TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Աֆղանստանի ՆԳՆ-ն հանդիպել է «Թալիբան»-ի անդամների հետ

20:48 16.06.2018

Աֆղանստանի Ներքին գործերի նախարար Վաիս Ահմադ Բարմաքը հանդիպել է «թալիբան» արմատական խմբավորման անդամների հետ, հայտնում է Khaama Press-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ որ հանդիպումը կայացել է Ուրազ-Բայրամի առիթով՝ արդեն մի քանի օր շարունակվող հրադադարի ֆոնին: Հանդիպման համսին տեղեկատվությունը նախարարության կողմից դեռևս չի մեկնաբանվել, բայց զեկույցներում նշվում է, որ նախարարը խմբավորման անդամների հետ հանդիպել է Քաբուլի փողոցներից մեկում: […]

̰
Աֆղանստանում պայթյունի հետևանքով երկու տասնյակ զոհ կա

20:25 16.06.2018

Աֆղանստանի իրավապահ անդամների և «Թալիբան» խմբավորման անդամների հանդիպման ընթացքում պայթյուն է որոտացել: Առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նանգարհար քաղաքում: Իրավապահների հաղորդած տեղեկության համաձայն՝ պայթյունն առաջացել է ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Աֆղանստանի ներքին գործերի նախարարը հանդիպել է «Թալիբան» խմբավորման անդամների հետ:

̰
Իսպանիայի առափնյա ծառայությունը ավելի քան 900 ներգաղթյալի է փրկել

19:11 16.06.2018

Առափնյա ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ փրկվածներից 507-ը 59 փոքր մակույկներով գտնվում էին Ջիբրալթարի նեղուցում, որտեղ էլ նրանք գտել են 4 մահացածներին:

̰
Դալայ լաման կոչ է արել համաշխարհային առաջնորդներին չտրվել զգացմունքներին

19:00 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և համաշխարհային մյուս առաջնորդները պետք է քիչ առաջնորդվեն էմոցիաներով ու նյութականացված արժեքներով ու ավելի շատ մտածեն Երկրագնդի 7 մլրդ բնակչության մասին, որպեսզի վերջ տրվեն աշխարհում հակամարտություններին, հայտարարել է Դալայ լաման Ռիգայում մամուլի ասուլիսի ժամանակ: «Շատ քիչ էմոցիաներ կան ու քիչ խելամիտ վերլուծություն, այդ թվում՝ քաղաքական առաջնորդների գործողություններում: Ու չափազանց շատ նյութականացում […]

̰
Ճապոնիայում վերջին 50 տարիների ամենահզոր թայֆունն է սպասվում

18:46 16.06.2018

Ճապոնիայի հարավային Օկինավա կղզում «Գայեմի» անվանումը ստացած թայֆուն է հասնում, զգուշացվել է աննախադեպ մասշտաբների հասնող տեղումների հավանականության մասին, հայտնում է РИА Новости-ն: Տեղի օդերևութաբանական գործակալության հաղորդած տեղեկություններով՝ ցիկլոնի կենտրոնական մասում մթնոլորտային ճնշումը կազմում է 992 մմ սնդիկի սյուն: Թայֆունի հզորությունը, ըստ մասնագետների, միջինը հասնում է 20 մ/վ-ի: Հաղորդվում է, որ թայֆունը մարզկենտրոնից 60 կմ հեռավորության […]

̰
Գերմանիայում հարցման մասնակցած Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը դեմ է քվեարկելու Էրդողանին

18:21 16.06.2018

Թուրքիայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին հրավիրվել են Գերմանիայում բնակվող ավելի քան 1400 ընտրողներ, հայտնում է РИА Новости-ն: Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում թվով 13 ընտրատեղամաս կա: Հաղորդվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները համոզմունք են հայտնում, որ հաջողելու են այս երկրում անցկացվող ընտրություններում, աղբյուրը, սակայն, Գերմանիայի մի շարք թուրք բնակիչների շրջանում կատարած հարցման ընթացքում պարզել […]

