17:38 09.06.2018
Համացանցում է հայտնվել աշխարհի ամենասեքսուալ մարզուհիներից մեկի՝ պարագվացի մոդել և թեթև աթլետ Լերին Ֆրանկոնի նկարները, որտեղ երևում է, թե ինչպես է նա ժամանակ անցկացնում իր զուգընկերոջ հետ: Զույգը մեկնել է ծովային շրջագայության: Հիշեցնենք, որ մինչ այս Ֆրանկոնը ճանաչվել է նաև ամենացանկալի մարզուհի: 36-ամյա մարզուհին իր կարիերան ավարտել է 2014 թվականին: Չնայած այդ հանգամանքին՝ նա այսօր […]
17:16 09.06.2018
Forbes ամսագիրն արդեն երրորդ անգամ ներկայացնում է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ժառանգների վարկանշային աղյուսակը: Ընտրել են 20 ընտանիք, որտեղ 46 երեխա հավակնում է դառնալ Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդը: Նշենք, որ 2018 թվականի ապրիլի 20-ի դրությամբ Ռուսաստանում հաշվվում է 102 միլիարդատեր, իսկ նրանց ընդհանուր կարողությունը կազմում է 403 միլիարդ դոլար: Եվ այսպես, Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդը (17 միլիարդ դոլար) […]
16:55 09.06.2018
ՌԴ-ում հացի, մսամթերքի, կաթնամթերքի և ալկոհոլային խմիչքի գները կարող են թանկանալ, եթե կառավարությունը հավանություն տա արդյունաբերության և առևտրի նախարարության առաջարկներին` արտադրական գծերի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով արտադրանքի վրա պաշտպանական տուրքերի ներդրման մասին: Հաղորդում է RBC- ն՝ հղում անելով շուկայի ներկայացուցիչներին: Առևտրի և արդյունաբերության նախարարության առաջարկությունը բխում է հատուկ սարքավորումների տեղական արտադրողների աջակցման առաջարկների շրջանակից: Նամակը […]
16:09 09.06.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ անհրաժեշտության է տեսնում, որ Մոսկվան և Իրանն ընդլայնված բանակցություններ սկսեն՝ Իրանի միջուկային ծրագրի՝ գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու ԱՄՆ միակողմանի որոշման մասին հարցի շուրջ, հայտնում է РИА Новости-ն: «Ինչ վերաբերում է այդ համաձայնագրից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուն, այս հարցի շուրջ անհրաժեշտ է լրջագույն ու կարևորագույն բանակցություններ՝ մեր […]
15:55 09.06.2018
Նախնական տվյալներով՝ Հնդկաստանում 30 մարդ է մահացել ուժեղ փոթորկի հետևանքով: Աղետը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար-Պրադեշ նահանգում: Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ կայծակն ու տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին: Բնակիչների ստացած վնասվածքների ու նաև գրանցված մահերի պատճառ են դարձել կայծակն ու շրջվող ծառերը: 11 մարդ մահացել է, իսկ 16-ը տուժել է Ամեթի և Ռաի-Բարելի […]
14:49 09.06.2018
ՌԴ Նովոգորոդսկի շրջանում գտնվող կամուրջներից մեկի վրայից 27-ամյա կին է ընկել ու զոհվել: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին Բորովիչի քաղաքում: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով տեղի տարածքային քննչական վարչության մամլո ծառայությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կինն այնտեղ է եղել իր ընկերուհու հետ: Նա բարձրացել է Բելելյուդսկի կամրջի արգելապատնեշի վրա ու ընկել ավելի քան 7 մետր […]
14:08 09.06.2018
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ բաղնիքը կկառուցվի այն բանից հետո, երբ չինական կողմը կորոշի դրա տեղը:
13:58 09.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի հետ համատեղ աշխատանքը, Սիրիայի ճգնաժամի լուծման համար, հաջող է ընթանում: «Մենք հաջողությամբ համագործակցում ենք Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում: Եվ այստեղ խոսելու թեմա կա, քանի որ կոնկրետ արդյունքներ կան»,- Պուտինի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
13:47 09.06.2018
Մի քանի տարի դադարից հետո Պեկինը վերսկսում է նոր ատոմային էլեկտրակայանների պատվերներ վերցնել «Ռոսատոմից»: Ռուսական պետական կորպորացիան Չինաստանից կներմուծի սարքավորումներ Տյանվանսկայի ԱԷԿ-ի ևս երկու բլոկի համար, ինչպես նաև պայմանագիր է կնքել երկու բլոկի համար Սյուիդապուի նոր հարթակի համար: Երկրորդ դեպքում «Ռոսատոմը» իրականում ստանում է նախագիծ, որը ի սկզբանե նախատեսված էր ամերիկյան Westinghouse ընկերության համար: Չինաստանի […]
13:37 09.06.2018
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նմանակներին հիմնականում ուրախությամբ են ընդունել, սակայն տեղի ռեստորաններից մեկը հրաժարվել է սպասարկել նրանց:
