TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ասադը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

12:07 03.06.2018

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարելու Հյուսիսային Կորեա և հանդիպելու պաշտոնակից Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Rodong Sinmun թերթը: Հաղորդվում է, որ Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 30-ին՝ Սիրիայում հյուսիսկորեացի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ: Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաղաքականության […]

̰
«Մեծ յոթնյակի» երկրներն անհանգստացած են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից

11:52 03.06.2018

Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար: G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում: Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է […]

̰
Թաիլանդում պլաստիկե տոպրակների պատճառով սև դելֆին է սատկել

11:07 03.06.2018

Թաիլանդի հարավում պլաստիկե տոպրակները սև դելֆինի սատկելու պատճառ են դարձել: Ծովային կենդանու կոկորդում և ստամոքսում հայտնաբերվել է 8 կգ ընդհանուր քաշով 80 տոպրակ: Դրանք թույլ չեն տվել կենդանուն սնունդ ընդունել և մարսել այն: Այս մասին հայտնում է The Independent-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: Գիտնականների խոսքով՝ Թաիլանդում պլաստիկե թափոնների պատճառով տարեկան սատկում է ավելի քան 300 […]

̰
Սիրիան պահանջել է ամերիկացի զինվորականներից լքել երկիրը

09:50 03.06.2018

Սիրիայի փոխվարչապետ Վալիդ Մուալեմը պահանջել է ԱՄՆ-ից լքել արաբական հանրապետությունը: Այս մասին նա հայտարարել է Դամասկոսում ճեպազրույցի ժամանակ: «Երբ ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերն Ալ-Թանֆի բազայից և Սիրիայի ողջ տարածքից, մենք կխոսենք Հարավային Սիրիայում անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին»,-ասել է նա: Մայիսի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն […]

̰
ԱՄՆ-ում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է օվկիանոսը. կան զոհեր

09:36 03.06.2018

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում՝ Լոնգ Այլենդի ափերի մոտ, թեթևշարժիչային ինքնաթիռ է վթարվել: Զոհվել է 2 մարդ, ևս 2-ն անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է NBC-ն: Նշվում է, որ Piper PA31 ինքնաթիռը կորցրել է կապը դիսպետչերների հետ «Իսթ-Հեմփթոն» աերոդրոմից թռչելուց հետո: Ինքնաթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի ջրերը՝ Լոնգ Այլենդի առափնյա գոտուց 1.5 կմ հեռավորության […]

̰
Մեծ Բրիտանիայում 100-ամյա շոկոլադ է հայտնաբերվել

00:43 03.06.2018

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել են 103 տարի առաջ պատրաստված շոկոլադե սալիկներ: Քաղցրավենիքի տուփը պատկանել է Առաջին համաշխարհային պատերազմի հերոսի. նման շոկոլադ նվիրել են զինվորներին, ովքեր ծառայել են Ֆրանսիայում, պատերազմի առաջին Սուրբ Ծննդի ժամանակ: Քաղցրավենիքի հետ հայտնաբերվել են նաև ծխախոտի գլանակներ և շքանշաններ: Sky News-ի տվյալներով՝ դրանց տերը՝ Ռիչարդ Բյոլիմորը, չի ծխել և չի սիրել շոկոլադ, այդ […]

̰
Թրամփը պարզաբանել է առևտրային մաքսատուրքերի սահմանումը

00:26 03.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդ կերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի: «Առևտրի ոլորտում պետք է վերջապես ազնվորեն վերաբերվեն ԱՄՆ-ին: Եթե մենք մաքսատուրքեր չգանձենք այլ երկրների ապրանքներից, իսկ նրանք պահանջում են մեզնից 25, 50 կամ նույնիսկ 100 տոկոս, […]

̰
Ազովի ծովափի հանգստացողների գլխավերևով ռազմական Սու-25 է թռչել

23:54 02.06.2018

Ուկրաինայի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-25-ը չափազանց ցածր բարձրության վրա անցել է Ազովի ծովի ափի երկայնքով: Տեսանյութը նկարահանել են լողափում հանգստացողները: Դա տեղի է ունեցել հունիսի 1-ին: Ինչպես գրում է «Օբոզրեվատել»-ը, այդ օրերին Ազովի ծովի ջրատարածքում ուկրաինացի սահմանապահները զորավարժանքներ են անցկացրել: Ազովի ծովում իրավիճակը սրվել է մարտին՝ ուկրաինացի սահմանապահների կողմից ռուսական ձկնորսական «Նորդ» նավի զավթումից հետո:

