփուշտից ստացած վնասվածքներով: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: «Գոգոչուրին հոսպիտալացվել է Հանրապետական հիվանդանոց: Այնտեղ նրան վիրահատել են»,- հաղորդում է հեռուստաալիքը: Վրացական լրատվամիջոցները նշում են, որ քննչական մարմիններն ուսումնասիրում են դեպքի մանրամասները: Գոգոչուրին չգրանցված ամուսնության մեջ է […]
08:46 06.07.2018
Հնդկական Ուտարակհանդ նահանգի Գերագույն դատարանը կենդանական աշխարհի ներկայացուցիչներին ճանաչել է որպես իրավաբանական անձինք, ըստ այդմ՝ շնորհելով նրանց մարդու իրավունքներ։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Սահմանադրության 21-րդ հոդվածը սահմանում է կյանքի պաշտպանության իրավունք։ Դատարանի որոշմամբ` կյանքը տարածվում է նաև ֆաունայի վրա։ Մարդիկ հայտարարվել են կենդանիների խնամակալներ, ովքեր պատասխանատու են վերջիններիս բարեկեցության ապահովման համար։
08:26 06.07.2018
Նյու Յորքի իշխանությունները մեղադրանք են առաջացրել կնոջ նկատմամբ, որը երեկ բարձրացել էր Ազատության արձանի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ 44-ամյա Թերեզա Օկոումոուն մեղադրվում է փակ տարածք ապօրինաբար ներթափանցելու, կառավարական հաստատությունների աշխատանքին խոչընդոտելու և ոստիկանությանը չհնազանդվելու մեջ։ Երեք մեղադրանքներից յուրաքանչյուրով նրան սպառնում է 6 ամսվա ազատազրկում։ Ակտիվիստը չի ընդունում մեղքը։ Ինչպես երեկ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, ԱՄՆ-ի […]
08:03 06.07.2018
Մեքսիկական Տուլտեպեկ քաղաքում հրատեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Զոհերի թվում կան անչափահասներ, ոստիկաններ ու հրշեջներ։ Ավելի վաղ հաղորդվել էր 12 զոհի մասին։ Նշվում է, որ պահեստում տեղի է ունեցել 4 պայթյունների շարք։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 49 մարդ։
07:54 06.07.2018
Իսրայելի Գերագույն դատարանը ժամանակավորապես արգելել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինցի բեդվինների բնակավայրի քանդումը, որի ավերման պլանները բողոքի ալիք էին առաջացրել Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Haaretz-ը։ Երուսաղեմի հարևանությամբ գտնվող Ալ-Հան ալ-Ահմար գյուղը, որտեղ բնակվում է 173 մարդ, Իսրայելի իշխանությունները ճանաչել են ինքնաշեն և պատրաստվում են քանդել այն։ Գյուղի բնակիչների շահերը ներկայացնող փաստաբանը հայտարարել […]
07:41 06.07.2018
Ճապոնիայի իշխանությունները կյանքի են կոչել մահվան դատավճիռը «Աում Սինրիկյո» աղանդի հիմնադիր Սյոկո Ասահարայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Տոկիոյի մետրոյում աղանդի անդամների կողմից իրականացված ահաբեկչության գործով դատավարությունը տևել է ավելի քան 20 տարի։ Նշվում է, որ հիմնադրի հետ մահապատժի են ենթարկվել նաև նրա մի քանի դաշնակիցները։ Աղանդի անդամներն իրականացրել են մի քանի սպանություններ […]
07:23 06.07.2018
Վենեսուելան խոստացել է ԱՄՆ-ին «ևս մեկ Վիետնամ», եթե այն ռազմական ներխուժում իրականացնի Բոլիվարական հանրապետություն։ Այս մասին հայտնել է երկրի Սահմանադրական ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելիոն։ Կաբելիոյի խոսքով՝ երկրի տարածք մուտք գործելու ԱՄՆ-ի փորձի դեպքում Վենեսուելան նրանց համար նոր մղձավանջ կդառնա, իսկ զորքերը չեն իմանա՝ ինչպես հեռանալ։ Այս մասին գրում է TASS գործակալությունը։ Բացի այդ, Սահմանադրական ժողովը […]
01:00 06.07.2018
Հարավային Աֆրիկայի լողափերից մեկում արված տեսանյութը, որտեղ երևում են լողափով քայլող սիրահար պինգվինները՝ լողակներով միմյանց բռնած, ավելի քան 3 մլն դիտում է ունեցել։ Տեսանյութը Twitter-ում տարածել է օգտատերերից մեկը՝ նշելով, որ կադրերն իրեն տրամադրել է իր մորաքույրը, որը նոր է վերադարձել Հարավային Աֆրիկայից։ Որոշ օգտատերեր ափսոսանքով փաստել են, որ պինգվինների մոտ անձնական կյանքն ավելի լավ […]