̰
Մոսկվայում արջը շրջում է փողոցով՝ վուվուզել փչելով

18:09 16.06.2018

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկի օրը Մոսկվայում ականատեսները հասցրել են նկարել արջի, որը վուվուզել փչելով անցել է քաղաքի փողոցներով: Կադրերում երևում է, թե ինչպես է արջը նստել ավտոմեքենայի հետևի նստարանին և վուվուզել փչում: Մոսկվա ժամանած զբոսաշրջիկներն ապշել են այդ տեսարանից:

̰
Եվրոպական օդանավակայաններում կհայտնվեն ապագայի պատիճներ

17:56 16.06.2018

Airpods պատիճները կարող են հայտնվել եվրոպական երկրների երկաթուղային կայարաններում և ավտոկայարաններում, հայտնում է euromag-ը: Դրանց ստեղծողների խոսքով՝ պատիճը հիանալի այլընտրանք է ճանապարհորդների համար, որոնք միշտ չէ, որ կարող են հայտնվել թանկարժեք լաունջ-գոտիներում: Պատիճների ներսում կան Wi-Fi, օդորակիչ, բազկաթոռ-մահճակալ, զարթուցիչ և հեռախոսի լիցքավորման կայան: Բացի այդ՝ ճանապարհորդները կստանան տեղեկություններ կայանալիք չվերթների մասին:

̰
Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել 54-ամյա կնոջը

17:49 16.06.2018

Ինդոնեզիական Սուլավեսի կղզում 8 մետր երկարություն ունեցող պիթոնը կնոջ է կուլ տվել: Այս մասին հայտնում է Jakarta Post-ը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 54-ամյա տնային տնտեսուհին հունիսի 14-ի երեկոյան ուղևորվել է մոտ 1 կմ հեռավորության վևշրա գտնվող եգիպտացորենի պլանտացիան ստուգելու: Նրա անհետացման տեղեկությունն սկսվել է տարածվել միայն հաջորդ առավոտյան, երբ նրա մասին ժամեր շարունակ […]

̰
Մոսկվայում նիգերիացի երկրպագուին պատուհանից դուրս են նետել

17:43 16.06.2018

Նիգերիացի ֆուտբոլային երկրպագու Տոլուոպե Ակինդին, որը ժամանել է Ռուսաստան ԱԱ-2018-ին մասնակցելու, հոսպիտալացվել է, հայտնում է Mash տելեգրամ-ալիքը: Ինչպես տեղեկացնում են ականատեսները, Ակինդիին բազմահարկանի շենքի երկրորդ հարկի պատուհանից դուրս են շպրտել: Նշվում է, որ երկրպագուն ալկոհոլի ազդեցության տակ է եղել և շենքի շքամուտքում սկսել է պարել ու արհամարհել տեղի բնակիչների՝ երաժշտությունն անջատելու խնդրանքները: Բնակիչներից մեկի համբերությունը […]

̰
Ճապոնիայի հյուրանոցներից մեկից ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել

16:25 16.06.2018

Ավելի քան 70 մարդ, այդ թվում՝ դեռահասներ են հոսպիտալացվել Ճապոնիայի Կիոտո քաղաքից թունավորման ախտանիշներով, տեղի իշխանությունները սկսել են ստուգել կատարվածի պատճառները: Ինչպես հայտնում է NHK հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ադմինիստրացիայի ներկայացուցիչներից մեկին, շաբաթ գիշեր Կիոտոյի հյուրանոցներից մեկից սրտխառնոցի ախտանշաններով 71 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Տուժածների թվում եղել են Իբարակի պրեֆեկտուրայի միջնակարգ դպրոցի աշակերտները, որոնք քաղաք էին […]

̰
Գլազգոյի Արվեստի դպրոցում կրկին հրդեհ է բռնկվել

14:36 16.06.2018

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 հրշեջ:

̰
Էյֆելյան աշտարակի շուրջ ցանկապատ է կառուցվել

14:15 16.06.2018

Մշտական պատնեշի կառուցման համար ծախսվել է շուրջ 35 մլն եվրո:

̰
ԱՄՆ-ում սաստիկ քամին օդ է բարձրացրել հանրային զուգարանի խցիկները

10:52 16.06.2018

ԱՄՆ Կոլորադո նահանգում հանկարծակի բարձրացած սաստիկ քամին խուճապի է մատնել Դենվերի այգում հանգստացողներին: Քամին օդ է բարձրացրել հանրային զուգարանի խցիկները, որոնք կշռում են մոտ 140 կգ: Սոցցանցերում և YouTube վիդեոհոսթինգում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է թափվում այդ խցիկներում եղածը: Քամին քշել է խցիկներից մեկը և հարվածել մոտակայքում կայանված մեքենաներին: Ուժգին քամին պոկել է […]

̰
«Պելեի մազերը» ծածկել են Հավայան կղզիների լողափերը

10:30 16.06.2018

Հավայան կղզիների լողափերը ծածկվել են այսպես կոչված «Պելեի մազերով», որոնց հետ շփումը կարող է հանգեցնել արյունահոսության և բորբոքման ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մոտ: Եթե այդ գոյացությունը հայտնվի ջրում, ապա այն կդառնա խմելու համար անպիտան: Այս մասին հայտնում է Live Science-ը: «Պելեի մազերը» հանդիսանում են Կիլաուեա հրաբխի արթնանալու արդյունք: Հրաբուխը սկսել էր ժայթքել մայիսի սկզբին: […]

̰
Կոնգրեսականը հայտնել է, թե երբ կպայթի ԱՄՆ-ի «պարտքային ռումբը»

10:06 16.06.2018

8-10 տարուց ԱՄՆ-ին դեֆոլտ է սպասվում, եթե իշխանությունները չգնան պետական ծախսերի զգալի կրճատման: Այս մասին հայտարարել է հանրապետական կոնգրեսական Էնդի Բիգսը Fox News-ի հետ հարցազրույցում: Կոնգրեսականը նշել է, որ բյուջետային հատկացումները 2018 թվականին կազմել են 1,3 տրիլիոն դոլար: Բիգսի հաշվարկներով՝ դրանք չպետք է գերազանցեին 700 մլրդ դոլարը: «Մեզ մոտ կառուցվածքային դեֆիցիտ է: Մենք ծախսում ենք […]

̰
Ճապոնիայում հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել

09:52 16.06.2018

Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել: Հարավային Կյուսյու կղզու Սակուրաձիմա հրաբուխը 4.7 կմ բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արտանետել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը: Գրանցվել են խոշոր քարերի արտանետումներ խառնարանից 800-1000 մետր հեռավորության վրա: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ օդերևութաբանները «պայթուցիկ բնույթի» ժայթքումն արձանագրել են վաղ առավոտյան: Հայտարարվել է վտանգի 3-րդ մակարդակ՝ 5 հնարավորից: Սա ենթադրում է լեռանը […]

̰
Թրամփի թիմը սաբոտաժի է ենթարկել Պուտինի հետ հանդիպելու նրա ցանկությունը. Washington Post

08:49 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականներն անտեսել են նախագահի ցանկությունը՝ կազմակերպելու հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով  իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպման հանդեպ Թրամփի հետաքրքրությունը հրապարակայնություն է ստացել այն բանից հետո, երբ նախագահները մարտին հեռախոսային բանակցություններ էին ունեցել, որոնց ընթացքում ԱՄՆ նախագահն […]

̰
Ռուսաստանն ազատվել է ԱՄՆ պետպարտքի կեսից

08:29 16.06.2018

Ապրիլին Ռուսաստանն ազատվել է ամերիկյան պարտատոմսերի կեսից՝ կրճատելով ներդրումն ԱՄՆ գանձնապետարանի արժեթղթերում մոտ կրկնակի՝ մինչև 48,7 մլրդ դոլար: Այսպիսով՝ Ռուսաստանը դուրս է բերել 47,5 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը: Այժմ ամերիկյան պարտատոմսեր կրող երկրների վարկանիշում Ռուսաստանը 22-րդ տեղում է: ԱՄՆ պարտատոմսերում Մոսկվայի ներդրումների ծավալը հասել է 10-ամյա նվազագույն ցուցանիշի: Նախկինում […]

