13:47 05.06.2018
Միջազգային լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպել է ոչ միայն բանտային բարեփոխումների ու թմրանյութերի մաքսանենգության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 63-ամյա Ալիս Մարի Ջոնսոնին ներում շնորհելու հարցը քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին և նրա աֆրոամերիկացի ամուսնուն՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Այս […]
11:00 05.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամների վիրահատությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը: Նա հանրության տեսադաշտում չէր եղել մոտ 1 ամիս: Guardian-ի փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփը մասնակցել է Սպիտակ տանը կազմակերպված՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար պաշտոնական, սակայն դռնփակ ընդունելությանը: Երեկ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփը չի ուղեկցի ԱՄՆ նախագահին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ […]
10:48 05.06.2018
Նիգերիայում առնվազն 180 բանտարկյալներ փախուստի են դիմել Միննա քաղաքի բանտից: Այս մասին հայտնում է Daily Post-ը՝ հղում անելով երկրի ՆԳ նախարար Աբդուլրահման Դանբազաուին: Փախուստի դիմած բանտարկյալներից հաջողվել է գտնել և բանտ վերադարձնել` 30-ին: Ներկայում իշխանությունները պարզում են տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: Նիգեր նահանգի նահանգապետ Սանի-Բելլոն հայտարարել է, որ նահանգային իշխանությունները բանտերում բարեփոխումների հարցով կհամագործակցեն դաշնային […]
10:31 05.06.2018
Singapore Mint կառավարական ընկերությունը հայտարարել է հուշադրամների երեք տեսակի թողարկման մասին, որոնք կնվիրվեն քաղաք-պետությունում հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպմանը: «Առաջիկա պատմական գագաթնաժողովը կարևոր հետք կթողնի Սինգապուրի պատմության մեջ, որը ճանաչված է որպես հարթակ, որտեղ կատարվում են ողջ աշխարհում խաղաղությանն ուղղված կարևոր քայլերը»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում: Ընկերությունում […]
09:48 05.06.2018
Facebook ընկերությունը Եվրախորհրդարանին ուղարկված գրավոր պատասխանում հաստատել է, որ մտադիր է համագործակցել իշխանությունների հետ՝ 2019 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շահարկումների նպատակով սոցցանցերի օգտագործման փորձերը կանխելու համար: Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը: Մայիսին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներկա էր գտնվել Եվրախորհրդարանում օգտատերերի տվյալների պահպանության և սոցցանցի չարաշահումների խնդիրներին առնչվող լսումներին: Ցուկերբերգի հետ զրույցից հետո […]
09:06 05.06.2018
Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ դիմել է նրան՝ զբոսաշրջության ոլորտում ներդրում կատարելու խնդրանքով: Դրա դիմաց Հյուսիսային Կորեան հանդես կգա հօգուտ Կորեական թերակղզու միջուկազերծման: Այս մասին հայտնում է Donga Ilbo թերթը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի: Թերթի տեղեկություններով՝ Կիմ Յոն Չհոլը հատկապես առանձնացրել է Վոնսան-Կալմայի առափնյա […]
08:28 05.06.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, մասնավորապես, բարձրացվել է ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի թեման: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը: Թերեզա Մեյը զրույցում հիասթափություն է արտահայտել՝ կապված պողպատի և ալյումինի ներկրման մաքսատուրքերի սահմանման հետ: «Վարչապետը հայտարարել է, որ եվրոպական պողպատի և ալյումինի համար մաքսատուրքեր […]
07:53 05.06.2018
Ամերիկյան աերոտիեզերական NАSА գործակալության Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակիցները Երկրի ուղեծրում նոր աստղակերպ են հայտնաբերել: Մասնագետներին հաջողվել է տեսանկարահանել աստղակերպի՝ Երկրի մթնոլորտ ներթափանցելու պահը: Դա տեղի է ունեցել Աֆրիկայի երկնակամարում: Մասնագետները հայտնում են, որ 2 մետրանոց տիեզերական մարմինը Երկրի մթնոլորտ մտնելով՝ բաժանվել է մանր մասնիկների: Աստղակերպը մասնագետների տեսադաշտում էր հայտնվել դեռևս Լուսնի ուղեծրում գտնվելու ժամանակ: Այն […]
07:42 05.06.2018
Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի «Ուռկաններն ամրացնող կանայք՝ բլուրներում» կտավը Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 7 մլն եվրոյով: Այս մասին հայտնում է Artcurial աճուրդի տունն իր թվիթերյան էջում: Նկարն աճուրդի էր ներկայացվել 20 տարում առաջին անգամ: Լոտի մեկնարկային արժեքը կազմել է 3-5 մլն եվրո: Կտավը թվագրվում է 1882 թվականին:
07:32 05.06.2018
Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը Սպիտակ տունն անվանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումներից մեկը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Deutsche Welle-ն: Պաշտոնավարման 500 օրերի ընթացքում Թրամփի արտաքին քաղաքական ձեռքբերումների թվին են դասվել նաև մի շարք պետությունների ղեկավարների հետ հարաբերությունների ամրապնդումը, դեսպանատան տեղափոխությունն Իսրայելում, […]
07:21 05.06.2018
Թեհրանը հնարավորություն ունի արագացնելու ցենտրիֆուգների արտադրությունը, որոնք կիրառվում են ուրանի հարստացման համար, և մտադիր է սկսել գործընթացն արդեն հունիսի 5-ին: Իրանը մտադիր է իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն այն մասին, որ հունիսի 5-ին երկիրը սկսում է ուրանի հարստացման հզորությունների մեծացման գործընթաց: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: […]
07:10 05.06.2018
Փարիզում կայացած աճուրդի ժամանակ դինոզավրի կմախքը վաճառվել է ավելի քան 2 մլն եվրոյով: Գնորդը եղել է ֆրանսիացի, ով մեծամասամբ հավաքում է ժամանակակից արվեստի իրեր: 150 մլն տարեկան դինոզավրի կմախքն աճուրդի էր հանվել Էյֆելյան աշտարակում, հայտնում է France Presse-ը: Նոր տերը խոստացել է, որ դինոզավրը կներկայացվի Ֆրանսիայում: Կմախքը պահպանվել է 70 տոկոսով, դրա երկարությունը կազմում է […]
00:50 05.06.2018
Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել է 62-ի: Այսպիսին են երկրի կառավարության վերջին տվյալները, հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ հայտնաբերված դիերից հաջողվել է նույնականացնել միայն 13-ին: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: Երկրի մի քանի շրջաններում տարերային աղետի ռեժիմ է հայտարարված: Զգալի տարածքներ պատված են մոխրի հաստ շերտով: Հարյուրավոր մարդիկ այրվածքներ ու […]
00:37 05.06.2018
Բրազիլիայում 15-ամյա դեռահաս Խոսե Էռնեստ դա Սիլվուն հանգիստն էր վայելում լողափում, երբ դարձել է վագրային շնաձկան հարձակման զոհը: Հարձակման հետևանքով պատանին զրկվել է սեռական օրգաններից: Այս մասին հայտնում Metro պորտալը: Տեղի ունեցածին օպերատիվորեն արձագանքել են փրկարարները: Նրանք տղային դուրս են բերել ջրից և փորձել առաջին բուժօգնություն ցույց տալ՝ արյունահոսությունը դադարեցնելու համար: Շնաձկան հարձակման հետևանքով վնասվել […]
00:17 05.06.2018
Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մատակարարումների մասին Անկարայի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը մնում է ուժի մեջ: Առաջին նման ինքնաթիռը Թուրքիային կփոխանցվի հունիսի 21-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ բանակցությունների արդյունքներով: «Մենք ամերիկյան կողմին ասել ենք, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից օգտագործվող սպառնալիքների լեզուն անընդունելի է, այն կառուցողական չէ: Առաջին […]
00:05 05.06.2018
Ուկրաինայի Լվովի մարզի Դրոգոբիչ քաղաքի քաղաքագլուխ Տարաս Կուչման հարվածել է ակտիվիստին, ով նրան անվանել է գող և ավազակ: Այս մասին հայտնում է տեղի «Ֆորպոստ» պարբերականը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Դրոգոբիչի քաղաքային խորհրդի պատերի ներսում, երբ բնակիչները եկել էին քաղաքապետի մոտ՝ անօրինական աղբավայրի վերաբերյալ հարցով: Քաղաքապետ Կուչման հայտարարել է, որ անմիջապես կհարվածի յուրաքանչյուրին, […]
23:50 04.06.2018
Սաուդյան Արաբիայի Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությունը երկուշաբթի առաջին անգամ վարորդական իրավունք է շնորհել կանանց, ովքեր փոխարինել են միջազգայնորեն ճանաչված իրավունքները տեղական վկայագրերով: Այս մասին ասվում է վարչության թվիթերյան հաղորդագրությունում: Անցած տարի Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրաման էր արձակել, որը թույլատրում է թագավորության կանանց մեքենա վարել: Հրամանն ուժի մեջ կմտնի հունիսի […]
21:41 04.06.2018
Ֆրանսիայի դատախազությունը գործ է հարուցել Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Քոլերի նկատմամբ` պաշտոնեական լիազորությունների չարաշահման և շահերի բախման կասկածանքով, հաղորդում է BBC-ն: Ֆրանսիայի ֆինանսական դատախազությունը հաղորդել է իտալա-շվեյցարական նավաշինական ընկերությունում (MSC) Քոլերի գործունեությունը ստուգելու մասին՝ կապված նրա ընտանիքի հետ: MSC-ը մի քանի պետական պայմանագիր է կնքել այն ժամանակ, երբ Քոլերը եղել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և […]
