17:41 18.02.2018
Նշվում է, որ հանդիպման նպատակն է եղել «պաշտպանական ոլորտի և տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկումը»։
15:34 18.02.2018
Այսօր Կիևում կրկին հավաքվել էին Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հազարավոր կողմնակիցներ, որոնք պահանջում էին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։ Այս անգամ ցույցը չի կարողացել գլխավորել անձամբ Սաակաշվիլին, քանի որ նրան անցած շաբաթ արտաքսել էին Ուկրաինայից Լեհաստան։
15:09 18.02.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել բելառուս խաղաղապահներ ուղարկել Ուկրաինայի Դոնբասի շրջան։
19:34 17.02.2018
Ռուսաստանի 13 քաղաքացիների մեղադրանք առաջադրվելուց հետո «Ֆեյսբուքը» հայտարարել է, որ բարձրացնելու է սոցիալական ցանցի անվտանգությունը, հայտնում է CBS News-ը:
19:25 17.02.2018
Բարեկենդանի վերջին օրը արևի 4 մետրանոց հսկա մի քանդակ կտեղադրվի Մոսկվայի Մանեժնի հրապարակում: Այս մասին հաղորդում է մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնկան կայքը:
19:05 17.02.2018
Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը Christie’s աճուրդում վաճառքի է հանել իր Aston Martin Vanquish ավտոմեքենան, որի սերիական համարը հենց 007 է: Առանձնահատուկ ավտոմեքենայի նախնական արժեքը գնահատվել է 400 հազար դոլար, հայտնում է Express.co.uk-ը: Հայտնի է, որ աճուրդը տեղի կունենա Նյու Յորքում ապրիլի 20-ին:
18:54 17.02.2018
«Բժիշկ Հաուս» հեռուստասերիալի դերասանուհի Շարլին Իյը ռոք երաժիշտ Մերիլին Մեսոնին մեղադրել է սեքսուալ ոտնձգությունների մեջ:
18:09 17.02.2018
Համաժողովին ներկա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհում արգելել ռուսական դրոշը: Նա մասնավորապես ասել է, որ Մոսկվայի ներկայիս քաղաքականության մեջ ազնիվ խաղի համար տեղ չկա, և դա է պատճառը, որ Փհենչհանի Օլիմպիադայում ռուսական դրոշը չի ծածանվում:
17:42 17.02.2018
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ավելի քան 3 ժամ բանակցել է նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Առաջարկ է հնչել համատեղ զորք տեղակայել Սիրիայի տարածքում, որը պետք է լինի Թուրքիայի սահմանակից շրջաններում քրդական ջոկատները հանելուց հետո:
17:11 17.02.2018
Չեխ լեռնադահուկորդուհի Էսթեր Լեդեցկայան երեկ Փհենչհանում ոսկե մեդալի է արժանացել: Իր ելույթից հետո լեռնադահուկորդուհին մամուլի ասուլիսին ներկայացել է դահուկորդների մեծ ակնոցով և զարմացած լրագրողներին բացատրել է, որ չի հասցրել շպարվել:
16:25 17.02.2018
ՆԱՏՕ-ում քննարկվում է Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լայենի թեկնածությունը կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու հարցը, հայտնում է Die Welt պարբերականը:
15:14 17.02.2018
Գերմանիայի կառավարությունն ցանկանում է անվճար դարձնել երթևեկությունը հասարակական տրանսպորտով: Շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսը, գյուղնախարար Քրիստիան Շմիդտը և դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալթմայերը նամակ են ուղարկել շրջակա միջավայրի հարցերով եվրահանձնակատար Կարմեն Վելյեին և առաջարկել են չեղարկել հասարակական տրանսպորտի ուղեվարձը Գերմանիայի քաղաքներում:
14:52 17.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Instagram-ում հրապարակել է հիվանդանոցից նկարներ, որտեղ բուժվում են Ֆլորիդայում կրակոցներից տուժած դպրոցականները:
14:41 17.02.2018
«Մի քանի վատ խնձոր վնասում է բոլորին»,- «Ամերիկայի Ձայն» լրատվականին ասել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար Ջոն Քրոնանը: Այս ասացվածքը վերաբերում էր օրեր առաջ մի շարք հայերի դեմ վիզաների խարդախության մեղադրանքով հարուցված քրեական գործին: Մեղադրանքի համաձայն մի շարք ՀՀ քաղաքացիներին կեղծ ներկայացրել են, որ ազգային երաժիշտներ և արվեստագետներ: Պաշտոնյան ասել է, որ […]
12:37 17.02.2018
ԱՄՆ-ն մտադիր է երկրի նախագահական վերջին ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունեցած ռուսաստանցիներին ԱՄՆ-ին արտահանձնելու պահանջ ներկայացնել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենսթեյնը:
12:30 17.02.2018
Սերժ Թանգյանը և Creative Armenia-ն ներկայացրել են Սերժ Թանկյանի՝ «7 նոտա» երաժշտական մրցույթի հաղթողներին։ Alpha Lighting System ռոք-խումբը (Մեքսիկա) և Մարիամ Պետրոսյանը (Հայաստան) կկիսեն մարտահրավերի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը:
11:53 17.02.2018
Աֆրինում տեղակայված քրդական ուժերը Թուրքիային մեղադրել են թուրք-սիրիական սահմանին ծավալած ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիայով արգելված զենք կիրառելու մեջ: Այս մասին աղբյուրին հայտնել է Աֆրինում քրդական ինքնապաշտպանական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
10:25 17.02.2018
Մոսկվայում տաքսու վարորդը ծեծի է ենթարկել ուղևորին ու հափշտակել 130 մլն. ուբլի պարունակող պայուսակը: Այս մասին հայտարարություն է տարածել հայտնում է Москва լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին:
09:46 17.02.2018
Ուղղաթիռը, որում եղել են Մեքսիկայի ներքին գործերի նախարար Ալֆոնսո Նավարետտեն և Օահակա նահանգի նահանգապետ Ալեխանդրո Մուրատը, վթարվել է։ Ըստ «Gazeta.ru»-ի՝ պաշտոնյաները ողջ են մնացել։ Ուղղաթիռը թռչել է երկրաշարժից տուժած շրջաններ։ Այն 30 մետր բարձրությունից ընկել է ավտոմեքենաների վրա։ Զոհվել է մի քանի մարդ։