00:50 06.07.2018
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը հայտարարել է, որ կառավարությանը հաջողվել է ներգաղթյալների հարցով համաձայնության հասնել։ Կոալիցիան պայմանավորվել է ազգային միակողմանի միջոցառումներ չսահմանել և սահմանին չմերժել ներգաղթյալներին մուտքի հարցում։ Դրա փոխարեն կսահմանվի մուտքի հայտերի դիտարկման արագացված կարգ։ Նալեսի խոսքով՝ դրա համար օրենք փոխելու կարիք չի լինի։ «Ճամբարներ չեն ստեղծվի, կուսակցությունը ցանկացած դեպքում երբեք պատրաստ չի […]
00:19 06.07.2018
Կանադայի Քվեբեկ նահանգում սաստիկ շոգի պատճառով մահացածների թիվը հասել է 33-ի։ Այս մասին հայտնում է Le Journal de Quebec-ը։ Պարբերականի հաղորդմամբ ՝ջերմաստիճանը նահանգում հասել է +40°С-ի։ Կանադայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս բնակիչներին շատ ջուր օգտագործել և քիչ ժամանակ անցկացնել դրսում։
23:57 05.07.2018
Անոմալ շոգ եղանակի պատճառով ավստրալական Քուինսլենդ նահանգում մայրուղու ասֆալտը հալվել է։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի ունեցածի հետևանքով մոտ 50 մեքենաների անիվներ վնասվել են։ Տեղի իշխանությունները խոստացել են մեքենաների տերերին փոխհատուցում վճարել։ Քուինսլենդում ասֆալտածածկույթի վերականգնման համար մի քանի մայրուղի է փակվել։
23:43 05.07.2018
Մեծ Բրիտանիայում ավելի քան 230 հազար դոլարով տուգանել են քննական հանձնաժողովի անդամներին՝ դասական գրականություն չիմանալու համար: Բանն այն է, որ դպրոցական քննական հանձնաժողովի անդամները շփոթել են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ի երկու թշնամի գերդաստանների ներկայացուցիչներին, հայտնում է Newsru.com-ը։ Հարցերից մեկն այսպիսին է եղել․ «Ինչպե՞ս է Շեքսպիրի մեկնաբանմամբ՝ Տիբալտի ատելությունը Կապուլետ ընտանիքի հանդեպ ազդում պիեսի ավարտի վրա»։ […]
21:59 05.07.2018
Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում` հրատեխնիկայի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, հայտնում է Milenio-ն: Պորտալի տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով տուժել է նաև 10 մարդ: Նշվում է, որ պայթյունի վայրում աշխատում են հրշեջները: Ներկայումս ոստիկանությունը պարզում է պայթյունի առաջացման հանգամանքները:
21:51 05.07.2018
Հուլիսի 28-ի գիշերը կարելի է հետևել 21-րդ դարի ամենաերկարատև Լուսնի խավարմանը։ Բացի այդ, ամբողջ գիշեր երկնակամարում կփայլի Մարսը։ Ժամը 22։37-ին Լուսինն ամբողջությամբ կլինի Երկրի ստվերում և բոսորագույն կներկվի։ Մարսի և Լուսնի հանդիպումը, որը 15 տարին մեկ անգամ է լինում, տեղի կունենա նույն օրը: Մարսը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի՝ մոտենալով Լուսնին։
21:45 05.07.2018
Սքոթլանդ Յարդն իր պաշտոնական կայքում տեղադրել է հաղորդագրություն, որում ասված է, որ Էյմսբերիում երկու հոգու թունավորման հետաքննությունը հիմնականում կապվելու է Սկրիպալների գործին: «Սկրիպալների նկատմամբ սպանության փորձի հետաքննությունը շարունակվում է, քննիչները շարունակում են հավաքել բոլոր անհրաժեշտ ապացույցները: Հավանականությունը, որ երկու գործերը կարող են կապված լինել, կազմում են ոստիկանության հետաքննության հիմնական գիծը»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրա […]
20:38 05.07.2018
Վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Գիրչի Զուրաբ Ջափարիձեն, որը մտադիր է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, դիմել է Թբիլիսիի կենդանաբանական այգուն՝ խնդրելով իրեն մի քանի ժամով տրամադրել էգ ջայլամին՝ դատարան տանելու համար: Կենդանաբանական այգին նրա խնդրանքը մերժել է, հաղորդում է Интерфакс-Украина-ն: Մասնավորապես, Ջափարիձեն այգու ղեկավարությանը ներկայացրած գրավոր դիմումի մեջ բացատրել է, որ հուլիսի 13-ին ցանկանում է ջայլամին […]
19:41 05.07.2018
Մեղմ կլիմայական պայմաններ ունեցող բազմաթիվ երկրներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրել է ամերկյան The Washington Post-ը: Պարբերականը անդրադարձել է աշխարհի մի շարք երկրների, որտեղ նույնպես ռեկորդային շոգ է: Ցուցակում տեղ են գտել նաև Հայաստանը և հարևան Վրաստանը: Նշվում է, որ Երևանում հուլիսի 2-ին գրանցվել է նորմայից բարձր՝ 42 աստիճան, […]
19:11 05.07.2018
Նոր լոգոտիպի դիզայնի տարրերից մեկը դառնալու է ճապոնական ichi հիերոգլիֆը, որը թարգմանաբար նշանակում է մեկ: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այն կոչվելու է Rakuten Viber, քանի որ գերմանական Rakuten ընկերությունը 2014-ին 900 մլն դոլարով գնել է ընկերությունը: 2017-ի տվյալներով՝ շուրջ 900 միլիոն գրանցված օգտատեր կանոնավոր օգտվում է Viber-ից:
18:28 05.07.2018
Մոսկվային Խովրինո թաղամասի բնակելի շենքերից մեկի վերելակը 40-րդ հարկից վար է ընկել: Այս մասին տեղեկացնում է Москва քաղաքային լրատվության գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ տեղի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը հայտնել է՝ վերելակում մարդ է եղել: «Դիբենկո փողոցի 38/1 հասցեում գտնվող Корона севера («Հյուսիսի թագ»-խմբ.) անվանումը կրող բնակելի համալիրի 40-րդ հարկից վերելակն ընկել է 1-ին հարկ: […]
18:14 05.07.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի փոխի իր որոշումը ԱԱ-2018 խաղերին չայցելելու մասով: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը: «Կառավարության դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները չեն այցելի Ռուսաստանում անցկացվող Աշխարհի առաջնություն, ինչպես այդ մասին, ավելի վաղ՝ այս տարվա սկզբին հայտարարվել էր վարչապետի կողմից»,- ասված է դեսպանատան տարածած […]
17:25 05.07.2018
Համացանցում անիմացիոն 360 աստիճան ձևաչափով տեսանյութ է հրապարակվել, որտեղ ներկայացվում է Չիլիի Ատակամա անապատում առաջիկայում կառուցվելիք աստղադիտակի էսքիզը: Տեսանյութը հրապարակված է Եվրոպայի հարավային աստղադիտարանի (ESO) կայքում: Հաղորդվում է, որ նոր աստղադիտակն ունենալու է 40 մետր տրամագծով հայելի և այս ձևաչափում ամենամեծ աստղադիտակը կդառնա: Կառույցի շինարարությունն արդեն մեկնարկել է Արմասոնես լեռան վրա, այն ծովի մակարդակից 3046 […]
17:10 05.07.2018
Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովը կրկին հաստատել է երկիրն անվանափոխելու մասին Հունաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, այս մասին հաղորդում է РИА Новости- ին: Տեղեկությունների համաձայն՝ 120 պատգամավորից բաղկացած Ազգային ժողովի նիստի ներկա գտնված 70 պատգամավորից 69-ը կողմ է քվեարկել օրինագծին: Երբ օրինագիծը ուժի մեջ մտնի, երկիրը կկոչվի Հյուսիսային Մակենդոնիայի Հանրապետույթուն: Այս օրինագծի ընդունումը թույլ կտա երկրին […]
17:02 05.07.2018
Լաս Վեգասի ոստիկանությունը կարող է վերսկսել հայտնի ռեփեր Թուփաք Շակուրի սպանության գործի քննությունը: Այս մասին հայտնել է Fox5 Vegas հեռուստաալիքը: Ավելի վաղ նախկին թմրավաճառ Դուեյն Քիթ Դևիսը հայտարարել էր, որ ռեփերին սպանել է «Baby lane» մականունը կրող նրա զարմիկ Օրլանդո Անդերսենը: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ գործի վերաբերյալ մանրամասներ հայտնվելուն պես այն կվերաբացվի: