20:27 12.05.2018
Մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի Թուրքիայի գրասենյակի ներկայացուցիչը նույնպես բանտարկված է, հատուկ կոչում շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները երկրում սահմանած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մասնատում են հասարակությանը, ձերբակալում իրավապաշտպան ակտիվիստների ու սահմանափակում մարդկանց խոսքի ազատությունը։
Հայտնի է, որ Գրողների և լրագրողների միջազգային PEN հասարակական կազմակերպությունը Էրդողանի ժամանելու օրը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված մեծ թվով լրագրողների։
Էրդողանի այցին ընդառաջ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը դատապարտող կոչերով հանդես են եկել ևս մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ։
Հիշեցնենք, որ Էրդողանը Sweet Talk թուրք-բրիտանական համաժողովին մասնակցության շրջանակում մայիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Մեծ Բրիտանիա։
Հայտնի է, որ Էրդողանն այդ ընթացքում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ։
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...