̰
ԱՄՆ-ում 1,5 ամսում անօրինական ներգաղթյալների մոտ 2000 երեխաներ բաժանվել են ընտանիքներից

08:16 16.06.2018

Այս տարվա ապրիլի 19-ից մայիսի 31-ն ԱՄՆ-ում 1995 երեխաներ բաժանվել են 1940 մեծահասակ անօրինական ներգաղթյալներից: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ԱՄՆ իշխանությունները ձերբակալում են ապօրինաբար ներգաղթած ծնողներին, իսկ երեխաներին այդ իրավախախտման համար ձերբակալել չի կարելի: ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը, ում նախաձեռնությամբ էլ խստացվել է երկրի քաղաքականությունն […]

̰
Չինացիները խեցգետնի փառատոնին 35 տոննա անդամոտանի են կերել

08:00 16.06.2018

Չինաստանի Ցզյանսու նահանգում խեցգետիններ ուտելու փառատոն է անցկացվել, որին մասնակցել է 50 հազար մարդ: Նրանք համտեսել են 47 խանութների տրամադրած խեցգետինները: «Մոյա պլանետա» պորտալի հաղորդմամբ՝ 2017 թվականին Չինաստանն արտադրել է 1,13 մլն տոննա խեցգետին: Նշվում է, որ այդ արտադրատեսակի հանդեպ պահանջարկն արագ տեմպով աճում է: Անցյալ տարվա համեմատ Չինաստանում խեցգետինների արտադրությունն աճել է 83 տոկոսով՝ […]

̰
Թրամփը «բարեկամական» լուսանկարներ է հրապարակել G7-ի առաջնորդների հետ

07:46 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարներ G7-ից, որտեղ ինքն ու մյուս պետությունների ղեկավարները պատկերված են բարեկամական մթնոլորտում: Այդպիսի լուսանկարներ հրապարակելու պատճառ է դարձել համացանցում հայտնված մի լուսանկար, որտեղ Թրամփը, թևերը ծալած, նայում է «յոթնյակի» երկրների մյուս առաջնորդներին: Տվյալ լուսանկարի շուրջ քննարկումներ էին ծավալվել առ այն, որ արևմտյան երկրների միջև առկա են […]

̰
Բրիտանացի շինարարները շորտերի արգելումից հետո աշխատանքի են ներկայացել կիսաշրջազգեստով  

07:33 16.06.2018

Բրիտանական Չերթսի քաղաքի շինարարները շրջանցել են շինհրապարակում շորտ կրելու արգելքը և աշխատանքի ներկայացել շրջազգեստներով ու կիսաշրջազգեստներով: Աշխատակիցները բազմիցս փորձել են խոսել ղեկավարության հետ և պարզաբանել, որ շոգին դժվար է ջինսով զբաղվել ֆիզիկական աշխատանքով: Ղեկավարության կողմից ըմբռնում չգտնելով՝ նրանք որոշել են ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Շինարարների համար օրինակ է ծառայել Օքսֆորդշիր կոմսության դպրոցականների փորձը, ովքեր, ի […]

̰
Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել չայցելել Ղրիմ և Հյուսիսային Կովկաս

07:24 16.06.2018

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին խորհուրդ է տվել ամերիկացիներին չայցելել Հյուսիսային Կովկաս և Ղրիմ: Նախազգուշացման մեջ ասվում է, որ Հյուսիսային Կովկասում հանցավոր խմբավորումները կարող են հանուն փրկագնի առևանգել օտարերկրացիներին: «Պետք չէ այցելել Ղրիմ, քանի որ թերակղզում շարունակվում են օտարերկրացիների նկատմամբ չարաշահումները»,-ասվում է հաղորդագրությունում: Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարող Ղրիմում ճանապարհորդող ամերիկացիներին օգնության արտակարգ […]