13:26 09.06.2018
Եվրոպական միության՝ հեղինակային իրավունքների մասին նոր օրենքը կհանգեցնի ինտերնետում մեմերի արգելքին, հաղորդում է Sky News-ը: Օրենքը կոչված է պաշտպանել այն մարդկանց մտավոր սեփականության իրավունքը, որոնք իրենց նյութերը ներբեռնում են ինտերնետում: Որպես հետևություն՝ կարգելվի առանց հեղինակի թույլտվության օգտագործել լուսանկարները և վերածել մեմերի: Այս օրենսդրական նախաձեռնության հակառակորդները ենթադրում են, որ օրենքը «կտապալի» ինտերնետը և այդ լուսանկարների հեղինակ խոշոր […]
13:09 09.06.2018
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը վերջին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են, որ Վիեննան կարող է դառնալ իրենց հանդիպման վայր հանդիսացող քաղաքներից մեկը: Այդ հարցը հիշատակվել է նաև Ռուսաստանի լիդերի և Ավստրիայի կանցլերի բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դուք գիտեք, որ նման հանդիպման անցկացման անհրաժեշտությունը երկու […]
12:58 09.06.2018
Կատալոնիան Իսպանիայի կենտրոնական կառավարության վերահսկողության տակ է գտնվում հոկտեմբերից, երբ մարզի անջատողական ղեկավարները հանրաքվեի արդյունքներով անկախություն հայտարարեցին:
12:45 09.06.2018
Քննարկման ներկայացվող նախագիծը ներառելու է այն նույն տեքստի դրույթները, որն օրեր առաջ քննարկվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
11:00 09.06.2018
ԱՄՆ վարչակազմը դժվարանում է նվեր ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի համար, ում հետ Թրամփը կհանդիպի հունիսի 12-ին, Սինգապուրում: Այս մասին հայտնում է Politico-ն: Սպիտակ տանը կարծում են, որ նվերը չպետք է վիրավորի, սակայն միևնույն ժամանակ չափից ավելի հարգանք ցուցաբերի Կիմ Չեն Ինի հանդեպ: Նվերը նաև չպետք է հակասի Փհենյանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին: […]
10:47 09.06.2018
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությանը կից Ազգային լաբորատորիայի ինժեներները հայտարարել են աշխարհի ամենահզոր սուպերհամակարգչի ստեղծման մասին: Այն անվանվել է Summit, հայտնում է MIT Technology Review պարբերականը: Summit-ի արտադրողականությունը կազմում է 200 պետաֆլոպս, ինչը հավասար է մեկ վայրկյանում 200 միլիոն միլիարդ գործողության կատարման: Համեմատության համար՝ Երկրի վրա բոլորը պետք է 305 օրվա ընթացքում յուրաքանչուր վայրկյան գործողություն կատարեն՝ հաղթահարելու […]
10:34 09.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ հունիսի 9-ին՝ G7-ի գագաթնաժողովի ժամանակ կքննարկվեն հարցեր՝ կապված Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի հետ: «Այսօր երեկոյան մենք խմբակային քննարկում կունենանք Իրանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի թեմայով, դուք այդ հարցով շատ կարևոր հանդիպում եք ունենալու Սինգապուրում»,-ասել է Մակրոնը Թրամփին: Այս մասին հայտնում է […]
09:59 09.06.2018
Կիպրոսում սկսվել է Եվրոպայի խոշորագույն խաղատան շինարարությունը: Նախագծի արժեքը կազմում է 550 մլն եվրո: Խաղատան բացումը ծրագրված է 2021 թվականին, հայտնում է France Presse-ը: Շինաշխատանքներում կներգրավվի 4000 մարդ, իսկ երբ խաղատունը սկսի գործել, այն կապահովի 6500 աշխատատեղ: Համաձայն կանխատեսումների՝ խաղատունը դեպի կղզի կգրավի հավելյալ մոտ 300 հազար զբոսաշրջիկի: Գոյության երկրորդ տարուց խաղատունը կբերի մոտ 700 […]
09:33 09.06.2018
Այսուհետ Նիագարայի ջրվեժով հնարավոր կլինի հիանալ նաև երրորդ կողմից: Ջրվեժի վրայով՝ 70 մետր բարձրության վրա, ճոպանուղու 4 գիծ է անցկացվել: Ջրվեժի վրայով հնարավոր կլինի անցնել 65կմ/ժ արագությամբ: Այս մասին հայտնում է moya-planeta.ru-ն: 700 մետր երկարությամբ երթուղու տևողությունը կկազմի 30 վայրկյան: Թռիչքը կարժենա 50 դոլար: Ճոպանուղին կգործի մինչեւ հոկտեմբեր:
09:04 09.06.2018
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին ենթարկվել է կատարակտի հեռացման վիրահատության: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Բուքինգեմյան պալատի խոսնակին, ով նշել է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությունը կատարվել էր դեռևս մայիսին: Վերջին շաբաթներին 92-ամյա թագուհին մշտապես երևացել է արևապաշտպան ակնոցով:
08:38 09.06.2018
Պուտինի, Թրամփի և Կիմ Չեն Ինի մոմե արձանների պատրաստումը Չինաստանում իդեալական արդյունքով չի ավարտվել: Շանհայի խոշոր առևտրային ցուցահանդեսում հյուրերը նկատել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների արտասովոր ֆիգուրները: Այս մասին հայտնում է The Sun-ը: Դրանք ուշադրություն են գրավել ղեկավարների արտաքինից ունեցած զգալի տարբերության պատճառով: Մոմե արձանների հեղինակը ձախողել է ճիշտ արտահայտել Թրամփի դիմագծերը, Պուտինի […]
07:45 09.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ G7-ի կազմ միայն այն բանից հետո, երբ էական առաջընթացի հասնի Ուկրաինայում իրավիճակի հարցով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Կանցլերն ընդգծել է, որ Մոսկվայի վերադարձն իմաստ չունի, քանի դեռ Ուկրաինայում իրավիճակը չի կարգավորվել: «Մենք բոլորս այստեղ (Կանադայում՝ G7-ի գագաթնաժողովին) համաձայնել ենք այն բանի հետ, […]
07:33 09.06.2018
Գազայի հատվածի սահմանում իսրայելական զորքերի հետ բախումների հետևանքով 4 պաղեստինցի է զոհվել, ևս 618-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ տուժածներից 8-ի վիճակը ծանր է: Բախումները տեղի են ունեցել Գազայի արևելյան սահմաններին: Իսրայելցի զինվորականների հաշվարկներով՝ տարածաշրջանում բողոքի ակցիաներին մասնակցում է մոտ 10 հազար պաղեստինցի: […]
07:21 09.06.2018
Չինաստանի կառավարության համար աշխատող ցանցահենները կոտրել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կապալառուի համակարգչային ցանցն ու գաղտնի տվյալներ գողացել: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի տվյալներով՝ գողացված տեղեկությունները վերաբերել են ուլտրաձայնային հականավային հրթիռների ոլորտում ամերիկյան մշակումներին: Նման հրթիռները պետք է հայտնվեն ամերիկյան սուզանավերում 2020 թվականից հետո: Նշվում է, որ ցանցահենային հարձակումները […]
07:10 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթում սխալվել է Սոմալի երկրի անունը գրելիս: Գրառումը նվիրված է եղել այդ երկրում զոհված ամերիկացի զինծառայողին: «Իմ մտքերն ու աղոթքները մեր սպանված զինծառայողի ընտանիքի հետ են, և նրա ընկերների, ովքեր վիրավորվել են Սոմալիում: Նրանք բոլորն իսկապես հերոսներ են»,-գրել է Թրամփը՝ Somalia-ի փոխարեն գրելով Somolia: Ի պատասխան՝ օգտատերերը Սպիտակ տան ղեկավարին […]
01:00 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել էին 2006 թվականին ընդդեմ Բելառուսի մի շարք քաղաքացիների ու կառավարության անդամների: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Պատժամիջոցները սահմանվել էին 2006 թվականի «ոչ ժողովրդավար ընտրություններից» հետո այն անձանց նկատմամբ, ովքեր «խաթարել են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները»: Բացի այդ, պատժամիջոցային ցուցակում […]
00:34 09.06.2018
Հոնկոնգից ժամանած ուղևորին Սինգապուրում կանգնեցրել և հարցաքննել են՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին նման լինելու պատճառով: Այս մասին հայտնում է «Metro» պորտալը: Տղամարդը, ով ներկայացել է որպես Հովարդ Իքս, պատմել է, որ սինգապուրյան Չանգի օդանավակայանի աշխատակիցները խուզարկել են իր պայուսակն ու 2 ժամ հարցաքննել մինչ քաղաք թողնելը: Տղամարդուն ասել են, որ այցի համար լավ ժամանակ […]
00:21 09.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ներել ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիին, ով կյանքից հեռացել է 2016 թվականին: Այս մասին հայտնում է NBC-ն: Թրամփի խոսքով՝ ինքն առաջարկություններ է պատրաստում Ալիի գործով: «Ես մտածում եմ Մուհամմեդ Ալիի մասին: Նա այն ժամանակ շատ հանրաճանաչ չի եղել»,- հավելել է նախագահը: Ալին 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել […]
00:09 09.06.2018
Կանադայի «Մեծ յոթնյակ»-ի գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները համաշխարհային խնդիրների քննարկումը կշարունակեն խարույկի մոտ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Հաղորդվում է, որ պետությունների ղեկավարներն իրենց տիկնանց հետ կքննարկեն քաղաքական և տնտեսական հարցեր՝ խարույկի մոտ նստած՝ հարգելով հին կանադական ավանդույթը: Ոչ պաշտոնական մթնոլորտում համաշխարհային խնդիրների քննարկումը տեղի կունենա Լա-Մալբե քաղաքում՝ Le Manoir Richelieu հյուրանոցի մոտ: Համաշխարհային առաջնորդների […]