08:51 14.05.2018
Դեսպանատան տեղափոխումը Թել-Ավիվից համընկնում է հրեական պետության ստեղծման 70-ամյա տարեդարձի հետ:
20:59 12.05.2018
Մայիսի 14-ին՝ երկուշաբթի օրը, Երուսաղեմում կբացվի ԱՄՆ դեսպանատունը, որով Վաշինգտոնը պաշտոնապես Երուսաղեմը կճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
20:27 12.05.2018
ի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին,
18:25 12.05.2018
Թուրքիայում՝ ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 22-ը վնասվել են, նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծանր, հայտնում է թուրքական Sabah-ը:
18:19 12.05.2018
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում կփակի իր միջուկային փորձարկումների դաշտը և օտարերկրյա լրատվամիջոցներին, այդ թվում՝ ամերիկյան, հրավիրել է այդ իրադարձությունը լուսաբանելու:
17:40 12.05.2018
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդ դիմում է ներկայացվել, որով պահանջվում է չեղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասնակցությունը՝ հունիսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններին։
17:31 12.05.2018
Եվրամիությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ դեռ պատրաստ չէ իր կազմի մեջ ընդունել Թուրքիային։ Ինչպես հայտնի է, վերջինս արդեն մի քանի տասնամյակ ապարդյուն փորձում է ԵՄ անդամ դառնալ։
16:26 12.05.2018
Անցած շաբաթ Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածներից զոհերի թիվը հասել է 21-ի:
16:07 12.05.2018
Բեն Հոջեսի խոսքով՝ Մոսկվայի նպատակն է խաթարել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սկզբունքները և Դաշինքի անդամներին ցույց տալ, որ կառույցը չի կարող պաշտպանել իր դաշնակիցներին Եվրոպայում:
14:15 12.05.2018
Միլանի դատարանի որոշմամբ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նկատմամբ կիրառված՝ ընտրություններին մասնակցելու արգելքը հանվել է:
13:15 12.05.2018
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է սկզբում հնչում օդային տագնապի ազդանշանը, իսկ հետո երկնքում հայտնվում է հրթիռը: Դրանից հետո նորապսակներն ու հյուրերը հապճեպ լքում են խնջույքի տարածքը:
10:20 12.05.2018
Համացանցում ամիսներ առաջ հայտնված տեսանյութը, որտեղ Հռոմի պապը պարում է լատինական ռիթմերի տակ, շարունակում է դիտումներ բերել:
09:51 12.05.2018
Չնայած Վաշինգտոնը գործարքից դուրս է եկել, համաձայնագրի մյուս կողմերը պնդում են, որ դա լավագույն միջոցն է՝ ապահովելու, որ Իրանը միջուկային զենք չունենա:
18:33 11.05.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ավագ դպրոցներից մեկում հրազենային կրակոցներ են հնչել, հայտնում է Fox News հեռուստաալիքը: Աղբյուրը հայտնում է մեկ վիրավորի մասին:
18:10 11.05.2018
2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի փոխհատուցման հիմնադրամն 3․7 մլրդ դոլար է վճարել: Այս մասին հայտնում է ABC News լրատվական գործակալությունը: Հաղորդվում է, որ հիմնադարամին, ընդհանուր առմամբ, 35 հազար մարդ էր դիմել՝ փոխհատուցման համար, սակայն, դրանցից միայն 19 հազար դիմումներն են համարվել հիմնավորված:
16:26 11.05.2018
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին ուղղված նամակների մասին:
16:23 11.05.2018
Եվ այդ հայտարարության մեջ թուրքական մտածողությանը հատուկ այսպիսի ձևակերպումներ է տվել, թե «Նախ տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության հանդեպ ունեցած սխալ դիրքորոշումներից հրաժարվի․․․ Եթե այդ ամենից հրաժարվի ու ցանկանա նոր էջ բացել՝ մենք կուսումնասիրենք հարցի մանրամասներն ու համարժեք պատասխան կտանք»: Ապա ավելացրել, թե իբր իրենք ոչ մեկի ու հատկապես իրենց հարևանների հետ թշնամանքի մեջ լինել չեն ցանկանում:
14:56 11.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրանցի զինվորականներն Իսրայելի տարածքը հրթիռակոծելու համար օգտագործել են խորհրդային արտադրության «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը:
14:32 11.05.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները» Մերձավոր Արևելքում: