16:23 11.05.2018
Եվ այդ հայտարարության մեջ թուրքական մտածողությանը հատուկ այսպիսի ձևակերպումներ է տվել, թե «Նախ տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության հանդեպ ունեցած սխալ դիրքորոշումներից հրաժարվի․․․ Եթե այդ ամենից հրաժարվի ու ցանկանա նոր էջ բացել՝ մենք կուսումնասիրենք հարցի մանրամասներն ու համարժեք պատասխան կտանք»: Ապա ավելացրել, թե իբր իրենք ոչ մեկի ու հատկապես իրենց հարևանների հետ թշնամանքի մեջ լինել չեն ցանկանում:
15:24 11.05.2018
Կենտրոնական Աֆրիկայի երկրներում էբոլա վարակի տարածման վտանգ է առաջացել, հայտնում է Euronews-ը:
14:32 11.05.2018
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անմիջապես դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները» Մերձավոր Արևելքում:
14:27 11.05.2018
Ճարպակալման դեմ պայքարի ծրագրի շրջանակներում անառողջ սննդի՝ այսպես կոչված junk food-ի գովազդը հնարավոր է արգելվի Լոնդոնի հասարակական տրանսպորտում:
13:09 11.05.2018
Իտալիայի Վենետիկ քաղաքի ղեկավարությունը արգելել է առաջիկա 3 տարում սննդի նոր կետեր բացել զբոսաշրջիկների թողած աղբը նվազեցնելու համար:
08:42 11.05.2018
ԱՄՆ կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը պահանջում է, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների խապտման համար:
08:41 11.05.2018
Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ շատ խիստ պատժամիջոցներ սահմանելու մաիսն: Նրա խոսքով դրանք պետք է լինեն ամենակոշտ, ամենաուժեղ և ամենախիստ սանկցիաները:
08:38 11.05.2018
Հայտնի է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորայի նախագահների հանդիպման օրը: Այդ մասին անձամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրում: Նրա խոսքով՝ նա պետք է հանդիպի Կիմ Չեն Ինի հետ խոսելու աշխարհի խաղաղության և անվտանգության մասին: ԱՄՆ նախագահը ասել է, որ այդ հանդիպումը մեծ հաջողություն է համարում:
19:53 10.05.2018
Ի՞նչ է հարկավոր կերակուր պատրաստելու համար. բնականաբար՝ մթերք: Այս հասարակ հարցին նույնքան հասարակ թվացող պատասխանը ոչ հեռու ապագայում կարող է բոլորովին այլ լինել:
19:09 10.05.2018
Հայաստանի կառավարությունն ու հայ ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը։
18:21 10.05.2018
Ռուսաստանի Կոստրոմա քաղաքի բնակչուհին կեղծ ահազանգ է հնչեցրել. երեք երեխաների մայրը զանգահարել է և հայտնել, թե իբր ծննդատանը ռումբ կա տեղադրված: Այդ պահին նա եղել է հենց այդ ծննդատանը, որտեղ նրան ստիպողաբար բերած է եղել սիրեկանը, որպեսզի հղիության արհեստական ընդհատում արվի:
18:03 10.05.2018
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպանությունը իրավասու չէ հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ:
17:26 10.05.2018
Բեթղեհեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական զինուժի և պաղեստինցի ցուցարարների միջև: Դա տեղի է ունեցել այն բանից հետո ժամանակ, երբ իսրայելցի զինվորականները փորձել են կանգնեցնել, այսպես ասած՝ Ալ-Նակբայի 70-ամյակը նշող պաղեստինցիների երթը:
17:11 10.05.2018
Ռուսաստանցիների կարծիքով՝ իրենց երկրի համար առավել բարեկամական պետություններն են Բելառուսը, Չինաստանը, Ղազախստանը, իսկ վատագույն հարաբերությունները ներկայումս ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի հետ են:
15:02 10.05.2018
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ սիրիական հակամարտությունը Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվի: Նա այդ մասին ասել է հունական «Կատիմերինի» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ Ռւոսաստանը ունի իմաստուն ղեկավարություն դա թույլ չտալու համար:
14:47 10.05.2018
Հարավային Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում վագրը հոշոտել է հաստատության աշխատակցին, որը մաքրում էր կենդանու վանդակը:
14:24 10.05.2018
«Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամներն օրենսդրական փաթեթ են ներկայացրել այդ երկրի Պետդումա, որով պատասխանատվություն է սահմանվում անչափահասներին չհայտարարված ցույցերի մեջ ներգրավելու համար, հայտնում է novayagazeta-ն:
13:47 10.05.2018
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը խոսել է նախորդ գիշեր Սիրիայի տարածքում իրանական ուժերի հետ փոխադարձ հարվածների դեպքի մասին։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ իսրայելցի նախարարը հույս է հայտնել, որ միջադեպի կրկնություն չի լինի.
13:12 10.05.2018
Այն, որ մեր մոլորակը սարսափելի աղտոտված է, բնապահպանները վաղուց են ահազանգում: Գիտնականների հետ համատեղ նրանք փորձում են հասկանալ, թե կոնկրետ որտե՞ղ է աղբն ավելի շատ՝ տիեզերքո՞ւմ, ցամաքո՞ւմ, թե՞ օվկիանոսում:
12:58 10.05.2018
Քենիայում, ամբարտակի պատնեշի փլուզման հետևանքով, անցած գիշեր առնվազն 20 մարդ է զոհվել, 3 տասնյակ մարդ բուժհաստատություն է տեղափոխվել, հայտնում է Euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Նայրոբիից 150 կմ հեռավորության վրա գտնվող Սոլայ արվարձանում:
12:21 10.05.2018
Վրաստանի 68 քաղաքացիներ Գերմանիայից հատուկ չվերթով հայրենիք են վերադարձել: Հայտնի է, որ նրանք անօրինական էին գտնվում Եվրամիության մի քանի երկրների տարածքում: Այս մասին հայտնում է Armenpress-ը` հղում անելով Վրաստանի ՆԳ նախարարության տարածած հայտարարությանը:
10:49 10.05.2018
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, մայիսի 10-ին Սիրիայում տեղակայված իրանական ռազմական միավորումները Իսրայել-Սիրիա սահմանում տեղակայված Իսրայելի ԶՈւ-ի դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 20 հրթիռ։ Ըստ իսրայելական պաշտոնական աղբյուրների՝ դրանք արձակվել են խորհրդային արտադրության «Ураган» տեսակի ՀԿՌՀ-ից, որոնցից 4-ը խոցվել է «Երկաթյա գմբեթ» կոչվող ՀՀՊ համակարգի միջոցով, մնացած հրթիռները ընկել են Սիրիայի տարածքում։