21:30 04.06.2018
Հունիսի 4-ին Սան Խոսեում մեկնարկել է հնգօրյա WWDC 2018 համաժողովը՝ նախատեսված Apple-ի մասնագետների համար: Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի մի քանի նոր արտադրանք, սակայն մանրամասները չեն բացահայտվում: Քիչ հավանական է, որ արտադրողը ներկայացնի նոր iPhone: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ տեղի կունենա iPhone SE 2-ի շնորհանդեսը: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացվի նաև MacBook Pro-ի նորացված […]
21:16 04.06.2018
Բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործը բրիտանական կողմին արժեցել է մոտ 10 մլն դոլար: Այս մասին բրիտանական ոստիկանության ներկայացրած տեղեկությունները փոխանցում է BBC-ն: Շրջանային ոստիկանության գլխավոր կոմիսար Անգուս Մաքվերսոնն ասել է, որ ազգային հետաքննությունը պետք է վճարվի ազգային մակարդակում: Նա նաև հայտնել է, որ այս գործով ծախսերը կարող […]
20:31 04.06.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխան պատժամիջոցների մասին փաստաթուղթ է ստորագրել: Փաստաթուղթը կոչվում է «ԱՄՆ և մյուս օտարերկրյա երկրների ոչ բարեկամական գործողությունների հակազդեցության մասին»: Մայիսի 4-ին այն հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Հաղորդվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտել դրա հրապարակման պահից սկսած: Դրանով պատժամիջոցներ են սահմանվում ինչպես ոչ բարեկամական գործողություններ իրականացրած երկրների, […]
20:22 04.06.2018
Փարիզի ոստիկանությունը մայրաքաղաքի տարածքում լիկվիդացրել է փախստականների երկու ճամբար, հաղորդում է The Local թերթը: Սեն Մարտինի ջրանցքի մոտից տարհանվել է 8 հարյուր ներգաղթյալ, ևս 4 հարյուր հոգու ստիպել են լքել Պորտ դը լա Շապելի շրջանը: Ոստիկանության հաղորդմամբ՝ ներգաղյալները կտեղափոխվեն այլ վայրեր և կանցնեն մանրակրկիտ ստուգում՝ պարզելու, թե արդյոք նրանք Ֆրանսիայում օրինակա՞ն են գտնվում, թե՞ ոչ: […]
20:00 04.06.2018
Ճանապարհորդելը ոչ միայն թույլ է տալիս հանգստանալ և կտրվել իրականությունից, այլև կարող է ձեզ տեղափոխել իսկական հեքիաթ: OneTwoTrip ճամփորդական գործակալությունն ընտրել է գնացքով Եվրոպայում ճանափարհոդելու վեց գեղեցիկ երթուղիները: Շվեյցարիա, «Սառցե ճեպընթաց» Ճանապարհը՝ Ցերմաթից մինչև Սանկտ Մորից Ճամփորդության տևողությունը`7 ժամ 50 րոպե Աշխատում է ողջ տարին՝ ամեն օր՝ բացառությամբ նոյեմբեր ամսվա Տոմսերի արժեքը` 153 -269 շվեյցարական […]
19:28 04.06.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել 2018թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Առողջ մոլորակը կարևոր է բարգավաճ և խաղաղ ապագայի համար: Մենք բոլորս դերակատարում ունենք մեր միակ տան պահպանության հարցում: Սակայն, դժվար է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ անել կամ որտեղից է պետք սկսել: Այդ պատճառով այս տարվա «Շրջակա […]
18:14 04.06.2018
ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը CNN-ին տված հարցազրույցի ընթացքում ասել է, որ եթե ԱՄՆ նախագահը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ լիներ, ապա ներկա պահին գոյություն ունեցող փաստերի հիման վրա հնարավոր կլիներ երկրի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց մեկնարկել: «Այն մարդկանց մեծամասնությունը, որոնց ես ճանաչում եմ, ենթադրում են, որ միջազգային ԶԼՄ-ները կլինեին նույնքան անհանդուրժող, եթե ո՛չ ավելի: Սրանք շատ լուրջ գործեր […]
17:08 04.06.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթի ժամանակ նշել է, որ ԲՐԻՔՍ-ի երկրները պահպանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:
16:31 04.06.2018
Քաբուլի համալսարանի մոտակայքում գրանցված պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, և 6 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է տեղական TOLOnews հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչին: Լրատվամիջոցը մեջբերում է ոստիկանության հաղորդագրությունն այն մասին, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը, գործողությունն իրականացվել էր այն ժամանակ, երբ ուսումնական հաստատության ժողովի մասնակից […]