̰
Թրամփը վիրավորել է «Մեծ յոթնյակի» առաջնորդներին

07:11 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ հասցեագրված մի շարք գործընկերների:  Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ բարձրաստիճան աշխատակցի հայտարարությանը: Իրանին և ահաբեկչությանը վերաբերող թեմաների քննարկման ժամանակ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ «բոլոր ահաբեկիչները գտնվում են Ֆրանսիայում»: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թրամփի […]

̰
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում Չինաստանը պատասխան հարված է հասցրել

01:00 16.06.2018

Չինաստանը 25 տոկոսանոց մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող 659 անուն ապրանքների վրա: Ինչպես ասվում է Չինաստանի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, Պեկինը նման քայլի է գնացել՝ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների: «Արտաքին առևտրի մասին օրենքին համապատասխան՝ Չինաստանի պետխորհրդի մաքսային սակագների հարցերով կոմիտեն որոշում է ընդունել տարեկան մոտ 50 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների վրա ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին»,- […]

̰
Apple-ն ու Օփրա Ուինֆրին միասին կզբաղվեն հաղորդումների արտադրությամբ

00:46 16.06.2018

Ամերիկյան Apple կորպորացիան համաձայնագիր է կնքել 64-ամյա հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ՝ թվային կոնտենտի մատակարարման նոր ծառայության համար ծրագրերի համատեղ արտադրության մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Նախատեսվում է նոր ծառայությունը գործարկել հաջորդ տարի: Հաղորդումների բովանդակության մասին որևէ տեղեկություն չկա, միայն նշվում է, որ խոսքը Ուինֆրիի հեղինակությամբ «եզակի ծրագրերի» մասին է: Ավելի վաղ […]

̰
Մեգան Մարքլը փոխել է ոճը հանուն թագուհու

00:30 16.06.2018

Դառնալով արքայազն Հարրիի կինը՝ դերասանուհի Մեգան Մարքլը սկսել է կրել պաստելային երանգների հագուստ: Այս մասին հայտնում է The Independent-ը: Թագավորական ընտանիքի ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ելնելով Եղիսաբեթ II թագուհու հանդեպ տածած հարգանքից, Սասեքսի դքսուհին փոխել է իր սիրելի սև և մուգ կապույտ գույները՝ նախընտրություն տալով մարմնագույնին և բաց վարդագույնին: «Մեգանը սկսել է այլ կերպ հագնվել: Նա ուներ […]

̰
Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները հյուսիսկորեացիների նման լսող լինեին

00:13 16.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որպեսզի ամերիկացիները լսեին իրեն, ինչպես հյուսիսկորեացիներն են լսում Կիմ Չեն Ինին: Այս մասին հայտնել է CNN-ը: «Նա ուժեղ ղեկավար է, ոչ մեկին թույլ չի տալիս մտածել այլ կերպ, քան ինքը»,- ասել է ԱՄՆ առաջնորդը: «Երբ նա խոսում է, ժողովուրդն ուշադրությամբ լսում է: Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ժողովուրդը նույնպես այդպես […]

̰
Մեգան Մարքլն ստիպված է հրաժարվել իր սիրելի կերակրատեսակներից

00:02 16.06.2018

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը պետք է խիստ սննդակարգի հետևի: Այժմ նա ստիպված է հրաժարվել ծովամթերքից պատրաստվող իր սիրելի կերակրատեսակներից: Այս մասին The Sun պարբերականին հայտնել է պալատական Գրանտ Հարոլդը: Նա նման դիետան բացատրել է անվտանգության սկզբունքներով: «Մենք չենք ցանկանում, որպեսզի թագավորական ընտանիքի ներկայացուցիչը լրջորեն թունավորվի»,- հայտարարել է Հարոլդը: Հարոլդը նշել է նաև, որ համաձայն Ուելսի […]

̰
BACK_TO_TOP