̰
Թուրքական բանակն Իրաքի խորքն է ներթափանցում

23:40 02.06.2018

Թուրք զինվորականները 26 կմ-ով խորացրել են դիրքերն Իրաքի հյուսիսում:  Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն: «Մեր զինվորները 26-27 կմ-ով խորացրել են դիրքերն Իրաքի հյուսիսում: Մինչ Քանդիլ քիչ է մնացել, մենք չենք թողնի այդ դավաճան կառույցը», – հայտնել է նախարարը: Նշենք, որ հենց վերոնշյալ շրջանում է տեղակայված Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) […]

̰
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից հրթիռային հարձակման մասին. պատասխան հարվածը չի ուշացել

23:28 02.06.2018

Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է հրթիռ, որն արձակվել էր Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը: «Գազայի հատվածից երկու հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» համակարգը որսացել է դրանցից մեկը, երկրորդը, հավանաբար, ընկել է Գազայի հատվածի տարածքում»,-ասվում է հաղորդագրությունում: Իսրայելական զինված ուժերը պատասխան հարված են հասցրել, փոխանցում […]

̰
ՆԱՏՕ-ն հրաժարվել է Իրանի հարձակման դեպքում օգնել Իսրայելին

22:58 02.06.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում: Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում […]

̰
Էվերեստի լեգենդար արշավախմբից ողջ մնացած կինը մահացել է՝ ընկնելով սանդուղքից

21:27 02.06.2018

Լեռնագնաց և լեռնադահուկային հրահանգիչ, 61-ամյա ամերիկուհի Շառլոտ Ֆոքսին բախտ էր վիճակվել ողջ տուն վերադառնալ 1996 թվականի մայիսին Էվերստից իջնելու անհաջող փորձի ժամանակ, երբ արշավախմբի տասը անդամներից ութը զոհվել էին, այդ թվում՝ Շառլոտի  ընկերը: Շառլոտն իր կյանքի ընթացքում նվաճել է 3 ութ հազար մետրանոց բարձրունք՝ Չօ Օյուն, Գաշերբում II-ը և  Էվերեստը, ինչպես նաև Ժայռոտ լեռների բոլոր […]

̰
Իրանում ռազմական ինքնաթիռ է ընկել

20:52 02.06.2018

Իրանական ռազմական կործանիչը շաբաթ օրը վթարի է ենթարկվել Սպահանի մոտակայքում, հայտնում է Tasnim գործակալությունը: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել Դաստջերդ նշանակման կետի մոտակայքում: Անձնակազմից երկու մարդ ողջ է մնացել: Դեպքի վայրում աշխատում է փրկարարների երկու խումբ: Վթարի մանրամասների մասին դեռ տեղեկատվություն չկա:

̰
65 տարի առաջ այս օրը թագադրվեց Եղիսաբեթ 2-րդը

20:10 02.06.2018

65 տարի առաջ այս օրը Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրության արարողությունը: Եղիսաբեթը 27 տարեկանում դարձել է Միացյալ Թագավորության թագուհի: Արարողությունն առաջին անգամ հեռարձակվել է հեռուստատեսությամբ և հասարակության մի մասի քննադատությանն  արժանացել: Մասնավորապես արիստոկրատ ընտանիքները նշել են, որ թագադրման ցուցադրումը հեռուստատեսությամբ թագավորական ընտանիքի կարգին հակասում է: Եղիսաբեթ 2-րը համարվում է […]

̰
Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար

19:52 02.06.2018

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Չինաստանին մեղադրել էր Հարավչինական ծովում միջազգային նորմերի խախտման համար:

̰
Թուրքիան դատապարտել է Իսրայելի գործողությունների դեմ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի՝ ԱՄՆ-ի վետոն

19:28 02.06.2018

Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պաղեստինցիներին միջազգային պաշտպանության տրամադրման մասին նախագծի քննարկման հարցում՝ ԱՄՆ կողմից վետոյի կիրառման փաստը, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: Կառույցը հայտարարել է, որ այս կերպ ԱՄՆ-ն դեմ է գնացել պաղեստինցի ժողովրդի անվտանգությունը պաշտպանող նախագծին՝ նշելով, որ այս արարքը որևէ բացատրություն չի կարող ունենալ: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ […]

̰
Մեդվեդևը Թուրքիայի վարչապետի հետ քննարկել է «Թուրքական հոսք»-ը

18:29 02.06.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ Բինալի Յըլդըրըմի հետ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են «Ակկույու» ԱԷԿ-ի շինարարությունն ու «Թուրքական հոսք» գազատարի ճակատագիրը: Այս մասին ասված է ՌԴ նախարարների կաբինետի կայքում: «Դմիտրի Մեդվեդևը և Բինալի Յըլդըրըմը նշել են նախարարությունների փոխհամագործակցության ակտիվացման կարևորությունը՝ նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել համագործակցության լայն […]

̰
Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ մշակույթի նախարարություն կունենա

18:11 02.06.2018

Սաուդյան Արաբիայում հայտնվել է մշակույթի նախարարություն, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը: Նախարար է նշանակվել արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը: Ավելի վաղ մշակույթի նախարարությունը Սաուդյան Արաբիայում միավորված էր տեղեկատվության նախարարության հետ:

̰
Կայացել է Իսպանիայի վարչապետի երդմնակալության արարողությունը

18:00 02.06.2018

Կայացել է Իսպանիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսի երդմնակալության արարողությունը՝ որպես երկրի վարչապետ, հայտնում է El Pais պարբերականը: Արարողությունը տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի ներկայությամբ: Սանչեսը խոստացել է «բարեխղճորեն կատարել իր պարտականությունները» երկրի ու թագավորի առաջ: Պարբերականը նշում է, որ արարողությունն անցկացվել է առանց կաթոլիկական խորհրդանիշների՝ խաչելության ու Աստվածաշնչի: Ավելի վաղ հաղորդվել էր, […]

̰
Ո՞վ է վճարելու Սինգապուրում Կիմ Չեն Ինի նախագահական լյուքսի համար

17:49 02.06.2018

Կիմ Չեն Ինը կանգ է առնելու Fullerton հյուրանոցում, որտեղ նախագահական լյուքսի մեկ գիշերվա արժեքն է 6 հազ ԱՄՆ դոլար:

̰
Եգիպտոսի նախագահը երկրորդ անգամ երդում տվեց

17:18 02.06.2018

Եգիպտոսում արդեն երկրորդ անգամ վերընտրվել է նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել  Եգիպտոսի ներկայացուցիչների պալատում: Պաշտոնական արարողությունից առաջ Ազգային ժողովի խոսնակը ընթերցել է Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որոնց համաձայն՝ Աբդել Ֆաթթահ աս–Սիսին հավաքել է ձայների ճնշող եծամասնությունը: Իր հերթին, նորընտիր նախագահը երդվել է հարգել սահմանադրությունն ու օրենքները, պաշտպանել հասարակության շահերը և պահպանել […]

̰
Կալիֆոռնիայում կես տարի անց մարվել է նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը

16:56 02.06.2018

ԱՄՆ-ում հրդեհի առաջացումից կես տարի անց ամբողջությամբ մարվել է Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ խոշորագույն հրդեհը: Այս մասին ասվում է Լոս-Պադրես ազգային արգելոցի հրշեջ ծառայության հաղորդագրության մեջ, որտեղ գրանցվել էին հրդեհի վերջին օջախները: Թոմաս անվանումն ստացած հրդեհը բռնկվել էր Կալիֆոռնիայի Վենտուրա շրջանում 2017թ. դեկտոմբերի 4-ին: «Լոս-Պադրես արգելոցի ներկայացուցիչները հայտնում են, որ Թոմաս հրդեհը պաշտոնապես մարված է»,- […]

̰
Չինաստանի Յունան նահանգի վրա երկնաքար է ընկել

16:45 02.06.2018

Երկնաքար է ընկել Չինաստանի Յունան նահանգի Ջինգհոնգ քաղաքի վրա: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է այն ընկնում:  Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընկնող մետեորիտը այրվում մինչև ընկնելը: Incredible moment: A meteorite was captured in the city of Jinghong, southwest China's #Yunnan Province on Friday and lit […]

̰
Ուորեն Բաֆեթի հետ բարեգործական ընթրիքը վաճառվել է 3,3 մլն դոլարով

16:38 02.06.2018

Միլիարդատեր Ուորեն Բաֆեթի հետ ընթրելու իրավունքի ամենամյա բարեգործական աճուրդը, որը 17-րդ անգամ կանցկացնի Glide հիմնադրամը, հավաքել է 3,3 մլն դոլար, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով էլեկտրոնային աճուրդի տվյալները: Հաղորդվում է, որ մարդը, որը գնել է Բաֆեթի հետ լանչի իրավունքը, նախընտրել է պահպանել անանունությունը: Միջոցները, որոնք գոյացել են աճուրդում, պլանավորվում է ուղղել Glide հիմնադրամ, որը զբաղվում […]

̰
Ականատեսը նկարահանել է «Մահացու աստղ»-ը Մեծ Բրիտանիայի երկնքում

16:27 02.06.2018

30-ամյա Ջեյմս Գոլդմանը Մեծ Բրիտանիայի Լինդս նահանգում, նկարահանել է խորհրդավոր մի թռչող օբյեկտ, որը հիշեցնում է «Աստղային պատերազմների» «Մահվան աստղը» տեսարանը: Այդ տղամարդը «Mirror»-ին պատմել է, որ այդ օբյեկտը կախված է մոտ 300 մետր բարձրության վրա և կարծես պայծառ սպիտակ մետաղյա գնդակ լինի: «Այն հաստատ ինքնաթիռ չէր, և շատ ցածր էր թռչում, որ արբանյակ համարվեր:  Ես […]

̰
Ռոստովում վթարի հետևանքով 5 զոհ կա, երեքը երեխաներ են

16:16 02.06.2018

Ռոստովի Ակսայսկի շրջանում մարդատար երեք մեքենաների բախման հետևանքով 5 մարդ է զոհվել, երեքը երեխաներ են: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 2-ին ժամը 7-ին՝ M-4 «Дон» անվամբ ավտոճանապարհի 1029-րդ կիլոմետրի վրա: Վթարի պատճառները պարզերլու համար այժմ տեղում քննություն է իրականացվում:

̰
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ամռան առաջին օրը ձյուն է տեղացել

15:46 02.06.2018

Ամռան առաջին օրը Ռուսաստանի մի շարք շրջանների բնակիչների համար եկել է՝ արևի փոխարեն իր հետ ձյան փաթիլներ բերելով: Հունիսի 1-ին Ռուսաստանի Բաշկորտոստանում, Եկատերինբուրգ, Կիրով, Իժևսկ քաղաքներում, Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի Սալեխարդ քաղաքում, Կազանում և այլ շրջաններում ձյուն է տեղացել։ Life-ը հրապարակել է ամենաուշագրավ լուսանկարները ռուսական ձյունառատ ամռանից:    https://www.youtube.com/watch?v=swy7A6_4bbk

̰
Ձերբակալվել է Դեդ Հասանի ադրբեջանցի մարդասպանը

15:10 02.06.2018

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է վարձու մարդասպանի, որը 2013թ. գնդակահարել էր քրեական հեղինակություն Դեդ Հասանին (Ասլան Ուսոյան), հայտնում է Life.ru-ն: Նշվում է, որ մարդասպանը ծագումով ադրբեջանցի Թալըբխանդի Հաջիբաբա Թահիրօղլին է, որը ավելի շատ հայտնի է որպես Հաջի Բեյլագանսկի: Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածը 36-ամյա «օրենքով գող» է: Ինչպես հայտնում է Mash հեռուստաալիքը, […]

̰
Կանադան դիմել է ԱՀԿ-ին՝ կապված ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերի հետ

13:20 02.06.2018

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հերթին ԱՄՆ-ի դեմ կսահմանեն հավելավճարներ և առևտրային սահմանափակումներ, և դա արդեն տեսանելի կլինի հուլիսի 1-ից:

̰
Իտալիայի նոր կառավարությունը կարտաքսի ապօրինի ներգաղթյալներին

12:47 02.06.2018

Իտալիայի նոր կառավարությունը, որի ղեկավարն է Ջուզեպե Կոնտին, երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի առջև երեկ երդում է տվել:

̰
BACK_TO_TOP