15:11 06.06.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ստրասբուրգի արևելյան մասում գտնվող պահեստներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով 11 մարդ է վիրավորում ստացել, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է France Info-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը գրանցվել է մայիսի 6-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Պայթյունի պատճառները ճշտվում են:
14:35 06.06.2018
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ բոլոր անօրինական սահմանափակումները վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը:
11:24 06.06.2018
ԱՄՆ հիմնական նպատակը Թուրքիայի հետ հարաբերություններում Արևմուտքի հարցում Թուրքիայի քաղաքական կողմնորոշման պահպանումն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը: Այդ մասին տեղեկանում ենք РИА Новости-ից: «Մենք ստիպված ենք հավասարակշռություն պահպանել Թուրքիայի՝ որպես կարևոր դաշնակցի հետ աշխատելու անհրաժեշտության և ամերիկացի քաղաքացիների, մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված մտահոգիչ հարցերի շուրջ առավել լայն աշխատանք […]
11:00 06.06.2018
Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ֆինանսների և արտաքին գործերի նախարարները նամակ են ուղարկել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, որում խոստովանել են, որ Թեհրանի նկատմամբ հնարավոր երկրորդական պատժամիջոցները կխափանեն Իրանի հետ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված Եվրոպայի ջանքերը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Նամակում նշվում է նաև, որ այդ իրավիճակում երկրորդական պատժամիջոցները կխանգարեն շարունակել Իրանի պատժամիջոցների […]
10:39 06.06.2018
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աշխատել միջուկային համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ:
10:12 06.06.2018
Փհենյանը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այցելելու Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական խորհրդարանի նախկին պատգամավոր Մունեո Սուձուկիին: Գործակալության տվյալներով՝ Սուձուկին Փհենյանի հրավերի մասին Մոսկվայում հայտնել է լրագրողներին և վկայակոչել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շրջապատի աղբյուրը: Նշվում է, որ հրավերը փոխանցվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ վերջերս Հյուսիսային Կորեա […]
10:00 06.06.2018
Թուրքիայի կողմից ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինության, այդ թվում Սու-57 կործանիչների գնման կուրսը սպառնալիքի տակ է դնում նրա մասնակցությունը 5-րդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչի նախագծում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը: «Ինչ վերաբերում է F-35-ին… Եթե նրանք շարժվեն ռուսական բարձրտեխնոլոգիական սպառազինությունների ուղղությամբ, ապա դա ավտոմատ կերպով կանդրադառնա ամերիկյան ռազմական նախագծերում նրանց մասնակցության վրա»,- ասել […]
08:28 06.06.2018
Եթովպիայի հարավում կոկորդիլոսը սպանել է բողոքական հոգևորականին մկրտության զանգվածային արարողության անցկացման ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հոգևոր հովիվ Դոհո Էշետեն մտել է Աբայա լճի ջրերը, մկրտել առաջին հավատացյալին, որից հետո հարձակման ենթարկվել կոկորդիլոսի կողմից: Հոգևորականին օգնելու ականատեսների փորձերը ձախողվել են: Երկկենցաղին հաջողվել է փախչել՝ իր հետ տանելով հոգևորականի մարմինը:
08:17 06.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելլի Սադլերին հեռացրել են սենատոր Ջոն Մաքքեյնի հիվանդության մասին խոսքերի պատճառով: Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է NBC-ն: «Քելլի Սեդլերն այլևս չի աշխատում նախագահի վարչակազմում»,-ասվում է հաղորդագրությունում: Սկանդալը բռնկվել էր մայիսին՝ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնում Ջինա Հասփելի նշանակումը քննարկելու ժամանակ: Սենատոր Ջոն Մաքքեյնը համաձայն չի եղել Հասփելի […]
07:34 06.06.2018
ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հնարավոր հանդիպման մասին ստացված տեղեկությունից: «Մենք չենք կարող հաստատել, որ այդ հանդիպումն իսկապես տեղի կունենա, այդուհանդերձ, դա մեզ համար անհանգստանալու առիթ է»,-ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում RIA Novosti-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սիրիայի […]
07:23 06.06.2018
Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը կրկին ժայթքել է: Զոհերի թիվը հասել է 75-ի: Իշխանությունները բնակչության հրատապ տարհանում են հայտարարել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ 300 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վերջին 40 տարվա ընթացքում գրանցված խոշորագույն ժայթքումը հանգեցրել է նրան, որ հրաբխից արտանետվում է տաք գազ և հալված լեռնազանգված: Ֆուեգոյի վերջին […]
07:12 06.06.2018
Քաթարը կցանկանար անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, որի հետ ներկայում արդյունավետորեն համագործակցում է: Այս մասին ՊՆ-ի «Ալ-Թալյայա» պարբերականի հետ զրույցում ասել է Քաթարի կառավարության փոխվարչապետ, պաշտպանության պետնախարար Խալեդ բեն Մուհամմադ ալ-Աթիյան: «Քաթարն արդյունավետորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այդ համագործակցությունն օրեցօր զարգանում է և կարող է տանել Քաթարի տարածքում ՆԱՏՕ-ի որևէ ստորաբաժանման կամ մասնագիտացված կենտրոնի տեղակայման: Ինչ վերաբերվում […]
00:48 06.06.2018
Շանհայում պատմական նշանակություն ունեցող շենքը տեղաշարժել են 54 մետրով և թեքել մոտ 90 աստիճանով: Այս մասին հայտնում է Nd Tv-ն: Դա արվել է առևտրի կենտրոնի շինարարության համար տարածք ազատելու նպատակով: Մոտ 100 տարի առաջ կառուցված եռահարկ շենքի տեղաշարժումը կատարվել է մոտ 2 շաբաթում, հատուկ կառուցված ռելսերով: Մասնագետները հայտնել են, որ կիրառել են համակարգչային կառավարմամբ հատուկ […]
00:38 06.06.2018
ԱՄՆ կոնգրեսի վերին պալատը չի կարող օգոստոսյան արձակուրդ ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարել բոլոր առաջադրված հանձնարարությունները: Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը, ով զբաղվում է վերին պալատի աշխատանքի գրաֆիկի համակարգմամբ, չեղարկել է սենատորների համար ամառային արձակուրդները: Դա կապված է դեմոկրատ սենատորների կողմից պետական ապարատի որոշ պաշտոններում նախագահի թեկնածուների հաստատման գործում առկա խոչընդոտների, ինչպես […]
00:25 06.06.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երշիկեղենը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների հետ՝ ասելով, որ ավելի լավ է չիմանալ դրանց պարունակության մասին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Լրագրողները խնդրել էին Մակրոնին մեկնաբանել CNN-ի նյութը, որում նրա վերջին հեռախոսազրույցը Թրամփի հետ անվանվել էր «սարսափելի»: Ֆրանսիայի նախագահը պատասխանել է Գերմանական կայսրության […]
23:44 05.06.2018
«2016 թվականի հուլիսին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականների ազատ արձակումը չի համապատասխանում միջազգային իրավունքին և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին հունական ԶԼՄ-ները, Հունաստան փախած բոլոր՝ 8 թուրք զինվորականներն ազատ են արձակվել կալանքից՝ կապված առանց դատավարության պահման առավելագույն ժամկետի լրանալու հետ: «Մենք նախկինի […]
23:17 05.06.2018
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ և այդ մասին ծանուցել ՄԱԿ-ին: Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ երկրի իշխանությունները դադարեցրել են Վրաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին՝ 1993 թվականի մայիսի 18-ի համաձայնագրի գործողությունը: Վրաստանը որոշել էր խզել դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ մայիսի 29-ին՝ այն բանից հետո, […]
22:51 05.06.2018
Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները միայն կավելանան, եթե ռեժիմը չփոխի իր վարքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելկերը՝ ելույթ ունենալով «Defense of Democracies» հիմնադրամում: «Մեր պատժամիջոցների արդյունավետությունը միայն կաճի և կլինի ավելի ցավոտ, եթե ռեժիմը չփոխի իր ուղղությունը»,-ասել է Մանդելկերը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ի բոլոր գործընկերներին միավորվել և միանալ Իրանի դեմ […]
22:30 05.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը տեղի կունենա Սինգապուրի Սենտոսա կղզում: Այս մասին Twitter-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջև գագաթնաժողովի անցկացման համար վայր կդառնա Սինգապուրի Սենտոսա կղզու «Կապելլա» հյուրանոցը»,-գրել է Սանդերսը: Սանդերսը նաև երախտագիտություն […]
22:19 05.06.2018
Անկարան պատրաստ է քայլեր գործի դնել ընդդեմ Վաշինգտոնի՝ ի պատասխան ներկրվող ալյումինի և պողպատի համար ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Birgün պարբերականը: Դիվանագետի խոսքով՝ իրենք իրենց անհանգստությունն արտահայտել են պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ երեկ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ «Պատասխան միջոցառումներն ավելի շատ կվնասեն ԱՄՆ-ին, քանի որ մենք […]
21:29 05.06.2018
