TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն ՌԴ դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է նախատեսում

15:36 17.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ երկրի պետքարտուղար Մայք Պոմպեոյին հրահանգել է պատժամիջոցների նոր փաթեթ մշակել Ռուսաստանի դեմ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Սպիտակ տնից:

̰
Ինչպե՞ս օգտվել սոցիալական կայքերից. Հռոմի պապի ուղեցույցը միանձնուհիներին

15:23 17.05.2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակել է մի ուղեցույց, որում կոնկրետ կաթոլիկ միանձնուհիներին բացատրում է, թե ինչպես «սթափ և խելամիտ» օգտվել սոցիալական կայքերից և տեղեկատվության ահռելի հոսքից:

̰
Իսրայելի վարչապետի որդին Թուրքիային ուղղված հայհոյանք պարունակող լուսանկար է հրապարակել

14:01 17.05.2018

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին, «Instagram»-ի իր էջում Թուրքիայի դրոշի նկար է հրապարակել, որտեղ գրված է եղել «Fuck Turkey» արտահայտությունը: Թուրքական լրատվամիջոցները ենթադրում են, որ նման գրառման պատճառը վերջին շրջանում թուրք-իրանական հարաբերությունների ծայրաստիճան սրացումը կարող է լինել: Այդուհանդերձ՝ լուսանկարը հրապարակելուց կարճ ժամանակ անց Իսրայելի որդու «Instagram»-ի էջն արգելափակվել է:

̰
Ռազմավարական համագործակցության նոր դարաշրջան. Սպիտակ տունը Ուզբեկստանի նախագահի հետ հանդիպման մասին

11:50 17.05.2018

Նոր դարաշրջան ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում: Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել է Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևին:

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Գազայի բախումների վերաբերյալ

10:42 17.05.2018

ՀՀ ԱԳՆ Թվիթերի էջում հայտարարություն է տարածվել Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

̰
ԵԱՏՄ-ն և Իրանը ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու մասին

10:34 17.05.2018

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առևտրի գոտու վերաբերյալ:

̰
2000 մարդ է տարհանվել Ուդմուրդիայում զինանոցի հրեդհի պատճառով

09:25 17.05.2018

Ռուսաստանում՝ զորամասի զինանոցում տեղի ունեցած պայթյունների պատճառով ավելի քան 2000 մարդ է տարհանվել: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ուդմուրտիայի Հանրապետության Պուգաչևո բնակավայրի մոտակայքում գտնվող նախկին զորամասի տարածքում: Արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել:

̰
Սիրիական բանակը 1200 քկմ տարածք է ազատագրել Հոմսում

09:07 17.05.2018

Քաղաքում բարձրացվել է սիրիական պետական դրոշը: Մինչ այժմ այն գտնվում էր հակակառավարական ուժերից Սիրիայի ազատ բանակի ձեռքում: Լրատվամիջոցները նշում են, որ սիրիական բանակի մուտքը քաղաք մեծ ոգևորությամբ է ընդունվել:

̰
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն իր մոտ է հրավիրել Իսրայելի դեսպանին

19:13 16.05.2018

Իսրայելի դեսպանը հրավիրվել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Գազայի հատվածում «բռնության անթույլատրելի գործողությունների հետ»:

̰
Total-ը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով դուրս է գալիս Իրանի գազային նախագծից

19:11 16.05.2018

Ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով պատրաստվում է դուրս գալ իրանական գազային նախագծից: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

̰
ԵՄ-ն կդադարի իրանական նավթի համար վճարել դոլարով

19:05 16.05.2018

Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է մշակել հարցի գործնական լուծումներ:

̰
ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը հաստատվել է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնության կողմից

16:14 16.05.2018

Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում քննարկում և քվեարկություն է կայացել Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին հարցի շուրջ:

̰
Երուսաղեմի կարգավիճակի հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել. Զախարովա

12:57 16.05.2018

Ըստ Զախարովայի՝ քաղաքը պետք է դառնա երկու անկախ պետությունների մայրաքաղաքը:

̰
Ռուսաստանը Իսրայելին և Պաղեստինին զսպվածության կոչ է արել

12:00 16.05.2018

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զսպվածության կոչ է արել:

̰
Եվրամիությունը և Իրանը կպահպանեն Իրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ անկախ Վաշինգտոնի դուրս գալուց

11:00 16.05.2018

Լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպական միությունը վճռական է տրամադրված Իրանի հետ կնքված միջուկային գործարքը պահպանելու հարցում:

̰
Փհենյանը չեղարկել է Սեուլի հետ այսօր կայանալիք բանակցությունները և սպառնացել է չեղարկել Վաշինգտոնի հետ գագաթաժողովը

08:51 16.05.2018

Սեուլը հայտարարել է, որ ցավում է Հյուսիսային Կորեայի միակողմանի որոշման համար:

̰
Պաղեստինն իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից

08:37 16.05.2018

Նախօրեին Վաշինգտոնից իր դեսպանին հետ էր կանչել նաև Թուրքիան:

̰
Չեխական ավիաուղիները վերսկսում են թռիչքները դեպի Հայաստան

19:34 15.05.2018

Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը:

̰
Ալեքսեյ Նավալնին 30 օրով կալանավորվել է

18:49 15.05.2018

Մոսկովյան դատարանը որոշել է 30 օրով կալանավորել նախագահ Պուտինի մոլի ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնուն՝ չարտոնված ցույց անցկացնելու և ոստիկանությանը չենթարկվելու համար, հաղորդում է РИА Новости-ին:

̰
Պուտինը, КамАЗ-ի ղեկին նստած, անցել է Կերչի կամուրջը

16:52 15.05.2018

Ավարտվել են Ղրիմի կամրջի կառուցման աշխատանքները: Բացման արարողությանը ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա առաջինն է անցել կամրջով՝ «КамАЗ»-ի ղեկին նստած: Հենց նրա քշած բեռնատարն է առաջնորդել մեքենաների շարասյունը: Դրանով նրանք փորձարկել են կամրջի ամրությունը: Ճանապարհի բացման ժամանակ անվտանգությունը ապահովել են ԱԻՆ-ի մոտ 600 աշխատակիցներ:

̰
Հայտնի է, թե ՌԴ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպմանը ինչ կքննարկվի

16:21 15.05.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման ընթացքում քննարկվելիք հիմնական թեման վերաբերելու է ահաբեկչության դեմ պայքարին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը, հայտնում է RT-ն:

̰
Գազայի սահմանին պաղեստինցիների մահվան համար ԱՄՆ-ն մեղադրում է «Համաս» խմբավորմանը

12:22 15.05.2018

Գազայի սահմանին շուրջ 6 տասնյակ պաղեստինցիների մահվան մեջ ԱՄՆ-ն մեղադրել է «Համաս» խմբավորմանը, հայտնում է Time-ը: «Համաս» շարժումը պատասխանատու է պաղեստինցիների մահվան համար, քանի որ բողոքի ակցիաները նրանց կողմից են հրահրվել»,- հայտարարել է ամերիկյան Սպիտակ տան ներկայացուցիչ Ռաջ Շահը:

̰
ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն

11:58 15.05.2018

ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան բարձր մակարդակի նոր բանակցություններ կանցկացնեն մայիսի 16-ին: Այդ ժամանակ պետք է քննարկվեն հետագա այն քայլերը, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ապրիլի 27-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունների շրջանակում:

̰
Մոդիլյանիի  կտավը վաճառվել է ռեկորդային՝ 157.2 միլիոն դոլարով

11:14 15.05.2018

Իտալացի հայտնի գեղանկարիչ Ամեդեո Մոդիլյանիի «Մերկ պառկածը (ձախ կողքին)» Sotheby’s աճուրդում վաճառվել է 157,2 միլիոն դոլարով: Այս գումարը ռեկորդային է Sotheby’s աճուրդների պատմության մեջ: Նյու-յորքում վաճառքի հանված կտավի մեկնարկային գինը եղել է 150 միլիոն դոլար:

̰
Մելանիան լավ է զգում. Դոնալդ Թրամփ

11:02 15.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե առողջական ինչ վիճակում է կինը վիրահատությունից հետո: Երիկամների վիրահատությունը հաջող է անցել,- ասել է Թրամփը թվիթերյան իր էջում:

̰
Անկարան հետ է կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին

10:52 15.05.2018

Գազայում բախումների պատճառով պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

̰
Սիրիայի հրադադարի երաշխավորները կշարունակեն պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրայի դեմ

10:34 15.05.2018

Սիրիայում հրադադարի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համաձայնել են, որ պետք է շարունակվի պայքարը Ջաբհաթ Ալ-Նուսրա ռազմական խմբավորման դեմ:

̰
59 զոհ.  Գազայի հատվածում բախումներն ավելի են սրվել

10:13 15.05.2018

ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ նոր արյունահեղության պատճառ է դարձել: Գազայի հատվածում իսրայելցի իրավապահների և պաղեստինցի ցուցարարների բախման հետևանքով 59 պաղեստինցի է զոհվել, 2700 մարդ դիմել է բուժօգնության: Իսրայելական կողմից վիրավոր չկա: Իրավապաշտպանները մեղադրանքներ են հնչեցրել իսրայելական կողմի հասցեին ցուցարարների նկատմամբ մարտական զենք կիրառելու համար:

̰
Թուրքիան դատապարտել է ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու փաստը

17:31 14.05.2018

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ դեսպանատունը Իսրայելի Թել Ավիվ քաղաքից Երուսաղեմ տեղափոխելու փաստը: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, հայտնում է ռուսական TASS գործակալությունը:
Մենք հաստատակամորեն դատապարտում ենք ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, որն իրականացվել է միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի սահմանած օրենքներին հակառակ: Մենք փաստում ենք, որ պաղեստինցիների իրավունքներն անտեսող այս քայլը չի նպաստում տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը»,- ասված է թուրքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Էրդողանի այցի դեմ Մեծ Բրիտանիայում ցույցեր են կազմակերպվել

16:45 14.05.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եռօրյա այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում:

̰
BACK_TO_TOP