19:47 07.06.2018
Սոված բևեռային արջը մտել է Նորվեգիայի Արևմտյան Սպիցբերգեն կղզու Radio Adventure Hotel-ի սննդի պահեստ: Կենդանին տակնուվրա է արել պահեստը, սակայն դուրս գալ չի կարողացել և լռվել-մնացել է պատուհանի շրջանակի մեջ: Արջին այդ վիճակում գտել է հյուրանոցի աշխատողներից մեկը: Կինը պտտվել է շինության շուրջ և հայտնաբերել, որ մուտքի դուռը վնասված է: «Նա հաջողացրել էր մտնել խմիչքների […]
19:33 07.06.2018
Բրիտանական 10 բիզնես կազմակերպություններ այժմ Հայաստանում են՝ ծանոթանալու Հայաստանի վերականգնվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, մասնագիտական ծառայությունների մատուցման ոլորտներին: Բրիտանական ու հայկական գործարար շրջանակների հանդիպումը կայացել է մայիսի 7-ին՝ Երևանում անցկացվող Միացյալ Թագավորություն-Հայաստան գործարար համաժողովի շրջանակում: «Սա ճանաչողական այց է Հայաստան, որպեսզի հասկանան նոր իրողությունները, պայմանները, թե որքանով են ներդրողները Հայաստանում ապահովագրված: Շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք մի […]
18:46 07.06.2018
Կնեսետը քննարկումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ: Այս մասին հայտարարվել է Իսրայելի պետական հեռուստաընկերության եթերում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նախաձեռնությամբ քվեարկություն կանցկացվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ Իսրայելի Կնեսետը նախատեսում է քննարկել Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու հարցը, սակայն այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հարցի […]
18:21 07.06.2018
Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ժամանակ անդրադարձել է նաև Արցախի բանակցային գործընթացին միանալու հնարավորությանը: Լավրովը նշել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը մշտապես ձգտել է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին պայմանավորվածության գալ: Լրագրողները հիշեցրել են Լավրովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
18:10 07.06.2018
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ընթացքում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Լավրովին այն մասին, թե որքանով է օգտագործվում երկու երկրների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը: Ի պատասխան՝ Լավրովը ծիծաղել է ու ասել, որ այս հարցից հետո ստիպված է կրկնել հարցուպատասխանից առաջ Հայաստանի արտաքին […]
16:02 07.06.2018
Ամերիկյան The Washington Post թերթն անդրադարձել է Թուրքիայի հունիսի 24-ի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններին։ Թերթը գրում է, որ ընտրությունը կարող է շրջադարձային լինել նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, որն անպարտելի է համարվել նախորդ բոլոր ընտրություններում։ «Ամենակարևոր շրջադարձն այն է, որ Թուրքիայի մասնատված ընդդիմադիր ուժերը միավորվեցին: Այդ միավորումը կարող է բեկումնային լինել Էրդողանի համար, քանի որ […]
14:02 07.06.2018
Սադր սիթի քաղաքի շիական Բաղդադ արվարձանում գրանցված հզոր պայթյունի հետևանքով նվազագույնը 2 տասնյակ մարդ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ, հայտնում է euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող ավելի քան 1 տասնյակ շենքեր, վնասվել է նաև մոտակա դպրոցներից մեկը: Հաղորդվում է, որ փլատակների տակ ևս կարող են մարդիկ մնացած լինել: Նախապես հաղորդվել էր, […]
12:11 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը բառացիորեն «ձեռք ու ոտք է ընկել»՝ խնդրելով ԱՄՆ նախագահի հետ հանդիպումն իրականացնել: Ռուդի Գիլիանիի խոսքերը մեջբերել է «The Wall Street Journal»-ը: Նա, մասնավորապես, ասել է, որ Կիմ Չեն Ինն սկզբում ասել է, թե իրենք միջուկային պատերազմ կսկսեն և կհաղթեն ԱՄՆ-ին, իսկ ԱՄՆ-ից […]
10:38 07.06.2018
Ադենի ծոցը հատելու փորձի ժամանակ 46 եթովպացի ներգաղթյալներ են զոհվել: Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Նշվում է, որ զոհերից 9-ը կանայք են: Եվս 16 անձինք համարվում են անհետ կորած: Ողջ մնացած մարդիկ պատմել են, որ մաքսանենգների նավակում եղել են առանց փրկարարական բաճկոնների: Ափից ոչ հեռու նավին հարվածած խոշոր ալիքը խուճապ է առաջացրել: Կազմակերպության […]
09:15 07.06.2018
Հյուսիսատլանտյան դաշինքը մերժել է ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու Քաթարի հայցը: Այս մասին հայտնում է Gulf News-ը: «Համաձայն Վաշինգտոնյան պայմանագրի 10-րդ հոդվածի՝ միայն եվրոպական երկրները կարող են դառնալ ՆԱՏՕ-ի անդամներ»,-ասվում է հաղորդագրությունում: Բացառություն են միայն ԱՄՆ-ը և Կանադան, որոնք հանդիսանում են կազմակերպության հիմնադիր-անդամներ: Ավելի վաղ Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան հայտարարել էր, […]
08:35 07.06.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ԵՄ երկրներին հաստատակամություն դրսևորել ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ իշխանությունները փոխում են աշխարհակարգը, որը հաստատվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այս մասին փոխանցում է Bloomberg գործակալությունը: Համաշխարհային նոր խնդիրների թվում Մերկելն անվանել է իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանումը: Մերկելի […]
08:22 07.06.2018
Բրազիլիայի ոստիկանությունը տան բետոնե հատակի տակ հայտնաբերել է 3 տարի հետախուզման մեջ գտնվող թմրավաճառին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հրապարակելով տղամարդու ձերբակալության տեսանյութը: Իրավապահներն անանուն զանգ էին ստացել 39-ամյա Ժան Գոմեշ Չիոլայի գտնվելու վայրի մասին: Հունիսի 5-ի առավոտյան նրանք ուղևորվել էին տղամարդու 20-ամյա որդու տուն՝ ստացած տեղեկությունը ստուգելու: Դուռը բացելու կոչերին տղան չի արձագանքել, […]
07:53 07.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ դեռևս մայիսի 25-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ մեղադրել է Կանադային 1814 թվականին Սպիտակ տունը հրդեհելու մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրյուդոն քննադատել է Թրամփին, որը հայտարարել էր, թե ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի ներկրման համար՝ ելնելով ազգային անվտանգության […]
07:41 07.06.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը տարհանել է չինական Գուանչժոու քաղաքի ԱՄՆ հյուպատոսարանի ծառայողներին՝ արտասովոր ձայնային ազդեցության վերաբերյալ գանգատներից հետո: Չինաստանում ԱՄՆ հյուպատոսարանի առնվազն 2 աշխատակիցներ տարհանվել են անհայտ ձայնային ազդեցության պատճառով ինքնազգացողության վատացումից հետո: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին: Թերթի տեղեկություններով՝ ամերիկացի բուժաշխատողներն անցկացնում են հյուպատոսարանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժզննություն: […]
07:30 07.06.2018
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի: Այս մասին հայտնել է Կենտրոնական Ամերիկայի Դատաբժշկության ազգային ինստիտուտը: Տարերային աղետների հետևանքների նվազեցման ազգային ծառայության ղեկավար Սերխիո Կաբանյասն ավելի վաղ հայտարարել էր, որ անհետ կորած է համարվում 192 մարդ: Ֆուեգոյի՝ վերջին տարիների հզորագույն ժայթքման հետևանքներն անդրադարձել են ավելի քան 1,7 մլն մարդու վրա:
07:21 07.06.2018
Ամերիկյան Կոնգրեսում մի խումբ սենատորներ ներկայացրել են օրինագիծ, որի ընդունումը կսահմանափակի որոշ երկրների դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը: Ներկրման սահմանափակումները պետության ղեկավարը կարող է ներմուծել միայն օրենսդիրների համաձայնությունը ստանալուց հետո: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հանրապետական Բոբ Կորկերը՝ Թեննեսի նահանգից: Նրան միացել է ևս 4 հանրապետական և 4 դեմոկրատ գործընկեր: […]
07:10 07.06.2018
Բաղդադում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ: Վարկածներից մեկի համաձայն՝ Իրաքի մայրաքաղաքի արևելքում զինամթերքի պահեստ է պայթել, այլ վարկածով՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Հաղորդվում է շուրջ 90 վիրավորի մասին: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Իրաքի ՆԳՆ ներկայացուցչի տվյալներով՝ պատճառը զինամթերքի պայթյունն է: Նա նշել է, որ զինամթերքը պահվել է մզկիթում, […]
00:57 07.06.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիպման անցկացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է չորեքթաթ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել էր հանդիպումը չեղարկելու մասին: Այս մասին հայտարարել է Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին, փոխանցում է The Wall Street Journal-ը: «Կիմ Չեն Ինը չորեքթաթ խնդրել է հանդիպման համար, իսկ դա հենց […]
00:26 07.06.2018
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թոռանը՝ արքայազն Հարրիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին նվիրել է միջնադարյան York Cottage առանձնատունը: Կալվածքը գտնվում է Նորֆոլկ կոմսությունում: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Պարբերականի տվյալներով՝ տունը, որը հայտնվել է նորապսակների տրամադրության տակ, ի սկզբանե, կառուցվել էր թագավոր Էդուարդ VII-ի համար: Առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 8000 հեկտար: Պալատին […]
00:14 07.06.2018
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի բարեխոսությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է երկրորդ հնարավորություն ընձեռել 63-ամյա աֆրոամերիկուհուն: Վերջինս ցմահ ազատազրկման պատիժն է կրում թմրանյութերի պահման համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է CNN-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Էլիսը կարգապահ բանտարկյալ է եղել: Էլիս Ջոնսոնը ճաղերի հետևում է արդեն 21 տարի: Առաջիկայում նա ազատ […]
23:49 06.06.2018
Եվրահանձանաժողովը հավանություն է տվել ամերիկյան ապրանքների ներմուծման համար 2,8 միլիարդ եվրոյի չափով մաքսերի սահմանմանը: Դա արվում է՝ ի պատասխան ԵՄ երկրների կողմից մատակարարվող պողպատի և ալյումինի համար հունիսի 1-ից ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: Ապրանքացուցակը հետևյալ տեսքն ունի՝ գյուղատնտեսական արտադրանք (եգիպտացորեն բրինձ, լոռամիրգ), սննդամթերք (նարնջի հյութ, գետնանուշի յուղ, վիսկի և […]
22:27 06.06.2018
Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացն առաջարկել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ստեղծել ռազմական դաշինք, որը բաղկացած կլինի արաբական և արևմտյան երկրներից։ «Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջները, Իսրայելը կփորձի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,-ասել է նա, փոխանցում է Ermenihaber.am-ը: Իսրայելցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն Իրանի դեմ […]
20:15 06.06.2018
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, որն այժմ Բրեստի «Դինամո»-ի վարչության նախագահն է, տեղափոխվել է Կոլումբիայի Կալի քաղաքի հիվանդանոցներից մեկը: The Sun բրիտանական պարբերաանի համաձայն՝ Մարադոնան ծնկի վիրահատության կենթարկվի: Նշվում է, որ 57-ամյա արգենտինացին արդեն 4 ամիս է, ինչ ոտքի հետ լուրջ խնդիրներ ունի: «Մարադոնան կանցնի ծնկի ընդհանուր հետազոտություն: Մենք կգնահատենք վնասվածքի ծանրությունը և հետազոտության արդյունքների […]
18:23 06.06.2018
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. […]
17:50 06.06.2018
Հունիսի 4-ին ստորագրված նամակն ուղղված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին և ԱՄՆ ֆինանսաների նախարար Սթիվեն Մնուչինին:
16:49 06.06.2018
Նախքան Լոնդոն ժամանելը Նեթանյահուն հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
16:39 06.06.2018
ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաև «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում: Զեկույցը թողարկվել է հունիսի 6-ին՝ […]
16:03 06.06.2018
ՆԱՏՕ-ն պլանավորում է երկու նոր բազա տեղակայել ԱՄՆ-ում և Գերմանիայում: Ըստ այդմ՝ ՆԱՏՕ-ի նոր ծովային հրամանատարությունը նախատեսվում է տեղակայել ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության բազան կգտնվի Գերմանիայում: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ТАСС գործակալությունը: «Մենք Ատլանտիկայի գծով ծովային հրամանատարությունը կընդլայնենք ու կհաստատենք ԱՄՆ-ում, իսկ ապրանքաշրջանառության նոր կայանը՝ Գերմանիայում»,- ասել է […]