2010 թվականի Սմոլենսկի ավիավթարը քննող լեհական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ ինքնաթիռի բեկորների և զոհերից մեկի մարմնի վրա պայթուցիկ նյութերի հետքեր են հայտնաբերվել, հաղորդում է «Wiadomości» թերթը։ Հիշեցնենք, որ ինքնաթիռի վթարի ժամանակ զոհվել էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: «Տու-154»-ի բեկորների, ինչպես նաև առնվազն մեկ զոհի մարմնի վրա առկա են պայթուցիկ նյութի հետքեր»,- ասվում է հանձնաժողովի […]
20:06 05.06.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որը վրդովեցրել է օգտատերերին: Տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Խաբարովսկի բնակիչը վիճաբանությունից հետո վրաերթի ենթարկում կնոջը: Կադրերում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս կապույտ մեքենայից և անցնում ճանապարհը, այդ պահին մեքենան պոկվում է տեղից և հարվածում աղջկան: Ինչպես հաղորդում է РИА Новости –ին , դեպքը տեղի է […]
19:56 05.06.2018
Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը ահաբեկչական խումբ է ոչնչացրել, հայտնում է Jerusalem Post-ը: Աղբյուրը հայտնում է, որ խմբավորման անդամները մի շարք ահաբեկչություններ էին պատրաստվում իրականացնել, որոշ տեղեկություններով, մահափորձ էր նախապատրաստվում նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ: Նեթանյահուից բացի ահաբեկչական խմբավորման անդամները պատրաստվում էին հարձակում իրագործել Թել Ավիվի քաղաքապետ Նիրա Բարկատի, Կանադայից Իսրայել ժամանած պատվիրակության անդամների և […]
18:49 05.06.2018
SHANTNEWS.am-ի մոսկավյան թղթակից Վահե Ավանեսյանը հայտնում է, որ այսօր ավարտվել է Մոսկվայում եկեղեցու բակից բերման ենթարկված հայերի դատաքննությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 200, իսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ 35 հայեր կալանավորվել էին, նրանց մեղադրանք էր ներկայացրել ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը: Ապրիլի 22-ին Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնող հայերին բերման ենթարկելով ոստիկաններն ասել էին, որ հավաքվածները կոչեր են հնչեցրել մեկնել […]
18:32 05.06.2018
Կանադայի 83-ամյա բնակչուհուն Իտալիայում հանգստի ժամանակ Պյաչենցա կայարանում հարվածել էր գնացքը, ինչի հետևանքով կնոջ ոտքը վնասվել էր: Այդ պահին, երբ տարեց զբոսաշրջիկը պառկած է եղել ռելսերի վրա, շրջապատված բժիշկներով և ոստիկաններով, տեղի բնակիչներից մեկին միջադեպը հետաքրքիր է թվացել, և նա որոշել է սելֆի անել այդ ֆոնին: Երիտասարդը չի էլ նկատել, որ սելֆի անելիս իրեն նկարում […]
17:44 05.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով Վիեննայում է, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փախանցմամբ՝ սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն է՝ մայիսի 7-ին նախագահի պարտավորությունները ստանձնելուց հետո: ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ավստրիական հարաբերությունների ներկա իրավիճակն ու հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կարևորագույն թեմաների վերաբերյալ տեսակետներ փոխանակել: Այցի […]
17:14 05.06.2018
Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն իր ձեռքով մաքրել է իր կողմից աղտոտված հատակը, հայտնում է BBC-ն: Ռյուտեն խորհրդարանի շենքում քայլելու ընթացքում ձեռքից գցել է սուրճով լի թղթե բաժակը: Նա նույն պահին բաժակը վերցրել է հատակից, մաքրուհիներից խնդրել է հատակը մաքրելու հարմարանքը և ինքնուրույն մաքրել թափված սուրճը : Ներկաները պաշտոնյայի այս գործողություններն ընդունել են մեծ խանդավառությամբ, իսկ […]
16:30 05.06.2018
Ղազախստանը կարող է մոտ օրերս 3 ամսով արգելք դնել Ռուսաստանից ներմուծվող բենզինի վրա, որպեսզի երկրում կանխի նավթային արտադրանքի կուտակումը: Այս մասին Աստանայում հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը: Ներկայումս հանրային քննարկման է դրվել նախարարի հրաման-նախագիծը, որով նախատեսվում է արգելք դնել երկաթուղով Ռուսաստանից Ղազախստան ներմուծվող բենզինի վրա: Ղազախստանի էներգետիկայի նախարարի խոսքերով՝ Ղազախստանում նավթային արտադրանքի քանակը […]
15:10 05.06.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն անվանի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ «Նախագահը կորել է» (President is missing) խորագրով քաղաքական թրիլլեր է հրատարակել, հայտնում է BBC-ն: Գրքում ներկայացված են Բիլ Քլինթոնի ղեկավարման տարիներին Սպիտակ տանը տեղի ունեցող իրադարձությունները: «Սպիտակ տան նկուղի բոուլինգից մինչև ննջասենյակի վազքուղի: Մենք իսկապես փորձել ենք այն ներկայացնել որքան հնարավոր է նրբանկատ»,- ասել է […]
13:47 05.06.2018
Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս […]