19:04 22.02.2018
Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական զինված ջոկատները սիրիական բանակին են հանձնել Հալեպի նահանգի՝ ավելի վաղ իրենց ենթակայության տակ գտնվող մի քանի շրջան: Հայտնի է, որ Սիրիայի բանակի ենթակայության տակ անցած շրջանների թվում են Ալ–Հալյաքը, Բաիդինը, Աշ Շաֆիֆն ու Շեյհ Խիդրը:
18:21 22.02.2018
UNESCO-ն զգուշացնում է, որ Թուրքիայում վերացման վտանգի տակ է լեզուների մի ամբողջ շարք: Դրանց թվում է նաև Համշենի հայկական բարբառը: Ցուցակում տեղ են գտել աբխազերենը, լազերենը, չերքեզերենը, պոնտական հունարենը, գնչուների կողմից կիրառվող ռոմաներենը՝ ընդհանուր թվով 15 լեզու:
18:14 22.02.2018
ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի շտաբին մեղադրել են առաջադրման համար անհրաժեշտ ստորագրությունները պետբյուջեի հաշվին հավաքելու մեջ: Այդ մասին հայտարարել է ընտրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ձայն» շարժումը: Այստեղ պնդում են, որ Վլադիմիր Պուտինի շտաբի օգտին աշխատած «Հաղթանակի կամավորներ» շարժումը ստորագրահավաքն իրականացնելու համար գումար է ստացել պետական բյուջեից, այլ ոչ թե նախընտրական հիմնադրամից: Սա ռուսաստանի օրենսդրության խախտում է: Սակայն «Հաղթանակի կամավորներ» շարժման անդամները պնդում են, որ աշխատանքները կատարվել են կամավորական սկզբունքով:
17:34 22.02.2018
Google-ի դուստր Verily Life Sciences հետազոտական ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ է տալիս սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերը գնահատել աչքի խոռոչի սկանավորման միջոցով: Նոր տեխնոլոգիան հետազոտվող մարդու տարիքի, արյան ճնշման և այլ տեղեկությունների համադրության արդյունքում կարող է ստույգ հաշվարկել սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված ռիսկերը:
Գիտնականները նոր մշակված տեխնոլոգիայով շարունակում են հետազոտությունները, թեև հայտարարում են, որ այն դեռևս պատրաստ չէ սրտաբանական որևէ կենտրոնում փորձարկելու համար: Միաժամանակ նշում են, որ առաջիկայում սրտի հետ կապված խնդիրները հնարավոր կլինի բացահայտել առանց արյան հետազոտությունների:
17:04 22.02.2018
Հնդկաստանում տղամարդու գլխից բարեհաջող հեռացրել են 1.8 կգ կշռող ուղեղի ուռուցքը, հայտնում է The Hindu-ն: 6 ժամ տևած վիրահատությունն իրականացվել է փետրվարի 14-ին՝ Մումբայի բուժհաստատություններից մեկում:
15:49 22.02.2018
Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունն արգելել է Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի «Նոր ուժերի» շարժնման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա մինչև 2021 թվականի փետրվար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության քարտուղար Օլեգ Սլոբոդան:
15:06 22.02.2018
Հայաստանի և Լիբանանի նախագահները այսօր կայացած հանդիպման ընթացքւոմ քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների ճգնաժամերը և բռնկված պատերազմները, հատկապես Սիրիայում: Երկու երկրների նախագահները համակարծիք էին սիրիական ճգնաժամին խաղաղ լուծում գտնելու հարցում:
12:35 22.02.2018
Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին թույլատրել ինքնապաշտպանության նկատառումներով զենք կրել: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, որոնք Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ականատեսն են եղել:
10:26 22.02.2018
Մեքսիկայի Պլայա դել Կարմեն քաղաքի նավամատույցի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով կա 18 վիրավոր:
10:08 22.02.2018
Սիրիայի Արևելյան Ղութայի շրջանում ավիահարվածներ իրականացնելու մեջ ԱՄՆ -ն մեղադրել է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին: Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի և սիրիական վարչակարգի կողմից Արևելյան Ղութայում իրականացված հարձակումները»:
09:31 22.02.2018
Թուրքիայի վիճագրական ծառայությունը տվյալներ է հրապարակել այդ երկրի բնակչության աճի տեմպերի մասին:
17:44 21.02.2018
Կիևի Աբոլոնսկի շրջանային դատարանը վաղաժամկետ չեղարկել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հարցաքննությունը՝ երկրի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչի գործով, հայտնում է Life-ը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պաշտպաները հարցաքննության ընթացքում հարցեր են տվել Պորոշենկոյին՝ Մալդիվներում անցկացրած արձակուրդի մասին:
17:10 21.02.2018
ԵՄ դեսպանները կես տարով երկարաձգել են Ռուսատանի դեմ կրառվող պատժամիջոցների ժամկետը, հայտնում է Украинформ-ը: Աղբյուրի փոխանցմամբ, պատժամիջոցներն անձնական բնույթ են կրում և ուղղված են ՌԴ 150 քաղաքացիների դեմ: Հաղորդվում է, որ պատժամիջոցները տարածվել են նաև 38 կազմակերպությունների վրա, որոնք, ըստ կառույցի ներկայացուցիչների` Ռուսաստանին աջակցություն են ցուցաբերել Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման գործում:
16:31 21.02.2018
Ըստ տեղեկության՝ անցնող տասը օրերի ընթացքում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքի հատկապես հին թաղամասերում:
14:12 21.02.2018
Հայտնի է, որ Գեյթսն առաջին անգամ չէ, որ նման նախագծերում է նկարահանվում: Գործարարը 2001 թվականին իրեն է մարմնավորել «Ֆրեյզեր» սիթքոմում:
12:40 21.02.2018
Մյունխենում տեղի ունեցած անվտանգության ամենամյա համաշխարհային խորհրդաժողովի ժամանակ փետրվարի 18-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես էր եկել ելույթով՝ պահանջելով անհապաղ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, քանի որ այդ երկիրը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:
10:44 21.02.2018
ՌԴ «Քրեական աշխարհում» ամենաշատը վրացիներն են՝ 242 մարդ: Այնուհետ ռուսները՝ 51: Երրորդ տեղում ազգությամբ հայ «օրենքով գողերն են»՝ 30:
08:50 21.02.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը մտահոգություն է հայտնել Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում իրավիճակի սրման կապակցությամբ:
21:01 20.02.2018
Կենդանիների պաշտպանները, ի նշան բողոքի, կիսամերկ շրջել են Լոնդոնում և վանկարկել իրենց կարգախոսը. «Հագե՛ք ձեր կաշիները»: